ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 704-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի N 444-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ` 00861992) «ԷՔՍՊՈ ՍՏԵՆԴ ՊՐՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 03591333) 2026 թվականի հոկտեմբերի 6-ին կնքված՝ N 514466 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է COP 17-ի կապույտ գոտու համար ցուցադրության տաղավարի վարձակալության և հարակից ծառայությունների մատուցում՝ 4,706,760 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2025 թվականի հուլիսի 7-ի «Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Կենսաբազմազանություն և կայուն տեղական զարգացում Հայաստանում» ծրագրի մասին» N 444-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
28.10.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |