ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«28» հուլիսի 2026 թ. |
N 78-Ն |
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ԱՆՎՏԱՆԳ ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ 5-11-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով և 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել Հանրակրթական ուսումնական հաստատություններում «Անվտանգ կենսագործունեություն» առարկայի 5-11-րդ դասարանների առարկայական ծրագրերը՝ համաձայն հավելվածի։
2. Սահմանել, որ «Անվտանգ կենսագործունեություն» առարկայի ներդրումն իրականացվում է փուլային եղանակով՝
1) 2026-2027 ուսումնական տարվանից՝ 5-րդ և 10-րդ դասարաններում.
2) 2027-2028 ուսումնական տարվանից՝ 5-րդ, 6-րդ, 10-րդ և 11-րդ դասարաններում.
3) 2028-2029 ուսումնական տարվանից՝ 5-րդ, 6-րդ, 7-րդ, 10-րդ և 11-րդ դասարաններում.
4) 2029-2030 ուսումնական տարվանից՝ 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 10-րդ և 11-րդ դասարաններում.
5) 2030-2031 ուսումնական տարվանից՝ 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարաններում։
3. Սահմանել, որ մինչև «Անվտանգ կենսագործունեություն» առարկայի փուլային ներդրման ավարտը հաստատություններում դասավանդվելու է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկան:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Նախարար՝
7/28/2026 |
Ժ. Անդրեաս ՅԱՆ |
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ԱՆՎՏԱՆԳ ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ 5-11-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 օգոստոսի 2026 թվական: