ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի հուլիսի 3-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 64-րդ հոդվածի 2-րդ մասի 47-րդ կետի «ժբ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ժբ. օրենքով սահմանված կարգով բանկի կամ վարկային կազմակերպության սեփականությունը դարձած` անհատ ձեռնարկատեր և նոտար չհամարվող ֆիզիկական անձանց մինչև այդ պատկանող գրավի առարկայի օտարումը, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով հետադարձ հիպոտեկի պայմանագրի համաձայն բանկի կամ վարկային կազմակերպության սեփականությունը դարձած` անհատ ձեռնարկատեր և նոտար չհամարվող ֆիզիկական անձանց մինչև այդ պատկանող այն անշարժ գույքի օտարումը, որը, այդ նույն հետադարձ հիպոտեկի պայմանագրի համաձայն, ծանրաբեռնված էր հետադարձ հիպոտեկով: Սույն ենթակետի կիրառության իմաստով՝ գրավի առարկան (հետադարձ հիպոտեկով ծանրաբեռնված անշարժ գույքը) մինչև բանկի կամ վարկային կազմակերպության սեփականությունը դառնալը համարվում է անհատ ձեռնարկատեր և նոտար չհամարվող ֆիզիկական անձանց պատկանող, եթե գրավի առարկայի (հետադարձ հիպոտեկով ծանրաբեռնված անշարժ գույքի) նկատմամբ սեփականության իրավունքի վկայականում նշված չէ, որ այն պատկանում է տվյալ անհատ ձեռնարկատիրոջը կամ նոտարին,»:
Հոդված 2. Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.1-ին կետով.
«19.1) hետադարձ հիպոտեկի պայմանագրի շրջանակներում ստացվող պարբերական ամենամսյա վճարումները.»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. հուլիսի 16 Երևան ՀՕ-323-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հուլիսի 2026 թվական: