ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի հուլիսի 3-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2016 թվաaկանի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 56-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը «մեքենա» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենա)» բառերով․
2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Հաշվարկային փաստաթղթերը (բացառությամբ սույն հոդվածի 8-րդ և 8.1-ին մասերով սահմանված դեպքերի) դուրս են գրվում՝
1) մինչև ապրանքի մատակարարումը.
2) աշխատանքի կատարումն ավարտելու (այդ թվում՝ ըստ պայմանագրով նախատեսված փուլերի) և (կամ) ծառայության մատուցումն ավարտելու (այդ թվում՝ ըստ պայմանագրով նախատեսված փուլերի) պահին:»․
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.
«4.1. Բեռնագիրը դուրս է գրվում մինչև ապրանքի տեղափոխությունը:»:
Հոդված 2. Օրենսգրքի 57-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը «մեքենայի կտրոնով» բառերից հետո լրացնել «(այդ թվում՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնով)» բառերով․
2) 2.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2.1. Հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնում (այդ թվում՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնում), սահմանված պարտադիր տեղեկատվությունից (տվյալներից) բացի, ապրանքների նշանակման վայրի հասցեն, իսկ ապրանք ձեռք բերող կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի դեպքում՝ նաև վերջիններիս հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) պարունակելու դեպքում հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնը, ինչպես նաև Կառավարության սահմանած կարգով դուրս գրված (գեներացված) էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնը սույն հոդվածի իմաստով հանդիսանում են ուղեկցող փաստաթուղթ:»․
3) 7-րդ մասը «մեքենաների» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների)» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետի «բ» ենթակետը «մեքենայի կտրոններ» բառերից հետո լրացնել «(այդ թվում՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոններ)» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 335-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը «մեքենաների» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների)» բառերով:
Հոդված 5. Օրենսգրքի 346-րդ հոդվածի 10-րդ մասի 4-րդ կետում՝
1) «բ» ենթակետը «մեքենաների կտրոնները» բառերից հետո լրացնել «(այդ թվում՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների էլեկտրոնային կտրոնները)» բառերով․
2) «գ» ենթակետը «մեքենաներով» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաներով)» բառերով:
Հոդված 6. Օրենսգրքի 349.1-ին հոդվածի 3-րդ մասում`
1) 2-րդ կետի «ե» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով․
«3) սույն հոդվածի 3․2-րդ մասով սահմանված դեպքում հարկային մարմնի իրականացրած կամերալ (ներքին) ուսումնասիրության՝ հարկվող գործարքների վերաբերյալ արդյունքներով Օրենսգրքով հարկային պարտավորությունների առաջադրման համար սահմանված վաղեմության ժամկետը լրանալու տարին։»:
Հոդված 7. Օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասը «դեպքերի» բառից հետո լրացնել «, ինչպես նաև այն դեպքերի, երբ կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները գործունեությունն իրականացնում են սահմանված կարգով հաշվառված էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայով» բառերով:
Հոդված 8. Օրենսգրքի 380.1-ին հոդվածում՝
1) 1.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1.1. Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր է էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից պատվերների ձևակերպման և ուղևորափոխադրումների, կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի կամ ֆիզիկական անձանց կողմից մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման, ինչպես նաև կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից վաճառքի իրականացման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման դեպքերում։ Կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից վաճառք իրականացնելիս, աշխատանքներ կատարելիս կամ ծառայություններ մատուցելիս էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի պարտադիր կիրառության գործունեության ոլորտները, դեպքերը և ժամկետները սահմանում է Կառավարությունը:»․
2) 2-րդ մասի «1-ին մասում» բառերը փոխարինել «1-ին և 1.1-ին մասերում» բառերով, իսկ «իսկ» բառը՝ «ինչպես նաև» բառերով․
3) 4-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«4․ Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի տեխնիկական պահանջները, դրա հաշվառման, հաշվառումից հանման, դրա միջոցով գեներացվող էլեկտրոնային կտրոնի պարտադիր վավերապայմաններին, ինտերնետային կայքի կամ էլեկտրոնային հավելվածին (էլեկտրոնային առևտրային հարթակին) ներկայացվող պահանջները, էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության կանոնները, ինչպես նաև այլ հարկ վճարողի անունից էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենա կիրառելու և էլեկտրոնային կտրոն գեներացնելու կարգը սահմանում է Կառավարությունը:»:
Հոդված 9. Օրենսգրքի 381-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասից հանել «սույն հոդվածի 3-րդ մասի 8-րդ և 9-րդ կետերով նախատեսված՝» բառերը․
2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հսկիչ դրամարկղային մեքենա կիրառող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները կանխիկ դրամով կամ վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների միջոցով դրամական հաշվարկներ իրականացնելիս պարտավոր են ապրանքներ ձեռք բերողին, աշխատանքներ ընդունողին կամ ծառայություններ ստացողին տրամադրել հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն:»․
3) 7-րդ մասը «կանոնները» բառից հետո լրացնել «, հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի վրա տպագրման ենթակա տեղեկատվությունը (տվյալները)» բառերով:
Հոդված 10. Օրենսգրքի 406-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերում «չափագրումների անցկացման հարկային տարվա ընթացքում՝ մինչև չափագրումն ընկած որևէ ժամանակահատվածում,» բառերը փոխարինել «չափագրումների անցկացման հարկային տարվա կամ տվյալ հարկային տարվան նախորդող հարկային տարվա որևէ ժամանակահատվածում» բառերով:
Հոդված 11. Օրենսգրքի 408-րդ հոդվածի 7-րդ մասից հանել «Սույն մասի կիրառության իմաստով՝ պետական տուրքի գումարը սահմանված չափից պակաս հաշվարկել է համարվում նաև ուղևորափոխադրումն առանց էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կամ դրա կիրառության կանոնների խախտմամբ իրականացնելը, երբ յուրաքանչյուր դեպքի համար գանձվում է տուգանք 200 հազար դրամի չափով:» նախադասությունը:
Հոդված 12. Օրենսգրքի 416-րդ հոդվածում՝
1) վերնագիրը «մեքենաների» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների)» բառերով․
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Օրենսգրքի 380.1-ին հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերին համապատասխան՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր լինելու դեպքում ապրանքների մատակարարման կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործարքները, ուղևորափոխադրումներն առանց էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի իրականացնելու համար կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը, նոտարը (այդ թվում՝ այլ հարկ վճարողի անունից էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենա կիրառող) կամ մարդատար տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ իրականացնող ֆիզիկական անձը տուգանվում է 500 հազար դրամի չափով:»․
3) 2-րդ մասում`
ա. «մեքենաների» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների)» բառերով,
բ. «կամ նոտարը» բառերը փոխարինել «, նոտարը (այդ թվում՝ այլ հարկ վճարողի անունից էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենա կիրառող) կամ մարդատար տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ իրականացնող ֆիզիկական անձը» բառերով,
գ. «մեքենաներով» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաներով)» բառերով․
4) 4-րդ մասում՝
ա. «մեքենայի ծրագիրն» բառերը փոխարինել «մեքենայի ծրագիրը (այդ թվում՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենան)» բառերով,
բ. «մեքենայի ծրագրի» բառերից հետո լրացնել «(այդ թվում՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի)» բառերով,
գ. «մեքենայի կտրոնում» բառերից հետո լրացնել «(այդ թվում՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնում)» բառերով,
դ. «մեքենաներով» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաներով)» բառերով․
5) 6-րդ մասում՝
ա. «մեքենայի կտրոնի» բառերից հետո լրացնել «(այդ թվում՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնի)» բառերով,
բ. «մեքենայի կիրառության» բառերը փոխարինել «մեքենայի (այդ թվում՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի) կիրառության» բառերով:
Հոդված 13.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի և 9-րդ հոդվածի, որոնք ուժի մեջ են մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են մինչև 2027 թվականի հունվարի 1-ը, բացառությամբ սույն օրենքի 9-րդ հոդվածի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի, որն ընդունվում է մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը:
3. Մինչև սույն օրենքի 8-րդ հոդվածի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելը էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցողների կողմից պատվերների ձևակերպման և ուղևորափոխադրումների, ինչպես նաև մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման դեպքում կիրառվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող կարգավորումները:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. հուլիսի 15 Երևան ՀՕ-309-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 հուլիսի 2026 թվական: