ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մարտի 1994 թ. N 129
Քաղ. Երևան
1994 ԹՎԱԿԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՆԵՐԻ ԵՎ ԶԻՆԱՊԱՐՏՆԵՐԻ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և, ի լրումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հուլիսի 15-ի «Պահեստազորի սպաների և զինապարտների եռամսյա վարժական հավաքների կազմակերպման, ավտոտրանսպորտի ու ճանապարհաշինարարական տեխնիկայի հավաքի կազմակերպման և անցկացման մասին» N 370 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը`
ա) մեկշաբաթյա ժամկետում ապահովել պահեստազորի առաջին խմբի սպաների, առաջին և երկրորդ կարգի առաջին և երկրորդ խմբերում հաշվեգրված զինապարտների վարժական հավաքների կազմակերպումը.
բ) վարժական հավաքների կանչման կոնտինգենտն ապահովել անհրաժեշտ հանդերձանքով և կենցաղային պարագաներով.
գ) 2-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հայտ-պահանջագիր վարժական հավաքների անցկացման հետ կապված պարենային և այլ նյութական ռեսուրսների լրացուցիչ հատկացման վերաբերյալ:
2. Պահեստազորի սպաների և զինապարտների վարժական հավաքների պատշաճ կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծել`
ա) հանրապետական կենտրոնական հանձնաժողով, համաձայն N 1 հավելվածի.
բ) ըստ տարածաշրջանների կոորդինացիոն հանձնախմբեր, համաձայն N 2 հավելվածի:
3. Հաստատել երկրորդ եռամսյակում վարժական հավաքներից ազատման ենթակա պահեստազորի սպաների և զինապարտների առանձին կատեգորիաների ցանկը, համաձայն N 3 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհուրդների գործկոմներին` ըստ ամենայնի աջակցություն ցույց տալ զինկոմիսարիատներին վարժական հավաքների կազմակերպման և անցկացման գործում:
5. Սահմանել, որ եռամսյա վարժական հավաքների կանչված պահեստազորի սպաների և զինապարտների վարձատրությունը հավասարեցվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պայմանագրային կարգով ծառայող զինծառայողների վարձատրությանը:
6. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության վրա:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ N 1 ՀՀ կառավարության 1994 թ. մարտի 27-ի N 129 որոշման |
Կ Ա Զ Մ
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
| Վ. Սարգսյան | - ՀՀ պետնախարար (նախագահ) |
| Հ. Անդրեասյան | - ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ (նախագահի տեղակալ) |
| Ա. Հարությունյան | - ՀՀ պաշտպանության նախարարության կազմազորահավաքային գլխավոր վարչության պետ (նախագահի տեղակալ) |
| Վ. Սիրադեղյան | - ՀՀ ներքին գործերի նախարար |
| Ա. Գևորգյան | - ՀՀ գլխավոր դատախազ |
| Տ. Հակոբյան | - ՀՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչության պետ |
| Հ. Քոչինյան | - ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարար |
| Վ. Ազոյան | - ՀՀ կառավարության գործերի կառավարչության տասներորդ վարչության պետի տեղակալ, մոբիլիզացիոն աշխատանքների բաժնի վարիչ (հանձնաժողովի քարտուղար) |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ N 2 ՀՀ կառավարության 1994 թ. մարտի 27-ի N 129 որոշման |
Կ Ա Զ Մ
ԿՈՈՐԴԻՆԱՑԻՈՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԵՐԻ` ԸՍՏ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ
|
Տարածաշրջանի և շրջանի անվանումը |
Հանձնախմբերը | |
|
1 |
2 |
3 |
| 1-ին տարածաշրջան | Վ. Խաչատրյան | - պատգամավորների Երքաղխորհրդի գործկոմի նախագահ (հանձնախմբի ղեկավար) |
| քաղ. Երևան | ||
| Ս. Միրզոյան | - ՀՀ պաշտպանության նախարարության կազմազորահավաքային գլխավոր վարչության պետի տեղակալ | |
| Մ. Բադիրյան | - Երևան քաղաքի դատախազ | |
| Վ. Թորոսյան | - Երևան քաղաքի ՆԳ վարչության պետ | |
| Ա. Արսենյան | - ՀՀ պաշտպանության նախարարության Երևանի զինվորական ոստիկանության պետի պաշտոնակատար | |
| 2-րդ տարածաշրջան | ||
| Շիրակի գոտի | Ա. Քոչարյան | - ՀՀ կառավարության Շիրակի գոտու լիազոր ներկայացուցիչ (հանձնախմբի ղեկավար) |
| Գյումրի (կենտրոն) | ||
|
Արթիկ |
||
| Ախուրյան | Վ. Հովհաննիսյան | - ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ |
| Ամասիա | ||
| Աշոցք | ||
| Անի | ||
| Թալին | ||
| Ա. Գուլաքյան | - ՀՀ պաշտպանության նախարարության հրետանու վարչության շտաբի պետ | |
| Մ. Սաղաթելյան | - ՀՀ ՆԳ տարածաշրջանային վարչության պետ | |
| Մ. Վարդանյան | - ՀՀ պաշտպանության նախարարության տարածաշրջանային զինվորական ոստիկանության բաժնի պետ | |
| 3-րդ տարածաշրջան | ||
| Վանաձորի գոտի | Ա. Ղազարյան | - ՀՀ պետնախարար (հանձնախմբի ղեկավար) |
| Վանաձոր (կենտրոն) | Ա. Պետրոսյան | - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ թիկունքի գծով |
| Սպիտակ | Ա. Նազարյան | - ՀՀ ՆԳ տարածաշրջանային վարչության պետ |
| Ստեփանավան | Ռ. Պողոսյան | - ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ |
| Տաշիր | Խ. Հակոբյան | - տարածաշրջանային զինվորական ոստիկանության պետի պաշտոնակատար |
| 4-րդ տարածաշրջան | ||
|
Սևանի գոտի Վարդենիս (կենտրոն) |
Ա. Գոմցյան |
- «Հայբնակկոմունտնտ» հանրապետական արտադրական միավորման նախագահ, Սևանի գոտու շտաբի պետ |
| Հրազդան | ||
| Սևան | ||
|
Կամո Մարտունի Կրասնոսելսկ |
Լ. Կարապետյան | - ՀՀ պաշտպանության նախարարության կազմազորահավաքային գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ |
| Վ. Վարդանյան | - ՀՀ զինվորական դատախազ | |
| Վ. Գասպարյան | - ՀՀ ՆԳ տարածաշրջանային վարչության պետ | |
| Հ. Հարությունյան | - Սևանի գոտու զինվորական ոստիկանության պետ | |
| 5-րդ տարածաշրջան | ||
| Արարատի գոտի | Գ. Մարտիրոսյան | - ՀՀ պետնախարար (հանձնախմբի ղեկավար) |
| Աստ. Պետրոսյան | - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ | |
| Եղեգնաձոր | Ա. Տեր-Սահակյան | - ՀՀ ՆԳ տարածաշրջանային վարչության պետ |
|
Վայք Մասիս Արտաշատ |
Ա. Պետրոսյան | - ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության պետի տեղակալ |
| 6-րդ տարածաշրջան | ||
| Սյունիքի գոտի | Ս. Աբրահամյան | - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ |
| Գորիս (կենտրոն) | Մ. Խոլյունց | - ՀՀ ՆԳ տարածաշրջանային վարչության պետ |
| Սիսիան | Կ. Հակոբյան | - ՀՀ պաշտպանության նախարարության Սյունիքի զինվորական ոստիկանություն |
|
Կապան Մեղրի |
Ա. Էլոյան | - Զանգեզուրի կայազորի զինվորական դատախազ |
| Հ. Աղաջանյան | - ՀՀ պաշտպանության նախարարության մարտական պատրաստականության վարչության պետ | |
| 7-րդ տարածաշրջան | ||
| Արմավիրի գոտի | Ռ. Բագոյան | - ՀՀ պետական նախարար (հանձնախմբի ղեկավար) |
| Արմավիր (կենտրոն) | Մ. Սարգսյան | - ՀՀ պաշտպանության նախարարության ուսումնական կենտրոնի պետ |
| Բաղրամյան | ||
| Աշտարակ | Հ. Իսաջանյան | - ՀՀ դատախազության քննչական բաժնի ավագ դատախազ |
| Ապարան | Լ. Հարությունյան | - ՀՀ ՆԳ տարածաշրջանային վարչության պետ |
| Արագած | Կ. Սարգսյան | - ՀՀ պաշտպանության նախարարության տարածաշրջանային զինվորական ոստիկանության օպերատիվ մասի պետ |
| 8-րդ տարածաշրջան | ||
| Կոտայքի գոտի | Վ. Սարգսյան | - ՀՀ պետնախարար (հանձնախմբի ղեկավար) |
| Կոտայք | Գ. Հարությունյան | - ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր սահմանապահ կոմիսար |
| Էջմիածին | Հ. Փալյան | - ՀՀ զինվորական դատախազի տեղակալ |
| Նաիրի | Վ. Սարգսյան | - ՀՀ ՆԳ տարածաշրջանային վարչության պետ |
| Ռ. Ասլանյան | - ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության պետի տեղակալ | |
| 9-րդ տարածաշրջան | ||
|
Աղստևի գոտի Իջևան (կենտրոն) |
Վ. Մովսիսյան | - ՀՀ փախստականների հարցերի պետական վարչության պետ (հանձնախմբի ղեկավար) |
| Ա. Գյոզալյան | - ՀՀ դատախազության քննչական մասի պետ | |
| Թումանյան | Վ. Պետրոսյան | - ՀՀ ՆԳ տարածաշրջանային վարչության պետի պաշտոնակատար |
| Նոյեմբերյան | ||
| Տաուշ | Զ. Ջոլուխավա | - ՀՀ պաշտպանության նախարարության Դիլիջանի գոտու զինվորական ոստիկանության պետ |
| քաղ. Դիլիջան | Գ. Հարությունյան | - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ N 3 ՀՀ կառավարության 1994 թ. մարտի 27-ի N 129 որոշման |
Ց Ա Ն Կ
ԵՐԿՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻՑ ԱԶԱՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՆԵՐԻ ԵՎ ԶԻՆԱՊԱՐՏՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ
Հատուկ հաշվառման մեջ գտնվող (ամրագրված) պահեստազորի սպաներ և զինապարտներ:
Պետական հիմնարկ-ձեռնարկություններում աշխատող գիտական աստիճան ունեցող պահեստազորի սպաներ և զինապարտներ:
Ասպիրանտուրայում, օրդինատուրայում, ինտերնատուրայում, մագիստրատուրայում սովորողներ, բացի հեռակա սովորողներից:
Ծայրամասային, լեռնային գյուղական բնակավայրերի հանրակրթական դպրոցների ուսուցիչներ:
Չորս և ավելի երեխա ունեցողներ:
Առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ կին ունեցողներ:
Զինապարտներ, որոնց հայրը, որդին կամ եղբայրը զոհվել են Հայաստանի Հանրապետության ինքնապաշտպանության ջոկատների, զինված ուժերի, ներքին գործերի նախարարության և ազգային անվտանգության պետական վարչության մարմիններում զինվորական պարտականությունները կատարելիս, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ զինված ուժերում ծառայելիս:
ՀՀ զինված ուժերից մեկ տարին չլրացած զորացրվածներ:
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորներ:
Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներ:
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ապարատի աշխատողներ:
Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության կառավարության կենտրոնական ապարատի աշխատողներ:
Պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհուրդների գործկոմների նախագահներ, նրանց տեղակալներ, գործկոմների քարտուղարներ:
Նախարարների տեղակալներ, պետական վարչությունների պետերի տեղակալներ, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարներ:
Պետական բուհերի ռեկտորներ, պրոռեկտորներ, ամբիոնների վարիչներ, դեկաններ:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահը և նրա տեղակալները:
Պետական առևտրական բանկերի կառավարիչներ, նրանց տեղակալներ:
Պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների տնօրեններ, նրանց տեղակալներ:
Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության պետ, նրա տեղակալներ:
Հայաստանի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահը, նրա տեղակալները, Գերագույն դատարանի անդամները, Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական արբիտրը, նրա տեղակալները, պետական արբիտրներ, Գերագույն դատարանի և պետական արբիտրաժի վարչությունների պետեր, նրանց տեղակալներ, բաժինների պետեր, ժողովրդական դատավորներ և պետական նոտարներ:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ, նրա տեղակալներ, դատախազության վարչությունների պետեր, նրանց տեղակալներ, բաժինների պետեր, կարևորագույն գործերով քննիչներ, շրջանների (քաղաքների) դատախազներ:
Դիվանագիտական աստիճաններ ունեցող անձինք:
Պետական ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում մոբիլիզացիոն հարցերով զբաղվող աշխատողներ:
Մինչև 1994 թ. մարտի 1-ը սահմանված կարգով գրանցված կրոնական կազմակերպությունների կենտրոնական մարմինների ղեկավարներ:
Հայաստանի Հանրապետության տնտեսության կենսաապահովման օբյեկտների անփոխարինելի աշխատողներ` ըստ օպերատիվ կառավարման հանրապետական շտաբի կողմից հաստատված անվանական ցուցակի:
Ռազմաարդյունաբերական համալիրի կազմակերպություններում աշխատող անձինք` ըստ ՀՀ ռազմաարդյունաբերական հանձնաժողովի կողմից հաստատված անվանական ցուցակի:
Հայկական ատոմային էլեկտրակայանի համակարգի աշխատողներ:
Կապի գծային ինժեներներ, տեխնիկներ, վարպետներ, ավտոմատ հեռախոսային և միջքաղաքային հեռախոսային ցանցերի ինժեներներ ու տեխնիկներ, ռադիոհեռուստակայանի և ռադիոռելեային կապի սպասարկող ինժեներներ ու տեխնիկներ, բացի պահեստազորի այն սպաներից, որոնք ունեն մոտոհրաձգի, հրետանավորի, տանկիստի և ավտոմոբիլիստի զինվորական մասնագիտություն:
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության համակարգի աշխատողներից` մետրոպոլիտենի գլխավոր ինժեներներ, ծառայությունների, ուղեմասերի պետեր:
Ավիացիայի ոլորտում` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության փոխհամաձայնեցված անվանական ցուցակում նշված անձինք:
Երկաթգծի ոլորտում` լոկոմոտիվի մեքենավարներ, նրանց օգնականներ, կայարանների պետեր և հերթապահներ, գնացքներ կազմողներ, գնացքների արագությունը կարգավորողներ, ազդանշանային, կենտրոնացման բլոկավորման և կապի համակարգերի սպասարկման էլեկտրամեխանիկներ, կոնտակտային ցանցի մոնտյորներ, ճանապարհային վարպետներ, երկաթուղիների նորոգման մոնտյորներ:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |