ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈԴ
050.0257 Ն. 25.09.2026
|
25 սեպտեմբերի 2026 թվականի |
թիվ 257-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով արդիականացնել ֆինանսական կազմակերպությունների կողմից հրապարակվող տեղեկությունների հրապարակման միջոցները,
հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 17-րդ հոդվածը, 45-րդ հոդվածի 8-րդ մասը, 88-րդ հոդվածը, 92-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետը, 148-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերը, «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքի 75-րդ հոդվածը, 80-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետը, 102-րդ հոդվածի 13-րդ մասը, «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 75-րդ հոդվածի 3-րդ մասը, «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասը, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքի 137-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետը, «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքի 3-րդ հոդվածը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի ««Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ը հաստատելու մասին» թիվ 68-Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ի 67-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի ««Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ներդրումային ընկերությունների կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, բանկի կողմից ներդրումային ծառայությունների մատուցման մասին տեղեկացումը» կանոնակարգ 4/01-ը հաստատելու մասին» թիվ 16-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ներդրումային ընկերությունների կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, բանկի կողմից ներդրումային ծառայությունների մատուցման մասին տեղեկացումը» կանոնակարգ 4/01-ում (այսուհետ` Կանոնակարգ 4/01) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Կանոնակարգ 4/01-ի 60-րդ կետում «առնվազն երկու հազար տպաքանակ ունեցող մամուլում և այդ տեղեկատվությունը պարունակող թերթի (ամսագրի) օրինակը տեղակայում է բանկի ինտերնետային կայքում, իսկ ինտերնետային կայքի խափանված լինելու դեպքում բանկը Կենտրոնական բանկ է ներկայացնում այդ տեղեկատվությունը պարունակող թերթի (ամսագրի) օրինակը» բառերը փոխարինել «իր ինտերնետային կայքում» բառերով,
2) Կանոնակարգ 4/01-ի 65-րդ կետում «առնվազն երկու հազար տպաքանակ ունեցող հանրապետական մամուլում, և այդ տեղեկատվությունը պարունակող թերթի օրինակը տեղակայում է ներդրումային ընկերության ինտերնետային կայքում, իսկ ինտերնետային կայքի խափանված լինելու դեպքում ներդրումային ընկերությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում այդ տեղեկատվությունը պարունակող թերթի օրինակը» բառերը փոխարինել «իր ինտերնետային կայքում» բառերով,
3) Կանոնակարգ 4/01-ի 71-րդ կետում «առնվազն երկու հազար տպաքանակ ունեցող մամուլում, և այդ տեղեկատվությունը պարունակող թերթի (ամսագրի) օրինակը տեղակայում է ներդրումային ընկերության ինտերնետային կայքում, իսկ ինտերնետային կայքի խափանված լինելու դեպքում ներդրումային ընկերությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում այդ տեղեկատվությունը պարունակող թերթի (ամսագրի) օրինակը» բառերը փոխարինել «իր ինտերնետային կայքում» բառերով,
4) Կանոնակարգ 4/01-ի 77-րդ կետում «առնվազն երկու հազար տպաքանակ ունեցող մամուլում, և այդ տեղեկատվությունը պարունակող թերթի օրինակը տեղակայում է ներդրումային ընկերության ինտերնետային կայքում, իսկ ինտերնետային կայքի խափանված լինելու դեպքում ներդրումային ընկերությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում այդ տեղեկատվությունը պարունակող թերթի օրինակը» բառերը փոխարինել «իր ինտերնետային կայքում» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հուլիսի 19-ի ««Ներդրումային ընկերությունների միացման կարգը» կանոնակարգ 4/14-ը հաստատելու մասին» թիվ 192-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ընկերությունների միացման կարգը» կանոնակարգ 4/14-ի 10-րդ կետի «մամուլում» բառը փոխարինել «http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:
4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի հունվարի 19-ի ««Արժեթղթերը հանձնելու առաջարկի հայտարարագրի կազմը, առաջարկի և դրա պայմանների փոփոխությունների հրապարակման կարգը, առաջարկի շուկայական գնի հաշվարկման կարգը, արժեթղթերը հանձնելու պարտադիր առաջարկի իրականացման կարգը արժեթղթերի կարգավորվող շուկայում առևտրի թույլտվության դադարեցման դեպքում, արժեթղթերը հանձնելու առաջարկն ընդունելու կամ մերժելու մասին ցանկացած հրապարակային առաջարկության կամ խորհրդի կատարման կարգը» կանոնակարգ 4/10-ը հաստատելու մասին» թիվ 2-Ն որոշմամբ հաստատված «Արժեթղթերը հանձնելու առաջարկի հայտարարագրի կազմը, առաջարկի և դրա պայմանների փոփոխությունների հրապարակման կարգը, առաջարկի շուկայական գնի հաշվարկման կարգը, արժեթղթերը հանձնելու պարտադիր առաջարկի իրականացման կարգը արժեթղթերի կարգավորվող շուկայում առևտրի թույլտվության դադարեցման դեպքում, արժեթղթերը հանձնելու առաջարկն ընդունելու կամ մերժելու մասին ցանկացած հրապարակային առաջարկության կամ խորհրդի կատարման կարգը» կանոնակարգ 4/10-ում (այսուհետ` Կանոնակարգ 4/10) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Կանոնակարգ 4/10-ի 7-րդ կետի «հրապարակման միջոցով:» բառերից հետո հանել «Արժեթղթերը հանձնելու առաջարկությամբ հանդես եկող անձի ցանկության դեպքում, ինչպես նաև սեփական ինտերնետային կայքի բացակայության դեպքում արժեթղթերը հանձնելու առաջարկությամբ հանդես եկող անձը սույն կանոնակարգի 4-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված տեղեկությունները հրապարակում է ֆինանսական շուկայի մասնագիտացում ունեցող մամուլում կամ առնվազն 1000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող մամուլում:» նախադասությունը,
2) Կանոնակարգ 4/10-ի 8-րդ կետի «առնվազն 1000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող մամուլում» բառերը փոխարինել «http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով,
3) Կանոնակարգ 4/10-ի 10-րդ կետի «(առկայության դեպքում):» բառերից հետո հանել «Արժեթղթերը հանձնելու առաջարկությամբ հանդես եկող անձի ցանկության դեպքում, ինչպես նաև սեփական ինտերնետային կայքի բացակայության դեպքում արժեթղթերը հանձնելու առաջարկությամբ հանդես եկող անձը հայտարարագրի լրացումը հրապարակում է ֆինանսական շուկայի մասնագիտացում ունեցող մամուլում կամ առնվազն 1000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող մամուլում:» նախադասությունը,
4) Կանոնակարգ 4/10-ի 16-րդ կետի «(առկայության դեպքում):» բառերից հետո հանել «Թողարկողը կարող է նշված տեղեկությունները հրապարակել նաև ֆինանսական շուկայի մասնագիտացում ունեցող մամուլում, առնվազն 1000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող մամուլում, հեռուստատեսության կամ ռադիոյի միջոցով և այլ միջոցներով:» նախադասությունը,
5) Կանոնակարգ 4/10-ի 24-րդ կետի «բովանդակությանը համապատասխան:» բառերից հետո հանել «Թողարկողի խորհուրդը կարող է հրապարակել իր կարծիքը նաև ֆինանսական շուկայի մասնագիտացում ունեցող մամուլում, առնվազն 1000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող մամուլում, հեռուստատեսության կամ ռադիոյի միջոցով:» նախադասությունը:
5. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի դեկտեմբերի 27-ի ««Պարտադիր կամ կամավոր կենսաթոշակային ֆոնդի կառավարման թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու համար Կենտրոնական բանկի նախնական համաձայնության ստացման կարգը և պայմանները, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարման փոխանցման նպատակով կառավարչի ընտրության մրցույթի անցկացման կարգը» հաստատելու մասին» թիվ 315-Ն որոշմամբ հաստատված «Պարտադիր կամ կամավոր կենսաթոշակային ֆոնդի կառավարման թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու համար Կենտրոնական բանկի նախնական համաձայնության ստացման կարգը և պայմանները, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարման փոխանցման նպատակով կառավարչի ընտրության մրցույթի անցկացման կարգի» 9-րդ կետի «առնվազն 1000 (հազար) տպաքանակ ունեցող զանգվածային լրատվության միջոցներով (պարբերական մամուլի)» բառերը փոխարինել «http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:
6. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի դեկտեմբերի 27-ի ««Ներդրումային ֆոնդի կառավարիչների միացման կարգը» կանոնակարգ 10/22-ը հաստատելու մասին» թիվ 327-Ն որոշմամբ հաստատված ««Ներդրումային ֆոնդի կառավարիչների միացման կարգը» կանոնակարգ 10/22-ը հաստատելու մասին» կանոնակարգ 10/22-ի 10-րդ կետի «մամուլում» բառը փոխարինել «http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:
7. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2015 թվականի դեկտեմբերի 15-ի ««Հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի դադարեցման համար Կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնության ստացման կարգը և պայմանները, ֆոնդի դադարեցման մասին գրանցում կատարելու համար ներկայացվող փաստաթղթերի ցանկը, ֆոնդի դադարեցման վերաբերյալ տեղեկատվության հրապարակման ձևը և կարգը» հաստատելու մասին» թիվ 273-Ն որոշմամբ հաստատված «Հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի դադարեցման համար Կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնության ստացման կարգը և պայմանները, ֆոնդի դադարեցման մասին գրանցում կատարելու համար ներկայացվող փաստաթղթերի ցանկը, ֆոնդի դադարեցման վերաբերյալ տեղեկատվության հրապարակման ձևը և կարգի»՝
1) 13-րդ կետում «առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող մամուլում» բառերը փոխարինել «http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով,
2) 36-րդ, 37-րդ և 38-րդ կետերի «առնվազն 3000 տպաքանակ ունեցող մամուլում» բառերը փոխարինել «http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:
8. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2018 թվականի փետրվարի 2-ի ««Ֆինանսական կազմակերպությունների ինքնալուծարման նախնական համաձայնության, ինքնալուծարման թույլտվության տրամադրման համար պահանջվող փաստաթղթերը և տեղեկությունները, լուծարային հանձնաժողովի նախագահի և անդամների, ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարի, լուծարային կառավարչի և հիփոթեքային կառավարչի որակավորման պահանջները, լուծարային հանձնաժողովի, ժամանակավոր ադմինիստրացիայի և լուծարային կառավարչի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների ձևերը, ներկայացման կարգը, պարբերականությունը և ժամկետները, լուծարային հանձնաժողովի և լուծարային կառավարչի կողմից հրապարակվող տեղեկությունների ցանկը, հրապարակման կարգը և ձևը, անվճարունակ ֆինանսական կազմակերպությունների ֆինանսական առողջացման ծրագրի ձևը» կանոնակարգ 20-ը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված «Ֆինանսական կազմակերպությունների ինքնալուծարման նախնական համաձայնության, ինքնալուծարման թույլտվության տրամադրման համար պահանջվող փաստաթղթերը և տեղեկությունները, լուծարային հանձնաժողովի նախագահի և անդամների, ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարի, լուծարային կառավարչի և հիփոթեքային կառավարչի որակավորման պահանջները, լուծարային հանձնաժողովի, ժամանակավոր ադմինիստրացիայի և լուծարային կառավարչի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների ձևերը, ներկայացման կարգը, պարբերականությունը և ժամկետները, լուծարային հանձնաժողովի և լուծարային կառավարչի կողմից հրապարակվող տեղեկությունների ցանկը, հրապարակման կարգը և ձևը, անվճարունակ ֆինանսական կազմակերպությունների ֆինանսական առողջացման ծրագրի ձևը» կանոնակարգ 20-ում (այսուհետ` Կանոնակարգ 20) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Կանոնակարգ 20-ի 103-րդ, 105-րդ, 106-րդ և 107-րդ կետերից հանել «և առնվազն 2000 տպաքանակ ունեցող մամուլում» բառերը,
2) Կանոնակարգ 20-ի 108-րդ և 112-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած,
3) Կանոնակարգ 20-ի 113-րդ կետից հանել «և Հայաստանի Հանրապետությունում հրատարակվող և առնվազն 2000 տպաքանակ ունեցող հանրապետական մամուլում» բառերը:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Մ. Գալստյան |
|
Երևան
2026-10-05 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հոկտեմբերի 2026 թվական: