ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 348-Ա
«ԵՐԵՎԱՆԻ ՌՈՏԱՐԻ ԱԿՈՒՄԲ «ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ»» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԾՎԱՆԻՍՏ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԱԳԾԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Երևանի ռոտարի ակումբ «ինթերնեյշնլ»» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 71,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Արծվանիստ բնակավայրում ոռոգման ջրագծի կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Երևանի ռոտարի ակումբ «ինթերնեյշնլ»» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ` 02708338) «Սոլար Սիստեմ 777» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01314401) 2026 թվականի մայիսի 5-ին կնքված՝ N # 05/05/2026 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ոռոգման ջրագծի և 2 պոմպով պոմպակայանի կառուցման ու փորձարկման աշխատանքների իրականացում՝ 71,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Երևանի ռոտարի ակումբ «ինթերնեյշնլ»» բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
12.06.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետիN 348-Ա որոշման |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԾՎԱՆԻՍՏ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԱԳԾԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
|
1. |
Ծրագրի նպատակը |
Ոռոգման ջրագծի և 2 պոմպով պոմպակայանի կառուցման միջոցով նպաստել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Արծվանիստ բնակավայրում գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման ընդլայնմանը և գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանը։ |
|
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
|
3. |
Բարեգործը |
«Երևանի Ռոտարի Ակումբ «Ինթերնեյշնլ»» բարեգործական հասարակական կազմակերպություն (hասցե՝ քաղաք Երևան, Վ. Վաղարշյան 24, բն. 75, ՀՎՀՀ՝ 02708338) |
|
4. |
Ծրագիրը կատարողը |
«Երևանի Ռոտարի Ակումբ «Ինթերնեյշնլ»» բարեգործական հասարակական կազմակերպություն (hասցե՝ քաղաք Երևան, Վ. Վաղարշյան 24, բն. 75, ՀՎՀՀ՝ 02708338) |
|
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Արծվանիստ բնակավայր, բնագավառը՝ գյուղատնտեսություն |
|
6. |
Ծրագրի բյուջեն |
71,000,000 դրամ |
|
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք |
|
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2026 թվականի հունիսի 20-ից մինչև 2026 թվականի նոյեմբերի 30-ը |
|
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Արծվանիստ բնակավայրում ոռոգման ջրագծի և 2 պոմպով պոմպակայանի կառուցում, նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունիսի 20-ից մինչև 2026 թվականի նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 71,000,000 դրամի չափով։ |
|
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Ոռոգման ջրագծի և 2 պոմպով պոմպակայանի կառուցման և փորձարկման աշխատանքների իրականացում՝ 71,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի: |
|
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Չեն նախատեսվում: |
|
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Արծվանիստ բնակավայր, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտե, «Գեղարքունիք» ջրօգտագործողների ընկերություն։ |
|
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ, ինչպես նաև ծրագիրը կլինի Երևանի Ռոտարի Ակումբ «Ինթերնեյշնլ» բարեգործական հասարակական կազմակերպություն խորհրդի մշտադիտարկման ներքո, որին կներկայացվեն եռամսյակային հաշվետվություններ: |
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
12.06.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |