ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի հունիսի 18-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) 2-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետում ««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգրքի և «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» օրենքի՝ պարտապանի հարկային պարտավորությունների հետ կապված հարկային հարաբերությունների մասով» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 44-րդ հոդվածի 8-րդ մասում և 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում ««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգիրք» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 8-րդ կետերում «երկու միլիոն դրամը» բառերը փոխարինել «հինգ միլիոն դրամը» բառերով:
Հոդված 4.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո:
2. Սույն օրենքի 3-րդ հոդվածը չի կիրառվում սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ սնանկության վարույթում գտնվող հարկ վճարողների նկատմամբ։ Վերջիններիս նկատմամբ կիրառվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող Օրենսգրքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 8-րդ կետերի կարգավորումները։
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. հուլիսի 2 Երևան ՀՕ-257-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հուլիսի 2026 թվական: