ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 420-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՍՊԱՆԴԱՐՅԱՆ» ՋՐԱՆՑՔԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 416,052,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Սպանդարյան» ջրանցքի վերակառուցման շինարարական աշխատանքների իրականացում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Մեդիսոն Էյբլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01012522) 2026 թվականի հունիսի 8-ին կնքված՝ թիվ ՀՀ/Ջ/2-02/26 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է վերակառուցման շինարարական աշխատանքների իրականացում՝ 409,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Հալդի Քոնսալթ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 08417251) 2026 թվականի հունիսի 8-ին կնքված՝ թիվ ՀՀ/ՏՀ-06/26 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցում՝ 4,095,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Ջրտուք» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01218107) 2026 թվականի հունիսի 8-ին կնքված՝ թիվ ՀՀ/ՀՀ-06/26 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է վերակառուցման շինարարական աշխատանքների հեղինակային հսկողության աշխատանքների իրականացում՝ 2,457,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
13.07.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 420-Ա որոշման |
«ՍՊԱՆԴԱՐՅԱՆ» ՋՐԱՆՑՔԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
|
1. |
Ծրագրի նպատակը |
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքում ոռոգման համակարգի բարելավման նպատակով նախատեսվում է իրականացնել «Սպանդարյան»-ի ջրանցքի ՆԿ58+00-ՆԿ109+39 հատվածի վերակառուցման շինարարական աշխատանքները։ | ||||
|
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: | ||||
|
3. |
Բարեգործը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456) | ||||
|
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456) | ||||
|
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի, Սիսիան համայնք, ջրամատակարարում | ||||
|
6. |
Ծրագրի բյուջեն |
416,052,000 դրամ | ||||
|
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնք | ||||
|
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2026 թվականի հուլիսի 17-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 30-ը | ||||
|
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) ծրագրի իրականացման ժամկետում նախատեսվում է վերակառուցել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Սպանդարյան»-ի ջրանցքի ՆԿ58+00-ՆԿ109+39 հատվածը։ Նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հուլիսի 17-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում` 409,500,000 դրամի չափով. 2) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Սպանդարյանի» ջրանցքի ՆԿ58+00-ՆԿ109+39 հատվածի վերակառուցման շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցում։ Նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հուլիսի 17-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում` 4,095,000 դրամի չափով. 3) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Սպանդարյանի» ջրանցքի ՆԿ58+00-ՆԿ109+39 հատվածի վերակառուցման շինարարական աշխատանքների հեղինակային հսկողության աշխատանքներ։ Նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հուլիսի 17-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում` 2,457,000 դրամի չափով: | ||||
|
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) նախատեսվում է իրականացնել «Սպանդարյան»-ի ջրանցքի ՆԿ58+00-ՆԿ109+39 հատվածի հողային, բետոնային աշխատանքներ, շինարարական կարերի մշակում, ջրթողների իրականացում, ջրատարի վրայի կամուրջների նորոգում և վթարային ջրթողների կառուցման աշխատանքների իրականացում՝ 409,500,000 դրամի չափով. 2) շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցում՝ 4,095,000 դրամի չափով. 3) շինարարական աշխատանքների հեղինակային հսկողության ծառայությունների մատուցում՝ 2,457,000 դրամի չափով։ | ||||
|
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Նախատեսված չեն: | ||||
|
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտե և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարան: | ||||
|
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված «Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: | ||||
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
13.07.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |