ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հունվարի 1994 թ. N 27
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի N 365 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Ի փոփոխումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հուլիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը մի շարք օբյեկտների հանձնման մասին» N 365 որոշման՝
ա) Կապան քաղաքի պատանի տեխնիկների կայանի շենքը՝ հարակից տարածքով, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությունից հանձնել Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության տնօրինությանը։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարությանը՝ 15-օրյա ժամկետում ավարտել նշված շենքի սահմանված կարգով հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնման-ընդունման աշխատանքները.
բ) որոշման 1-ին կետի «ա» ենթակետից հանել «Կապան քաղաքի պատանի տեխնիկների կայանի շենքը` հարակից տարածքով» բառերը։
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |