ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի մայիսի 6-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2013 թվականի դեկտեմբերի 5-ի Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 222.2-րդ հոդվածի 1-ին մասը «Հանձնաժողովի եզրակացությունների),» բառերից հետո լրացնել ««Գնումների մասին» օրենքով սահմանված՝ գնման գործընթացին մասնակցության արգելքի վերաբերյալ ընդունված եզրակացությունները,» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 222.3-րդ հոդվածի 1-ին մասը «հանրային ծառայողը» բառերից հետո լրացնել «կամ «Գնումների մասին» օրենքով սահմանված փոխկապակցված մասնակիցը» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 222.4-րդ հոդվածի 1-ին մասը «հանրային ծառայողը» բառերից հետո լրացնել «կամ «Գնումների մասին» օրենքով սահմանված փոխկապակցված մասնակիցը» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից և տարածվում է դրանից հետո ծագած հարաբերությունների վրա:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. մայիսի 29 Երևան ՀՕ-220-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 մայիսի 2026 թվական: