ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 487-Ա
«ԴԻԼԻՋԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող` 50,021,200 դրամ արժողությամբ «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
07.08.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 487-Ա որոշման |
«ԴԻԼԻՋԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
|
1. |
Ծրագրի նպատակը |
«Դիլիջան» ազգային պարկի բնապահպանական պայմաների բարելավում: |
|
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի գծով արտոնություններից: |
|
3. |
Բարեգործը |
Կովկասի բնության հիմնադրամ (Գերմանիա, Մայնի Ֆրանկֆուրտ, Ֆրիդրիխ Անլագը 36) |
|
4. |
Ծրագիրը կատարողը |
«Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպություն (Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Թբիլիսյան խճուղի 2, ՀՎՀՀ՝ 07610657) |
|
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, բնագավառը՝ շրջակա միջավայրի պահպանություն |
|
6. |
Ծրագրի բյուջեն |
50,021,200 դրամ |
|
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետություն |
|
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2026 թվականի օգոստոսի 18-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը |
|
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) «Դիլիջան» ազգային պարկի տեղամասային տարածքներում վայրի կենդանիների և ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնում եղջերուների խնամքի ապահովում և պայմանների բարելավում - 12,263,500 դրամ, կիրականացվեն 2026 թվականի օգոստոսի 18-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում. 2) «Դիլիջան» ազգային պարկի տարածքում հանգստի գոտու ստեղծում և տարածքում առկա էկոերթուղիների վերանորոգում, վարչական շենքի ընթացիկ վերանորոգում, ջեռուցման համակարգերի հետ կապված ինժեներական ծառայությունների ձեռքբերում - 20,420,700 դրամ, կիրականացվեն 2026 թվականի օգոստոսի 18-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում. 3) «Դիլիջան» ազգային պարկի տարածքների մոնիթորինգի վերահսկողության ապահովում և արդիականացում - 3,300,000 դրամ, կիրականացվեն 2026 թվականի օգոստոսի 18-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում. 4) «Դիլիջան» ազգային պարկի բնականոն գործունեության ապահովման նպատակով ընթացիկ ծառայությունների ձեռքբերում, նյութատեխնիկական բազայի արդիականացում - 14,037,000 դրամ, կիրականացվեն 2026 թվականի օգոստոսի 18-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում: |
|
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) ավտոմեքենաների վերանորոգման հետ կապված ծառայությունների ձեռքբերում - 1,500,000 դրամ. 2) էլեկտրական մեքենաների լիցքավորման հետ կապված ծառայությունների ձեռքբերում - 600,000 դրամ. 3) նախագծանախահաշվային ծառայությունների ձեռքբերում (նախագծերի պատրաստում, ծախսերի գնահատում) - 990,000 դրամ. 4) շենքերի ջեռուցման համակարգերի հետ կապված ինժեներական ծառայությունների ձեռքբերում - 1,389,600 դրամ. 5) ծրագրային ապահովման սպասարկման հետ կապված ծառայությունների ձեռքբերում - 960,000 դրամ. 6) տեղամասային տարածքներում վայրի կենդանիների և ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնում եղջերուների համար կերամանների պատրաստման և տեղադրման ծառայությունների ձեռքբերում - 1,250,000 դրամ. 7) վարչական շենքի ընթացիկ վերանորոգման աշխատանքներ - 5,770,300 դրամ. 8) «Դիլիջան» ազգային պարկի տարածքում ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնի ցանկապատի վերանորոգման աշխատանքներ - 5,946,000 դրամ. 9) լանդշաֆտային հանգստի գոտու ստեղծման աշխատանքներ և առկա հանգստի տարածքների էկոերթուղիների վերանորոգման աշխատանքներ - 12,880,800 դրամ. 10) գյուղատնտեսական ապրանքների ձեռքբերում - 4,667,500 դրամ. 11) տրանսպորտային միջոցների համար նախատեսված յուղերի, հակասառեցուցիչ նյութերի, յուղի և օդի զտիչների, սեղմված բնական գազի, բաշխիչ տուփերի, շարժիչների մասերի և այլ պահեստամասերի ձեռքբերում - 5,287,000 դրամ. 12) կենդանիների համար դեղորայքի ձեռքբերում - 400,000 դրամ. 13) արևային էներգիայի ստացման համակարգի ձեռքբերում և տեղադրում - 2,500,000 դրամ. 14) կոյուղաջրերի գլանատակառի ձեռքբերում - 700,000 դրամ. 15) շարժական տների ձեռքբերում - 1,500,000 դրամ. 16) անօդաչու թռչող սարքի ձեռքբերում - 3,300,000 դրամ. 17) կենտրոնացված ջեռուցման կաթսայի ձեռքբերում - 380,000 դրամ: |
|
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
1) վարչական շենքի ընթացիկ վերանորոգման աշխատանքներ - 5,770,300 դրամ. 2) շենքերի ջեռուցման համակարգերի հետ կապված ինժեներական ծառայությունների ձեռքբերում- 1,389,600 դրամ. 3) վարչական շենքի համար կենտրոնացված ջեռուցման կաթսայի ձեռքբերում - 380,000 դրամ: |
|
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Շրջակա միջավայրի նախարարություն |
|
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
1) հաշվետվության ներկայացում Կովկասի բնության հիմնադրամին և Շրջակա միջավայրի նախարարությանը. 2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում լիազորված մարմնին: |
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
07.08.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |