ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի մայիսի 11-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 44․1-ին հոդվածում՝
1) 1-ին մասի «երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի» բառերը փոխարինել «չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի» բառերով.
2) 2-րդ մասի «չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի» բառերը փոխարինել «ութհարյուրապատիկից հազարվեցհարյուրապատիկի» բառերով։
Հոդված 2. Օրենսգրքի 44․2-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի» բառերը փոխարինել «երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի» բառերով.
2) 2-րդ մասի «երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի» բառերը փոխարինել «չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի» բառերով։
Հոդված 3. Օրենսգրքի 110.2-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «հնգապատիկից տասնապատիկի» բառերը փոխարինել «ութսունապատիկից հարյուրապատիկի» բառերով.
2) 2-րդ մասի «տասնապատիկից երեսնապատիկի» բառերը փոխարինել «հարյուրապատիկից հարյուրքսանապատիկի» բառերով։
Հոդված 4. Օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասում «երեսնապատիկի» բառը փոխարինել «հիսնապատիկից հարյուրապատիկի» բառերով։
Հոդված 5. Օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասը «172.2-րդ,» բառերից հետո լրացնել «172.3-րդ,» բառերով, իսկ «181-րդ,» բառից հետո՝ «182-րդ,» բառով։
Հոդված 6. Օրենսգրքի 224․3-րդ հոդվածի 1-ին մասից հանել «172.3-րդ, 182-րդ,» բառերը։
Հոդված 7. Օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետից հանել «172.3,» և «, 182» թվերը։
Հոդված 8. Օրենսգրքի 267-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «, 182» թիվը։
Հոդված 9. Օրենսգրքի 277-րդ հոդվածի 2-րդ մասում «, 180․1 և 182» բառերը փոխարինել «և 180․1» բառերով։
Հոդված 10․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026թ. մայիսի 21 Երևան ՀՕ-197-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 մայիսի 2026 թվական: