ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի հունիսի 18-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 479-րդ հոդվածի 1-ին մասը «քաղաքացիական գործով,» բառերից հետո լրացնել «սնանկության կամ» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 486-րդ հոդվածի 1-ին մասը «կամ ներկայացուցչի» բառերից հետո լրացնել «կամ սնանկության կառավարչի» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 490-րդ հոդվածում՝
1) վերնագիրը «ներկայացուցչի,» բառից հետո լրացնել «սնանկության կառավարչի,» բառերով.
2) 1-ին մասը «ներկայացուցչի,» և «ներկայացուցիչ,» բառերից հետո համապատասխանաբար լրացնել «սնանկության կառավարչի,» և «սնանկության կառավարիչ,» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 504-րդ հոդվածի 1-ին մասը «Քաղաքացիական» և «քաղաքացիական» բառերից հետո լրացնել «, սնանկության» բառով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. հուլիսի 2 Երևան ՀՕ-256-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հուլիսի 2026 թվական: