ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
02 հունիս 2022 թ. |
N 34-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
(հրամանը խմբ. 26.10.26 N 73-Ն)
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ, ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԻՆՉԵՎ 18 ՏԱՐԵԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում մինչև 18 տարեկան անձանց հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման չափորոշիչը` համաձայն հավելվածի:
|
|
Ա. ԱվանեսՅԱՆ |
|
|
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի 2022 թվականի հունիս «02»-ի N 34-Ն հրամանի |
ՉԱՓՈՐՈՇԻՉ
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ, ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԻՆՉԵՎ 18 ՏԱՐԵԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն չափորոշչով կարգավորվում են մինչև 18 տարեկան անձանց (այսուհետ` Երեխա) առողջության համընդհանուր ապահովագրության (այսուհետ` ԱՀԱ) և բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:
2. Երեխաների` ԱՀԱ և բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է համապատասխան լիցենզիա և ԱՀԱ հիմնադրամի (այսուհետ` Հիմնադրամ) հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ծառայությունների մատուցման պայմանագիր (այսուհետ` Պայմանագիր) ունեցող հիվանդանոցային բժշկական կազմակերպություններում և վերականգնողական կենտրոններում (մանկական հիվանդանոցներ, հիվանդանոցային բժշկական կազմակերպությունների /միավորումների /կենտրոնների մանկական ստորաբաժանումներ, առողջարաններ և այլն):
3. ԱՀԱ շրջանակներում հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնությունն ու սպասարկումը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ռեզիդենտ երեխաներին, բացառությամբ մինչև մեկ տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխաների, որոնց դեպքում ռեզիդենտության պահանջ չի սահմանվում։
4. Երեխաների` ԱՀԱ շրջանակներում հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունում կարող է իրականացվել՝
1) հիվանդանոցային պայմաններում շուրջօրյա հիվանդանոցային հսկողության պահանջող դեպքերի բժշկական օգնություն և սպասարկում.
2) արտահիվանդանոցային պայմաններում մասնագիտացված խորհրդատվություն և բժշկական օգնություն`
3) անհետաձգելի կարճատև բժշկական օգնության (այսուհետ, Էմերջենսի) բաժանմունքներում կամ ծավալված մահճակալների վրա` անհետաձգելի կարճատև (2-ից մինչև 24 ժամ) հիվանդանոցային հսկողություն պահանջող դեպքերում:
5. Երեխաների` ԱՀԱ շրջանակներում հիվանդանոցային պայմաններում (այդ թվում` սուր և ենթասուր վերականգնողական) բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումն ու իրականացումը ներառում է.
1) հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնությունն ու սպասարկումը.
2) վարակիչ hիվանդությունների բուժումը.
3) սեռական ճանապարհով փոխանցվող և մաշկային հիվանդությունների բժշկական օգնությունը և սպասարկումը բժշկական օգնության և սպասարկման տվյալ տեսակի գծով Հիմնադրամի հետ Պայմանագիր ունեցող բժշկական կազմակերպություններում.
4) չարորակ նորագոյացությունների (այդ թվում օնկոհեմատոլոգիական հիվանդությունների) բժշկական օգնությունը և սպասարկումը, ինչպես նաև ախտորոշման ճշտման նպատակով մասնագիտական խորհրդատվությունը և հետազոտումը` մասնագիտացված կենտրոններում.
5) հոգեկան խանգարումների բուժումը և մասնագիտական խնամքը՝ բժշկական օգնության և սպասարկման տվյալ տեսակի մասով լիցենզիա և Պայմանագիր ունեցող բժշկական կազմակերպությունների մանկական հոգեբուժական բաժանմունքներում` մանկական հոգեբուժական դիսպանսերների հոգեբույժների էլեկտրոնային ուղեգրմամբ.
6) նորածինների բժշկական օգնության և խնամքի կազմակերպումը, համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի հուլիսի 17-ի N 1961-Լ հրամանի.
7) հեմոդիալիզային բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումն ու իրականացումը՝ բժշկական օգնության տվյալ տեսակի գծով Պայմանագիր ունեցող հիվանդանոցային բժշկական կազմակերպություններում: Հեմոդիալիզային բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումն ու իրականացումը համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 9-ի N 91-Ն հրամանի.
8) համապատասխան բժշկական ցուցումներով, դոնորական արյան բաղադրամասերի տրամադրումը` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի նոյեմբերի 22-ի N 74-Ն հրամանի:
6. Երեխաների արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումը հիվանդանոցային բժշկական կազմակերպությունների (մասնագիտացված կենտրոններ, հիվանդանոցներ, դիսպանսերներ) կողմից ԱՀԱ շրջանակներում ապահովվում է հետևյալ ծավալներով.
1) արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման իրականացումը՝ բժշկական օգնության տվյալ տեսակի իրականացման համար Պայմանագիր ունեցող բժշկական կազմակերպություններում,
2) քրոնիկ հիվանդ երեխաների մասնագիտացված դիսպանսերային հսկողության իրականացումը` ըստ հիվանդությունների խմբերի և դիսպանսերային հսկողության սխեմաների, Հիմնադրամի հետ տվյալ տեսակի ծառայություն մատուցելու համար պայմանագիր ունեցող բժշկական կազմակերպությունների կողմից,
3) ախտորոշման ճշտման նպատակով նեղ մասնագիտական խորհրդատվության և ըստ անհրաժեշտության լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը արտահիվանդանոցային պայմաններում` Հիմնադրամի հետ բժշկական օգնության և սպասարկման տվյալ տեսակ տեսակով ծառայություններ մատուցելու Պայմանագիր ունեցող բժշկական կազմակերպությունների կողմից՝ առողջության առաջնային պահպանման (այսուհետ` ԱԱՊ) բժշկական կազմակերպության բժշկի ուղեգրմամբ:
7. ԱՀԱ շրջանակներում է իրականացվում նաև երեխաների, այդ թվում նորածինների արտագնա անհետաձգելի մասնագիտացված շտապ բժշկական օգնության կազմակերպումը և ըստ անհրաժեշտության տեղափոխումը, համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի հուլիսի 17-ի թիվ 1961-Լ և ՀՀ առողջապահության նախարարի 2020թ. մայիսի 8-ի թիվ 1458-Ա հրամանների:
ԳԼՈՒԽ 2. ԱՀԱ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
8. Երեխաներին ԱՀԱ և բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումն ու իրականացումը, բժշկական ցուցումների առկայության դեպքում, կազմակերպվում է հետևյալ ընթացակարգով.
1) ԱՀԱ շրջանակներում հիվանդանոցային պայմաններում Երեխայի բուժման էլեկտրոնային ուղեգրումը իրականացվում է` համաձայն Առողջապահության նախարարի 2026 թվականի մարտի 31-ի թիվ 25-Ն հրամանի,
2) բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում երեխայի հիվանդանոցային պայմաններում բուժման էլեկտրոնային ուղեգրումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1974-Ն որոշմամբ սահմանված կարգով,
3) 28 օրականից մինչև 18 տարեկան երեխաների հոսպիտալացումը վերակենդանացման միջոցառումներ, ինտենսիվ թերապիա և անհետաձգելի կարճաժամկետ հիվանդանոցային պայմաններում բուժում պահանջող դեպքերում կարող է իրականացվել առանց ուղեգրի` համաձայն սույն չափորոշչի 15-րդ կետի և 7-րդ գլխում ներկայացված ցանկերի.
4) շուրջօրյա խնամքի կենտրոններում խնամվող երեխաների հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար ուղեգրումը կարող է կատարվել այն ԱԱՊ բժշկական կազմակերպության կողմից, որտեղ սահմանված կարգով հաշվառված է երեխան:
9. Հիվանդանոցային մեկ բժշկական կազմակերպությունից մյուսը տեղափոխման դեպքում հոսպիտալացման հիմք է հանդիսանում տեղափոխման էպիկրիզը: Մեկ հիվանդանոցային բժշկական կազմակերպությունից մյուսը պացիենտի տեղափոխումը կատարվում է բժշկական կազմակերպությունների փոխհամաձայնությամբ (շտապ օգնության ծառայության միջոցով):
10. Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման գործընթացում պարտադիր է ԱԱՊ բժշկական կազմակերպության հետ հետադարձ կապի ապահովումը՝ այն է` դուրսգրման էպիկրիզի մուտքագրումը էլեկտրոնային առողջապահության համակարգ (այսուհետ՝ Համակարգ) և տվյալների հասանելիություն ԱԱՊ բժշկին: Հիվանդանոցային բժշկական կազմակերպության կողմից դուրս գրման էպիկրիզը տրամադրվում է երեխային (պացիենտին), իսկ մինչև 16 տարեկան երեխայի (պացիենտի) դեպքում` միաժամանակ նրա օրինական ներկայացուցչին կամ կոնտակտային անձին, կամ միայն օրինական ներկայացուցչին կամ կոնտակտային անձին` համաձայն «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 15-րդ հոդվածի պահանջների:
11. Երեխաներին բժշկական օգնությունը և սպասարկումն ենթակա է տրամադրման բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակների իրականացման համար տրված լիցենզիայի շրջանակում: Սույն կետի իմաստով, ըստ բժշկական օգնության և սպասարկման տեսակների համապատասխան են համարվում Կառավարության 2008 թվականի մարտի 27-ի թիվ 276-Ն որոշման հավելվածի 1-ին կետի ցանկով և 2-րդ կետով որպես «մանկական» սահմանված տեսակները և որպես «մանկական» չտարանջատված տեսակները:
Որպես «մանկական» չտարանջատված տեսակների դեպքում, երեխաներին բժշկական օգնության և սպասարկման տրամադրման համար ծավալվում են առանձին բաժանմունքներ, բացառությամբ` Կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշմամբ սահմանված դեպքերի:
Որպես «մանկական» չտարանջատված տեսակների դեպքում, երեխաներին բժշկական օգնության և սպասարկման տրամադրման համար ծավալված առանձին բաժանմունքներում պետք է պահպանվեն տվյալ բաժանմունքների գործունեության իրականացման համար Կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշմամբ սահմանված կառուցվածքային, գույքային, տեխնիկական և մասնագիտական որակավորման պայմանները և պահանջները:
Հայաստանի Հանրապետությունում երեխաների առողջության ոլորտում բժշկական օգնության և սպասարկման համապատասխան (որևէ) տեսակով գործունեություն իրականացնող կազմակերպության բացակայության դեպքում կամ տվյալ տեսակով բժշկական օգնության և սպասարկման տրամադրման անհնարինության դեպքում, երեխաներին բժշկական օգնություն և սպասարկում կարող է տրամադրվել տվյալ տեսակին մոտ մասնագիտական ուղղվածություն ունեցող բժշկական օգնության և սպասարկման մանկական տեսակի, կամ նույն տեսակի` 18 տարին լրացած անձանց բժշկական օգնության և սպասարկման տրամադրման համար նախատեսված տեսակի շրջանակում` ընդհանուր անզգայացում պահանջող և վիրահատական բուժումների դեպքերում` ապահովելով մանկական անեսթեզիոլոգիական, մանկական վերակենդանացման տեսակով լիցենզիայի առկայությունը: Սույն պարբերությամբ նկարագրված դեպքերում բժշկական օգնությունը և սպասարկումը տրամադրվում է հանձնաժողովային եզրակացության (կոնսիլիումի) հիման վրա:
12. ԱՀԱ շրջանակներում հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնությունը և սպասարկումն ընդգրկում է արդյունավետ բուժման համար անհրաժեշտ միջոցները` հաստատված փաթեթների շրջանակներում (3 հիվանդի համար նախատեսված հիվանդասենյակով պացիենտի ապահովումը, մասնագիտացված խորհրդատվությունները, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների անցկացումը, վիրահատությունները, վիրահատական և ֆիքսող միջոցները, այդ թվում սուր վերականգնողական բժշկական օգնությունը և սպասարկումը, բուժական միջամտությունները, անհրաժեշտ դեղերով և ներերակային ներարկման հեղուկներով ապահովումը, թթվածնի և այլ գազերի օգտագործումը, պացիենտի խնամքի ապահովումը միջին և կրտսեր բուժանձնակազմի կողմից, այլ անհրաժեշտ բժշկական, բժշկական ցուցումով հարբժշկական ծառայությունները, իսկ հիվանդանոցային պայմաններում հակատուբերկուլոզային, հոգեբուժական, սուր վերականգնողական բուժման ընթացքում՝ նաև պացիենտի սննդով պարտադիր ապահովման ծախսերը):
13. Բոլոր այն դեպքերում, երբ երեխան բերվում է հիվանդանոցային բժշկական կազմակերպության ընդունարան ԱԱՊ բժշկական կազմակերպությունների աշխատանքային ժամերից դուրս (ժամը 17:00-09:00) և հանգստյան և տոնական օրերին` սուր վիճակում, սակայն հետագայում չի հոսպիտալացվում (վիճակի բարելավում, տեղափոխում այլ հիվանդանոցային բժշկական կազմակերպություն, հրաժարում հոսպիտալացումից, բուժումը հնարավոր է կազմակերպել ԱԱՊ համակարգում), բժշկական կազմակերպության կողմից բժշկական զննութունը իրականացվում է անվճար, դիտարկելով այն որպես առաջին բժշկական օգնություն:
14. Մանկաբուժական երրորդ մակարդակի հիվանդանոցների (կենտրոնների, համալիրների, միավորումների) կառուցվածքում ընդունարանին կից գործում են անհետաձգելի կարճատև հոսպիտալացման մանկական բաժանմունքներ (էմերջենսի), իսկ մանկաբուժական ծառայություն իրականացնող հիվանդանոցների ընդունարանների կազմում ծավալված են անհետաձգելի կարճատև հոսպիտալացման մանկական մահճակալներ, որոնց նպատակն է հիվանդանոցային պայմաններում իրականացնել պացիենտի դիտարկումը և հսկողությունը, անհրաժեշտության դեպքում նաև մեկուսացումը` պացիենտի հետագա վարման որոշումը կայացնելուց առաջ, ինչպես նաև իրականացնել պացիենտի վիճակի կամ հիվանդության ախտորոշումը և կարճատև բուժումը, որից հետո որոշում է կայացվում պացիենտի հետագա հոսպիտալացման` հիվանդության պատմագրում ներկայացնելով հիմնավորում, կամ այլ բժշկական կազմակերպություն տեղափոխման կամ դուրս գրման վերաբերյալ: Էմերջենսի բաժանմունքներում/մահճակալների վրա իրականացվում է երեխաների ախտաբանական վիճակների բուժումն ու հսկողությունը` համաձայն չափորոշչի 15-րդ կետով սահմանված ցանկի:
15. Ստորև նշված հիվանդությունների և վիճակների դեպքում երեխաների բժշկական օգնությունն ու հսկողությունը կարող է իրականացվել մանկական անհետաձգելի կարճատև հոսպիտալացման բաժանմունքներում կամ այդ նպատակով առանձնացված մահճակալների վրա`
1) հիվանդանոցային հսկողություն և վարում պահանջող ցավային համախտանիշ` տարբեր տեղակայման` մինչև ախտորոշումը.
2) չափավոր և ծանր ջրազրկում.
3) փսխումներ/ անզուսպ/ լեղու/ արյան պարունակությամբ.
ա. 2 և ավել շիթային փսխումներ <1 տ. երեխայի մոտ 24 ժամում,
4) փորլուծություն, առանց ջրազրկման, եթե․
ա. <1տ. երեխա՝ նախորդ 24 ժամում 5-ից ավելի ջրիկ, մեծ քանակի կղազատում.
բ. սնունդ/հեղուկ/կրծքի կաթ ընդունելու անկարողություն.
գ. առկա է թերսնուցում.
5) տենդ (38,00 -ից բարձր), եթե․
ա. չկառավարվող տենդ (ջերմությունը շարունակաբար կայուն բարձր է 390C, ազդում է ինքնազգացողության և ընդհանուր վիճակի վրա, ճիշտ դեղաչափով տրված ջերմիջեցնող դեղամիջոցի ընդունման արդյունքում ջերմությունը չի իջնում 380C և կրկնողաբար բարձրանում է 2 ժամից կամ ավելի կարճ ժամանակամիջոցում).
բ. 5 և ավել օր տևողությամբ տենդ.
գ. <3 ամսական երեխաներ.
դ. 3-12 ամսական երեխաներ (տենդը 2 և ավելի օր տևողությամբ).
ե. տենդ (միզուղիների ինֆեկցիայի կասկած).
6) հիպոթերմիա (350C, <12 ամսական երեխաներ).
7) կոտրվածքներ (բաց, փակ), վնասվածքներ (ներքին, արտաքին), այրվածք, էլեկտրահարություն, ցրտահարություն, օտար մարմնի կասկած (տարբեր տեղակայման).
8) արյունահոսություններ.
9) միջատի, սողունի խայթոց, կենդանու` կծած, ճանկռած / քերծած վերք.
10) թունավորումներ.
11) նախաշոկ, շոկային վիճակներ.
12) սուր նյարդաբանական խանգարումներ.
ա. ցնցումներ.
բ. հավասարակշռության խանգարում.
գ. մկանային թուլություն.
դ. գիտակցության խանգարումներ.
ե. հալյուցինացիա.
զ. տեսողության սուր խանգարումներ.
է. ձայնավախություն, /լուսավախություն, այլ մենինգեալ նշաններ.
ը. քնկոտություն.
թ. գլխացավ.
13) սուր ալերգիկ վիճակներ.
ա. անգիոայտուց,
բ. եղնջացան,
գ. անաֆիլաքսիա,
դ. անաֆիլակտիկ շոկ
14) շնչառական անբավարարություն/դժվարաշնչություն.
ա. պուլսօքսիմետրիայի ցուցանիշը 90% և ավելի ցածր, կրծքավանդակի ստորին պատի (էպիգաստրալ) ներքաշումներ, կենտրոնական ցիանոզ, տնքացող շնչառություն, ռնգախաղ, ստրիդոր հանգիստ վիճակում, օտար մարմնի կասկած.
բ. տանը պատշաճ խնամելու հնարավորությունների և/ կամ պայմանների, բացակայության դեպքում՝ պուլսօքսիմետրիայի ցուցանիշը 91-92%, շնչառական խանգարումներ, ուղեկցող ոչ ծանր կամ ռեմիսիայի փուլում քրոնիկ հիվանդության առկայություն.
գ. մինչև 2 ամսական երեխայի մոտ՝ պուլսօքսիմետրիայի ցուցանիշը 92% և ցածր, շնչառության հաճախականությունը 60 մեկ րոպեում և բարձր կամ ցածր է մեկ րոպեում 30-ից.
15) հիպերտոնիկ կրիզ, տախիկարդիա (որը չի բացատրվում տենդով), բրադիկարդիա, ցիանոզ (կենտրոնական, ակրոցիանոզ), պրեսինկոպե, սինկոպե.
16) ցավոտ միզարձակում, և/կամ հաճախամիզություն, միզակապություն. սակավամիզություն, արյունամիզություն, անուրիա.
17) դեղնուկներ` մինչև ախտորոշումը.
18) այտուցներ` մինչև ախտորոշումը.
19) ցան`
ա. տարածուն հերպեսանման ցան.
բ. տարածուն աբսցեսներ, իմպետիգո.
գ. տարածուն բուլյոզ ցան.
դ. տարածուն շերտազատում.
ե. մաշկի նեկրոզ.
զ. պետեխիաներ.
է. հեմոռագիկ ցան.
ը. կապտուկներ.
թ. ցելյուլիտ.
ժ. տարածուն ցան լորձաթաղանթների ընդգրկումով.
ժա. արագ պրոգրեսիվող, ցան.
ժբ. անհայտ ծագման տենդով ուղեկցվող ցան.
20) սեպտիկ վիճակների, թարախաբորբոքային հիվանդությունների կասկած.
21) կետոզ (կետոնուրիա 2+ և ավել).
22) հետպատվաստումային անբարեհաջող դեպքեր (ռեակցիաներ և բարդություններ).
23) բռնության (ֆիզիկական, սեռական, հոգեբանական,անտեսում) կասկած.
24) նորածին (մինչ 28 օրական) վտանգի նշանների առկայության դեպքում`
ա. նորածինը վատ է ծծում և հրաժարվել է երկու և ավել հաջորդական կերակրումներից.
բ. նորածնի մոտ առկա են ցնցումներ.
գ. նորածնի մոտ առկա են շնչառական խանգարումներ (հաճախացած` 60 և ավելի շնչառական ակտ մեկ րոպեում) կամ առկա է դժվարացած շնչառություն.
դ. նորածինն ընկճված է կամ չափազանց գրգռված, դյուրագրգիռ.
ե. մարմնի ջերմաստիճանը 35.50C-ից ցածր կամ 37.50C-ից բարձր է.
զ. նորածնի մոտ առկա է կրկնվող փսխում կամ փորլուծություն.
է. նորածինն ինքնուրույն չի շարժվում կամ շարժվում է խթանելուց հետո.
25) տարբերակիչ ախտորոշման, տեղափոխումից առաջ վիճակի կայունացման և հետազոտություն անցնելու սպասելու ընթացք.
26) բժշկի հիմնավորմամբ սոցիալական ցուցումներով, բայց ոչ ավել քան տարեկան ընդունված պացիենտների 5%-ը։
16. Մանկաբուժական ծառայություն իրականացնող հիվանդանոցների ընդունարանների կազմում գործող` անհետաձգելի կարճատև հոսպիտալացման մանկական մահճակալները` կախված տվյալ բժշկական կազմակերպության մանկաբուժական կադրերով հագեցվածությունից, կարող են տեղակայվել մանկաբուժական բաժանմունքում:
17. Անհետաձգելի կարճատև հոսպիտալացման բաժանմունքում գտնվելու կամ մահճակալներ զբաղեցնելու ժամանակահատվածը սահմանվում է ոչ պակաս, քան 2 ժամ և ոչ ավելի քան 24 ժամ:
18. Երեխաների պլանային բժշկական օգնության և սպասարկման գործընթացը կարող է իրականացվել հերթագրման սկզբունքով` ոչ ավելի, քան վեց ամիս ժամկետով՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին) կողմից սահմանված կարգով:
19. ԱՀԱ շրջանակներում նեղ մասնագետի խորհրդատվության, իսկ պարբերական հիվանդության և մուկովիսցիդոզի կասկածի դեպքում` նաև մանկաբույժի, ուղեգրման դեպքում այն կարող է իրականացվել նաև Հիմնադրամի հետ տվյալ տեսակի ծառայություն մատուցելու համար պայմանագիր կնքած հիվանդանոցային պայմաններում ծառայություն մատուցող բժշկական կազմակերպությունների նեղ մասնագետների կամ մանկաբույժի կողմից, ում մասնագիտական խորհրդատվության արդյունքում հիմնական հիվանդության ախտորոշման հաստատման կամ մերժման, բուժման պլանի կազմման նպատակով կարող է կատարվել Ապահովագրական փաթեթի (այսուհետ` ԱՓ) շրջանակներում փոխհատուցվող անհրաժեշտ մասնագիտական լաբորատոր-գործիքային հետազոտությունների, ինչպես նաև հիվանդանոցային պայմաններում բուժման ուղեգրում, համաձայն Առողջապահության նախարարի 2026 թվականի մարտի 31-ի թիվ 25- Ն հրամանով սահմանված ընթացակարգի:
ԳԼՈՒԽ 3. ԱՀԱ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
20. Վերակենդանացման/ինտենսիվ թերապիայի և մասնագիտացված բաժանմունքներում բուժվող պացիենտներին ԱՀԱ շրջանակներում տրամադրվում է սուր և ենթասուր ախտաբանությունների վերականգնողական բուժում` համաձայն սույն չափորոշչի 23-րդ կետում ներկայացված հիվանդությունների և վիճակների:
21. Սույն չափորոշչի 23-րդ կետում նշված դեպքերում` սուր վերականգնողական բուժումը կարող է իրականացվել նաև այլ մասնագիտացված կենտրոնների հրավիրյալ մասնագետների կողմից:
22. Հիվանդանոցային պայմաններում երեխաների սուր և ենթասուր վերականգնողական բուժումը կախված է հիվանդ երեխայի վիճակից և ախտորոշումից, ընդ որում`
1) ողնուղեղային հիվանդությունների կամ վնասվածքների դեպքում` անընդմեջ առավելագույնը 168 օր.
2) գլխուղեղի հիվանդությունների կամ վնասվածքների դեպքում` անընդմեջ առավելագույնը 120 օր.
3) այլ հիվանդությունների և վիճակների դեպքում` անընդմեջ առավելագույնը 46 օր:
23. Սուր վերականգնողական բուժում կարող է տրամադրվել հետևյալ սուր հիվանդությունների և վիճակների դեպքում`
|
Անվանում |
ՀՄԴ կոդը (ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի) |
|
Գլխի / Գլխուղեղի վնասվածքներ |
S02.0; S02.1; S02.7; S04.9; S06.1 - S09.9 T90; T90.8; T90.9; |
|
Ողնուղեղի վնասվածքներ |
S14 - S14.2; S24 - S24.2; S34 - S34.5; T06.1; T09.4 ; T91.3 |
|
Էնցեֆալիտ |
A81.1 - A86 |
|
Միելիտ |
A80 - A80.9 |
|
Մենինգիտ |
A17.0; A17.1; A20.3; A32.1; A39.0; A87; A87.0; A87.1; A87.8; B00.3; B01.0; B05.1; B26.1; G00.0 - G00.3; |
|
Մենինգոէնցեֆալիտ |
A32.1; B58.2; G04.2 |
|
Էնցեֆալոմիելիտ |
G04; G04.8; G04.9; G05*- G05.2; |
|
Էնցեֆալոպաթիա |
A81.2; B22.0; E51.2; G92; G93.4; I67.3; I67.4 |
|
Սուր թորշոմած կաթված |
G81.0; G82.0; G82.3 |
|
Մոնոնեյրոպաթիաներ |
G56.8; G56.9; G57; G57.9; G58 |
|
Պոլինեյրոպաթիաներ |
G63* - G63.8 |
|
Ատաքսիաներ |
G11 - G11.9 |
|
Տոքսիկ ստատուս |
A48.3; |
|
Տարբեր սուր նևրոպաթիաներ |
G13.0; G56; G56.8; G56.9; G58; G58.0; G58.9; G59.0 |
|
Վիճակ գլխուղեղի նորագոյացությունների հեռացումից հետո |
C71 - C71.7; D32.0; D32.1; D32.9; D33; D43 |
|
Վիճակ գլխուղեղի վիրահատությունից հետո |
A06.6; B39.0; G40; G46.3; G46.8; D43; S06.1; S06.2; S06.3; T06.0 |
|
Վիճակ ողնուղեղի վիրահատությունից հետո |
C70.1; C72; C72.0; D32.1; D43.4; G32.0; G95; G97.0; |
|
Ողնուղեղի ուղեղի տրավմատիկ վնասվածքներ |
S14 - S14.2; S24 - S24.2; S34 - S34.5; T06.1; T09.4 |
|
Ողնաշարի/ողնուղեղի միջամտությունից հետո |
M47.0; Q05 - Q05.9; Q06 - Q06.9; |
|
Վիճակ ողնուղեղի ուռուցքի հեռացումից հետո |
C70.1; C72; C72.0; D32.1; D43.4; |
|
Վիճակ Յուվենիլ (մանկական) պարկինսոնիզմի միջամտությունից հետո |
G20 |
|
Վիճակ դիստոնիայի միջամտությունից հետո |
G24 - G24.4; G24.8 - G24.9 |
|
Ծայրամասային նյարդային համակարգի տարբեր էթիոլոգիայի սուր ախտահարումներ |
R94.0; R94.1; C47; C47.0; C47.1; |
|
Ծայրամասային նյարդային համակարգի տրավմատիկ վնասվածքներ |
S04.2 - S04.5; S24.3- S24.5; S34.4- S34.6; S44 - S44.9; S54 - S54.9; S64 - S64.9; S74 - S74.9; S84 - S84.9; S94 - S94.9; T06.1 - T06.2 |
|
Համակցված վնասվածքներ կամ այրվածքներ |
T00 - T14.9; T20 - T39.9 |
|
Յուվենիլ իդիոպաթիկ արթրիտ |
M08.8 |
|
Ցուվենիլ (Պատանեկան) դերմատոմիոզիտ |
M33.0 |
|
Պոլիմիոզիտ |
M33.2 |
|
Վիճակ ջլերի վիրահատությունից հետո |
G80; |
|
Վիճակ ծնկոսկրի սեփական կապանի վիրահատությունից հետո |
M23.6; M24.2; |
|
Վիճակ մկանային ծուռվզության վիրահատությունից հետո |
G24.3 |
|
Վիճակ դաստակային թունելի բացազատումի վիրահատությունից հետո |
G56.0 |
|
Վիճակ ոտնաթաթի միջային կամ հետին բացազատման վիրահատությունից հետո |
M21.3; Q66 - Q66.4; Q66.7 - Q66.9 |
|
Վիճակ ներհոդային վիրահատությունից հետո |
M23.4 - M23.9; S83.3 - S83.7; S88.0; Q74.1; S48.1; S58.0; S57.0; S82; S90.0; S93; S93.2; S93.4; S97; S58.1; Q74.1; S83; D21.2; S70; S73; S73.1; M75; S48.0; |
|
Վիճակ ազատ ներհոդային մարմինների հեռացում վիրահատությունից հետո |
M23.4; M24.0; |
|
Վիճակ պատանեկան էպիֆիզիոլիզի կապակցությամբ վիրահատությունից հետո |
M93.0 |
|
Վիճակ խողովակաձև ոսկրի ոսկրապլաստիկայի վիրահատությունից հետո |
Q77; Q79 |
|
Վիճակ Շպրենգելի դեֆորմացիայի կապակցությամբ վիրահատությունից հետո |
Q74.0 |
|
Վիճակ ողնաշարի դիստրակցիոն համակարգերի երկարացումից հետո |
Q67.5; |
|
Վիճակ ողնաշարի կոնստրուկցիայի տեղադրումից կամ առկա կոնստրուկցիայի փոխարինումից կամ ձևափոխումից կամ հեռացումից հետո |
Q76.2; Q76.3; Q76.4 |
|
Վիճակ ողնաշարի դեֆորմացիաների (իդիոպաթիկ դեֆորմացիաներ կամ բնածին դեֆորմացիաներ կամ նյարդամկանային սկոլիոզներ կամ կիֆոզներ կամ այլ) վիրահատությունից հետո |
Q76.2; Q76.3; Q76.4 |
|
Վիճակ վերջույթի անդամահատումից (բազուկ կամ նախաբազուկ, ազդրոսկր կամ դրանից հեռադիր մակարդակներ) հետո |
ՀՄԴ կոդը համապատասխանում է հիմնական հիվանդությանը կամ վիճակին, որի կապակցությամբ կատարվել է վիրահատական միջամտությունը |
|
Վիճակ ռեամպուտացիայից հետո |
ՀՄԴ կոդը համապատասխանում է հիմնական հիվանդությանը կամ վիճակին, որի կապակցությամբ կատարվել է վիրահատական միջամտությունը |
|
Վիճակ էքզարտիկուլյացիայի վիրահատությունից հետո |
ՀՄԴ կոդը համապատասխանում է հիմնական հիվանդությանը կամ վիճակին, որի կապակցությամբ կատարվել է վիրահատական միջամտությունը |
|
Վիճակ վերջույթի (ների) երկարացման վիրահատությունից հետո |
ՀՄԴ կոդը համապատասխանում է հիմնական հիվանդությանը կամ վիճակին, որի կապակցությամբ կատարվել է վիրահատական միջամտությունը |
|
Վերակենդանացման կամ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում գտնվելու ժամանակահատվածում առկա վիճակներ |
ՀՄԴ կոդը համապատասխանում է հիմնական հիվանդությանը կամ վիճակին, որի կապակցությամբ երեխան հոսպիտալացվել է վերակենդանացման կամ ինտենսիվ թերապիայի բաժանմունք և ունի սուր վերականգնողական բժշկական օգնության և սպասարկման հիմնավոր ցուցում |
ԳԼՈՒԽ 4. ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐ
24. Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխաների առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում ապահովվում են նաև`
1) 28 օրականից մինչև 18 տարեկան երեխաների հոսպիտալացումը վերակենդանացման միջոցառումներ, ինտենսիվ թերապիա և անհետաձգելի կարճաժամկետ հիվանդանոցային պայմաններում բուժում պահանջող դեպքերում կարող է իրականացվել առանց ուղեգրի` համաձայն սույն չափորոշչի 15-րդ կետով և 5-րդ գլխով ներկայացված ցանկերի.
2) սույն չափորոշչի 6-րդ գլխում ներկայացված քրոնիկ հիվանդությունների և ֆիզիկական և շարժողական խանգարումներով պայմանավորված վիճակների վերականգնողական բժշկական օգնությունն ու սպասարկումը, արտահիվանդանոցային պայմաններում, ընդ որում նշված հիվանդությունների դեպքում բժշկական օգնությունը և սպասարկումը կարող է կազմակերպվել նաև շուրջօրյա ռեժիմով, եթե կան դժվարություններ ամենօրյա այցելությունների կազմակերպման առումով (երեխայի տեղաշարժման սահմանափակ հնարավորության և/կամ բնակության վայրի/տրանսպորտային միջոցների ու կոմունիկացիաների հետ կապված դժվարություններ).
3) սույն չափորոշչի 7-րդ գլխում ներկայացված՝ մտավոր, հոգեկան, լսողական և զարգացման այլ հապաղումներ և խանգարումների հետևանքով առաջացած հիվանդությունների և վիճակների վերականգնողական բուժումը` ցերեկային ստացիոնար կամ արտահիվանդանոցային պայմաններում.
4) երեխաների առողջարանային բուժումը, համաձայն սույն չափորոշչի 8-րդ գլխում ներկայացված ընթացակարգի.
5) երեխաների հիվանդանոցային պայմաններում պալիատիվ բժշկական օգնությունն ու սպասարկումը.
6) երեխաների շարժական պալիատիվ բժշկական օգնությունն ու սպասարկումը.
7) մինչև 1 տարեկան երեխաների հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնությունն ու սպասարկումը.
8) հիվանդությունների բացահայտման նպատակով նորածինների սքրինինգների կազմակերպումը և իրականացումը, այդ թվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի, լսողության, անհասության ռետինոպաթիայի, սրտի կրիտիկական բնածին արատների, կոնքազդրային հոդի դիսպլազիայի, ադրենոգենիտալ համախտանիշի և նորածնային ակնային սքրինինգների իրականացումը.
9) ֆենիլկետոնուրիայով հիվանդ երեխաներին հատուկ բուժական կաթնախառնուրդով ապահովումը` մասնագիտական եզրակացության հիման վրա.
10) ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1105-Ն որոշմամբ սահմանված մանկական սնունդի տրամադրումը.
11) փոխպատվաստման և փոխպատվաստված երեխաների շարունակական բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ.
12) տուբերկուլոզով հիվանդների հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնությունը և սպասարկումը` համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2022 թվականի փետրվարի 1-ի N 06-Ն հրամանի.
13) հոգեկան և նարկոլոգիական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ.
14) ինֆեկցիոն, այդ թվում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ.
15) հեմոդիալիզի և պերիտոնեալ դիալիզի ծառայություններ համաձայն ՀՀ ԱՆ 09.12.2021թ. N 91-Ն հրամանի.
16) hիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ.
17) այրվածքաբանական ծառայություններ:
ԳԼՈՒԽ 5. ՄԻՆՉԵՎ 18 ՏԱՐԵԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԵՎ ԻՆՏԵՆՍԻՎ ԹԵՐԱՊԻԱ ՊԱՀԱՆՋՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՎԻՃԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ
25. Սույն կետում ներկայացված են մինչև 18 տարեկան երեխաների վերակենդանացման միջոցառումներ և ինտենիվ թերապիա պահանջող հիվանդությունների և վիճակների ցանկը
|
1. Օրգան-համակարգեր |
2. Հիվանդությունների ցանկ, կոդեր |
3. ՀՄԴ կոդ |
4․ Վիճակ |
5․ Կենսական ցուցանիշների թվային փոփոխություններ (ախտանիշներ) |
6. Վերակենդա-նացում և ինտենսիվ թերապիա խումբ |
|
1) Շնչառական համակարգ |
● Բրոնխիոլիտ |
J21 |
Սուր շնչառական անբավարարություն, որոնք պահանջում են շնչառության օժանդակում |
Սատուրացիա 80-90% Հաճախաշնչություն կամ սակավաշնչություն ըստ տարիքի Հաճախասրտություն և սակավասրտություն ըստ տարիքի Թթվահիմնային հավասարակշռության շեղումներ շնչական ացիդոզ կամ ալկալոզ՝ ացիդոզ- pH < 7.35, pCO2 > 45 mmHg ալկալոզ-pH > 7.45, pCO2 < 35 mmHg |
Վերակենդա-նացում և ինտենսիվ թերապիա խումբ I |
|
● Օբստրուկտիվ բրոնխիտ |
J44.1, J44 |
||||
|
● Սուր լարինգոտրախեիտ |
J05.0 | ||||
|
● Թոքաբորբեր, սեպտիկ թոքաբորբեր |
J17 | ||||
|
● Ասֆիքսիա |
T71 | ||||
|
● Ջրահեղձություն |
W69 | ||||
|
● Շնչուղիների օտար մարմին |
T17 | ||||
|
● ՍՇԴՀ |
J80 | ||||
|
● Պնևմոթորաքս բոլոր գենեզների |
J93 |
Սատուրացիա 70-80% Հաճախաշնչություն ըստ տարիքի Հաճախասրտություն և սակավասրտություն ըստ տարիքի թթվահիմնային հավասարակշռության շեղումներ շնչական ացիդոզ կամ ալկալոզ ացիդոզ- pH< 7.35, pCO2 > 45 mmHg ալկալոզ-pH > 7.45, pCO2 < 35 mmHg |
Վերակենդա-նացում և ինտենսիվ թերապիա խումբ 2 | ||
|
● Էմֆիզեմա/բուլայի պատռվածք |
J43 | ||||
|
● Թոքային էմբոլիա |
I26 | ||||
|
● Թոքի այտուց |
J81 | ||||
|
● Շնչառական ուղիների ինհալացիոն այրվածքներ |
T27.9 | ||||
|
● Ասթմայի սրացում, ասթմատիկ ստատուս |
J46 | ||||
|
● Բրոնխոթոքային դիսպլազիա |
P27.1 | ||||
|
● Նյարդամկանային հիվանդություններ` Գիյեն-Բարեի համախտանիշ, Դյուշենի մկանային դիստրոֆիա, Սպինալ մկանային ատրոֆիա, Միասթենիա Գրավիս, բոտուլիզմ, դիֆթերիա բուլբար պարեզներով |
G61.0, G71.0, G12.0, G70.0 | ||||
|
● Տրախեոմալյացիա, շնչափողի ատրեզիա, ստենոզ |
Q32.1, Q32.0 |
Սատուրացիա <70% Հաճախաշնչություն ըստ տարիքի Հաճախասրտություն և սակավասրտություն ըստ տարիքի թթվահիմնային հավասարակշռության շեղումներ շնչական ացիդոզ կամ ալկալոզ ացիդոզ- pH< 7.35, pCO2 > 45 mmHg ալկալոզ-pH>7.45, pCO2 < 35 mmHg |
Վերակենդա-նացում և ինտենսիվ թերապիա խումբ 3 | ||
|
● Այլ պաթոլոգիաներ որոնք կարող են հանգեցնել շնչառական անբավարարության, օր.` դեղորայքային թունավորումներ |
J96.02 | ||||
|
2) Սիրտ-անոթային համակարգ |
1. Սրտի ռիթմի խանգարումներ |
Շնչառական անբավարարություն 2-րդ աստիճան և ավել, թոքի այտուց, թոքերում կանգային խզզոցներ, կրեպիտացիա, վերջույթների այտուց, ասցիտ: |
Հաճախասրտություն և սակավասրտություն ըստ տարիքի 1-12 ամսական 160-180զ/ր< 110-90զ/ր 1-3 տարեկան > 150-170զ/ր, < 90-80զ/ր 4-6 տարեկան > 140-150զ/ր, < 90-80զ/ր 7-11 տարեկան > 120-140զ/ր, < 70-60զ/ր 12-18 տարեկան > 100-120զ/ր, < 60-50զ/ր SpO2< 90% Դիուրեզի նվազում - 1.5-2 մլ/կգ/ժ Գիտակցության խանգարում՝ Գլազգո 10-15 բալ Մազանոթային լցման երկարացում > 2-3 վրկ Հեմոգլոբինի անկում 60 գ/լ ցածր |
Վերակենդա-նացում և ինտենսիվ թերապիա խումբ 1 | |
|
● Սուպրավենտրիկուլյար հաճախասրտություն |
I47.1 |
||||
|
● Վենտրիկուլյար հաճախասրտություն |
I47.2 | ||||
|
● Վենտրիկուլյար ֆիբրիլյացիա |
I49.01 | ||||
|
● Փորոքային էքստրասիստոլաներ |
I49.3 | ||||
|
● սակավասրտություն` AV բլոկ 2,3-րդ աստիճան |
I44 | ||||
|
● Երկար QT համախտանիշ |
I45.81 | ||||
|
● Նախասրտերի թրթռում |
I48.3 | ||||
|
● Նախասրտերի շողացում |
I48.0 | ||||
|
● Նաև դեղորայքային, էլեկտրահարության և այլ ազդեցության |
T36–T50 |
Հաճախասրտություն և սակավասրտություն ըստ տարիքի 1-12 ամսական > 180-190զ/ր, < 110-80զ/ր 1-3 տարեկան > 160-180զ/ր, < 80-70զ/ր 4-6 տարեկան > 150-160զ/ր, < 80-70զ/ր 7-11 տարեկան > 130-150զ/ր, < 70-50զ/ր 12-18 տարեկան > 120-140զ/ր, < 60-40զ/ր SpO2< 85% Դիուրեզի նվազում - 1-1.5 մլ/կգ/ժ Գիտակցության խանգարում՝ Գլազգո 8-10 բալ Մազանոթային լցման երկարացում - 3-4 վրկ Հեմոգլոբինի անկում 60 գ/լ ցածր |
Վերակենդա-նացում և ինտենսիվ թերապիա խումբ 2 | ||
|
2. Հեմոդինամիկ անկայունություն |
|||||
|
● Կարդիոմիոպաթիաներ` դիլատացիոն, հիպերտրոֆիկ, ռեստրիկտիվ |
I42.0 | ||||
|
● Միոկարդիտներ բոլոր գենեզների |
I42.1 | ||||
|
● Պերիկարդիտներ բոլոր գենեզների |
I40.0 | ||||
|
● Ինֆեկցիոն էնդոկարդիտ |
I30.0 | ||||
|
● Կավասակիի հիվանդություն |
I33 | ||||
|
● Երեխաների բազմահամակարգային բորբոքային համախտանիշ |
M30.3 | ||||
|
● Ռևմատիկ կարդիտ |
U07.1 | ||||
|
● Սրտի տամպոնադա |
I09.0 |
Հաճախասրտություն և սակավասրտություն ըստ տարիքի 1-12 ամսական > 190զ/ր, < 90զ/ր 1-3 տարեկան > 180զ/ր, < 70զ/ր 4-6 տարեկան > 160զ/ր, < 70զ/ր 7-11 տարեկան > 150զ/ր, < 60զ/ր 12-18 տարեկան > 140զ/ր, < 60 զ/ր SpO2< 80% Դիուրեզի նվազում - 1 մլ/կգ/ժ Գիտակցության խանգարում՝ Գլազգո 8 բալ Մազանոթային լցման երկարացում > 4 վրկ Հեմոգլոբինի անկում 60 գ/լ ցածր |
Վերակենդա-նացում և ինտենսիվ թերապիա խումբ 3 | ||
|
● Կարդիոգեն շոկ |
I31.4 |
||||
|
● Բարձր զարկերակային ճնշում ըստ տարիքի |
R57.0 | ||||
|
● Սակավարյունություն (հեմոլիտիկ, դեֆիցիտային և ալյ) |
I10 | ||||
|
3. Սրտի բնածին և ձեռքբերովի արատներ |
|||||
|
● Օբստրուկտիվ արատներ |
D55–D59 | ||||
|
● Շունտային արատներ |
Q20–Q28 | ||||
|
3) Նյարդային համակարգ |
1. Ցնցումներ |
Դժվար կառավարվող ցնցումային համախտանիշ գիտակցության կորստով, ցնցումների շարունակական նոպաներ գիտակցության կորստով, սպառնացող ուղեղի այտուցի վտանգով: Շնչառության արտահայտված խանգարում` սակավաշնչություն, ընդհատվող կամ առիթմիկ շնչառություն, պերիօրալ ցիանոզ, շնչառության կանգի վտանգ: Սրտանոթային համակարգի ծանր խանգարումներ` արտահայտված հիպոթենզիա (տարիքային գնահատմամբ), թելանման պուլս, սակավասրտություն, պարէնտերալ սնուցում պահանջող վիճակներ: |
Ցնցումներ SpO2<90% PaO2<60 PaCO2>50 Ֆեբրիլ ցնցումների դեպքում T>38.0C Առիթմիկ շնչառություն, սակավաշնչություն, ապնոե էլեկտրոլիտային հաշվեկշռի շեղումներ, հիպոգլիկեմիա Հաճախասրտություն և սակավասրտություն ըստ տարիքի |
Վերակենդա-նացում և ինտենսիվ թերապիա խումբ 2 | |
|
● Էպիլեպտիկ ստատուս |
R56.0 | ||||
|
● Ֆեբրիլ ցնցում տևական կամ գիտակցության խանգարումով |
E87.1 | ||||
|
● Այլ գենեզ (էլեկտրոլիտային շեղումներ` հիպո/հիպերնատրեմիա, հիպոգլիկեմիա, տոքսինի կամ ինֆեկցիայի ֆոնին) |
S06 | ||||
|
Սուր գանգուղեղային վնասվածքներ |
|||||
|
● արյունազեղումներով` էպիդուրալ, սուբդուրալ, ներուղեղային |
S06.4,5,7 | ||||
|
● բաց և փակ, ուղեղ-ողնուղեղային հեղուկի արտահոսքով |
S06.0–S06.9 | ||||
|
● Ներգանգային ճնշման բարձրացում, ուղեղի այտուց, ուռճեցում |
G93.2 | ||||
|
● Կոմատոզ վիճակներ |
G93.6 | ||||
|
ԿՆՀ ինֆեկցիաներ |
|||||
|
● Սուր բակտերիալ, վիրուսային մենինգիտ ցնցումներով կամ գիտակցության խանագրումով |
R40.2 | ||||
|
● Էնցեֆալիտ բոլոր գենեզների |
G00 | ||||
|
● Մենինգոէնցեֆալիտ բոլոր գենեզների |
G04 | ||||
|
1․Դժվար կառավարվող ցնցումային համախտանիշ գիտակցության կորստով, 2․ ցնցումների շարունակական նոպաներ գիտակցության կորստով, սպառնացող ուղեղի այտուցի վտանգով: 3․ Շնչառության արտահայտված խանգարում` սակավաշնչություն, ընդհատվող կամ առիթմիկ շնչառություն, պերիօրալ ցիանոզ, շնչառության կանգի վտանգ: Սրտանոթային համակարգի ծանր խանգարումներ` արտահայտված հիպոթենզիա (տարիքային գնահատմամբ), թելանման պուլս, սակավասրտություն, պարէնտերալ սնուցում պահանջող վիճակներ: ԿՆՀ խորը ընկճում, |
Սուր գանգուղեղային վնասվածքներ- բոլոր դեպքերում ԿՆՀ ինֆեկցիաներ- Գլազգո 8 բալ և ցածր ցնցումներ՝ շնչական և հեմոդինամիկ խանգարումներով Ներգանգային արյան շրջանառության սուր խանգարումներ Ներգանգային ճնշման բարձրացում առանց վնասվածքի Այլ պատճառներ` Կոմա անհայտ ծագման, Աուտոիմուն նյարդաբանական հիվանդություններ |
Վերակենդա-նացում և ինտենսիվ թերապիա խումբ 3 | |||
|
● Ներգանգային աբսցես ծավալային ազդեցությամբ |
G00.9 | ||||
|
ԿՆՀ արյան շրջանառության սուր խանգարումներ |
|||||
|
● Սինուս վենոզ թրոմբոզ |
G06.0 | ||||
|
● Իշեմիկ ինսուլտ |
I67.6 | ||||
|
● Հեմոռագիկ ինսուլտ |
I63 | ||||
|
Ներգանգային ճնշման բարձրացում առանց վնասվածքի |
|||||
|
● Հիդրոցեֆալիա |
I61 | ||||
|
● Ուռուցքային գոյացություններ mass effect |
G93.2 | ||||
|
● Pseudotumor cerebri տեսողության կորստի վտանգով |
G91 | ||||
|
Այլ պատճառներ` |
|||||
|
● Կոմա անհայտ ծագման |
G93.6 | ||||
|
● Աուտոիմուն նյարդաբանական հիվանդություններ |
G93.2 | ||||
|
4) Ջրաաղային փոխանա-կության և մետաբոլիկ խանգարումներ |
● Մետաբոլիկ և շնչական ացիդոզ |
E87.2 |
Հիպոկալեմիա` Սրտի ռիթմի խանգարում, սիրտ-անոթային անբավարարություն, զարկերակային հիպոտենզիա, պարեզներ, ցնցումներ, ռաբդոմիոլիզ, շնչական անբավարարություն 2-րդ աստիճան և ավել, սոպոր, կոմա, պոլիուրիա, նեֆրոպաթիա, մետաբոլիկ ալկալոզ:
● Հիպերկալեմիա` Սիրտ-անոթային համակարգի խորը խանգարումենր`առիթմիաներ, զարկերակային հիպոտենզիա, Հազվա/հաճախասրտություն, փորոքների ֆիբրիլյացիա, սրտի կանգ դիաստոլայի փուլում, շնչական անբավարարություն 2-րդ աստիճան և ավել, գիտակցության խանգարումներ:
● Հիպոնատրեմիա` Ցնցումներ, կոմա, կենտրոնական ծագման շնչական անբավարարություն, ուղեղի այտուց, ուղեղի սեպում, տախիկարդա, զարկերակային հիպոտենզիա, կոլապս, շոկային վիճակներ:
● Հիպերնատրեմիա` Ցնցումներ, շնչական նանբավարարություն, օջախային խանգարումներ, ուղեղային արյունազեղումներ, ուղեղի դեհիդրատացիա, կոմա, հաճախասրտություն, ռիթմաշեղումներ, զարկերակային հիպերտենզիա, կոլապս, շոկային վիճակներ, երիկամային անբավարարություն, չկառավարվող տենդ:
● Ացիդոզ` Հաճախաշնչություն, հաճախասրտություն, սրտային արտամղման նվազում, զարկերակային հիպոտենզիա, առիթմիաներ, հիպերկալեմիա, շնչական անբավարարություն 2-րդ աստիճան և ավել:
● Ալկալոզ` Կյանքին սպառնացող հիպոկալեմիա, հիպոնատրեմի, հիպոքլորեմիա, սակավաշնչություն, հիպօքսիա, գիտակցության խանգարումներ, ցնցումներ, սրտի ռիթմի խանգարումներ: |
K+ցածր 3,0 մոլ/լ |
Վերակենդա-նացում և ինտենսիվ թերապիա խումբ 1 |
|
● Մետաբոլիկ և շնչական ալկալոզ |
E87.6 | ||||
|
● Հիպոգլիկեմիա, հիպոգլիկեմիկ կոմա |
E16.2 |
||||
|
● Հիպոկալեմիա |
R40.2 | ||||
|
● Հիպերկալեմիա |
E87.6 |
K+ բարձր 5.5 մոլ/լ | |||
|
● Հիպոնատրեմիա |
E87.5 | ||||
|
● Հիպերնատրեմիա |
E87.1 | ||||
|
● Մետաբոլիկ և շնչական ացիդոզ |
E87.2 | ||||
|
● Մետաբոլիկ և շնչական ալկալոզ |
E87.6 |
Na+ ցածր 130մմոլ/լ | |||
|
● Հիպոգլիկեմիա, հիպոգլիկեմիկ կոմա |
E16.2 | ||||
|
● Հիպոկալեմիա |
R40.2 | ||||
|
● Հիպերկալեմիա |
E87.6 |
Na+ բարձր 150մմոլ/լ | |||
|
● Հիպոնատրեմիա |
E87.5 | ||||
|
● Հիպերնատրեմիա |
E87.1 |
||||
|
● Մետաբոլիկ և շնչական ացիդոզ |
E87.2 | ||||
|
● Մետաբոլիկ և շնչական ալկալոզ |
E87.6 | ||||
|
pH ցածր 7.3–ից ներառյալ դիաբետիկ կետոացիդոզ |
Վերակենդա-նացում և ինտենսիվ թերապիա խումբ 3 | ||||
|
● Հիպոգլիկեմիա, հիպոգլիկեմիկ կոմա |
E16.2 | ||||
|
● Հիպոկալեմիա |
R40.2 | ||||
|
● Հիպերկալեմիա |
E87.6 | ||||
|
● Հիպոնատրեմիա |
E87.5 |
pH բարձր 7.55 ից | |||
|
● Հիպերնատրեմիա |
E87.1 | ||||
|
5) Շոկային վիճակներ |
1. Հիպովոլեմիկ շոկ |
R57.1 |
Սուր զարգացող շնչական անբավարարություն 2-րդ աստիճան և ավել, Կվինկեի այտուց, արտահայտված փորլուծություն, հաճախասրտություն/սակավասրտություն ըստ տարիքի, ցնցումներ, գիտակցության կորուստ, մթագնում, քնկոտություն, կոմա, գլխուղեղի այտուց, գլխուղեղի սեպում, զարկերակային հիպոտենզիա: |
SpO2<90% |
Վերակենդա-նացում և ինտենսիվ թերապիա խումբ 3 |
|
PaO2<60 |
|||||
|
2. Անաֆիլակտիկ շոկ |
T78.2 |
PaCO2>50 | |||
|
Հիպոտենզիա ըստ տարիքի | |||||
|
3. Օբստրուկտիվ շոկ |
R57.8 |
Սիրտ-անոթային անբավարարություն 2-րդ ֆունկցիոնալ դաս և բարձր | |||
|
մազանոթային վերադարձ ավել 3 վայրկյանից | |||||
|
4. Վերաբաշխական շոկ |
R57.8 |
հիպո/հիպերթերմիա, հաճախա/սակավասրտություն, հաճախա/սակավաշնչություն ըստ տարիքի | |||
|
6) Պոլիտրավմա |
Պոլիտրավմա |
T07 |
Շնչական անբավարարություն 2-րդ աստիճան և բարձր, սիրտ-անոթային անբավարարություն 2-րրդ ֆունկցիոնալ դաս և ավել, կոլապս, ՏՆՄՀ, ուղեղի այտուց գիտակցության խանգարումներ, կոմա, արտահայտված ցավային համախտանիշ: |
Շնչական անբավարարություն 2-րդ աստիճան և բարձր, սիրտ-անոթային անբավարարություն 2-րրդ ֆունկցիոնալ դաս և ավել, կոլապս, ՏՆՄՀ, ուղեղի այտուց, գիտակցության խանգարումներ, ցնցումներ, կոմա, արտահայտված ցավային համախտանիշ: |
Վերակենդա-նացում և ինտենսիվ թերապիա խումբ 3 |
|
7) Թրոմբոզներ, էմբոլիաներ, ՏՆՄՀ |
Խոշոր անոթների և/կամ կենսական կարևոր օրգանների ֆունկցիայի խանգարումով |
I71.3 – I71.9 |
Գիտակցության խանգարումներ, ցնցումներ, շնչական անբավարարություն 2-րդ աստիճան կամ ավել, Հազվա/Հաճախաշնչություն, ուղեղի այտուց, զարկերակային հիպո/հիպերտենզիա, ռիթմաշեղումներ: |
Գիտակցության խանգարումներ, ցնցումներ, շնչական անբավարարություն 2-րդ աստիճան կամ ավել, Հազվա/Հաճախաշնչություն, ուղեղի այտուց, զարկերակային հիպո/հիպերտենզիա, ռիթմաշեղումներ: Արտահայտված արյունահոսություն տարբեր օրգաններց, ստամոքս-աղիաքային, շնչուղիներից արյունահոսություն, մակարդելիության խանգարումներ, հիպովոլեմիա, տարբեր ներքին օրգանների արյունազեղումներ, անբավարարության զարգացում տվյալ օրգանի խատահարման դեպքում, հիպովելեմիա, հեմոգլոբինի անկում <60գ/լ: |
Վերակենդա-նացում և ինտենսիվ թերապիա խումբ 3 |
|
Արտահայտված արյունահոսություն տարբեր օրգաններց, ստամոքս-աղիաքյին, շնչուղիներից արյունահոսություն, մակարդելիության խանգարումներ, հիպովոլեմիա, տարբեր ներքին օրգանների արյունազեղումներ, անբավարարության զարգացում տվյալ օրգանի խատահարման դեպքում, հիպովելեմիա, հեմոգլոբինի անկում <60գ/լ: | |||||
|
Գիտակցության խանգարումներ, ցնցումներ, շնչական անբավարարություն 2-րդ աստիճան կամ ավել, Հազվա/Հաճախաշնչություն, ուղեղի այտուց, զարկերակային հիպո/հիպերտենզիա, ռիթմաշեղումներ: | |||||
|
Արտահայտված արյունահոսություն տարբեր օրգաններց՝ ստամոքս-աղիաքային տրակտից, շնչուղիներից, մակարդելիության խանգարումներ, հիպովոլեմիա, տարբեր ներքին օրգանների արյունազեղումներ, անբավարարության զարգացում տվյալ օրգանի ախտահարման դեպքում, հիպովելեմիա, հեմոգլոբինի անկում<60գ/լ: | |||||
|
Գիտակցության խանգարումներ, ցնցումներ, շնչական անբավարարություն 2-րդ աստիճան կամ ավել, Հազվա/հաճախաշնչություն, ուղեղի այտուց, զարկերակային հիպո/հիպերտենզիա, ռիթմաշեղումներ: | |||||
|
Արտահայտված արյունահոսություն տարբեր օրգաններց, ստամոքս-աղիաքյին, շնչուղիներից արյունահոսություն, մակարդելիության խանգարումներ, հիպովոլեմիա, տարբեր ներքին օրգանների արյունազեղումներ, անբավարարության զարգացում տվյալ օրգանի խատահարման դեպքում, հիպովելեմիա, հեմոգլոբինի անկում<60գ/լ: | |||||
|
8) Սուր լյարդային անբավա-րարություն |
● Ինֆեկցիոն, վիրուսային հեպատիտներ |
B17.0-17.2 |
Շնչական անբավարարություն 2-րդ աստիճան և ավել, գիտակցության խանգարումներ, լյարդային էնցեֆալոպաթիայի զարգացում` ամոնիակ>120մկմոլ/լ, սիրտ-անոթային անբավարարություն 2-րդ ֆունկցիոնալ դաս կամ բարձր, ռիթմաշեղումներ, կյանքին սպառնացող կոագուլոպաթիաներ` հիպոկոագուլյացիա, ՏՆՄՀ, հիպոպրոտեինեմիա, հիպոալբումինեմիա, ասցիտ, արտահայտված ցիտոլիզ: |
Լյարդային էնցեֆալոպաթիայի զարգացում` ամոնիակ>120մկմոլ/լ Հիպոգլիկեմիա < 3,0 mmol/L Հիպոնատրեմիա Na+ ցածր 130մմոլ/լ Կաթնաթթու>4մմոլ/լ Կոագուլոպաթիա` հիպոկոագուլյացիա,ՏՆՄՀ Հիպոպրոտեինեմիա` <60գ/լ հիպոալբումինեմիա`<30գ/լ Տրանսամինազնենրի մակարդակը բարձր է վերին շեմից 3 անգամ և/կամ ավելի Հիպերբիլիրուբինեմիա` ընդհանուր բիլիռւոբին>50մկմոլ/լ Եթե հիվանդը գտնվում է մարզերում, ապա նա ենթակա է շտապօգնության մեքենայով/ռեանիմոբիլով տեղափոխվելու Երևանի 3-րդ մակարդակի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունք։ |
Վերակենդա-նացում և ինտենսիվ թերապիա խումբ 3 |
|
● Լյարդի սեպտիկ վնասում |
A41.9 | ||||
|
● Դեղորայքային/տոքսիկ վնասում |
K71,K71.6,K71.9 | ||||
|
● Մետաբոլիկ հիվանդություններ |
E70–E88 | ||||
|
● Աուտոիմուն հեպատիտներ |
K75.4 | ||||
|
● Ինֆեկցիոն, վիրուսային հեպատիտներ |
B17.0-17.2 | ||||
|
● Լյարդի սեպտիկ վնասում |
A41.9 | ||||
|
● Դեղորայքային/տոքսիկ վնասում |
K71,K71.6,K71.9 | ||||
|
● Մետաբոլիկ հիվանդություններ |
E70–E88 | ||||
|
● Աուտոիմուն հեպատիտներ |
K75.4 | ||||
|
● Ինֆեկցիոն, վիրուսային հեպատիտներ |
B17.0-17.2 | ||||
|
● Լյարդի սեպտիկ վնասում |
A41.9 | ||||
|
● Դեղորայքային/տոքսիկ վնասում |
K71,K71.6,K71.9 | ||||
|
● Մետաբոլիկ հիվանդություններ |
E70–E88 | ||||
|
● Աուտոիմուն հեպատիտներ |
K75.4 | ||||
|
9) Հեմոլիտիկ-ուրեմիկ համախտանիշ |
Հեմոլիտիկ-ուրեմիկ համախտանիշ |
D59.3 |
Շնչական անբավարարություն 2-րդ աստիճան և ավել, գիտակցության խանգարումներ, լյարդային էնցեֆալոպաթիայի զարգացում` ամոնիակ>120մկմոլ/լ, սիրտ-անոթային անբավարարություն 2-րդ ֆունկցիոնալ դաս կամ բարձր, ռիթմաշեղումներ, կյանքին սպառնացող կոագուլոպաթիաներ` հիպոկոագուլյացիա, ՏՆՄՀ; հիպոպրոտեինեմիա, հիպոալբումինեմիա, ասցիտ, արտահայտված ցիտոլիզ: |
Կոնսերվատիվ եղանակով վարում(ոչ հեմոդիալիզ, ոչ պերիտոնեալ դիալիզ) հիպերկալեմիա>5.5մմոլ/լ մետաբոլիկ ացիդոզ pH<7.3 հեմոգլոբին<60գ/լ թրոմբոցիտոպենիա<80.000 կյանքին սպառնացող կոագուլոպաթիաներ |
Վերակենդա-նացում և ինտենսիվ թերապիա խումբ 2 |
|
Պերիտոնեալ կամ հեմոդիալիզ պահանջող հիվադնության ընթացք հիպերկալեմիա>5.5մմոլ/լ մետաբոլիկ ացիդոզ pH<7.3 հեմոգլոբին<60գ/լ թրոմբոցիտոպենիա<80.000 կյանքին սպառնացող կոագուլոպաթիաներ |
Վերակենդա-նացում և ինտենսիվ թերապիա խումբ 3 | ||||
|
10) Երիկամի սուր վնասում |
● Պրեռենալ |
N17 |
Շնչառական անբավարարություն 2-րդ աստիճան և ավել, սիրտ-անոթային անբավարարություն 2-րդ ֆունկցիոնալ դաս կամ բարձր, ասցիտ, թոքի այտուց, ուղեղի այտուց, ռիթմաշեղումներ, զարկերակային հիպոտենզիա, հիպերկալեմիա>5.5մմոլ/լ, Հազվա/հաճախասրտություն, գիտակցության խանգարումներ, ցնցումներ, մետաբոլիկ ացիդոզ pH<7.3: |
Խիստ արտահայտված օլիգուրիա (սակավամիզություն) Կոնսերվատիվ եղանակով վարում(ոչ հեմոդիալիզ, ոչ պերիտոնեալ դիալիզ) հիպերկալեմիա>5.5մմոլ/լ |
Վերակենդա-նացում և ինտենսիվ թերապիա խումբ 2 |
|
● Ռենալ | |||||
|
● Պոստռենալ | |||||
|
● Երկարատև ճնշման համախտանիշ |
Անուրիա Պերիտոնեալ կամ հեմոդիալիզ պահանջող հիվադնության ընթացք |
Վերակենդա-նացում և ինտենսիվ թերապիա խումբ 3 | |||
|
11)Սեպտիկո-տոքսեմիա |
● Ծանր ընթացող ինֆեկցիոն հիվանդություններ և այլն |
A41.9 |
Շնչառական անբավարարություն 2-րդ աստիճան և ավել, հիովոլեմիա, սիրտ-անոթային անբավարարություն 2-րդ ֆունկցիոնալ դաս կամ բարձր, մետաբոլիկ ացիդոզ pH<7.3, միկրոցիրկուլյացիայի արտահայտված խանգարում, պոլիօրգանային դիսֆունկցիա և անբավարարություն: |
Կաթնաթթու>4.0մմոլ/լ Մետաբոլիկ ացիդոզ<7.3 հիպերկալեմիա>5.5մմոլ/լ Ց ռեակտիվ սպիտակուցի մակարդակի բարձրացում պրոկալցիտոնին>10նգ/մլ Լեյկոցիտոզ ձախ թեքումով/ լեյկոպենիա հիպոպրոտեինեմիա, հիպոալբումինեմիա կոագուլոպաթիա, ՏՆՄՀ հաճախա/սակավասրտություն և հաճախա/սակավաշնչություն, հիպոտենզիա ըստ տարիքի հիպո/հիպերթերմիա |
Վերակենդա-նացումև ինտենսիվ թերապիա խումբ 3 |
|
12) Սեպտիկ շոկ |
● Ծանր ընթացող ինֆեկցիոն հիվանդություններ և այլն |
R57.2 |
Շնչական անբավարարություն 2-րդ աստիճան կամ բարձր, սիրտ-անոթային անբավարարություն 2-րդ ֆունկցիոնալ դաս և ավել, մետաբոլիկ ացիդոզ pH<7.3, պոլիօրգանային անբավարարություն, ՏՆՄՀ, գիտակցության խանգարումներ, անուրիա, կոմա, սակավասրտություն, սրտի ռիթմաշեղումներ: |
Կաթնաթթու>4.0մմոլ/լ Մետաբոլիկ ացիդոզ<7.3 պրոկալցիտոնին>10նգ/մլ Լեյկոցիտոզ ձախ թեքումով/ լեյկոպենիա Ց-ռեակտիվ սպիտակուցի մակարդակի կտրուկ աճ հիպոպրոտեինեմիա, հիպոալբումինեմիա Կյանքին սպառնացող կոագուլոպաթիաներ, ՏՆՄՀ հիպո/հիպերթերմիա հաճախա/սակավասրտություն և հաճախա/սակավաշնչություն, հիպոտենզիա ըստ տարիքի SpO2<90% PaO2<60 PaCO2>50 |
Վերակենդա-նացումև ինտենսիվ թերապիա խումբ 3 |
|
13) Սուր մակերիկամային անբավա-րարություն |
● Մակերիկամների բնածին արատներ |
E27.4 |
Ծանր էլեկտրոլիտային խանգարումներ Չկառավարվող հիպո/հիպերտենզիա |
Ծանր էլեկտրոլիտային խանգարումներ ՝ K+ ցածր 3,0 մոլ/լ K+ բարձր 5.5 մոլ/լ Na+ ցածր 130մմոլ/լ Na+ բարձր 150մմոլ/լ հիպոգլիկեմիա<3.0մմոլ/լ |
Վերակենդա-նացումև ինտենսիվ թերապիա խումբ 2 |
|
● Ծանր ընթացող ինֆեկցիոն հիվանդություններ (լեյշմանիոզ, մենինգոկոկցեմիա և այլն) |
Ծանր էլեկտրոլիտային խանգարումներ ՝ K+ ցածր 3,0 մոլ/լ K+ բարձր 5.5 մոլ/լ Na+ ցածր 130մմոլ/լ Na+ բարձր 150մմոլ/լ հիպոգլիկեմիա<3.0մմոլ/լ
Չկառավարվող հիպո/հիպերտենզիա |
Վերակենդա-նացումև ինտենսիվ թերապիա խումբ 3 | |||
|
14) Այրվածքային հիվանդություն Ցրտահարություն |
● Քիմիական ● Ջերմային ● Էլեկտրական |
T20-T32 |
Այրվածքային շոկ, արտահայտված ցավային համախտանիշ, գիտակցության խնգարումներ, շնչառական անբավարարություն 2-րդ աստիճան և ավել, սիրտ-անոթային անբավարարություն 2-րդ ֆունկցիոնալ դաս կամ բարձր, հիպոկալեմիա, պլազամառեա, հիպոպրոտեինեմիա, հիպոալբումինեմիա, սեպսիս զարգացման վտանգ: Մինչև 1 տարեկան երեխաններ 2-րդ աստիճանի 1% և ավել այրվածքային մակերես Մինչև 1 տարեկան երեխաններ 1-2-3-րդ աստիճանի քիմիական, էլեկտրոայրվածքներ 1-3 տարեկան երեխաններ 2-րդ աստիճանի 5% և ավել այրվածքային մակերես 3-7 տարեկան երեխաններ 2-3-րդ աստիճանի 5% և ավել այրվածքային մակերես 7-13 տարեկան երեխաններ 3-4-րդ աստիճանի 5% և ավել այրվածքային մակերես 13-18 տարեկան երեխաններ 3-4-րդ աստիճանի 5% և ավել այրվածքային մակերես 3-18 տարեկան երեխաններ 2-3-րդ աստիճանի 10% և ավել այրվածքային մակերես Մինչև 18 տարեկան երեխաններ, այրվածքներ համակցված վնասվածքներով, ուղեկցող հիվանդություններով էլեկտրահարություն և էլեկտրոայրվածք Մինչև 18 տարեկան երեխաններ սեպտիկոտոքսեմիայով ինհալացիոն/շնչական ուղիների այրվածքներ |
Մինչև 1 տարեկան երեխաններ 2-րդ աստիճանի 1% և ավել այրվածքային մակերես |
Վերակենդա-նացումև ինտենսիվ թերապիա խումբ 2 |
|
Մինչև 1 տարեկան երեխաններ 1-2-3-րդ աստիճանի էլեկտրոայրվածքներ, այդ թվում՝ ● 1-3 տարեկան երեխաններ 2-րդ աստիճանի 5% և ավել այրվածքային մակերես; ● 4-6 տարեկան երեխաններ 2-3-րդ աստիճանի 5% և ավել այրվածքային մակերես; ● 7-13 տարեկան երեխաններ 3-4-րդ աստիճանի 5% և ավել այրվածքային մակերես; ● 14-18 տարեկան երեխաններ 3-4-րդ աստիճանի 5% և ավել այրվածքային մակերես 3-18 տարեկան երեխաններ 2-3-րդ աստիճանի 10% և ավել այրվածքային մակերես; ● Մինչև 18 տարեկան երեխաններ՝ այրվածքներ համակցված վնասվածքներով, ուղեկցող հիվանդություններով էլեկտրահարություն և էլեկտրոայրվածք; ● Մինչև 18 տարեկան երեխաններ սեպտիկոտոքսեմիայով ինհալացիոն/շնչական ուղիների այրվածքներ |
Վերակենդա-նացումև ինտենսիվ թերապիա խումբ 3 | ||||
|
● ցրտահարություններ |
T33-T35 |
Մինչև 18 տարեկան երեխանների ընդհանուր սառեցում, ցրտահարություններ 2-3-4-րդ աստիճանի |
Մինչև 18 տարեկան երեխանների ընդհանուր սառեցում, ցրտահարություններ 2-3-4-րդ աստիճանի |
Վերակենդա-նացումև ինտենսիվ թերապիա խումբ 3 | |
|
15) Սրտի կանգ |
I46.9 |
Հետվերակենդանացման վիճակ` սրտանոթային և շնչառական արտահայտված խանգարումներ, զարգացող պոլիօրգանային անբավարարության նշաններ, ուղեղի այտուց, գիտակցության խանգարումներ: |
սիրտ-թոքային վերակենդանացում |
Վերակենդա-նացումև ինտենսիվ թերապիա խումբ 1 | |
|
սիրտ-թոքային վերակենդանացում:Հետվերակենդանացման հիվանդության զարգացում` ընդհանուր հյուսվածքային իշեմիա և ռեցիռուլյացիայի համախտանիշի զարգացում։ Արյան մեջ ֆերմենտների կոնցենտրացիաների զգալի աճ, հիպոպերֆուզիա, շրջանառվող արյան ծավալի նվազեցում, տարածված ներանոթային մակարդման զարգացում և/կամ բազմաօրգանային անբավարարություն։ |
Վերակենդա-նացումև ինտենսիվ թերապիա խումբ 2 | ||||
|
Սիրտ-թոքային վերակենդանացում: Հետվերակենդանացման հիվանդության զարգացում` ընդհանուր հյուսվածքային իշեմիա և ռեցիռուլյացիայի համախտանիշի զարգացում։ Արյան մեջ ֆերմենտների կոնցենտրացիաների զգալի աճ, հիպոպերֆուզիա, շրջանառվող արյան ծավալի նվազեցում, տարածված ներանոթային մակարդման զարգացում և/կամ բազմաօրգանային անբավարարություն։ |
Վերակենդա-նացումև ինտենսիվ թերապիա խումբ 3 | ||||
ԳԼՈՒԽ 6. ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԲՈՒԺՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒ ՇԱՐԺՈՂԱԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՎԻՃԱԿՆԵՐԻ ՑԱՆԿ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
26. Հենաշարժողական խանգարումների դեպքում վերականգնողական բուժման առաջնահերթությունը տրվում է մինչև 5 տարեկան երեխաներին (վաղ միջամտության շրջան):
27. Վերականգնողական բուժման սահմանված տևողության վերջին 5 օրերը նախատեսված են երեխայի բուժման իրականացմանը ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի մասնակցությամբ՝ թերապիայի հմտությունների ուսուցման և խնամքի շարունակականությունն ապահովելու նպատակով։
28. Մինչև 5 տարեկան երեխաների վերականգնողական բուժօգնության հերթագրումը կատարվում է առաջնահերթության սկզբունքով՝ ապահովելով հերթագրման հաջորդականություն 2:1 հարաբերությամբ (այսինքն՝ յուրաքանչյուր 3 տեղից 2-ը տրամադրվում է մինչև 5 տարեկան երեխաներին, իսկ 1-ը՝ 5 տարեկանից բարձր երեխաներին), հերթագրման մատյանում կամ էլեկտրոնային առողջապահության համակարգում։
29. Հենաշարժողական համակարգի խանգարումների վերականգնողական բուժումն իրականացվում է ստորև ներկայացված ցանկով սահմանված հիվանդություններին համապատասխան, իսկ արտահիվանդանոցային պայմաններում բուժման մեկ կուրսը` ցանկով սահմանված հիվանդությունների և այցերի թվին համապատասխան:
|
ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒ ՇԱՐԺՈՂԱԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՎԻՃԱԿՆԵՐԻ ՑԱՆԿ |
Արտահիվանդանոցային պայմաններում այցերի թիվը բուժման մեկ կուրսի ընթացքում | ||
|
1) |
կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումներ` մանկական ուղեղային կաթված (ՄՈՒԿ) պերինատալ էնցեֆալոպաթիա, շարժողական և/կամ գլոբալ զարգացման հապաղում, ողնուղեղային ճողվածք և այլն |
մինչև 30 այց | |
|
2) |
վիճակներ ամպուտացիաներից հետո |
մինչև 30 այց | |
|
3) |
տարբեր էթիոլոգիայի արթրիտներ |
մինչև 30 այց | |
|
4) |
ծայրամասային նյարդային համակարգի ախտահարման մնացորդային խանգարումներ |
մինչև 30 այց | |
|
5) |
տարբեր էթիոլոգիայի կոնտրակտուրաներ (դեֆորմացիաներ) |
մինչև 30 այց | |
|
6) |
օրթոպեդիկ վիճակներ, որոնք կարիք ունեն վերականգնողական բուժման (բացառությամբ իզոլացված կամ առանց ուղեկցող ախտաբանությունների հարթաթաթության) |
մինչև 30 այց | |
|
7) |
նյարդամկանային հիվանդություններ |
մինչև 30 այց | |
|
8) |
կեցվածքի շեղումներ (սկոլիոզ, կիֆոզ) |
մինչև 20 այց | |
ԳԼՈՒԽ 7. ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՏԱՎՈՐ, ՀՈԳԵԿԱՆ, ԼՍՈՂԱԿԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՅԼ ՀԱՊԱՂՈՒՄՆԵՐ ԵՎ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՎԻՃԱԿՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
30. Արտահիվանդանոցային պայմաններում վերականգնողական բուժում տրամադրվում է մտավոր, հոգեկան, լսողական և զարգացման հետևյալ հապաղումների և խանգարումների հետևանքով առաջացած հիվանդությունների և վիճակների դեպքում`
1) Զարգացման պերվազիվ խանգարումներ`
ա. հոգեխոսքային զարգացման հապաղում.
բ. զարգացման հապաղումներ` երկու և ավելի ոլորտի ընդգրկումով.
գ. Մտավոր հետամնացություն.
2) Լսողության խանգարումներ`
ա. միակողմանի նեյրոսենսոր ծանրալսություն.
բ. միակողմանի խլություն.
գ. երկկողմանի նեյրոսենսոր ծանրալսություն.
դ. երկկողմանի խլություն.
3) Զարգացման հապաղումներ`
ա. մտավոր և խոսքի զարգացման հապաղումներ.
բ. խոսքի զարգացման հապաղում` զուգակցված զարգացման այլ ոլորտի շեղումով.
գ. շարժողական ոլորտի զարգացման հապաղում / խանգարում.
դ. ընդհանուր զարգացման հապաղում.
31. Սույն չափորոշչի 30-րդ կետում ներկայացված հիվանդությունների և վիճակների դեպքում` արտահիվանդանոցային և ցերեկային ստացիոնարի պայմաններում վերականգնողական բուժման առաջնահերթությունը տրվում է մինչև 5 տարեկան աուտիզմ և հոգեխոսքային զարգացման հապաղում ունեցող երեխաներին:
32. Բուժման առաջին տարվա ընթացքում նախատեսվում է ոչ ավելի, քան 70 այցելություն, իսկ հաջորդ բուժման կուրսը ոչ ավելի, քան 40 այցելություն:
1) երեխայի վերականգնողական բուժօգնության մեկ այցը ներառում է առնվազն 2 մասնագետի թերապիա.
2) այցելությունները կազմակերպվում են անընդմեջ` շաբաթը երկու անգամ, բայց բժշկի որոշմամբ նրանք կարող են իրականացվել կամ ավելի հաճախ կամ ավելի հազվադեպ:
33. Բուժման առաջին տարվա այցելությունները կազմակերպվում են հետևյալ կերպ`
1) երեխայի վերականգնողական բուժման առաջին 60 այցելության ժամանակ մասնագետը աշխատում է միայն երեխայի հետ` անհատական և տևում է առնվազն 30 րոպե,
2) հաջորդ 10 այցելության ժամանակ վերականգնողական բուժումը իրականացվում է երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի մասնակցությամբ (այցելությունների հաճախականությունը որոշվում է վերականգնողական թիմի կողմից), ինչը տալիս է հնարավորություն վերջինիս ձեռք բերելու գիտելիքներ և հմտություններ հետագայում երեխայի հետ տնային պայմաններում ինքնուրույն աշխատելու:
34. Բուժման երկրորդ տարվա այցելությունները կազմակերպվում են հետևյալ կերպ`
1) երեխայի վերականգնողական բուժման առաջին 35 այցելության ժամանակ մասնագետը աշխատում է միայն երեխայի հետ` անհատական.
2) հաջորդ 5 այցելության ժամանակ վերականգնողական բուժումը իրականացվում է երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի մասնակցությամբ (այցելությունների հաճախականությունը որոշվում է վերականգնողական թիմի կողմից), ինչը տալիս է հնարավորություն վերջինիս ձեռք բերելու գիտելիքներ և հմտություններ հետագայում երեխայի հետ տնային պայմաններում ինքնուրույն աշխատելու.
3) մեկ այցելության ընթացքում յուրաքանչյուր երեխային տրամադրվում է մեկ կամ երկու մասնագետի լիարժեք թերապիայի սեանս, որոնցից յուրաքանչյուրի տևողությունը 30 րոպե է։ Փոխհատուցումը կատարվում է ըստ կատարված թերապիայի սեանսերի.
4) երկրորդ մասնագետի մասնակցությամբ 30 րոպե տևողությամբ լիարժեք սեանս թույլատրվում է ոչ ավելի քան տարեկան դեպքերի 50% չափով։ Բուժման մեկ կուրսի ընթացքում հիվանդի այցելությունների հաճախականությունը որոշվում է վերականգնողական բժշկի կողմից՝ ելնելով պացիենտի տարիքից, առողջական վիճակից և բուժական կարիքներից։
35. Լսողության խանգարումներով պայմանավորված վերականգնողական բժշկական օգնություն և սպասարկումը մինչև 6 տարեկան երեխաների շրջանում կազմակերպվում է շաբաթական 4 անգամ, որից 2-ը միայն սուրդոմանկավարժի, իսկ մյուս 2-ը` սուրդոմանկավարժի և երաժշտական թերապիստի պարապմունքներով:
36. Սույն չափորոշչի 35-րդ կետում նկարագրված դեպքում, 1 այցելության ընթացքում մեկ երեխայի մեկ պարապմունքը տևում է առնվազն 40 րոպե և մեկ մասնագետը 1 օրվա ընթացքում պետական պատվերի շրջանակներում տրամադրում է առավելագույնը 6 պարապմունք:
ԳԼՈՒԽ 8. ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
37. Հայաստանի Հանրապետության տարածքում մինչև 18 տարեկան քրոնիկական հիվանդություններ կամ հաշմանդամություն ունեցող երեխաների առողջարանային բուժումը կազմակերպվում է բժշկական օգնության տվյալ տեսակի իրականացման համար Պայմանագիր ունեցող բժշկական կազմակերպություններում:
38. Առողջարանային բուժման ենթակա երեխաների ընտրությունը իրականացվում է երեխային սպասարկող ԱԱՊ բժշկական կազմակերպության կողմից` տեղամասային մանկաբույժի (ընտանեկան բժշկի) կամ համապատասխան նեղ մասնագետի ներկայացմամբ, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետությունում գործող առողջարանային/վերականգնողական բժշկական կազմակերպությունների մասնագիտական ուղղվածություններով, ինչպես նաև սույն չափորոշչի 9-րդ և 10-րդ գլուխներում ներկայացված դրույթներով: Առողջարանային /վերականգնողական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների մասնագիտական ուղղվածությունները, ինչպես նաև ըստ օրգան-համակարգերի առողջարանային/վերականգնողական բուժման ցուցումներն ու հակացուցումները սահմանվում են լիազոր մարմնի հրամանով:
39. Առողջարանային բուժման ենթակա երեխայի համար տեղամասային մանկաբույժի (ընտանեկան բժիշկ) կողմից լրացվում է Առողջարանային ուղեգրման տեղեկանք` համաձայն սույն չափորոշչի Ձև 1-ի, որը հաստատվում է բժշկական կազմակերպության տնօրենի կողմից: Առողջարանային բուժման տեղեկանք կարող է տրամադրել նաև այն բժշկական կազմակերպությունն, որն իրականացնում է նեղ մասնագիտական դիսպանսերային ծառայություն կամ ֆիզիկական, մտավոր, լսողական և զարգացման հապաղումներ ունեցող երեխաների բժշկական օգնություն և սպասարկում:
40. Առողջարանային բուժման ենթակա երեխաների ընտրության գործընթացն իրականացվում է ԱԱՊ բժշկական կազմակերպության տնօրենի հրամանով լիազորված աշխատակցի կողմից, ով իրականացնում է`
1) առողջարանային բուժման կարիք ունեցող երեխաների հաշվառումը.
2) առողջարանային բուժման կարիք ունեցող երեխաների ընտրությունը հիմք ընդունելով Հայաստանի հանրապետությունում առողջարանային /վերականգնողական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների` լիազոր մարմնի կողմից սահմանված մասնագիտական ուղղվածությունները, ըստ օրգան-համակարգերի առողջարանային/վերականգնողական բուժման ցուցումներն ու հակացուցումները և սույն չափորոշչի 9-րդ և 10-րդ գլուխներով սահմանված դրույթները.
3) բժշկական փաստաթղթերի լրացման որակի և ուղեգրվող երեխայի նախնական հետազոտման լիարժեքության վերահսկումը.
4) առանձին դեպքերում համապատասխան դիսպանսերային կենտրոններում մասնագիտական խորհրդատվության կազմակերպումը` առողջարանային բուժման ցուցումները կամ հակացուցումները հստակեցնելու վերաբերյալ:
41. Բժշկական կազմակերպության կողմից հաստատված Առողջարանային ուղեգրման տեղեկանքը` համաձայն սույն չափորոշչի Ձև 1-ի, երեխաների ծննդյան վկայականները ներկայացվում են Երևանի քաղաքապետարան/ Հայաստանի Հանրապետության մարզպետի աշխատակազմ, որտեղ վերը նշված փաստաթղթերի հիման վրա կատարվում է հերթագրումը` համաձայն Լիազոր մարմնի կողմից հրամանով հաստատված` տվյալ հերթափոխի համար հատկացված բաշխացուցակի: Հերթագրված երեխաների էլեկտրոնային ուղեգրումը լիազորվում է այն ԱԱՊ բժշկական կազմակերպություններին, որտեղ երեխան գրանցված է:
42. Առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում մեկ երեխային առողջարանային բուժման ուղեգիր կարող է տրամադրվել ոչ ավելի, քան օրացուցային տարին մեկ անգամ:
43. Ուղեգրերի տրամադրման գործընթացում կիրառվում է առաջնահերթության սկզբունքը, ըստ որի նախապատվությունը տրվում է նախկինում առողջարանային բուժում չստացած` օրենսդրությամբ սահմանված կարգով առողջարանային բուժման իրավունք ունեցող երեխաներին, իսկ նախկինում առողջարանային բուժում չստացած երեխաների բացակայության դեպքում` բաշխմանը նախորդող օրացուցային տարվա ընթացքում առողջարանային բուժում չստացած` օրենսդրությամբ սահմանված կարգով առողջարանային բուժման իրավունք ունեցող երեխաներին:
44. Ուղեգրի և երեխայի ծննդյան վկայականի/անձնագրի հետ միասին առողջարան են ներկայացվում Երեխայի առողջարանային քարտը` համաձայն սույն չափորոշչի Ձև 2-ի:
45. Առողջարանային բուժումը կազմակերպվում է հերթափոխային եղանակով, բուժման մեկ հերթափոխի տևողությունը` 14-18 օր (կախված առողջարանի ուղղվածությունից, երեխայի ախտորոշումից և վիճակից), իսկ մանկական ուղեղային կաթվածի դեպքում` մինչև 30 օր:
46. Առողջության պահպանման և բարելավման բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում երեխաների առողջարանային բուժօգնություն տրամադրող բժշկական կազմակերպություններում մինչև 7 տարեկան, ինչպես նաև անհատական խնամքի կարիք (տեղաշարժման և ինքնասպասարկման դժվարություն) և հաշմանդամություն ունեցող երեխաների բուժման ընթացքում պետության կողմից ապահովվում է նաև նրանց խնամակալների սննդի և կացարանային ծախսերը:
47. Առողջարանային բուժման ավարտից հետո տեղամասային ամբուլատոր պոլիկլինիկական բժշկական կազմակերպություն ներկայացնելու համար երեխայի ծնողին տրամադրվում է հետադարձ կտրոն` համաձայն սույն չափորոշչի Ձև 2, առողջարանում իրականացված բուժման, դրա արդյունավետության, հետագա բուժման առաջարկների և վարակիչ հիվանդների հետ կոնտակտի վերաբերյալ:
48. Առողջարանային ուղեգրումների հիմնավորվածությունը վերահսկելու նպատակով առողջարանի/բժշկական կազմակերպության, որի կազմում է գործում առողջարանը, տնօրենի հրամանով ստեղծվում է բժշկական հանձնաժողով (առողջարանի տնօրենի տեղակալի նախագահությամբ և 2 բժիշկների մասնակցությամբ), որի եզրակացության հիման վրա որոշում է կայացվում` ուղեգրումը մերժելու դեպքում երեխային բնակության վայր վերադարձնելու վերաբերյալ:
49. Ուղեգրումը մերժվում է, եթե
1) երեխայի մոտ բացակայում են սույն չափորոշչի 52-րդ կետով սահմանված` ըստ օրգան-համակարգերի առողջարանային/վերականգնողական բուժման ցուցումները կամ առկա են սույն չափորոշչի 51-րդ և 52-րդ կետերով սահմանված հակացուցումներ.
2) ուղեգրումն իրականացվել է սույն չափորոշիչով սահմանված դրույթների խախտումով:
50. Առողջարանային բուժման երեխային ուղեգրի մերժման դեպքում առողջարանի տնօրինության կողմից 2 օրինակից լրացվում է «Առողջարանային բժշկական հանձնաժողովի եզրակացություն»` համաձայն սույն չափորոշչի Ձև 3-ի, որի մեկ օրինակը ուղարկվում է Երևանի քաղաքապետարան կամ ՀՀ մարզպետների աշխատակազմեր, իսկ մյուսը տրվում ծնողին` համապատասխան բժշկական կազմակերպության տնօրենին ներկայացնելու համար:
ԳԼՈՒԽ 9. ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ
51. Առողջարանային բուժումը հակացուցված է հետևյալ հիվանդությունների և վիճակների դեպքում.
1) Բոլոր հիվանդությունները սուր շրջանում.
2) Բոլոր քրոնիկ հիվանդությունները սրացման շրջանում, որոնք պահանջում են հատուկ մասնագիտացված բուժում հիվանդանոցային պայմաններում.
3) Կրած վարակիչ հիվանդությունները, մինչև մեկուսացման շրջանի վերջը.
4) Բացիլակրություն.
5) Աչքի, մաշկի վարակիչ հիվանդություններ, չարորակ անեմիա, լեյկեմիա, չարորակ նորագոյացություն, կախեքսիա, թոքերի և այլ օրգանների ակտիվ տուբերկուլյոզ.
6) Սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ` արյան շրջանառության անբավարարությամբ.
7) Փսիխոզներ և փսիխոպաթիա, որոնք պահանջում են հատուկ խնամք և բուժում.
8) Էպիլեպսիա՝
ա. հաճախակի. ռեֆրակտեր, դեղորայքային բուժման չենթարկվող նոպաներով.
բ. վարքի խանգարումներով.
գ. անձի երկրորդային փոփոխություններով.
դ. մտավոր հետամնացությամբ.
ԳԼՈՒԽ 10. ԸՍՏ ՕՐԳԱՆ-ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ/ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԲՈՒԺՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ
52. Ստորև սահմանվում են առողջարանային բուժման ցուցումներն ու հակացուցումները` ըստ օրգան-համակարգերի`
|
Օրգան-համակարգ |
Ցուցումներ |
Հակացուցումներ |
|
1. Ստամոքս-աղիքային համակարգի հիվանդություններ |
1) Քրոնիկ գաստրոդուոդենիտ` ոչ շուտ, քան սրացումից 3 ամիս հետո 2) Ստամոքսի և 12-մատնյա աղու խոց` ռեմիսիայի շրջանում 3) Քրոնիկ կոլիտ` ռեմիսիայի շրջանում 4) Քրոնիկական խոլանգիտ, խոլեցիստիտ, ցիրոզ` ոչ շուտ, քան սրացումից 3 ամիս հետո 5) Սուր վիրուսային հեպատիտ` ոչ շուտ, քան սուր շրջանից 3 ամիս հետո |
6) Ստամոքս-աղիքային համակարգի հիվանդությունները՝ սրացման շրջանում 7) Լյարդի ցիրոզ/ֆիբրոզ՝ դեկոմպենսացված ստադիա (լյարդի անբավարարություն, արտահայտված պորտալ հիպերթենզիայի նշաններով, ասցիտ) |
|
2. Երիկամների և միզուղիների հիվանդություններ |
1) Երիկամի բնածին և ժառանգական հիվանդություններ` հիվանդության լիարժեք կոմպենսացիայի փուլում, քրոնիկական երիկամային անբավարարության նշանների բացակայության դեպքում 2) Քրոնիկական երիկամային անբավարարություն ռեմիսիայի փուլում 3) Միզաքարային հիվանդություն առանց միզային ինֆեկցիայի սրացման նշանների 4) Միզապարկի դիսֆունկցիաներ՝ կոմպենսացված փուլում |
5) Երիկամների և միզուղիների քրոնիկ հիվանդություններ`սրացման շրջանում 6) Երիկամների և միզուղիների քրոնիկ հիվանդություններ` երիկամային անբավարարության և արտահայտված զարկերակային ճնշման նշաններով |
|
3. Նյարդային համակարգի հիվանդություններ |
1) Նևրալգիաներ, նևրիտներ, պոլիռադիկուլոնևրիտներ, պլեքսիտներ` ինֆեկցիոն (սուր շրջանից 3-4 ամիս անց), տրավմատիկ (տրավմայից հետո 3-4 ամիս անց) 2) Պանէնցեֆալիտների հետևանքներ` ռեմիսիայի փուլում, առանց արտահայտված լիկվորոդինամիկական խախտումների, ոչ շուտ, քան հիվանդությունից 6 ամիս հետո 3) Աստենիկ վիճակներ` վարակիչ, սոմատիկ հիվանդություններից, գլխուղեղի վնասվածքներից (ոչ շուտ, քան վնասվածքից 3-4 ամիս անց) հետո 4) Մանկական ուղեղային կաթված 5) Մոնոնևրիտներ 6) Էպիլեպսիա՝ ա. դեղորայքային բուժման ենթարկվող նոպաներով բ. առանց վարքի խանգարումների գ. առանց անձի երկրորդային փոփոխության դ. առանց մտավոր հետամնացության |
7) Նևրալգիաներ, նևրիտներ, պոլիռադիկուլոնևրիտներ, պլեքսիտներ` հիվանդության սուր շրջանում 8) Արախնոիդիտների հետևանքներ` արտահայտված լիկվորոդինամիկական խանգարումներով ընթացող 9) Էնցեֆալիտներ, միելիտներ, մենինգիտներ 10) Միոպաթիաներ 11) Նյարդային համակարգի վնասվածքային ախտահարումներ` սուր շրջանում 12) Նյարդային համակարգի հիվանդություններ, որոնք ուղեկցվում են վեգետա-անոթային խանգարումներով (տախիկարդիա, սինկոպալ նոպաներ, ջերմակարգավորման խանգարում) |
|
4. Հենաշարժական համակարգի հիվանդություններ |
1) Բնածին օրթոպեդիկ պաթոլոգիայով հիվանդներ, որոնք հետվիրահատական փուլում ունեն վերականգնողական բուժման կարիք 2) Նեյրոօրթոպեդիկ պաթոլոգիաներով հիվանդներ (ՄՈՒԿ, միելոմենինգոցելե, պոլիոմիելիտի հետևանքներ և այլն) 3) Խոշոր հոդերի հետտրավմատիկ կոնտրակտուրաներ |
|
|
5. Պարբերական հիվանդություն |
1) Պարբերական հիվանդության բոլոր ձևերը |
|
|
6. Նյութափոխանակության և էնդոկրին համակարգի հիվանդություններ |
1) Շաքարային դիաբետ |
2) Հիպոթալամո-հիպոֆիզար համակարգի որոշ հիվանդություններ 3) էնդոկրին համակարգի հիվանդությունները սրացման/դեկոմպենսացված շրջանում |
|
7. Ռևմատոլոգիական հիվանդություններ |
1) Ռևմատիզմ ոչ ակտիվ փուլում 2) Ներքոհիշյալ հիվանդությունները ռեմիսիայի փուլում՝ ա. Յուվենիլ խրոնիկական արթրիտ բ. Յուվենիլ ռևմատոիդ արթրիտ գ. Յուվենիլ սպոնդիլոարթրոպաթիաներ դ. Համակարգային կարմիր գայլախտ՝ ռեժիմի պահպանման պայմաններում ե. Համակարգային վասկուլիտներ/պանիկուլիտ զ. Համակարգային/օջախային սկլերոդերմիա է. Դերմատոմիոզիտ/ պոլիմիոզիտ ը. Շարակցական հյուսվածքի չդիֆերենցված հիվանդություն |
3) Բոլոր նշված հիվանդությունները ակտիվ փուլում |
|
8.Ալերգոլոգիական հիվանդություններ |
1) Ներքոհիշյալ պաթոլոգիաները ոչ սրացման փուլում ա. Բրոնխիալ ասթմա բ. Ատոպիկ դերմատիտ |
2) Խոտային տենդ |
|
9. Մաշկային հիվանդություններ |
1) Ներքոհիշյալ հիվանդությունները լիարժեք ռեմիսիայի փուլում՝ ա. Ատոպիկ դերմատիտ բ. Քորպտիկ գ. Փսորիազ |
2) Նշված հիվանդությունները սրացման փուլում |
Ձև 1
ՏԵՂԵԿԱՆՔ
ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ՈՒՂԵԳՐՄԱՆ
(սույն տեղեկանքը չի փոխարինում երեխայի առողջարանային քարտը և երեխային առողջարան ընդունվելու իրավունք չի տալիս)
Վավերական է մինչև ________________________________________________________
(ամիս, ամսաթիվ)
Տրված է __________________________________________________________________
(անուն, հայրանուն, ազգանուն)
առ այն, որ երեխայի ախտորոշումն է _________________________________________
____________________________________________________________________________
և նրան ցուցված է առողջարանային բուժում ___________________________________
(նշել առաջարկվող առողջարանը)
_________________________________________________________________________
(նշել ուղղվածությունը)
Տարվա եղանակը (ձմռանը, գարնանը, ամռանը, աշնանը) ընդգծել
Երեխան ունի անհատական խնամքի կարիք`
Տեղաշարժման անկարողություն (ընդգծել ) այո / ոչ
Ինքնասպասարկման անկարողություն (ընդգծել) այո / ոչ
Տեղեկանքը տրվում է ԱԱՊ բժշկական կազմակերպության կամ դիսպանսերային հսկողություն իրականացնող նեղ մասնագիտացված բժշկական կազմակերպության կողմից և որպես հիմք մնում է Երևանի քաղաքապետարանում, ՀՀ մարզպետների աշխատակազմերում: Ուղեգիրը ստանալուց հետո անհրաժեշտ է դիմել ԱԱՊ բժշկական կազմակերպություն` երեխայի առողջարանային քարտը ստանալու համար:
Բժիշկ `___________________
Տնօրենի տեղակալ`_________________
« » _____________ 20__թ.
Ձև 2
/Մարզի, տարածաշրջանի և բժշկական կազմակերպության անվանումը/
ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ՔԱՐՏ N _______
«____» _______________ ________________
Բժշկական կազմակերպության գտնվելու վայրը և հեռախոսը, որտեղ բուժվում է երեխան
Անուն, ազգանուն_____________________________________
Ծննդյան ամսաթիվ__________________________________________
(օր, ամիս, տարի)
Դպրոցի N_______ Մանկապարտեզի N________ Դասարան________
Բնակության վայրը և հեռախոսահամար_____________________________
Օրինական ներկայացուցչի աշխատանքի վայր և հեռախոսահամար_________
_______________________________________________________________________
1. Անամնեզ` քաշը ծնվելիս, զարգացման առանձնահատկությունները, հիվանդությունները (նշել, որ տարիքում է ախտորոշվել)
2. Ժառանգականություն ____________________________________________
3. Կանխարգելիչ պատվաստումներ (նշել կատարված բոլոր պատվաստումները և ամսաթվերը _______________________________________________________________
4. Հիվանդության անամնեզ, որ տարիքից է հիվանդ, ընթացքի բնույթը և առանձնահատկությունը, սրացման հաճախականությունը, վերջին սրացման ամսաթիվը, բուժումը (այդ թվում հակառեցիդիվային), նշել, թե օգտվել է առողջարանային բուժումից, քանի անգամ, երբ և որտեղ
3. Ներկայումս գանգատներ_______________________________________________
4. Օբյեկտիվ զննման տվյալներ ___________________________________________
5. Լաբորատոր և այլ հետազոտության տվյալներ (ամսաթիվ)_________________
6. Վարակիչ մաշկային հիվանդությունների զննման տվյալներ`_______________
Հիմնական ախտորոշում_________________________________________________
Ուղեկցող հիվանդություններ _____________________________________________
Բուժող բժշկի ստորագրությունը_______________________
Բաժնի վարիչի ստորագրությունը______________________
Հանձնաժողովի եզրակացություն
Հիմնական ախտորոշում______________________________________________
Ուղեկցող հիվանդություններ___________________________________________
Առաջարկվող առողջարանային բուժում________________________________
(նշել առողջարանի անվանումը, բուժման ժամկետները, ուղեգրի համարը)
«______» _________________________ 20___ թ. ____________________
Օր, ամիս, տարի ստորագրություն
Ենթակա է վերադարձման տեղամասային պոլիկլինիկա` ըստ երեխայի բնակության վայրի
Երեխայի անուն, ազգանուն______________________________________________
Գտնվել է առողջարանում__________________________________________________
_______________________________-ից մինչև________________________________
Առողջարանի ախտորոշումը_________________________________
Ուղեկցող հիվանդություններ________________________________________
Բուժում (բուժման տեսակները, բուժգործողությունների տեսակները)___________
_________________________________________________________________________
Էպիկրիզ (անթրոպոմետրիկ, հեմատոլոգիական տվյալների դինամիկա, ֆունկցիոնալ փորձ, սոմատիկ վիճակի փոփոխություն_______________________
________________________________________________________________________
Բուժման արդյունք` որոշակի լավացում, առանց փոփոխության, վատացում
Խորհուրդներ հետագա բուժման վերաբերյալ________________________________
Վարակիչ հիվանդների հետ շփումներ______________________________________
Ինտերկուրենտ հիվանդություններ, հիմնական և ուղեկցող հիվանդությունների սրացում________________________________________________________________
Բուժող բժշկի ստորագրություն____________________________________________
Բժշկական կազմակերպության տնօրենի ստորագրություն___________________
«______» _________________________ 20___ թ. ____________________
Օր, ամիս, տարի ստորագրություն
Ձև 3
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
1. Առողջարանի անվանումն ու գտնվելու վայրը________________________
__________________________________________________________________
2. Պացիենտի անուն, ազգանուն ____________________________________
3. Տարիք__________ 4. Ժամանել է (նշել օր, ամիս, տարի) _______________
5. Ուղեգիրը տրամադրող կազմակերպությունը_________________________
____________________________________________________________________
6. Երեխաների առողջարանային քարտը տրամադրող բժշկական կազմակերպությունը
_________________________________________________________________________
7. Երեխաների առողջարանային քարտը լրացրած բժշկի անուն ազգանունը
_________________________________________________________________________
8. Ուղեգրող բժշկական կազմակերպության ախտորոշումը`
1) հիմնական հիվանդություն__________________________________________
2) ուղեկցող հիվանդություն_____________________________________________
9. Երեխայի բնակության վայրը__________________________________________
_______________________________________________________________________
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
10. Ախտորոշումը
1) հիմնական հիվանդություն_______________________________________________
2) ուղեկցող հիվանդություն________________________________________________
11.Պացիենտին հակացուցված է բուժումը առողջարանում,____________________
_________________________________________________________________________
/հիմնավորում/
12. Պացիենտը ենթակա է `
1) վերադարձի բնակության վայր___________________________________________
2) բուժման այլ առողջարանում_____________________________________________
13. Հակացուցում ունեցող հիվանդի ուղեգրման պատճառը
1) ուղեգրող բժշկական կազմակերպության կողմից տրված թերի/սխալ բժշկական
եզրակացություն (նշել)___________________________________________________
2) ուղեգրման կարգի խախտում(նշել)______________________________________
_______________________________________________________________________
«____» _________20__թ.
Հանձնաժողովի նախագահ`_________________________________
Հանձնաժողովի անդամներ`__________________________________
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հունիսի 2022 թվական: