ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 338-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի N 270-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝
1. Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի նոյեմբերի 5-ի «Գաղտնիության ռեժիմն ապահովող քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց պաշտոնի նշանակման, վերապատրաստման, կատարողականի գնահատման հետ կապված առանձնահատկությունները և քաղաքացիական ծառայության պաշտոնների ցանկը հաստատելու մասին» N 270-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետում`
1) 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1) համապատասխան մարմնի գաղտնիության ռեժիմի ապահովման գործառույթ ունեցող քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների խմբի պաշտոնի անձնագրում ամրագրվում է պետական գաղտնիքին առնչվելու համապատասխան ձևի առնվազն երեք, իսկ քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների խմբի պաշտոնի անձնագրում՝ առնվազն մեկ տարվա թույլտվություն ունենալու մասին պահանջ.».
2) 3-րդ և 11-րդ ենթակետերը «աշխատում» բառից հետո լրացնել «կամ աշխատել» բառերով.
3) 6-րդ ենթակետը «ընդգրկվող» բառից հետո լրացնել «՝ քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված աշխատանքի բնույթը, իրավունքներն ու պարտականությունները կանոնակարգող օրենսդրությունից բխող» բառերով․
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 10․1-ին ենթակետով.
«10․1) հանձնաժողովի եզրակացությունը և հաղթող ճանաչված մասնակցի դիմումն ստանալուց հետո պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը երեք աշխատանքային օրվա ընթացքում հարցազրույցի փուլում հաղթող ճանաչված մասնակցին էլեկտրոնային եղանակով նշանակում է համապատասխան պաշտոնի` անհատական իրավական ակտում նշելով, որ հարցազրույցի փուլում հաղթող ճանաչված մասնակիցն իր պարտականությունների կատարմանն է անցնում պետական գաղտնիքին առնչվելու օրենսդրությամբ սահմանված թույլտվության ստացմանը հաջորդող օրվանից․»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
09.06.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 հունիսի 2026 թվական: