600.0283.14.10.26
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
|
14 հոկտեմբերի 2026 թվականի |
N 283-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 374-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի «Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու և մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 374-Ն որոշման 1-ին կետով հաստատված՝ էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգի N 2 հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ․
«2) լիցենզավորված գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ գույքի նկատմամբ իրավունքները հաստատող փաստաթղթեր, բացառությամբ`
ա․ էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիայի հայտի, որի դեպքում ներկայացվում է լիցենզավորված գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ հիմնական միջոցների ցանկը՝ ըստ գույքային համարների,
բ․ էլեկտրական էներգիայի մեծածախ առևտրի, էլեկտրական էներգիայի մատակարարման և էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման լիցենզիաների հայտերի,»։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Մ. ՄԵՍՐՈՊՅԱՆ |
|
ք. Երևան 14 հոկտեմբերի 2026 թ. |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հոկտեմբերի 2026 թվական: