ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 փետրվարի 1994 թ. N 73
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի N 365 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի փոփոխումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հուլիսի 10-ի N 365 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հուլիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը մի շարք օբյեկտների հանձնման մասին» N 365 որոշման 1-ին կետի «բ» ենթակետից հանել «Կապանի շրջանի Տանձավեր գյուղի անասնաշենքի չսեփականաշնորհված մասը» բառերը, իսկ «լ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«լ) Կապանի շրջանի Շիկահող գյուղի միջնակարգ դպրոցի և պատգամավորների Շիկահողի գյուղխորհրդի գործկոմի շենքերը, Ծավ գյուղի մշակույթի տան շենքը»:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը և պատգամավորների Կապանի շրջխորհրդի գործկոմին` 14-օրյա ժամկետում սահմանված կարգով ավարտել նշված օբյեկտների հանձնման-ընդունման աշխատանքները:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կառավարության գործերի կառավարիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |