ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի մայիսի 7-ին
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 8-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 31-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով․
«3.1. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակումները չեն արգելում սույն հոդվածի 1-3-րդ մասերում նշված անձանց դառնալ խնամատար ծնող և ստանալ խնամատար ծնողի համար օրենսդրությամբ սահմանված վարձատրություն, եթե Սահմանադրությամբ կամ օրենքով նման գործունեությունն արգելված չէ:»:
Հոդված 3. Օրենքի 58-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026թ. մայիսի 13 Երևան ՀՕ-183-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մայիսի 2026 թվական: