600.0139.03.06.26
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
|
3 հունիսի 2026 թվականի |
N 139-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի N 95-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 8-ի «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 95-Ն որոշման 1-ին կետով հաստատված՝ բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների 98-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«98. Ոչ Կենցաղային սպառում ունեցող բաժանորդի համար նախատեսված Առևտրային հաշվառքի սարքի և էլեկտրոնային ճշտիչի ձեռքբերման ծախսերը կրում է Մատակարարը։ Ոչ Կենցաղային սպառում ունեցող բաժանորդների սեփականությունը հանդիսացող Առևտրային հաշվառքի սարքերը, այդ թվում՝ էլեկտրոնային ճշտիչները, Մատակարարը պարտավոր է փոխարինել իր սեփականությունը հանդիսացող Առևտրային հաշվառքի սարքերով և էլեկտրոնային ճշտիչներով մինչև 2040 թվականի ավարտը` համաձայն Հանձնաժողովի հետ համաձայնեցված՝ Մատակարարի ներդրումային ծրագրի: Կենցաղային սպառում ունեցող բաժանորդների համար նախատեսված Առևտրային հաշվառքի սարքի ձեռքբերման ծախսերը բոլոր դեպքերում կրում է Մատակարարը, բացառությամբ Բնական գազի ճնշման և ջերմաստիճանի էլեկտրոնային ճշտիչների, որի ձեռքբերման ծախսերը կրում է նախաձեռնող կողմը: Շահագործվող Առևտրային հաշվառքի սարքերի հետ համատեղելի էլեկտրոնային ճշտիչների տեսակների և արտադրող կազմակերպությունների ցանկը Մատակարարը հրապարակում է իր պաշտոնական կայքում։ Առևտրային հաշվառքի սարքի տեղակայման, փոխարինման, սպասարկման և նորոգման ծախսերը (բացառությամբ ԳՄՕԿ-ի 107-րդ կետով նախատեսված դեպքերի)՝ անկախ դրա պատկանելությունից կրում է Մատակարարը։»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Մ. Մեսրոպյան |
|
ք. Երևան 3 հունիսի 2026 թ. |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունիսի 2026 թվական: