ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հուլիսի 2026 թվականի N 991-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 842-Լ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 307-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1562-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2027 թվականների ծրագիրը հաստատելու մասին» N 842-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.
1) 3-րդ կետի 5-րդ ենթակետում «Լեռնահովիտ» բառը փոխարինել «Լեռնակերտ» բառով.
2) 16-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 16.1-ին կետով՝
«16.1. Տրամադրվող ֆինանսական աջակցությունը, այդ թվում՝ 100 տոկոսով սուբսիդավորվող հիփոթեքային վարկով կառուցված անշարժ գույքը հիփոթեքային վարկի գործողության ընթացքում չի կարող արգելադրվել, բռնագանձվել կամ հաշվանցվել շահառուի այլ պարտավորությունների դիմաց:»։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2027 թվականների ծրագրի իրականացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի N 842-Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 1562-Լ որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 10-րդ ենթակետում և N 2 հավելվածի 2-րդ կետի 8-րդ ենթակետում «Լեռնահովիտ» բառը փոխարինել «Լեռնակերտ» բառով։
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի N 842-Լ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի N 1562-Լ որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 307-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.
1) 3-րդ կետի 2-րդ ենթակետը «պետք է հաշվառված լինեն տվյալ բնակավայրում» բառերից հետո լրացնել «։ Ընդ որում, եթե ծրագրին դիմելու օրվա դրությամբ նախորդ 1 տարվա ընթացքում շահառուն գտնվել է պարտադիր զինվորական ծառայության մեջ, ապա տվյալ բնակավայրում հաշվառված լինելու հանգամանքը վերաբերում է նախքան զորակոչվելը նախորդ 1 տարվան» բառերով.
2) 3-րդ կետի 3-րդ ենթակետում «Լեռնահովիտ» բառը փոխարինել «Լեռնակերտ» բառով։
3) Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի գործողությունը տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
09.07.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |