ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի հուլիսի 3-ին
«ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեղական տուրքերի և վճարների մասին» 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-185 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածից հանել «կամ փոխհատուցման վճարները» բառերը, իսկ նույն հոդվածի «ավել վճարված գումարների վերադարձման կարգն ու պայմանները» բառերը փոխարինել «վճարված գումարների վերադարձման կարգն ու պայմանները» բառերով:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15) Հայաստանի Հանրապետության համայնքների կամ համայնքների կազմում ընդգրկված բնակավայրերի կամ Երևան համայնքի վարչական շրջանների անվանումները կամ խորհրդանիշները որպես օրենքով գրանցված ապրանքային նշան կամ ապրանքների արտադրության կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործընթացներում, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվություն տրամադրելու համար.».
2) 23-րդ և 24-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«23) համայնքի տարածքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային սեզոնին հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվության համար․
24) համայնքի տարածքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ձմեռային սեզոնին հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվության համար.».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 25-րդ կետով.
«25) համայնքի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու թույլտվության համար:»:
Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածում՝
1) 1-ին մասից հանել «, համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ՝» բառերը.
2) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում`
ա. 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15) Հայաստանի Հանրապետության համայնքների կամ համայնքների կազմում ընդգրկված բնակավայրերի կամ Երևան համայնքի վարչական շրջանների անվանումները կամ խորհրդանիշները որպես օրենքով գրանցված ապրանքային նշան կամ ապրանքների արտադրության կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործընթացներում, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվություն տրամադրելու համար՝ օրացուցային տարվա համար՝ հարյուր հազարից մինչև երեք հարյուր հազար դրամ.»,
բ. 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«23) համայնքի տարածքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային և ձմեռային սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվության համար՝ 10 (տասը) հազար դրամ՝ մեկ քառակուսի մետրի համար.»,
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 24-րդ կետով.
«24) համայնքի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու թույլտվության համար՝ յուրաքանչյուր ամսվա համար` տասը հազար դրամից մինչև տասնհինգ հազար դրամ՝ յուրաքանչյուր սարքի համար:».
2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սույն հոդվածով սահմանված դրույքաչափերը քաղաքային բնակավայրերում համայնքի ավագանու որոշմամբ կարող են սահմանվել մինչև 3.0 անգամ, իսկ Երևան քաղաքում` մինչև 7.0 անգամ ավելի, բացառությամբ 1-ին մասի 1-ին, 1.1-ին, 2-րդ և 3-րդ կետերի:».
3) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածում՝
1) 1-ին մասից հանել «, համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ՝» բառերը.
2) 2-րդ և 3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածից հանել «փոխհատուցման վճար» և «փոխհատուցման վճարի չափով» բառերը:
Հոդված 7. Օրենքի 17-րդ հոդվածում՝
1) վերնագրի և 1-ին մասի «Տեղական տուրքի և (կամ) տեղական վճարի և (կամ) ավել վճարված գումարները» բառերը փոխարինել «Տեղական տուրքի և (կամ) տեղական վճարի վճարված գումարները» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Տեղական տուրքերի և վճարների հետ կապված հարաբերությունները կարգավորող առանձին օրենքներով կարող են սահմանվել նաև տեղական տուրքի և (կամ) տեղական վճարի վճարված գումարները վերադարձնելու այլ հիմքեր:».
3) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Տեղական տուրքերի և վճարների հետ կապված հարաբերությունները կարգավորող առանձին օրենքներով տեղական տուրքերի և վճարների վճարված գումարի վերադարձման այլ հիմքեր նախատեսված լինելու դեպքում գումարի վերադարձի վերաբերյալ դիմումը կարող է մերժվել նաև տվյալ օրենքներով նախատեսված դեպքերում:»:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո: Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո համայնքի ավագանու կողմից տվյալ տարվա համար արդեն իսկ ընդունված տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանող իրավական ակտերում համապատասխան փոփոխություններ կատարելու դեպքում դրանք շարունակում են գործել որպես ընթացիկ՝ հաջորդ տարիների համար տվյալ համայնքում սահմանված տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանող իրավական ակտեր:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. հուլիսի 28 Երևան ՀՕ-388-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հուլիսի 2026 թվական: