ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
«12» հոկտեմբեր 2026 թ. |
N 70-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 88-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 6-ի «Բժշկական մի շարք փաստաթղթերի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի հուլիսի 3-ի թիվ 35-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 88-Ն հրամանում.
1) 1-ին կետի 18-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.
2) 1-ին կետը լրացնել նոր 19-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ․
«19) Աշակերտի, ուսանողի, միասնական քննության մասնակցի առողջական վիճակով պայմանավորված բացակայության վերաբերյալ տեղեկանքի ձևը՝ համաձայն Հավելված 19-ի:».
3) լրացնել նոր Հավելված 19՝ համաձայն Հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
|
|
Ա. ԱվանեսՅԱՆ |
|
|
Հավելված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի «12» հոկտեմբեր 2026 թ. N 70-Ն հրամանի |
|
|
«Հավելված 19 ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 06-ի N 88-Ն հրամանի |
Ձև
______________________________________________________________________
(Բժշկական կազմակերպության անվանումը)
ՏԵՂԵԿԱՆՔ
ԱՇԱԿԵՐՏԻ, ՈՒՍԱՆՈՂԻ, ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Տրվում է առ այն, որ՝ աշակերտ/ ուսանող/ միասնական քննության մասնակից
____________________________________________________________________________
(անուն/ազգանուն/հայրանուն, ծննդյան օր/ամիս/տարի, անձը հաստատող փաստաթղթի տեսակ/համար)
առողջական վիճակով պայմանավորված չի կարող` հաճախել ուսումնական հաստատություն/մասնակցել միասնական քննությանը:
Ուսումնական հաստատության անվանումը՝
____________________________________________________________________________
Նշանակված ռեժիմը`
- ամբուլատոր
- ստացիոնար
Այլ նշումներ`
____________________________________________________________________________
Առողջական վիճակով պայմանավորված բացակայության ժամանակահատվածը`
Սկիզբ` «» ______________ 20 թ.-ից մինչև
Ավարտ`«» ______________ 20 թ. ներառյալ։
Բուժող բժիշկ ____________________________
(անուն, ազգանուն, ստորագրություն)
Բժշկական կազմակերպության տնօրեն _________________________________
(անուն, ազգանուն, ստորագրություն)
Տեղեկանքի տրման օրը, ամիսը և տարին` ________________________________»
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հոկտեմբերի 2026 թվական: