13.02.25 N 157-Ն որոշումն ունի անցումային դրույթ:
01.10.26 N 1411-Ն որոշումն ունի անցումային դրույթ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունիսի 2023 թվականի N 956-Ն
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ՝ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԵՎ (ԿԱՄ) ՎՃԱՐՎԱԾ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼԻ ԿՈՂՄԻՑ) ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ (ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ) ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 158-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել հարկային տարվա ընթացքում ֆիզիկական անձանց սոցիալական ծախսերի գումարները՝ հաշվարկված և (կամ) վճարված (այդ թվում՝ հարկային գործակալի կողմից) եկամտային հարկի գումարներից փոխհատուցման (վերադարձման) կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և կիրառվում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված կարգով եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնող՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից իր և իր ընտանիքի անդամների համար կատարված սոցիալական ծախսերի մասով:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
16.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականիհունիսի 16-ի N 956-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ՝ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԵՎ (ԿԱՄ) ՎՃԱՐՎԱԾ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼԻ ԿՈՂՄԻՑ) ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ (ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ)
1․ Սույն կարգով կարգավորվում են հարկային տարվա ընթացքում ֆիզիկական անձանց՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 147.1-ին հոդվածով սահմանված սոցիալական ծախսերը, բայց ոչ ավելի, քան դրանց համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած առավելագույն չափերով, եկամտային հարկով հարկման բազայի նկատմամբ օրենսգրքի 150-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերով հաշվարկված և (կամ) վճարված (այդ թվում՝ հարկային գործակալի կողմից) եկամտային հարկի գումարներից փոխհատուցման (վերադարձման) հետ կապված հարաբերությունները:
2․ Սույն կարգի գործողությունը տարածվում է օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված կարգով եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնող՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա։
3. Հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված և (կամ) վճարված (այդ թվում՝ հարկային գործակալի կողմից) եկամտային հարկի գումարներից փոխհատուցվում (վերադարձվում) են ֆիզիկական անձի կողմից իր և իր ընտանիքի անդամների համար օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով սահմանված հաշվարկային փաստաթղթերով (Կառավարության սահմանած դեպքերում՝ հարկային մարմին ներկայացված տեղեկատվությամբ) հիմնավորված սոցիալական ծախսերի գումարները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափերով, սակայն ոչ ավելի, քան հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված և (կամ) վճարված (այդ թվում՝ հարկային գործակալի կողմից) եկամտային հարկի գումարների և նույն հաշվետու ժամանակաշրջանի մասով օրենսգրքի 159-րդ հոդվածով սահմանված դեպքերում հաշվարկված և վճարված եկամտային հարկի փոխհատուցված (վերադարձված) գումարների դրական տարբերությունը:
(3-րդ կետը լրաց. 13.02.25 N 157-Ն)
4․ Հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի տարեկան հաշվարկով (հայտարարագրով) սոցիալական ծախսերի փոխհատուցման (վերադարձման) գումարների որոշման նպատակով՝ հաշվարկված և (կամ) վճարված (այդ թվում՝ հարկային գործակալի կողմից) եկամտային հարկի գումարներից նվազեցվում են՝
1) օրենսգրքի 160-րդ հոդվածի համաձայն՝ հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների փոխհատուցման համար ֆիզիկական անձանց վերադարձված եկամտային հարկի գումարները.
2) օրենսգրքի 160․1-ին հոդվածի համաձայն՝ ուսման վարձի փոխհատուցման համար ֆիզիկական անձանց վերադարձված եկամտային հարկի գումարները.
3) օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ շահաբաժիններից վճարված և ֆիզիկական անձանց վերադարձված եկամտային հարկի գումարները։
5. Հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի տարեկան հաշվարկում (հայտարարագրում) ֆիզիկական անձի կողմից ինքնուրույնաբար հաշվարկված և պետական բյուջե վճարման ենթակա եկամտային հարկի գումարի առկայության դեպքում վճարման ենթակա եկամտային հարկի գումարից նվազեցվում է սոցիալական ծախսերի փոխհատուցման ենթակա գումարը, և ֆիզիկական անձը պետական բյուջե վճարում է եկամտային հարկ նվազեցումը կատարելուց հետո դրական արդյունքի չափով։
6․ Հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի տարեկան հաշվարկով (հայտարարագրով) ֆիզիկական անձի կողմից ինքնուրույնաբար հաշվարկված և պետական բյուջե վճարման ենթակա եկամտային հարկի գումարի բացակայության կամ սույն կարգի 5-րդ կետում սահմանված նվազեցումը կատարելուց հետո բացասական արդյունքի դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափերով սոցիալական ծախսերի փոխհատուցման ենթակա գումարը վերադարձվում է ֆիզիկական անձին` օրենսգրքի 151-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված հաշվետու ամիսներին հաշվարկված և (կամ) վճարված (այդ թվում՝ հարկային գործակալի կողմից) եկամտային հարկի գումարների և օրենսգրքի 159-րդ հոդվածով սահմանված դեպքերում հաշվարկված և վճարված եկամտային հարկի փոխհատուցված (վերադարձված) գումարների միջև դրական տարբերության առկայության դեպքում:
6.1. Անձին վերաբերող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն սահմանված լինելու դեպքում գործատուի կողմից հարկային մարմնի սահմանած կարգով և ձևաչափով մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 1-ը ներառյալ հարկային մարմին է ներկայացվում հաշվետու տարվա ընթացքում հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների, քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարված աշխատանքների և (կամ) մատուցված ծառայությունների համար ստացվող եկամուտների, ինչպես նաև դրանցից հաշվարկված ու Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված եկամտային հարկի գումարների վերաբերյալ տեղեկատվություն:
(6.1-ին կետը լրաց. 01.10.26 N 1411-Ն)
6.2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ գաղտնիք համարվող՝ հարկվող եկամուտներից հաշվարկված և վճարված եկամտային հարկի մասով սոցիալական ծախսերի փոխհատուցումը կատարվում է սույն հավելվածի 2-6-րդ կետերով սահմանված կարգով՝ գաղտնիք համարվող՝ հարկվող եկամուտներ վճարող հարկային գործակալների կողմից՝ հայտարարատուի կողմից սույն հավելվածի N 1 ձևով լրացված դիմում-հայտարարության հիման վրա:
(6.2-րդ կետը լրաց. 01.10.26 N 1411-Ն)
7․ Սույն կարգի 6-րդ մասով սահմանած չափերով սոցիալական ծախսերի փոխհատուցման ենթակա գումարները, բացառությամբ 8-րդ կետով սահմանված դեպքերի, հարկային մարմնի կողմից օրենսգրքի հարկային վարչարարության մասով սահմանված կարգով և ժամկետներում մուտքագրվում են միասնական հաշվին: Միասնական հաշվից փոխհատուցման ենթակա գումարների վերադարձը կատարվում է օրենսգրքի 327-րդ հոդվածով սահմանված կարգով։
(7-րդ կետը լրաց. 01.10.26 N 1411-Ն)
8. Ֆիզիկական անձի կողմից սույն հավելվածի N 1 ձևով լրացված դիմում-հայտարարությունն ստանալուց հետո սույն կարգի 6.2-րդ կետում նշված հարկային գործակալների կողմից սույն կարգի 6-րդ կետով սահմանած չափերով սոցիալական ծախսերի փոխհատուցման ենթակա գումարներից նվազեցվում են հարկային մարմնի կողմից սույն կարգի համաձայն ֆիզիկական անձի միասնական հաշվին մուտքագրված փոխհատուցման ենթակա գումարները և դրական տարբերության մասով առաջիկա աշխատավարձի հետ միասին կատարում վճարում ֆիզիկական անձին:
(8-րդ կետը լրաց. 01.10.26 N 1411-Ն)
Ձև N 1
|
Դ Ի Մ ՈՒ Մ-Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱԽՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ |
Փաստաթղթի հերթական համարը | |||||||
|
(լրացվում է հարկային գործակալի կողմից) | ||||||||
|
1. Ֆիզիկական անձի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
||||||||
|
2. Ֆիզիկական անձի անունը, ազգանունը |
||||||||
|
2.1. Հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ) |
||||||||
|
3. Ֆիզիկական անձի բնակության վայրի հասցեն |
||||||||
|
4. Ֆիզիկական անձի կոնտակտային տվյալներ (հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե և այլն) |
||||||||
|
Սույնով հայտարարում եմ, որ` ________ հաշվետու տարվա համար հարկային մարմնի կողմից վերադարձված եկամտային հարկի գումարները կազմել են. 1) Հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի համաձայն՝ հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների փոխհատուցման համար՝ __________ դրամ. 2) Հարկային օրենսգրքի 160․1-ին հոդվածի համաձայն՝ ուսման վարձի փոխհատուցման համար՝ _____________ դրամ. 3) Հարկային օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ շահաբաժիններից վճարված և վերադարձված՝ ______________ դրամ: Կից ներկայացվում է 1) _______________ թվականի հաշվետու տարվա համար հարկային մարմին ներկայացված՝ էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված հայտարարագիրը. 2) սոցիալական ծախսի կատարումը հիմնավորող օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով սահմանված հաշվարկային փաստաթուղթը:
Տեղյակ եմ սույն հայտարարության մեջ տրվող ոչ ճիշտ տեղեկությունների համար Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվությանը: Պարտավորվում եմ հարկային գործակալի պահանջով ներկայացնել սույն դիմում- հայտարարությունում նշված՝ հարկային մարմնի կողմից եկամտային հարկի գումարների վերադարձը հիմնավորող բանկային փաստաթղթեր: |
Խնդրում եմ 20____ թվականի հաշվետու տարվա համար կատարել սոցիալական ծախսի փոխհատուցման գումարների վերադարձ:
| Ֆիզիկական անձի |
__________________________________________________ (ստորագրությունը, անունը, ազգանունը) |
(ձևը լրաց. 01.10.26 N 1411-Ն)
(հավելվածը լրաց. 13.02.25 N 157-Ն, 01.10.26 N 1411-Ն)
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
16.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 հունիսի 2023 թվական: