ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
29 սեպտեմբերի 2026 թվականի ք. Երևան |
թիվ 122-Ա |
«Ա-ԹԻՎԻ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՄՈՒԼՏԻՊԼԵՔՍՈՒՄ ՍԼՈԹԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՍՓՌՄԱՆ ԵՀ N 347 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի, «Լիցենզավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով և հիմք ընդունելով «Ա-ԹԻՎԻ» ՍՊ ընկերության հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման հանրապետական սփռման ԵՀ N 347 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ 2026 թվականի սեպտեմբերի 28-ի դիմումը` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.
1. Բավարարել դիմումը և 2026 թվականի սեպտեմբերի 30-ից ուժը կորցրած ճանաչել «Ա-ԹԻՎԻ» ՍՊ ընկերությանը 2022 թվականի դեկտեմբերի 23-ին տրամադրված հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման հանրապետական սփռման ԵՀ N 347 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 30-ից:
3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան։
|
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ |
Տ. ՀակոբՅԱՆ |
|
2026 թ. սեպտեմբերի 29 ք. Երևան |