ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
28 փետրվարի 2017 թվականի |
թիվ 26 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ` «ՈՐՊԵՍ ՎԱՌԵԼԻՔ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ԱԾԽԱՋՐԱԾՆԱՅԻՆ ԳԱԶԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ԵԱՏՄ ՏԿ 036/2016) ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՈՒ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ՝ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ) ԵՎ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐ ՈՒ ՄԵԹՈԴՆԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ (ՄԻՋՊԵՏԱԿԱՆ) ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ, ԻՍԿ ԴՐԱՆՑ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ (ՊԵՏԱԿԱՆ) ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ) ԵՎ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԻԿԱՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. ԵՏՀԿ 10.03.22 թիվ 38, ԵՏՀԿ 27.01.26 թիվ 8)
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 4-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի` 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության` «Որպես վառելիք օգտագործելու համար հեղուկացված ածխաջրածնային գազերին ներկայացվող պահանջներ» տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 036/2016) պահանջների կիրառման ու կատարման և տեխնիկական կարգավորման օբյեկտների համապատասխանության գնահատման իրականացման համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ազգային (պետական) ստանդարտների, ինչպես նաև հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկաների ցանկը։
(1-ին կետը փոփ. ԵՏՀԿ 10.03.22 թիվ 38, ԵՏՀԿ 27.01.26 թիվ 8)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի փետրվարի 28-ի թիվ 26 որոշմամբ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2026 թվականի հունվարի 27-ի թիվ 8 որոշման խմբագրությամբ) |
ՑԱՆԿ
«Որպես վառելիք օգտագործելու համար հեղուկացված ածխաջրածնային գազերին ներկայացվող պահանջներ» տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 036/2016) պահանջների կիրառման ու կատարման և տեխնիկական կարգավորման օբյեկտների համապատասխանության գնահատման իրականացման համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ազգային (պետական) ստանդարտների, ինչպես նաև հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկաների
(վերնագիրը խմբ. ԵՏՀԿ 11.05.23 թիվ 59, ԵՏՀԿ 27.01.26 թիվ 8)
|
Համարը՝ ը/կ |
Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի կառուցվածքային տարրը կամ տեխնիկական կանոնակարգման օբյեկտը |
Ստանդարտի, հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկայի նշագիրն ու անվանումը |
Ծանոթագրություն | |
|
1 |
2 |
3 |
4 | |
|
1 |
բաժին V |
ԳՕՍՏ SO 4257-2013 «Գազեր՝ ածխաջրածնային, հեղուկացված: Նմուշառման մեթոդ» |
||
|
2 |
ԳՕՍՏ 14921-2018 «Գազեր՝ ածխաջրածնային, հեղուկացված: Նմուշառման մեթոդներ» |
|||
|
3 |
ՂՀ ՍՏ ASTM D 3700-2015 «Արդյունաբերություն՝ նավթային և գազային: Լողացող մխոցային գլանի օգտագործման դեպքում հեղուկացված նավթային գազերի նմուշներ ստանալու համար փորձարկումների ստանդարտ մեթոդ» |
կիրառվում է մինչև 01.01.2035 | ||
|
4 |
ԳՕՍՏ Ռ 55609-2013 «Գազային խտուցքի, հեղուկացված ածխաջրածնային գազի և թեթև ածխաջրածինների լայն թորամասի նմուշառում: Ընդհանուր պահանջներ» |
կիրառվում է մինչև 01.01.2035 | ||
|
5 |
հավելված, ցուցանիշ՝ «Օկտանային թիվ» |
հավելված В ԳՕՍՏ EN 589-2014 «Վառելիք՝ ներքին այրման շարժիչների համար: Գազեր՝ ածխաջրածնային, հեղուկացված: Տեխնիկական պահանջներ և փորձարկումների մեթոդներ» |
||
|
6 |
հավելված Ե ԳՕՍՏ 34858-2022 «Գազեր՝ ածխաջրածնային, հեղուկացված, վառելիքային: Տեխնիկական պայմաններ» |
|||
|
7 |
5-րդ բաժնի 5.3 կետ, ՍՏ ՂՀ ASTM D 2598-2015 «Գազեր՝ նավթային, հեղուկացված։ Ֆիզիկական հատկությունների որոշում՝ կոմպոզիցիոն անալիզի մեթոդով» |
կիրառվում է մինչև 01.01.2035 | ||
|
8 |
հավելված, ցուցանիշ՝ «Ոչ սահմանային ածխաջրածինների գումարի զանգվածային բաժին» |
ԳՕՍՏ 10679-2019 «Գազեր՝ ածխաջրածնային, հեղուկացված: Ածխաջրածնային կազմի որոշման մեթոդ» |
||
|
9 |
ԳՕՍՏ 33012-2014 «Պրոպան և բութան՝ ապրանքային։ Ածխաջրածնային կազմի որոշում՝ գազային քրոմատագրման մեթոդով» |
|||
|
10 |
ՍՏ ՂՀ ԱՍՏՄ Դ 2163-2011 «Գազեր՝ նավթային, հեղուկացված։ Գազային քրոմատագրման միջոցով ածխաջրածնային կազմի որոշման մեթոդ» |
կիրառվում է մինչև 01.01.2035 | ||
|
11 |
ԳՕՍՏ Ռ 54484-2011 «Գազեր՝ ածխաջրածնային, հեղուկացված։ Ածխաջրածնային կազմի որոշման մեթոդներ» |
կիրառվում է մինչև 01.01.2035 | ||
|
12 |
ԳՕՍՏ Ռ 56869-2016 «Գազեր՝ ածխաջրածնային, հեղուկացված և խառնուրդներ պրոպան-պրոպիլենային։ Ածխաջրածինների որոշում՝ գազային քրոմատագրմամբ» |
կիրառվում է մինչև 01.01.2035 | ||
|
13 |
հավելված, ցուցանիշ՝ «Հագեցած գոլորշիների ճնշում» |
ԳՕՍՏ SO 4256-2013 «Գազեր՝ ածխաջրածնային, հեղուկացված: Գոլորշիների մանոմետրական ճնշման որոշում։ ՀԱԳ մեթոդ» |
||
|
14 |
ԳՕՍՏ 28656-2019 «Գազեր՝ ածխաջրածնային, հեղուկացված: Հագեցած գոլորշիների խտության և ճնշման որոշման հաշվարկային մեթոդ» |
|||
|
15 |
ԳՕՍՏ 34429-2018 «Գազեր՝ ածխաջրածնային, հեղուկացված: Հագեցած գոլորշիների ճնշման որոշման մեթոդ» |
|||
|
16 |
ՍՏ ՂՀ ԱՍՏՄ Դ 1267-2011 «Գազեր՝ նավթային, հեղուկացված։ Հագեցած գոլորշիների ճնշման որոշում» |
կիրառվում է մինչև 01.01.2035 | ||
|
17 |
ՍՏ ՂՀ ASTM D 2598-2015 «Գազեր՝ նավթային, հեղուկացված։ Ֆիզիկական հատկությունների որոշում՝ կոմպոզիցիոն անալիզի մեթոդով» |
կիրառվում է մինչև 01.01.2035 | ||
|
18 |
ՍՏ ՂՀ ASTM D 6897-2015 «Գազեր՝ ածխաջրածնային, հեղուկացված։ Փորձարկումների ստանդարտ մեթոդ՝ հեղուկացված ածխաջրածնային գազերի (ՀԱԳ) հագեցած գոլորշիների ճնշումը որոշելու համար (ընդարձակման մեթոդ)» |
կիրառվում է մինչև 01.01.2035 | ||
|
19 |
հավելված, ցուցանիշ՝ «Ծծմբաջրածնի և մերկապտանային ծծմբի զանգվածային բաժին» |
ԳՕՍՏ 22985-2017 «Գազեր՝ ածխաջրածնային, հեղուկացված: Ծծմբաջրածնի, մերկապտանային ծծմբի և ածխաջրածնի ծծմբօքսիդի որոշման մեթոդ» |
||
|
20 |
ԳՕՍՏ 35228-2024 «Գազեր՝ ածխաջրածնային, հեղուկացված: Ծծումբ պարունակող միացությունների որոշում՝ գազային քրոմատագրման մեթոդով» |
|||
|
21 |
հավելված, ցուցանիշ՝ «Հոտ» |
հավելված Ա , ԳՕՍՏ EN 589-2014 «Վառելիք՝ ներքին այրման շարժիչների համար. Գազեր՝ ածխաջրածնային, հեղուկացված: Տեխնիկական պահանջներ և փորձարկումների մեթոդներ» |
||
|
22 |
9․5 կետ և հավելված Դ, ԳՕՍՏ Ռ 34858-2022 «Գազեր՝ ածխաջրածնային, հեղուկացված, վառելիքային։ Տեխնիկական պայմաններ» |
|||
|
23 |
հավելված, ցուցանիշ՝ «Հոտի ինտենսիվություն» |
ԳՕՍՏ 22387.5-2021 «Գազ՝ կոմունալ-կենցաղային սպառման համար։ Հոտի ինտենսիվության որոշման մեթոդներ» |
||
|
24 |
ՂՀ ՍՏ 1240-2004 «Գազ՝ կոմունալ-կենցաղային սպառման համար։ Հոտի ինտենսիվության որոշման մեթոդներ» |
կիրառվում է մինչև 01.01.2035 | ||
|
25 |
հավելված, ցուցանիշ՝ «Ազատ ջրի ու ալկալիների պարունակություն» |
հավելված Բ , ԳՕՍՏ 20448-2018 «Գազեր՝ ածխաջրածնային, հեղուկացված, վառելիքային՝ կոմունալ-կենցաղային սպառման համար. Տեխնիկական պայմաններ» |
կիրառվում է մինչև 01.07.2030 | |
|
26 |
հավելված Գ, ԳՕՍՏ 34858-2022 «Գազեր՝ ածխաջրածնային, հեղուկացված, վառելիքային. Տեխնիկական պայմաններ» |
|||
|
27 |
8.2 կետ, ՍՏԲ 2262-2012 «Գազեր՝ ածխաջրածնային, հեղուկացված, վառելիքային։ Տեխնիկական պայմաններ» |
կիրառվում է մինչև 01.01.2035 | ||
|
28 |
8.2 կետ, ՍՏ ՂՀ 1663-2007 «Գազեր՝ ածխաջրածնային, հեղուկացված, վառելիքային. Տեխնիկական պայմաններ» |
կիրառվում է մինչև 01.01.2035 | ||
|
29 |
5-րդ կետ, ԳՕՍՏ Ռ 56870-2016 «Գազեր՝ ածխաջրածնային, հեղուկացված։ Ամոնիակի, ջրի և ալկալիների որոշում» |
կիրառվում է մինչև 01.01.2035 | ||
|
30 |
հավելված, ցուցանիշ՝ «Հեղուկ մնացորդի ծավալային բաժին» |
հավելված Բ, ԳՕՍՏ 20448-2018 «Գազեր՝ ածխաջրածնային, հեղուկացված, վառելիքային՝ կոմունալ-կենցաղային սպառման համար. Տեխնիկական պայմաններ» |
կիրառվում է մինչև 01.07.2030 | |
|
31 |
հավելված Գ, ԳՕՍՏ 34858-2022 «Գազեր՝ ածխաջրածնային, հեղուկացված, վառելիքային. Տեխնիկական պայմաններ» |
|||
|
32 |
8.2 կետ, ՍՏԲ 2262-2012 «Գազեր՝ ածխաջրածնային, հեղուկացված, վառելիքային։ Տեխնիկական պայմաններ» |
կիրառվում է մինչև 01.01.2035 | ||
|
33 |
ՍՏ ՂՀ ASTM Դ 7756-2015 «Գազեր՝ ածխաջրածնային, հեղուկացված։ Փորձանմուշը սյունակի մեջ ներմուծելու միջոցով գազային քրոմատագրման մեթոդով մնացորդի որոշում» |
կիրառվում է մինչև 01.01.2035 | ||
|
34 |
8.2 կետ, ՍՏ ՂՀ 1663-2007 «Գազեր՝ ածխաջրածնային, հեղուկացված, վառելիքային. Տեխնիկական պայմաններ» |
կիրառվում է մինչև 01.01.2035 | ||
(հավելվածը խմբ. ԵՏՀԿ 10.03.22 թիվ 38, ԵՏՀԿ 11.05.23 թիվ 59, ԵՏՀԿ 27.01.26 թիվ 8)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: