600.0202.29.07.26
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
|
29 հուլիսի 2026 թվականի |
N 202-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 523-Ն որոշման 1-ին կետով հաստատված Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնների`
1) 127-րդ կետում «: Սույն կետում նշված ցուցանիշը կարող է գերազանցվել ԷՀՑ կանոնների համաձայն Համակարգի օպերատորի Կարգավարման կարգադրություններով պայմանավորված սահմանափակումների դեպքում» բառերը փոխարինել «, որը չի ներառում ԷՀՑ կանոնների համաձայն Համակարգի օպերատորի Կարգավարման կարգադրություններով պայմանավորված սահմանափակումները» բառերով,
2) 257-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «Օրենքով նախատեսված Ինքնավար էներգաարտադրության իրականացման նպատակով» բառերը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի օգոստոսի 1-ից։
|
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Մ. Մեսրոպյան |
|
ք. Երևան 29 հուլիսի 2026 թ. |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 հուլիսի 2026 թվական: