ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 մարտի 1994 թ. N 113
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի «ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎԱՐԿԱՅԻՆ ԷՄԻՍԻԱՅԻ ՀԱՇՎԻՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՎԱՐԿԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ» N 602 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 2-ի «Ոչ պետական ձեռնարկություններին վարկային էմիսիայի հաշվին լրացուցիչ վարկերի տրամադրման մասին» N 602 որոշման 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությունով`
«Սահմանել, որ 1993 թվականի վարկային էմիսիայի միջոցներից ոչ պետական ձեռնարկություններին փոքր ՀԷԿ-երի շինարարության համար լրացուցիչ տրված վարկի բաշխումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մայիսի 24-ի N 223 կարգադրությանը համապատասխան ստեղծված հանձնաժողովի միջոցով»:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կառավարության գործերի կառավարիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |