ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հունիսի 2026 թվականի N 823-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 1129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 48.2-րդ հոդվածի 5-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի «Ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվության ձևը և տրամադրման կարգը սահմանելու մասին» N 1129-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշման N 1 հավելվածում.
ա. 2-րդ կետը «ջրամբարների» բառից հետո լրացնել «կամ գետերի հուների արգելապատնեշների» բառերով,
բ. 3-րդ կետը «ջրամբարների» բառից հետո լրացնել «կամ գետերի հուների արգելապատնեշների» բառերով,
գ. 4-րդ կետը «ջրամբարների» բառերից հետո լրացնել «կամ գետերի հուների արգելապատնեշների» բառերով,
դ. 5-րդ կետի 4-րդ ենթակետը «ջրամբարների» բառից հետո լրացնել «կամ գետերի հուների արգելապատնեշների» բառերով,
ե. 10-րդ կետի 3-րդ ենթակետը «ջրամբարների» բառից հետո լրացնել «կամ գետերի հուների արգելապատնեշների» բառերով,
զ. 16-րդ կետը «ջրամբարների» բառից հետո լրացնել «կամ գետերի հուների արգելապատնեշների» բառերով.
2) որոշման N 2 հավելվածով սահմանված ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվության ձևում.
ա. 3-րդ և 4-րդ տողերում «Ընդերքօգտագործողի» բառը փոխարինել «Թույլտվություն ստացած իրավաբանական անձի» բառերով,
բ. նախավերջին տողը «ջրամբարների» բառից հետո լրացնել «կամ գետերի հուների արգելապատնեշների» բառերով,
գ. հանել «Կ.Տ.» նշումը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
11.06.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հունիսի 2026 թվական: