ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հուլիսի 2026 թվականի N 1010-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1994-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր ընտրելու մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի N 762 և 2007 թվականի հունիսի 21-ի N 819-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1994-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 14-րդ կետի 1-ին ենթակետում «երթուղիներում ընդհանուր քանակի առնվազն 10 տոկոսի չափով» բառերը փոխարինել «երեք և ավելի ավտոբուս ունեցող երթուղիներում յուրաքանչյուր երեք ավտոբուսից մեկի չափով» բառերով․
2) 24-րդ կետը «հագեցած լինեն» բառերից հետո լրացնել «օդորակիչով, » բառով.
3) 39-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2) 6-10-րդ սյունակներում` գնահատականն ըստ ավտոբուսի պատկանելիության իրավունքի, թողարկման տարեթվի, արտաքին տեսքի, ուղևորասրահի և վառելիքի տեսակի չափանիշների.
3) 11-րդ սյունակում` ավտոբուսների ընդհանուր գնահատականը, որը ձևավորվում է 6-10-րդ սյունակների գնահատականների գումարից:».
4) ուժը կորցրած ճանաչել 41-րդ կետով սահմանված ավտոբուսների գնահատման չափորոշիչների 1-ին կետի 5-րդ ենթակետը և 42-րդ կետը.
5) 46-րդ կետում «14 օրվա ընթացքում սույն կարգի» բառերը փոխարինել «30 օրվա ընթացքում սույն կարգի 12-րդ կետի» բառերով.
6) 65-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«65. Մրցույթը հաղթող կազմակերպության՝ երթուղին սպասարկելու իրավունքից հրաժարվելու կամ այդ իրավունքից նրան զրկելու դեպքում վաղաժամկետ լուծվում է նրա հետ կնքված ժամանակացույցը և սպասարկման պայմանագիրը և հայտարարվում է նոր մրցույթ՝ բացառությամբ 83.1-ին կետով սահմանված դեպքի: Մրցույթը հաղթող կազմակերպությունը սույն կարգով սահմանված պահանջները չկատարելու հիմքով երթուղային ցանցը կազմակերպող մարմնի կողմից երթուղու սպասարկման իրավունքից զրկվելու դեպքում 2 (երկու) տարի ժամկետով զրկվում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնելու համար հայտարարված մրցույթներին մասնակցելու իրավունքից:».
7) 65-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 65.1-ին կետով.
«65.1. Սույն կարգի 65-րդ կետով նախատեսված ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնելու համար հայտարարված մրցույթներին մասնակցելու իրավունքից զրկված կազմակերպությունների մասին տեղեկատվությունը, որն ընդգրկում է կազմակերպության ամբողջական անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը, իրավունքից զրկման ամսաթիվը (համապատասխան իրավական ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը) և մրցույթներին մասնակցելու իրավունքից զրկված լինելու ժամկետը, հրապարակվում է լիազոր մարմնի պաշտոնական կայքէջում իրավունքից զրկելու իրավական ակտի հրապարակման հետ միաժամանակ։».
8) 69-րդ կետում «մինչև նոր մրցույթի անցկացնելն ու դրա արդյունքներն ամփոփելը» բառերը փոխարինել «մինչև նոր մրցույթի անցկացնելն ու դրա արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպության հետ սպասարկման պայմանագիր կնքելը» բառերով.
9) 83-րդ կետի 1-ին ենթակետը «ավտոբուսները» բառից հետո լրացնել «, եթե կազմակերպությունը մասնակցել է մրցույթին սույն կարգի 22-րդ կետով սահմանված պայմանով» բառերով, իսկ 2-րդ ենթակետի վերջում վերջակետը փոխարինել միջակետով.
10) 83-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ ենթակետով՝
«3) սույն կարգի 64.1-ին կետով սահմանված ժամանակացույցը երթուղային ցանցը կազմակերպող մարմնի հետ կնքելու օրվանից 60 օրացուցային օրվա ընթացքում նրան ներկայացնել ավտոբուսներ արտադրող գործարանի կամ նրա պաշտոնական ներկայացուցչի հետ կնքած ավտոբուսների մատակարարման ժամկետները, տեխնիկական բնութագրերը և վճարման պայմանները սահմանող պայմանագրով նախատեսված վճարման պահանջի կատարման վերաբերյալ տեղեկատվություն։».
11) N 5.1 ձևի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|
». | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
3) N 12 ձևում «գինը սահմանող փաստաթուղթ» բառերը փոխարինել «վճարման պայմանները սահմանող պայմանագրի պատճենը» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
09.07.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 հուլիսի 2026 թվական: