ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 սեպտեմբերի 1994 թ. N 427
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի N 307 ՈՐՈՇՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի սահմանափակ հնարավորությունների պատճառով պետական կապիտալ ներդրումների ոչ ժամանակին ֆինանսավորումն ու Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Ընդունել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ու Հայաստանի Հանրապետության շինարարության նախարարության առաջարկությունը և Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունիսի 16-ի «Շինարարական աշխատանքներ իրականացնող ձեռնարկություններին շահութահարկի և ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետային արտոնություն տալու մասին» N 307 որոշման գործողության ժամկետը երկարաձգել 1994 թվականի հունվարի 1-ից մինչև 1995 թվականի ապրիլի 1-ը:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |