ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
10 մայիս 2022 թ. |
N 27-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
(հրամանը խմբ. 26.10.26 N 72-Ն)
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ, ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՎ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՑՈՒՑԱԲԵՐՎՈՂ ՇՏԱՊ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 26.10.26 N 72-Ն)
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետը.
Հրամայում եմ`
1. Հաստատել բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում և այլ պայմաններով բնակչությանը ցուցաբերվող շտապ բժշկական օգնության կազմակերպման և իրականացման չափորոշիչը` համաձայն հավելվածի:
|
|
Ա. ԱվանեսՅԱՆ |
|
|
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի 2022 թվականի մայիս «10»-ի N 27-Ն հրամանի |
ՉԱՓՈՐՈՇԻՉ
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ, ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՎ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՑՈՒՑԱԲԵՐՎՈՂ ՇՏԱՊ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն չափորոշչով կարգավորվում են բնակչության առողջության պահպանման և բարելավման (այսուհետ` ԲԱՊԲ) ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում (այսուհետ` ԱՀԱ) և այլ պայմաններով բնակչությանը ցուցաբերվող շտապ բժշկական օգնության (այսուհետ` շտապ բժշկական օգնություն) կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն չափորոշչով հաստատված դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շտապ և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի գործունեության լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպությունների վրա:
3. Բժշկական կազմակերպության կողմից ԱՀԱ շրջանակներում ապահովագրված անձանց շտապ բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1979-Ն որոշմամբ սահմանված կարգի:
4. Շտապ բժշկական օգնությունն և սպասարկումը ցուցաբերվում է բժշկական կազմակերպությունից դուրս (շտապօգնության կանչի վայրում, ներառյալ՝ մասնագիտացված շտապօգնությունը, ինչպես նաև բժշկական տարհանման ժամանակ՝ տրանսպորտում):
5. Շտապ բժշկական օգնությունը մատուցվում է հանկարծակի արտահայտված սուր հիվանդությունների, վիճակների, քրոնիկ հիվանդությունների սրացման դեպքերում` համաձայն սույն չափորոշչի 4-րդ գլխում ներկայացված շտապ բժշկական օգնության ենթակա հիվանդությունների և վիճակների:
6. Շտապ բժշկական օգնության ծառայության բրիգադների (այսուհետ` բրիգադ) բուժաշխատողները կյանքին վտանգ ներկայացնող իրավիճակներում բժշկական օգնություն ցուցաբերելիս առաջնորդվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի N 3733-Ա հրամանով հաստատված անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում պահանջող վիճակների կազմակերպման ընթացակարգերով:
7. Շտապ բժշկական օգնության ծառայության կարգավարի բնութագիրը, գործառույթները և կարգավարական ծառայությունում կիրառվող ալգորիթմները հաստատվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից:
8. Սույն չափորոշչում կիրառվող հասկացությունները.
1) օպերատիվ կառավարման կենտրոն (այսուհետ՝ 1-03 ՕԿԿ)` միակենտրոն կառավարմամբ գործող կենտրոն, որը կազմված է` զանգերի տեսակավորման, կարգավարական, հոսպիտալացման կազմակերպման (տրիաժ) ստորաբաժանումներից,
2) զանգերի տեսակավորման ստորաբաժանում` 1-03 հեռախոսահամարով իրեն կցագրված, ինչպես նաև ծանրաբեռնվածության պարագայում այլ տարածաշրջանից ստացվող զանգերը տեսակավորող և սպասարկող ստորաբաժանում,
3) կարգավարական ստորաբաժանում` իրեն կցագրված տարածաշրջանային շտապ օգնության կայանների և կայանների կազմում գործող ենթակայանների կամ բժշկական կազմակերպության ենթակայությամբ գործող ենթակայանների բրիգադների աշխատանքը կազմակերպող և վերահսկող ստորաբաժանում,
4) հոսպիտալացման կազմակերպման (տրիաժ) ստորաբաժանում` սույն չափորոշիչի համաձայն հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման կարիք ունեցող պացիենտների հոսպիտալացման գործընթացը բրիգադի միջոցով կառավարող և վերահսկող ստորաբաժանում,
5) շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչ՝ 1-03 հեռախոսահամարով, էլեկտրոնային կամ օպերատիվ կապի այլ միջոցով զանգերի տեսակավորման ստորաբաժանմանը տրված որևէ անձի շտապ բժշկական օգնության անհրաժեշտության մասին հաղորդումն է, որում ներկայացված են առնվազն կանչի պատճառը, կանչի վայրը, հնարավորության դեպքում` բժշկական օգնության կարիք ունեցող անձի տվյալները (սեռը, մոտավոր տարիքը),
6) շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի պատճառ՝ կանչի տրման պահին բժշկական օգնության և սպասարկման կամ բժշկական տեղափոխման կարիք ունեցող պացիենտի առողջական վիճակի համառոտ նկարագիր,
7) շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկ՝ շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի ընթացքում (կանչ ստանալու պահից մինչև կանչի ավարտը) էլեկտրոնային, իսկ անհնարինության դեպքում՝ թղթային ձևով լրացվող բժշկական փաստաթուղթ, որը կազմված է սույն չափորոշիչով ներկայացված Ձև 1-ի համաձայն կամ Ձև 1-ի բջջային հավելվածի տարբերակով,
8) կցված կանչեր՝ կանչի սպասարկման համար նույն դեպքով նույն կանչի վայր մեկնած մեկից ավելի բրիգադների կանչերի համախումբ,
9) զուգակցված կանչ` կանչի սպասարկման ժամանակ մեկ բրիգադի կողմից մեկից ավելի պացիենտներին բժշկական օգնության և սպասարկման ցուցաբերում և անհրաժեշտության դեպքում մեկ շտապ օգնության մեքենայով հոսպիտալացման կազմակերպում (միևնույն կամ տարբեր հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններ (այսուհետ` հիվանդանոցային կազմակերպություն)),
10) կեղծ կանչ՝ կանչի վայրի, պացիենտի տվյալ հասցեում գտնվելու կամ նրա կողմից շտապ բժշկական օգնություն ստանալու անհրաժեշտության վերաբերյալ տրամադրված սխալ տեղեկատվություն,
11) չեղարկված կանչ՝ բրիգադին փոխանցված կանչ, որը չեղարկվել է պացիենտի կամ կանչ տվողի կողմից՝ մինչև բրիգադի կանչի վայր հասնելը,
12) անարդյունք կանչ՝ բրիգադի կանչի վայր հասնելուց հետո պացիենտի կողմից այդ պահին այլևս գանգատ չլինելու պատճառով կանչի չեղարկումը կամ պացիենտի կողմից բժշկական օգնությունից և սպասարկումից հրաժարվելը,
13) ճանապարհային կանչ՝ կանչ, որի սպասարկման համար բրիգադը մեկնել է կայանի տարածք չհանդիսացող վայրից,
14) կրկնակի կանչ՝ միևնույն քաղաքացու համար մեկ հերթափոխի ընթացքում նույն դեպքի առնչությամբ կրկին տրված կանչ,
15) կանչի կարգ(դաս) սահմանում է կանչի սպասարկման հրատապության աստիճանը՝ ելնելով կանչի պատճառից։ Հրատապության աստիճանը կարող է կանչի գրանցման փուլում գնահատվել ավելի բարձր կարգով,
16) կանչի վայր՝ կանչի ընդունման պահին նշված՝ աշխարհագրական վայր (հասցե), որտեղ գտնվում է շտապ բժշկական օգնության և սպասարկման կամ հոսպիտալացման (այդ թվում տեղափոխման) կարիք ունեցող անձը,
17) հերթապահություն՝ համապետական, միջպետական և միջազգային միջոցառումների իրականացման, ինչպես նաև առնվազն հազար անձի մասնակցությամբ հավաքների վայրերում ԲԱՊԲ ծրագրերի շրջանակներում բրիգադի հերթապահություն:
9. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ԲԱՊԲ և ԱՀԱ շրջանակներում և այլ պայմաններով շտապ բժշկական օգնությունն ու սպասարկումը, պացիենտի տեղափոխումը (այդ թվում հոսպիտալացումը) կազմակերպվում է 1-03 ՕԿԿ զանգերի տեսակավորման, կարգավարական, հոսպիտալացման կազմակերպման (տրիաժ) ստորաբաժանումների կողմից` համապատասխան բրիգադների, ինչպես նաև «Արտագնա անհետաձգելի բժշկական օգնության արագ արձագանքման ծառայության» (սանավիա) միջոցով: Բրիգադների կադրային և տեխնիկական հագեցվածության պահանջներն ու պայմանները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշման հավելված 21-ով:
10. Բրիգադների ձևավորումն իրականացվում է յուրաքանչյուր 20.000 բնակչին առնվազն մեկ բրիգադ սկզբունքով:
11. Շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի ընթացքում (կանչ ստանալու պահից մինչև կանչի ավարտը) կանչերի կառավարման համակարգի բջջային հավելվածի միջոցով, իսկ դրա անհնարինության դեպքում թղթային եղանակով լրացվում է շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկը` համաձայն սույն չափորոշչով ներկայացված Ձև 1-ի:
12. Շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի ընթացքում պացիենտի` իր առողջական վիճակի մասին տեղեկատվություն ստանալու պահանջի դեպքում, բրիգադի ավագ բուժաշխատողի կողմից տրվում է պացիենտի առողջական վիճակի մասին տեղեկանք` համաձայն սույն չափորոշչով ներկայացված Ձև 4-ի:
13. Այն դեպքերում, երբ տրված կանչը հնարավոր է սպասարկել այն առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունում (այսուհետ` ԱԱՊ կազմակերպություն), որտեղ գրանցված է տվյալ պացիենտը, անհրաժեշտ խորհրդատվությունից հետո հեռախոսազանգի միջոցով կամ ծրագրային (էլեկտրոնային) եղանակով կանչը ԱԱՊ կազմակերպության աշխատանքային ժամերին ուղղորդվում է տվյալ ԱԱՊ կազմակերպություն: ԱԱՊ կազմակերպություններ ուղղորդվող կանչերի վերաբերյալ տեղեկատվությունը՝ հասանելի է պացիենտին սպասարկող ԱԱՊ կազմակերպության առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող ավագ բուժաշխատողին (այսուհետ` ԱԱՊ բժշկին)՝ էլեկտրոնային առողջապահության համակարգում:
14. Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի գրավոր թույլտվության հիման վրա շտապ բժշկական օգնության ծառայությունն իրականացնում է հերթապահություն` համապետական, միջպետական և միջազգային միջոցառումների իրականացման և առնվազն հազար անձի մասնակցությամբ հավաքների վայրերում:
15. Սույն չափորոշչի 4-րդ գլխում նշված շտապ բժշկական օգնության ենթակա հիվանդությունների և վիճակների ցանկում ներառված հիվանդությունների և վիճակների դեպքում շտապ բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում է ԲԱՊԲ և ԱՀԱ ծրագրերի շրջանակներում հատուցվող` տարեկան ոչ ավելի քան 8 անգամ, բացառությամբ հետևյալ կանչերը` պայմանավորված.
1) արտակարգ իրավիճակներով, դժբախտ պատահարներով (հրդեհ, պայթյուն, պայթուցիչ սարք, փակ դուռ, փլուզում, էլեկտրահարություն, կայծակնահարություն, ջրահեղձում, դանակահարություն, հրազենային վնասվածքներ, ինքնասպանության փորձ, վթար, վրաերթ, օտար մարմին շնչուղիներում),
2) այրվածքներով,
3) ցրտահարություններով,
4) թունավորումներով,
5) օձի, միջատի կծածով և խայթոցով, շան կծածով,
6) սրտային տիպի ցավով կրծքավանդակում (կրծքահեղձուկ, սուր սրտային անբավարարություն, սրտամկանի ինֆարկտ, քրոնիկ սրտային անբավարարության սրացում),
7) սրտի ռիթմի խանգարմամբ (նախասրտերի ֆիբրիլացիա (մշտական ձևի դեպքում, եթե առկա է հաճախության կտրուկ տատանում), նախասրտերի թրթռում, պարոքսիզմալ վերփորոքային տախիկարդիա, փորոքային տախիկարդիա, փորոքային ֆիբրիլյացիա, սինուսային հանգույցի արտահայտված դիսֆունկցիա, ատրիովենտրիկուլյար II աստիճանի և III աստիճանի բլոկադաներ, սրտի կանգ),
8) գերճնշմամբ (սիստոլիկ զարկերակային ճնշման 180 մմ/սնդ. սյան և ավել),
9) թերճնշմամբ (սիստոլիկ զարկերակային ճնշման 70 մմ/սնդ. սյան և պակաս),
10) սուր շնչառական խանգարումներով, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության սրացում, բրոնխիալ ասթմայով, թոքի այտուցով,
11) գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարմամբ,
12) աորտայի շերտազատմամբ,
13) երիկամային խիթով,
14) հիպերգլիկեմիայով (ուղեկցվող թիրախ օրգանների ախտահարման կլինիկական նշաններով), հիպոգլիկեմիայով,
15) սուր աղիքային վարակով, սուր գաստրոէնտերիտով,
16) սուր որովայնով,
17) վնասվածքներով,
18) հղիության ընթացքի և հետծննդաբերական բարդություններով, ծննդաբերությունյամբ,
19) չարորակ նորագոյացությունների բարդություններով,
20) հոգեկան հիվանդութունների սրացումներով,
21) ալերգիայով,
22) արյունահոսությամբ,
23) հիպերթերմիայով (38.5° C և ավելի),
24) հանկարծահաս հիվանդություններով պայմանավորված վիճակներ (գիտակցության կորուստ, տեսողության կորուստ, խոսակցական ակտի խանգարում, կորդինացիայի խանգարումներ, փսխում, միզակապություն, ցնցումային համախտանիշ),
25) մինչև 18 տարեկան երեխաների կանչերով,
26) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերի հերթափոխի ավագի կողմից տրված, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների և պրոբացիոն ծառայության կողմից տրված կամ նշված ծառայության հսկողության տակ գտնվող անձանց համար տրված, դատական նիստերի ընթացքում տրված, քրեական վարույթի շրջանակներում քննչական գործողությունների հետ կապված կանչերը,
27) մահվան ելքով, մահվան փաստի արձանագրման դեպքում դիակի տեղափոխման կանչերը:
16. Պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի կողմից գրավոր կամ բանավոր ձևով ներկայացված և շտապ բժշկական օգնության ծառայության կողմից պատշաճ արձանագրված պահանջի հիման վրա շտապ բժշկական օգնության ծառայության միջոցով ԲԱՊԲ և ԱՀԱ շրջանակներում կազմակերպվում է.
1) հղիության հետ կապված բժշկական օգնություն և սպասարկում ստանալու անհրաժեշտության դեպքում, հիվանդանոցային պայմաններում մանկաբարձական և գինեկոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններում հաշվառված հղի կանանց բժշկական տեղափոխումը` իրենց կողմից նախընտրած կազմակերպություն, որտեղ առկա են պահանջվող բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման համար անհրաժեշտ պայմանները,
2) շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչին նախորդող վեց ամսվա ընթացքում Երևան քաղաքի հիվանդանոցային կազմակերպություններում վիրահատական միջամտություն ստացած պացիենտների բժշկական տեղափոխումը՝ այն բժշկական կազմակերպություն, որտեղ իրականացվել է վիրահատական միջամտությունը և որտեղ առկա են պահանջվող բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման համար անհրաժեշտ պայմանները: Միաժամանակ պացիենտը կամ բժշկական կազմակերպությունը պետք է ներկայացնեն վիրահատական միջամտության փաստը հավաստող փաստաթուղթ (էպիկրիզ, հիվանդության պատմագիր` վերջինս կցել կանչի թերթիկին),
3) նախկինում սրտաբանական բժշկական օգնություն և սպասարկում ստացած, ինչպես նաև գլխուղեղի սուր կամ ենթասուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժում և մեխանիկական թրոմբոէկտոմիա ծառայություն ստացած պացիենտի բժշկական տեղափոխումը այն հիվանդանոցային կազմակերպություն, որտեղ պացիենտը նախկինում ստացել է բուժում և ունի փաստացի ձևավորված բժշկական պատմություն, եթե առկա են հետևյալ պայմանները.
ա. հիվանդանոցային կազմակերպությունն ունի համապատասխան լիցենզիա, մասնագիտացված բաժանմունք և հնարավորություն՝ տվյալ պացիենտին անհապաղ ընդունելու համար,
բ. տեղափոխումը չի հակասում պացիենտի առողջական վիճակից բխող հրատապ բժշկական ցուցումներին և չի առաջացնում պացիենտի կյանքի կամ առողջության համար լրացուցիչ վտանգ,
գ. տվյալ հիվանդանոցային կազմակերպությունը կարող է ապահովել պացիենտի անհապաղ բուժումը, մասնագիտացված բժշկական միջամտությունը կամ շարունակական հսկողությունը:
17.Շտապ բժշկական օգնության ծառայության 1-03 ՕԿԿ-ի հոսպիտալացման կազմակերպման (տրիաժ) ստորաբաժանումը պացիենտների հոսպիտալացումը կազմակերպելիս առաջնորդվում է.
1) կանչի վայրին ամենամոտ գտնվող հիվանդանոցային կազմակերպության առկայությամբ,
2) հիվանդանոցային կազմակերպությունում` վերակենդանացման ծառայության առկայությամբ,
3) հիվանդանոցային կազմակերպությունների` տվյալ պրոֆիլի բաժանմունքի առկայությամբ:
18. 1-03 ՕԿԿ զանգերի տեսակավորման ստորաբաժանման տվյալ օրվա պատասխանատուն.
1) միաժամանակ մի քանի կանչերի ստացման դեպքում ապահովում է դրանց սպասարկման հերթականությունը` ըստ սույն չափորոշչի 4-րդ գլխով ներկայացված շտապ բժշկական օգնության ենթակա հիվանդությունների և վիճակների առաջնահերթությունների,
2) ուղղորդում է շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի վայրի մոտակայքում գտնվող բրիգադին,
3) այն դեպքերում, երբ կա կասկած կանչի պատճառների վերաբերյալ (կանչի վայրում բրիգադի անվտանգությունը ապահովելու նպատակով) կանչի վայրի և իրեն հայտնի ոչ բժշկական գաղտնիք հանդիսացող տվյալների մասին հեռախոսակապի միջոցով կանչը շտապ օգնության կայանին կամ ենթակայանին կամ բրիգադին փոխանցելուց հետո անմիջապես հաղորդում է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը: Բրիգադի բուժաշխատողը կանչի վայրում կամ շտապ օգնության մեքենայում բժշկական օգնությունը ցուցաբերելուց հետո, 15 րոպեի ընթացքում, բայց ոչ ուշ քան 30 րոպեն, հեռախոսակապի միջոցով հաղորդում է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը,
4) համապետական, միջպետական և միջազգային միջոցառումների իրականացման` առնվազն հազար անձի մասնակցությամբ հավաքների վայրերում, ինչպես նաև շտապ բժշկական օգնության ծառայության տնօրենի հանձնարարականով բնակչության շտապ և անհետաձգելի բժշկական օգնությունն ապահովելու նպատակով, միջոցառման վայր է ուղարկում բրիգադ,
5) արտակարգ իրավիճակների ժամանակ` դեպքի վայրի մասին տեղեկացնում է շտապ բժշկական օգնության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության քաղաքացիների բողոքների և դիմումների արագ արձագանքման բաժնին, այլ շահագրգիռ ծառայությունների համապատասխան ստորաբաժանումներին:
19. Շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչը ստացած բրիգադը դուրս է գալիս մշտական տեղակայման վայրից անմիջապես իր հետ վերցնելով բժշկական պայուսակ, բժշկական պարագաներ: Բրիգադը կանչի վայր մեկնելիս իր հետ կարող է վերցնել նաև ինքնապաշտպանության միջոցներ՝ մեխանիկական փոշեցրիչներ, աերոզոլային և այլ սարքեր, որոնք լիցքավորված են արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով, բացառապես անհրաժեշտ պաշտպանության և ծայրահեղ անհրաժեշտության իրավիճակներում ինքնապաշտպանության նպատակով օգտագործելու համար: Ինքնապաշտպանության միջոցների ձեռք բերման, հաշվառման, պահպանման, դրանք` օգտագործման կանոնների վերաբերյալ համապատասխան վերապատրաստում անցած անձանց հանձնելու գործընթացը կազմակերպվում է շտապ և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման տեսակի լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպության ղեկավարի իրավական ակտով:
20. Երևան քաղաքում և ՀՀ մարզերի քաղաքային վայրերում կանչը ստանալուց հետո բրիգադի կանչի վայր ժամանման տևողությունն առաջնահերթ կանչերի համար չպետք է գերազանցի 15 րոպեն` բացառությամբ ձմեռային ամիսներին, երբ բրիգադի ժամանման առավելագույն ժամանակը կարող է հասնել 20 րոպեի` ելնելով ճանապարհային երթևեկության չնախատեսված բարդություններից:
21. ՀՀ մարզերի գյուղական վայրերում կանչը ստանալուց հետո բրիգադի կանչի վայր ժամանման տևողությունը.
1) մինչև 20 կմ հեռավորության վրա գտնվող գյուղական համայնքներից ստացված կանչերի դեպքում` չպետք է գերազանցի 15 րոպեն,
2) 20 կմ-ից առավել հեռավորության վրա գտնվող գյուղական համայնքներից ստացված կանչերի դեպքում` չպետք է գերազանցի 30 րոպեն:
22. Եթե գյուղական համայնքը գտնվում է դժվարանցանելի ճանապարհային հատվածում, հատկապես ձմեռային ամիսներին, ստացված կանչերի դեպքում բրիգադի ժամանման տևողությունը կարող է հասնել 30 րոպեի, որի մասին բրիգադի ավագ կամ միջին բուժաշխատողը պարտավոր են հայտնել կանչն ընդունող 1-03 ՕԿԿ կարգավարական ստորաբաժանման պատասխանատուին:
23. Կանչը սպասարկող բրիգադը տեղում օգնություն է ցուցաբերում առավելագույնը 30 րոպեի ընթացքում, բացառությամբ սրտի կանգի և կյանքին վտանգ ներկայացնող այլ դեպքերի.
1) այն դեպքերում, երբ սահմանված ժամկետում ձեռնարկված միջոցառումները դրական տեղաշարժ չեն արձանագրում, կազմակերպվում է պացիենտի տեղափոխումը հիվանդանոցային կազմակերպություն` համաձայն սույն չափորոշչի 2-րդ գլխի դրույթների (հոսպիտալացման տևողությունը Երևան քաղաքում չպետք է գերազանցի առավելագույնը 60 րոպեն),
2) այն դեպքում, եթե կանչը ավարտվում է պացիենտի հոսպիտալացմամբ կանչ սպասարկող բրիգադի ավագ բուժաշխատողի կողմից լրացվում է ուղեկցող թերթիկ (թերթիկի առաջին մաս)` համաձայն սույն չափորոշչով ներկայացված Ձև 2-ի:
ԳԼՈՒԽ 2. ՇՏԱՊ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԵՎ ԲԺՇԿԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
24. Շտապ բժշկական օգնության ծառայության միջոցով իրականացվում է պացիենտի`
1) բժշկական տեղափոխում,
2) բժշկասանիտարական տեղափոխում,
3) «Արտագնա անհետաձգելի բժշկական օգնության արագ արձագանքման ծառայության» (սանավիա) միջոցով տեղափոխում:
25. Պացիենտի բժշկական տեղափոխում` շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի վայրից աշխարհագրորեն առավել մոտ գտնվող հիվանդանոցային կազմակերպություն պացիենտի տեղափոխում` շտապ բժշկական օգնության մեքենայով և բրիգադի ուղեկցությամբ:
26. Պացիենտի բժշկասանիտարական տեղափոխում` Հայաստանի Հանրապետության մարզային հիվանդանոցային կազմակերպությունից Երևան քաղաքի կամ Հայաստանի Հանրապետության մարզային այլ նեղ մասնագիտացված ծառայություններ մատուցող աշխարհագրորեն առավել մոտ գտնվող հիվանդանոցային կազմակերպություն պացիենտի տեղափոխում` սույն չափորոշչի գլուխ 4-ի ցանկ 1-ում ներառված հիվանդությունների և վիճակների առկայության դեպքում: Ապահովագրված անձանց տեղափոխումը կազմակերպվում է ապահովագրական փաթեթի շրջանակներում ներկայացված հիվանդությունների և վիճակների դեպքում:
27. «Արտագնա անհետաձգելի բժշկական օգնության արագ արձագանքման ծառայության» (սանավիա) միջոցով տեղափոխում` արագ արձագանքման ծառայություն իրականացնող բրիգադի ավագ բուժաշխատողի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության մարզային հիվանդանոցային կազմակերպությունից պացիենտի բժշկասանիտարական տեղափոխում համապատասխան մասնագիտացված բժշկական օգնության և սպասարկման տեսակի լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպություն` սույն չափորոշչի գլուխ 4-ի ցանկ 2-ում ներառված հիվանդությունների և վիճակների առկայության դեպքում:
28. Շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչը սպասարկող բրիգադի կողմից կանչի վայրում բժշկական միջամտություններ կարող է իրականացվել առավելագույնը 30 րոպե ընթացքում, բացառությամբ «սրտի կանգ», «թոքի այտուց» դեպքերի, երբ բժշկական միջամտությունները կարող են իրականացվել առավելագույնը 60 րոպեի ընթացքում: Նշված ժամկետի ավարտից հետո, կամ անհրաժեշտության դեպքում անհապաղ կազմակերպվում է պացիենտի բժշկական տեղափոխումը կանչի սպասարկման վայրին աշխարհագրորեն առավել մոտ գտնվող մասնագիտացված բաժանմունք ունեցող հիվանդանոցային կազմակերպություն:
29. Այն դեպքում, երբ կանչի սպասարկման վայրին աշխարհագրորեն առավել մոտ գտնվող հիվանդանոցային կազմակերպությունում բացակայում է համապատասխան մասնագիտացված բաժանմունքը (համապատասխան տեսակի լիցենզիա) բրիգադի կողմից տեղափոխված պացիենտին` ցուցաբերվում է անհետաձգելի բժշկական օգնություն, այնուհետև որոշում է կայացվում այլ` մասնագիտացված բաժանմունք ունեցող հիվանդանոցային կազմակերպություն տեղափոխելու հարցը:
30. Այն դեպքում, երբ հիվանդանոցային կազմակերպությունը հրաժարվում է ընդունել բրիգադի կողմից տեղափոխված պացիենտին, ընդունարանի տվյալ օրվա պատասխանատու բուժաշխատողը գրառում է կատարում և ստորագրում սույն չափորոշչի Ձև 1-ով ներկայացված «Շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկի» ստացիոնար տեղափոխմանը վերաբերող հատվածում և Ձև 2-ով ներկայացված «Ուղեկցող թերթիկ»-ի համապատասխան հատվածում` նշելով հոսպիտալացման մերժման հիմքը:
31. ԲԱՊԲ և ԱՀԱ շրջանակներում շտապ օգնության ծառայության միջոցով հիվանդանոցային կազմակերպություն տեղափոխված պացիենտների հոսպիտալացման անհարկի մերժման յուրաքանչյուր դեպքի մասին տեղեկատվությունը բրիգադի ավագ բուժաշխատողի կողմից անմիջապես ներկայացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության քաղաքացիների բողոքների և դիմումների արագ արձագանքման բաժին` 80-03 հեռախոսահամարին:
32. Պացիենտի բժշկասանիտարական տեղափոխման անհնարինության դեպքում կամ եթե ախտորոշման ճշտման կամ բուժման համար պահանջվում է մասնագիտական խորհրդատվություն, բժշկական միջամտություններ տեղում, գործում է արտագնա անհետաձգելի բժշկական օգնության արագ արձագանքման ծառայությունը (սանավիա) Երևան քաղաքից դեպի Հայաստանի Հանրապետության մարզեր` վերակենդանացման բրիգադների կամ մասնագիտացված բժշկական թիմերի միջոցով:
33. Պացիենտի բժշկասանիտարական տեղափոխման և արագ արձագանքման ծառայության գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը հիվանդանոցային կազմակերպության կողմից մուտքագրվում է էլեկտրոնային առողջապահության համակարգ, որը հիմք է հանդիսանում վիճակագրության վարման, բուժօգնության որակի ցուցանիշների վերահսկման, ինչպես նաև ֆինանսավորման համար:
34. ԲԱՊԲ և ԱՀԱ շրջանակներում արագ արձագանքման ծառայության կանչ ներկայացնող հիվանդանոցային կազմակերպությունը չիրականացված (խորհրդատվությամբ ավարտված, տեխնիկական խոչընդոտների և այլ դեպքերում) կանչերի մասին տեղեկատվությունը անմիջապես մուտքագրում է էլեկտրոնային առողջապահության համակարգ:
35. Սույն չափորոշչի գլուխ 4-ում ներկայացված դեպքերից բացի, Երևան քաղաքի կամ Հայաստանի Հանրապետության մարզային այլ բժշկական կազմակերպություն պացիենտի բժշկասանիտարական տեղափոխումը շտապ բժշկական օգնության ծառայության միջոցով կազմակերպվում է նաև հետևյալ դեպքերում.
1) երբ Հայաստանի Հանրապետության մարզում գործող հիվանդանոցային կազմակերպությունից ոչ մեկը չունի համապատասխան տեսակի լիցենզիա,
2) երբ պացիենտին անհրաժեշտ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու համար տվյալ բժշկական կազմակերպությունում բացակայում է համապատասխան մասնագիտացված բաժանմունք, բուժման համար պահանջվող տեխնիկական պայմաններ (սարքեր), մասնագիտական ներուժ,դեղեր,
3) երբ ցուցաբերված անհետաձգելի բժշկական օգնության արդյունքում պացիենտի վիճակը չի կայունանում և պահանջվում է բարդ մասնագիտական խորհրդատվություն:
36. Սույն չափորոշչով սահմանված կարգավորումների շրջանակից դուրս դեպքերում, ներառյալ սույն չափորոշիչով նախատեսված ԲԱՊԲ և ԱՀԱ ծրագրերի շրջանակներում չներառված ծառայությունները մատուցումը, բնակչությանը շտապ բժշկական օգնությունը, այդ թվում` տեղափոխումները ցուցաբերվում են վճարովի հիմունքներով, որի վերաբերյալ համապատասխան նշում է կատարվում կանչի թերթիկում:
37. Պացիենտի մոտ այնպիսի հիվանդությունների և վիճակների առկայության դեպքում, որոնց բուժման կազմակերպումը և իրականացումը նկարագրող լիազոր մարմնի ղեկավարի իրավական ակտով սահմանված են պացիենտի տեղափոխման առանձնահատկություններ, ԲԱՊԲ և ԱՀԱ շրջանակներում պացիենտի տեղափոխումն իրականացվում է` հաշվի առնելով այդ ակտերով սահմանված տեղափոխման առանձնահատկությունները (Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2026 թվականի փետրվարի 16-ի N 13-Ն, 2025 թվականի հուլիսի 14-ի N 67-Ն և 2022 թվականի հունիսի 10-ի N 38-Ն և այլ հրամաններ):
38. Հրատապ լուծում պահանջող դեպքերում պացիենտի բժշկասանիտարական տեղափոխումը կազմակերպվում է տվյալ մարզում շտապ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության ռեանիմոբիլով (անկախ պացիենտի բնակության վայրից)` բժշկական անձնակազմի ուղեկցությամբ:
39. Պացիենտի վիճակի ծանրությամբ պայմանավորված, գնահատելով տեղափոխման ռիսկերը տեղափոխման հիմնավորվածության որոշումը կայացվում է տեղափոխող բժշկական կազմակերպության պացիենտին վարող ավագ բուժաշխատողի և ծառայության պատասխանատուի համատեղ որոշման հիման վրա:
40. Տեղափոխվող պացիենտի հիվանդության պատմագրում պարտադիր կատարվում է գրառում` հստակ նշելով սույն չափորոշչի 35-րդ կետով սահմանված տեղափոխման վերաբերյալ որոշման պատճառներից մեկը կամ մի քանիսը և ստորագրվում տեղափոխման վերաբերյալ որոշում կայացնողների կողմից:
41. Պացիենտների տեղափոխումն այլ բժշկական կազմակերպություն իրականացվում է տեղափոխումը կազմակերպող բժշկական կազմակերպության և ընդունող բժշկական կազմակերպության փոխադարձ համաձայնությամբ` նախապես հեռախոսակապի միջոցով տեղեկացնելով աշխարհագրորեն առավել մոտ գտնվող այն բժշկական կազմակերպության ընդունարանին, ուր տեղափոխվում է պացիենտը` հաշվի առնելով տվյալ բժշկական կազմակերպության տեխնիկական և մասնագիտական հնարավորությունները:
42. Պացիենտին տեղափոխելիս, որպես հիմք ընդունվում է տեղափոխման էպիկրիզը:
43. Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող, տուբերկուլոզ ախտորոշմամբ անձանց, ինչպես նաև սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի և հատուկ (մասնագիտացված) կազմակերպություններից պացիենտներին համապատասխան հիվանդանոցային կազմակերպություն (ինչպես նաև մեկ հիվանդանոցային կազմակերպությունից մյուսը) տեղափոխումը իրականացվում է տվյալ սպասարկման տարածքի բրիգադների միջոցով: Երևան քաղաքում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց տեղափոխումը իրականացվում է մասնագիտացված հոգեբուժական բրիգադների միջոցով:
44. ԲԱՊԲ և ԱՀԱ շրջանակներում շտապ բժշկական օգնության ծառայությունը իրականացնում է դիակների տեղափոխում իրավապահ մարմինների կողմից որոշման հիման վրա` հայտնաբերած դիակների տեղափոխման նպատակով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանից ՊՈԱԿ-ի Գեղարքունիքի մարզային դատաբժշկական փորձաքննությունների բաժնի Մարտունի-Վարդենիս բաժանմունք, իսկ Ճամբարակի տարածաշրջանից` «Սևանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության դիահերձարան տեղափոխված դիակների ախտաբանաանատոմիական դիահերձման նպատակով` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի նոյեմբերի 19-ի N 83-Ն հրամանով հաստատված չափորոշչի:
45. Շտապ բժշկական օգնության ծառայությունում արձանագրված դիակների տեղափոխման վերաբերյալ բոլոր կանչերն իրականացվում են դիատար բրիգադների կողմից:
ԳԼՈՒԽ 3. ԱՐՏԱԳՆԱ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ (ՍԱՆԱՎԻԱ) ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
46. ՀՀ մարզային բժշկական կազմակերպությունից Երևան քաղաքի մասնագիտացված ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություններ պացիենտի տրանսպորտային միջոցներով բժշկասանիտարական տեղափոխման կազմակերպման անհնարինության դեպքում պացիենտի տեղափոխումը հիվանդանոցային բժշկական կազմակերպությունն իրավասու է կազմակերպել արագ արձագանքման ծառայության կանչ:
47. Արագ արձագանքման ծառայության կանչի ընթացքում լրացվում է սանավիայի թերթիկը, համաձայն սույն չափորոշչի Ձև 3-ի:
48. Արագ արձագանքման ծառայության կազմակերպման համար Հայաստանի Հանրապետության մարզային բժշկական կազմակերպությունների կողմից արագ արձագանքման ծառայություն իրականացնող բժշկական կազմակերպությանը կանչը տրվում է միայն այն դեպքերում, երբ պացիենտին անհրաժեշտ բժշկական օգնությունն ու տեղափոխումը պետք է կազմակերպվի վերակենդանացման բրիգադի կամ մասնագիտացված բրիգադների միջոցով:
49. Արագ արձագանքման ծառայությունն իրականացվում է, երբ ախտորոշման ճշտման կամ բուժման համար տեղում պահանջվում է մասնագիտական բժշկական օգնություն և սպասարկում:
50. Տեղում մասնագիտական խորհրդատվությունից կամ անհրաժեշտության դեպքում բժշկական միջամտություն իրականացնելուց հետո արագ արձագանքման ծառայություն իրականացնող բրիգադի ավագ բուժաշխատողի որոշմամբ կարող է իրականացվել պացիենտի տեղափոխում համապատասխան մասնագիտացված բաժանմունք ունեցող լիցենզավորված բժշկական կազմակերպություն` հետագա բուժումը կազմակերպելու նպատակով:
51. ԲԱՊԲ և ԱՀԱ շրջանակներում արտագնա անհետաձգելի բժշկական օգնության արագ արձագանքման ծառայության կողմից պացիենտի ուղղաթիռով տեղափոխման գործընթացի կազմակերպման կարգը սահմանված է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019 թվականի մարտի 12-ի թիվ 611-Ա հրամանով, իսկ պացիենտի ուղղաթիռով տեղափոխումը իրականացվում է համաձայն սույն չափորոշչի ցանկ 2-ի:
ԳԼՈՒԽ 4. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ, ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՇՏԱՊ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ (ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ)
52. Առաջնահերթ` մինչև 15 րոպեի ընթացքում սպասարկվող շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչեր, երբ պացիենտի կյանքին կամ առողջությանը ակնհայտ վտանգ է սպառնում.
1) արտակարգ իրավիճակներով, դժբախտ պատահարներով (հրդեհ, պայթյուն, պայթուցիչ սարք, փակ դուռ, փլուզում, էլեկտրահարություն, կայծակնահարություն, ջրահեղձում, դանակահարություն, հրազենային վնասվածքներ, ինքնասպանության փորձ, վթար, վրաերթ, օտար մարմին շնչուղիներում),
2) այրվածքներով,
3) ցրտահարություններով,
4) թունավորումներով,
5) օձի, միջատի կծածով և խայթոցով, շան կծածով,
6) սրտային տիպի ցավ կրծքավանդակում (կրծքահեղձուկ, սուր սրտային անբավարարություն, սրտամկանի ինֆարկտ, քրոնիկ սրտային անբավարարություն սրացում),
7) սրտի ռիթմի խանգարմամբ (նախասրտերի ֆիբրիլացիա, նախասրտերի թրթռում, պարոքսիզմալ վերփորոքային տախիկարդիա, փորոքային տախիկարդիա, փորոքային ֆիբրիլյացիա, սինուսային հանգույցի արտահայտված դիսֆունկցիա, ատրիովենտրիկուլյար II աստիճանի և III աստիճանի բլոկադաներ, սրտի կանգ),
8) գերճնշմամբ (սիստոլիկ զարկերակային ճնշման 180 մմ/սնդ. սյան և ավել)
9) թերճնշմամբ (սիստոլիկ զարկերակային ճնշման 70 մմ/սնդ. սյան և պակաս),
10) վարակային հիվանդությունների ախտանիշներով ուղեկցվող վիճակներ, եթե կա անհետաձգելի բժշկական օգնության կամ հոսպիտալացման անհրաժեշտություն,
11) սուր շնչառական խանգարումներով, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության սրացում, բրոնխիալ ասթմայով, թոքի այտուցով,
12) գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարմամբ,
13) աորտայի շերտազատմամբ,
14) երիկամային խիթով,
15) հիպերգլիկեմիայով (ուղեկցվող թիրախ օրգանների ախտահարման կլինիկական նշաններով), հիպոգլիկեմիայով,
16) որովայնում առաջացած հանկարծակի սուր ցավեր,
17) վնասվածքներով,
18) հղիության ընթացքի և հետծննդաբերական բարդություններով, ծննդաբերությունյամբ,
19) չարորակ նորագոյացությունների բարդություններով,
20) հոգեկան հիվանդությունների սրացումներով,
21) ալերգիայով (անաֆիլակտիկ շոկի, Կվինկեի այտուցի ախտանիշներով),
22) արյունահոսությամբ,
23) հիպերթերմիա (38.5° C և ավելի),
24) հանկարծահաս հիվանդություններով պայմանավորված վիճակներ (գիտակցության կորուստ, տեսողության կորուստ, խոսակցական ակտի խանգարում, կորդինացիայի խանգարումներ, փսխում, միզակապություն, ցնցումային համախտանիշ, հոգեվիճակի հանկարծակի խանգարումներ)
25) մինչև 18 տարեկան երեխաների կանչերով:
53. Մինչև 20 րոպեի ընթացքում առաջին տեսակի շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչեր, երբ պացիենտների կյանքին կամ առողջությանը սպառնացող ռիսկը բարձր է կամ առկա է դրա վտանգը.
1) գերճնշում (սիստոլիկ զարկերակային ճնշումը 160-179 մմ/սնդ. սյուն)` ուղեկցվում է թիրախ օրգանների սուր ախտահարման կլինիկական նշաններով
2) թերճնշում (սիստոլիկ զարկերակային ճնշումը 70-79 մմ/սնդ. սյուն)` ուղեկցվում է թիրախ օրգանների սուր ախտահարման կլինիկական նշաններով,
3) ուղեղի արյան շրջանառության խանգարում՝ առանց ուղեկցող բարդությունների դրսևորման,
4) ցավ որովայնում, որը չի ուղեկցվում սուր որովայնին բնորոշ ախտանիշներով, արյունահոսությամբ կամ առաջացել է աղեստամոքսային տրակտի քրոնիկ հիվանդությունների սրացման հետևանքով,
5) եղնջացանով արտահայտված ալերգիկ ռեակցիաներ, որոնք չեն ուղեկցվում անաֆիլակտիկ շոկի, Կվինկեի այտուցի ախտանիշներով,
6) գլխի փափուկ հյուսվածքների վնասվածքներ, որոնք չեն ուղեկցվում գանգուղեղային վնասվածքների ախտանիշներով,
7) կրծքավանդակի, որովայնի շրջանի թեթև վնասվածքներ, որոնք չեն ուղեկցվում սուր շնչառական, հեմոդինամիկ, հիպովոլեմիկ շոկի դրսևորման ախտանիշներով
8) վերջույթների վնասվածքներ, որոնք չեն ուղեկցվում արտահայտված ցավով, արյունահոսությամբ, վնասվածքային շոկի, կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող ախտանիշներով,
9) առանց գիտակցության կորստի, կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող ախտանիշների ուղեկցմամբ ալկոհոլային ինտոկսիկացիայի երևույթներ:
54. Մինչև 45 րոպեի ընթացքում սպասարկվող երկրորդ տեսակի շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչեր, երբ պացիենտի կյանքին կամ առողջությանը սպառնացող ռիսկը բարձր չէ.
1) գերճնշում (սիստոլիկ զարկերակային ճնշումը 140-159 մմ/սնդ. սյուն), որոնք չեն ուղեկցվում թիրախ օրգանների սուր ախտահարման կլինիկական նշաններով,
2) թերճնշում (սիստոլիկ զարկերակային ճնշումը 80-90 մմ/սնդ. սյուն), որոնք չեն ուղեկցվում թիրախ օրգանների սուր ախտահարման կլինիկական նշաններով,
3) ուղեղի արյան շրջանառության անցողիկ խանգարում՝ առանց ուղեկցող բարդությունների դրսևորման,
4) չարորակ նորագոյացությունների բարդություններով,
5) աղիքային վարակներ, որոնք ուղեկցվում են փսխումներով:
55. 60 րոպեի ընթացքում սպասարկվող երրորդ տեսակի շտապ և անհետաձգելի օգնության կանչեր, երբ պացիենտների առողջությանը սպառնացող ռիսկը ցածր է.
1) աղեստամոքսային տրակտի քրոնիկ հիվանդությունների սրացումներ,
2) վնասվածքներ, որոնց առաջացումից հետո անցել է 24 ժամ,
3) միգրեն, նյարդաբորբ (նևրիտ):
56. Մինչև 120 րոպեի ընթացքում սպասարկվող և ԱԱՊ կազմակերպություններ ուղղորդվող կանչեր.
1) մինչև 38.5°C ջերմությամբ ընթացող վերին շնչուղիների սուր վարակներ կամ թեթև ընթացքով ստորին շնչուղիների վարակներ` առանց շնչառական անբավարարության նշանների (այն դեպքերում, երբ պացիենտին չի այցելել ԱԱՊ կազմակերպության ԱԱՊ բժշկի),
2) նույն պացիենտի վերաբերյալ նույն հասցեից նույն պատճառով կանչից հետո 24 ժամվա ընթացքում տրված հաջորդող կանչը, որոնց առաջին կանչի դեպքում չի արձանագրվել անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող իրավիճակ, եթե պացիենտի մոտ ի հայտ չեն եկել նոր կամ սրացված ախտանիշները,
3) քրոնիկական ընթացք ունեցող հոդացավեր, մկանացավեր,
4) քրոնիկական ալկոհոլիզմով և քրոնիկական այլ հիվանդություններով պացիենտների կրկնակի (մեկ օրվա մեջ) կանչերը` առանց նոր սրացած ախտանիշների,
5) նորագոյացություններով պացիենտների կողմից տրված կրկնակի կանչերը` առանց նոր սրացած ախտանիշների:
ՑԱՆԿ 1
ՀՀ ՄԱՐԶԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՐԵՎԱՆԻ ԿԱՄ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՅԼ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՎԻՃԱԿՆԵՐԻ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉ
1. Շոկային վիճակներ,
2. Կոմատոզ վիճակներ,
3. Սուր շնչական անբավարարություն,
4. Սրտի ռիթմի խանգարումներ (նախասրտերի ֆիբրիլացիա, նախասրտերի թրթռում, պարոքսիզմալ վերփորոքային տախիկարդիա, փորոքային տախիկարդիա, փորոքային ֆիբրիլյացիա, սինուսային հանգույցի արտահայտված դիսֆունկցիա, ատրիովենտրիկուլյար II աստիճանի և III աստիճանի բլոկադաներ),
5. Սրտամկանի սուր ինֆարկտ,
6. Սրտի սուր բորբոքային հիվանդություններ (միոկարդիտ, պերիկարդիտ, էնդոկարդիտ),
7. Արտաքին և ներքին (երակային և զարկերակային) պրոֆուզ արյունահոսություններ, ներանոթային տարածուն մակարդման համախտանիշ,
8. Էկզոգեն թունավորումներ (կենդանիների խայթոցից, դեղորայքային և քիմիական նյութերով թունավորումներ),
9. Ցնցումային համախտանիշ,
10. Էպիլեպտիկ ստատուս` գիտակցության կորստով,
11. Ուղեղի արյան շրջանառության սուր կամ ենթասուր խանգարում,
12. Պոլիտրավմա (խոշոր ոսկրերի և ներքին օրգանների համակցված վնասվածքներ),
13. Հրազենային և թափածակող վնասվածքներ,
14. Նյարդերի, ջլերի և հոդերի բաց վնասվածքներ,
15. Գանգուղեղային և ողնաշարի ծանր վնասվածքներ,
16. Սուր երիկամային անբավարարություն,
17. Հոգեշարժական գրգռված վիճակներ,
18. Ցնորազառանցանքային սուր վիճակներ,
19. Սուր աֆեկտիվ վիճակներ,
20. Շրջապատի համար վտանգ ներկայացնող վարակային հիվանդություններ,
21. Սեպսիս,
22. Այրվածքներ` 3-րդ, 4-րդ աստիճանի, այրվածքային հիվանդություն,
23. Անհաս նորածիններ, նորածնային շրջանի ախտաբանություններ,
24. Մինչև 18 տարեկան երեխաների՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի հունիսի 2-ի N 34-Ն հրամանով հաստատված վերակենդանացման միջոցառումներ և ինտենսիվ թերապիա պահանջող հիվանդությունների և վիճակների ցանկով սահմանված դեպքերում,
25. Հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանի ծանր ախտաբանություններ:
ՑԱՆԿ 2
ՊԱՑԻԵՆՏԻ ՈՒՂՂԱԹԻՌՈՎ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՎԻՃԱԿՆԵՐԻ
1 .Գանգուղեղային և ողնաշարի ծանր վնասվածքներ` տրավմատիկ շոկի ուղեկցումով,
2. Պոլիտրավմա (խոշոր ոսկրերի և/կամ ներքին օրգանների համակցված վնասվածքներ),
3. Կյանքին վտանգ սպառնացող ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում` գիտակցության կորստով,
4. Էկզոգեն թունավորումներ (կենդանիների խայթոցից, դեղորայքային և քիմիական նյութերով),
5. Այրվածքներ` 3-րդ, 4-րդ աստիճանի, այրվածքային հիվանդություն,
6. Ինֆեկցիոն-տոքսիկ շոկով ուղեկցվող հիվանդություններ և վիճակներ,
7. Կյանքին վտանգ սպառնացող անհայտ էթիոլոգիայի գիտակցության կորուստ,
8. Հղիներ և ծննդկաններ, որոնց կյանքին վտանգ է սպառնում,
9. Ռեսպիրատոր դիսթրես սինդրոմ` ծանր աստիճանի (նորածնային շրջանում),
10. Սուր երիկամային անբավարարություն (մինչև 18 տարեկան երեխաների դեպքում),
11. Սրտային անբավարարություն, պարոքսիզմալ տախիկարդիա (մինչև 18 տարեկան երեխաների դեպքում),
12. Կոմա` անհայտ էթիոլոգիայի (մինչև 18 տարեկան երեխաների դեպքում),
13. Գլխուղեղի սպոնտան արյունազեղումներ (մինչև 18 տարեկան երեխաների դեպքում):
ԳԼՈՒԽ 5. ՇՏԱՊ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԴԵՂԵՐԻ ՊԱՅՈՒՍԱԿՈՒՄ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԵՐԱՌՎՈՂ ԴԵՂԵՐԻ ՑԱՆԿ
57. Անոթասեղմիչ դեղեր.
1) դոպամինի հիդրոքլորիդ` լուծույթ կաթիլաներարկման 200մգ/5մլ,
2) ֆենիլէֆրին հիդրոքլորիդ` լուծույթ ներարկման 10մգ/ 1մլ,
3) էպինեֆրինի հիդրոտարտրատ` լուծույթ ներարկման 1,82մգ/մլ:
58. Ադսորբենտներ.
1) ակտիվացված ածուխ դեղահատեր 250մգ:
59. Նիտրատներ.
1) նիտրոգլիցերին` ցողաշիթ ենթալեզվային դեղաչափավորված 0,4մգ/ դեղաչափ,
2) նիտրոգլիցերին` խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 5մգ/1,5մլ:
60. Ռիթմակարգավորիչ դեղեր.
1) վերապամիլի հիդրոքլորիդ` լուծույթ ներարկման ամպուլներ 2,5մգ/մլ,
2) ամիոդարոնի հիդրոքլորիդ` լուծույթ ն/ե ներարկման ամպուլներ 50մգ/մլ,
3) լիդոկայինի հիդրոքլորիդ` լուծույթ ներարկման 20մգ/մլ, 10մգ/մլ,
4) մետոպրոլոլի տարտրատ` դեղահատեր 25մգ, 50մգ, 100մգ:
61. Հակահիստամինային դեղեր.
1) դիֆենհիդրամինի հիդրոքլորիդ` լուծույթ մ/մ և ն/ե ներարկման 10մգ/մլ,
2) քլորոպիրամինի հիդրոքլորիդ` լուծույթ ներարկման 20մգ/մլ:
62. Ախտահանող և հականեխիչ դեղեր.
1) պովիդոն-յոդ` լուծույթ արտաքին կիրառման 100մգ/մլ,
2) ջրածնի պերօքսիդ` տեղային և արտաքին օգտագործման լուծույթ,
3) յոդ` լուծույթ արտաքին կիրառման:
63. Հակախոլիներգիկ դեղեր.
1) ատրոպինի սուլֆատ` լուծույթ ներարկման 1մգ/մլ:
64. Բրոնխոլիտիկներ.
1) ամինոֆիլին` լուծույթ ն/ե ներարկման 24մգ/մլ:
65. Հակագերճնշումային դեղեր.
1) նիֆեդիպին` դեղահատեր 10մգ, 20մգ,
2) կապտոպրիլ դեղահատեր 25մգ, 50մգ,
3) մօքսոնիդին դեղահատեր 0,2մգ, 0,4 մգ,
4) բենդազոլի հիդրոքլորիդ լուծույթ ներարկման 10մգ/մլ:
66. Հորմոնային դեղեր.
1) դեքսամեթազոն նատրիումի ֆոսֆատ` լուծույթ մ/մ և ն/ե ներարկման 4մգ/մլ:
67. Պլազմայի փոխարինիչներ.
1) նատրիումի քլորիդի լուծույթ` լուծույթ կաթիլաներարկման 9մգ/մլ, 250մլ,
2) դեքստրոզ` լուծույթ կաթիլաներարկման 50մգ/մլ 250,0,
3) նատրիումի քլորիդ, կալիումի քլորիդ, կալցիումի քլորիդ 250,0 լուծույթ կաթիլաներարկման`8,6մգ/մլ+0,3մգ/մլ+0,49մգ/մլ;n8,6մգ/մլ+0,3մգ/մլ+0,33մգ/մլ 250մլ:
68. Ներերակային և միջմկանային լուծույթներ.
1) դեքստրոզ ` լուծույթ ներարկման 40% (հիպերտոնիկ) 5,0,
2) նիկեթամիդ` լուծույթ ներարկման 250մգ/մլ,
3) ֆուրոսեմիդ` լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 10մգ/մլ:
69. Ափիոնային ցավազրկողներ.
1) մորֆինի հոդրոքլորիդ` լուծույթ ներարկման 10մգ/մլ,
2) տրամադոլի հիդրոքլորիդ` լուծույթ ներարկման /100մգ/2մ կաթիլային ներարկման:
70. Ոչ ափիոնային ցավազրկողներ.
1) կետորոլակի տրոմեթամին` լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 30մգ/մլ,
2) դիկլոֆենակ նատրիում` լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 25մգ/մլ, 75մգ/3մլ, 75մգ/մլ,
3) մետամիզոլ նատրիում` լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 500մգ/մլ,
4) կետոպրոֆեն լուծույթ ներարկման 50մգ/մլ:
71. Նեյրոլեպտիկներ.
1) հալոպերիդոլ` լուծույթ ներարկման 5մգ/մլ:
72. Հակաթույներ.
1) նատրիումի թիոսուլֆատ լուծույթ ներարկման 300մգ/մլ:
73. Տագնապամարիչ դեղեր.
1) դիազեպամ` լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 5մգ/մլ:
74. Միոտրոպ սպազմոլիտիկներ.
1) դրոտավերին` լուծույթ ներարկման 20մգ/մլ, 40մգ/2մլ,
2) մագնեզիումի սուլֆատ` լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 250մգ/մլ,
3) պլատիֆիլինի հիդրոտարտրատ` լուծույթ ներարկման 2մգ/մլ,
4) պապավերինի հիդրոքլորիդ` լուծույթ ներարկման 20մգ/մլ:
75. Շնչառությունը խթանող դեղեր.
1) կոֆեին-բենզոատ նատրիում` լուծույթ ներարկման 100մգ/մլ, 200մգ/մլ, 87,4մգ/մլ+112,6մգ/մլ:
76. Արյան մակարդելիության վրա ազդող դեղեր.
1) ացետիլսալիցիլաթթու դեղահատեր 75մգ, 100մգ, 150մգ, 500մգ,
2) հեպարին նատրիում լուծույթ ն/ե և ե/մ ներարկման 5000ՄՄ/մլ:
77. Հակափսխեցուցիչ դեղեր.
1) մետոկլոպրամիդի հիդրոքլորիդ` լուծույթ ներարկման 5մգ/մլ:
78. Սպազմոլիտիկ դեղեր.
1) մետամիզոլ նատրիում, պիտոֆենոնի հիդրոքլորիդ, ֆենպիվերինիում բրոմիդ մ/մ ներարկման` լուծույթ 2500մգ/5մլ+10մգ/5մլ+0,1մգ/5մլ, 500մգ/մլ+2մգ/մլ+0,02մգ/մլ:
79. Այլ.
1) ալֆա-բրոմիզովալերիանաթթվի էթիլ էսթեր, ֆենոբարբիտալ, անանուխի յուղ շշիկ 20մգ/մլ+18,26մգ/մլ+1,42մգ/մլ,
2) կատվախոտի հանուկ շշիկ 200մգ/մլ,
3) լևոմենթոլի լուծույթ մենթիլ իզովալերատում դեղահատեր ենթալեզվային 60մգ,
4) մենթոլի լուծույթ մենթիլ իզովալերատում դեղահատեր ենթալեզվային 60մգ, դեղապատիճներ 100մգ,
5) ամոնիակի լուծույթ 10% 30մլ շշիկ, արտաքին տեղային,
6) էթիլ սպիրտ արտաքին օգտագործման:
ԳԼՈՒԽ 6. ՇՏԱՊ ԵՎ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՆՉԻ ԹԵՐԹԻԿԻ ԼՐԱՑՄԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
80. Կանչի թերթիկը ստեղծվում, վարվում և փակվում է շտապ օգնության «Կենտրոնական դիսպետչերական ղեկավարման համակարգչային համակարգի» և համակարգի բջջային հավելվածի միջոցով։
81. Կանչի թերթիկը ստեղծվում է կանչի ընդունման պահին զանգ ընդունող ավագ կամ միջին բուժաշխատողի կողմից կամ համապատասխան լիազորություն ունեցող տվյալներ մուտքագրող կարգավարի կողմից։
82. «Շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկի համարը» եզակի չկրկնվող ցուցիչ է, դաշտը գեներացվում է ավտոմատ` ըստ տարի/ամիս/օր,ժամ,կայաններ/ենթակայաններ/բժշկական կազմակերպությունների կոդի և հերթական համարների կանչի ընդունման պահին։ Դաշտը լրացման/մուտքագրման համար պարտադիր դաշտ է։
83. ԲԱՊԲ և ԱՀԱ մատուցվող կանչ` «ԲԱՊԲ»,«ԱՀԱ», «Վճարովի» դաշտը ընտրովի դաշտ է, լրացվում է զանգ ընդունող ավագ կամ միջին բուժաշխատողի կողմից կանչի ձևակերպման պահին: Դաշտը լրացման/մուտքագրման համար պարտադիր դաշտ է:
84. «Կանչի կարգը (դասը)» դաշտը լրացվում է զանգ ընդունող ավագ կամ միջին բուժաշխատողի կողմից կամ գեներացվում է ինքնաշխատ` ըստ կանչի պատճառի: Դաշտը լրացման/մուտքագրման համար պարտադիր դաշտ է:
85. «Կանչի ընդունման ժամը» դաշտը գեներացվում է ինքնաշխատ` կանչի գրանցման պահին։ Դաշտը լրացման/մուտքագրման համար պարտադիր դաշտ է:
86. «Կանչի պատճառը» դաշտը լրացվում է զանգ ընդունող ավագ կամ միջին բուժաշխատողի կողմից` ընտրվող դաշտ է` համապատասխան կոդավորմամբ: Համակարգը հնարավորություն է տալիս նշել մի քանի պատճառ: Էլեկտրոնային եղանակով կանչը ընդունելու և կանչի թերթիկը արտատպելու դեպքում թղթային տարբերակի վրա արտատպվում են միայն ընտրված «Կանչի պատճառները» և «Այլ» դաշտերում գրված մեկնաբանությունները:
87. «Նախնական տվյալներ»՝ դաշտերը լրացվում են.
1) «Պացիենտի անուն, ազգանուն, տարիք, տարի/ամիս/օր» դաշտը լրացվում է զանգ ընդունող ավագ կամ միջին բուժաշխատողի կողմից,
2) «Նույնականացման քարտի (անձնագրի) համարը, ծննդյան տարին/ամիս/օր» դաշտը լրացվում է զանգ ընդունող ավագ կամ միջին բուժաշխատողի կողմից,
3) «Հասցե» դաշտը լրացվում է զանգ ընդունող ավագ կամ միջին բուժաշխատողի կողմից: Պարտադիր լրացման դաշտ է, եթե լրացված չէ «Կանչի վայրը» դաշտը,
4) «Կանչի վայրը» դաշտը լրացվում է զանգ ընդունող ավագ կամ միջին բուժաշխատողի կողմից: Պարտադիր լրացման դաշտ է, եթե լրացված չէ «Հասցե» դաշտը,
5) «Կանչ տվողի տվյալները» դաշտը լրացվում է զանգ ընդունող ավագ կամ միջին բուժաշխատողի կողմից,
6) «Կանչ տվողի հեռախոսահամարը» դաշտը լրացվում է զանգ ընդունող ավագ կամ միջին բուժաշխատողի կողմից,
88. Հնարավորության դեպքում, կանչի տրման պահին զանգ ընդունող ավագ կամ միջին բուժաշխատողի կողմից իրականացվում է պացիենտի նույնականացում Բնակչության պետական ռեգիստրին (այսուհետ` ԲՊՌ) հարցման միջոցով:
89. «Կայան» դաշտը գեներացվում է ավտոմատ, ընտրովի դաշտ է լրացվում է կանչի տրման պահին զանգ ընդունող ավագ կամ միջին բուժաշխատողի կողմից։ Դաշտը պարտադիր է լրացման/մուտքագրման համար:
90. Զանգ ընդունող ավագ կամ միջին բուժաշխատողի կողմից «Կանչը ենթակայան փոխանցելու ժամը» դաշտը` գեներացվում է ավտոմատ կայանին կամ ենթակայանին կանչի փոխանցման պահին: Դաշտը լրացման/մուտքագրման համար պարտադիր դաշտ է:
91. «Բրիգադ» դաշտը լրացվում է զանգ ընդունող ավագ կամ միջին բուժաշխատողի կողմից: Հանդիսանում է ընտրվող դաշտ, որը պարունակում է բրիգադների համարները` վերցված բրիգադների շտեմարանային աղյուսակից: Բրիգադների շտեմարանային աղյուսակը կառավարվում է շտեմարանների կառավարչի կողմից: Դաշտը լրացման/մուտքագրման համար պարտադիր դաշտ է:
92. «Մեքենայի հաշվառման համարանիշը» դաշտը լրացվում է զանգ ընդունող ավագ կամ միջին բուժաշխատողի կողմից: Հանդիսանում է ընտրվող դաշտ, որը պարունակում է մեքենաների պետհամարանիշները` վերցված մեքենաների շտեմարանային աղյուսակից: Մեքենաների շտեմարանային աղյուսակը կառավարվում է շտեմարանների կառավարչի կողմից: Դաշտը լրացման/մուտքագրման համար պարտադիր դաշտ է:
93. «Կանչը բրիգադին փոխանցելու ժամը» դաշտը` գեներացվում է ինքնաշխատ փոխանցման պահին: Դաշտը լրացման/մուտքագրման համար պարտադիր դաշտ է:
94. «Բրիգադի մեկնելու ժամը» դաշտը գեներացվում է ինքնաշխատ հավելվածում «մեկնում» սեղմելու պահին:Դաշտը լրացման/մուտքագրման համար պարտադիր է:
95. «Մեկնման ուշացում» դաշտը լրացվում է կայանի կարգավարի կողմից: Հանդիսանում է ընտրվող դաշտ:
96. «Ճանապարհային կանչ» դաշտը լրացվում է կայանի կարգավարի կողմից:
97. «Կրկնակի կանչ» դաշտը լրացվում է կայանի կարգավարի կողմից:
98. «Բրիգադը տեղ հասնելու ժամը» դաշտը գեներացվում է ինքնաշխատ` հավելվածում ժամանում սեղմելու պահին: Դաշտը լրացման/մուտքագրման համար պարտադիր դաշտ է:
99. «Պացիենտը հրաժարվում է բուժզննությունից /բուժօգնությունից» դաշտը ստորագրվում է պացիենտի կողմից:
100. «Ճշտված տվյալներ»՝ դաշտը լրացվում է կանչը սպասարկող բուժաշխատողի (ավագ կամ միջին) կողմից պացիենտի նույնականացման՝ ԲՊՌ հարցման միջոցով կամ լրացվում է՝
1) «Պացիենտի անուն, ազգանուն» դաշտը
2) «Տարիք» դաշտը,
3) «Նույնականացման քարտի (անձնագրի) համարը» դաշտը (այն դեպքում, եթե պացիենտը չի նույնականացվում ԲՊՌ հարցման միջոցով, ապա պետք է կցվի անձը հաստատող փաստաթուղթը),
4) «Ծննդյան տարին/ամիս/օր» դաշտը,
5) «Կանչ տվողի տվյալները»` անուն, ազգանուն դաշտը,
6) «Կանչ տվողի հեռախոսահամարը» դաշտը,
7) «Կանչ տվողի ստորագրությունը» դաշտը:
101. «Գանգատներ, Անամնեզ» դաշտը լրացվում է կանչը սպասարկող բուժաշխատողի կողմից:
102. «Օբյեկտիվ տվյալներ» դաշտը լրացվում է կանչը սպասարկող բուժաշխատողի կողմից։
103. «Ախտորոշում» դաշտը լրացվում է կանչը սպասարկող բուժաշխատողի կողմից։
104. «Զարկերակային ճնշում նորմալ» դաշտը լրացվում է կանչը սպասարկող բուժաշխատողի կողմից։
105. «Զարկերակային ճնշում» դաշտը հանդիսանում է 2 ենթադաշտից կազմված դաշտ` զարկերակային ճնշման չափման նախնական չափման /վերջնական չափման արդյունքը:
106. «Պուլս (անոթազարկ) PS զարկ/րոպե» դաշտը հանդիսանում է 2 ենթադաշտից կազմված դաշտ` լրացվում է կանչը սպասարկող բուժաշխատողի կողմից:
107. «Մարմնի ջերմաստիճան ℃» դաշտը հանդիսանում է 2 ենթադաշտից կազմված դաշտ` լրացվում է կանչը սպասարկող բուժաշխատողի կողմից:
108. «ԷՍԳ» դաշտը հանդիսանում է 2 ենթադաշտից կազմված դաշտ` լրացվում է կանչը սպասարկող բուժաշխատողի կողմից:
109. «Պուլսօքսիմետրիա» դաշտը հանդիսանում է 2 ենթադաշտից կազմված դաշտ` լրացվում է կանչը սպասարկող բուժաշխատողի կողմից:
110. «Գլյուկոմետրիա» դաշտը հանդիսանում է 2 ենթադաշտից կազմված դաշտ` լրացվում է կանչը սպասարկող բուժաշխատողի կողմից:
111. «ՀՄԴ 10» դաշտում լրացվում է ախտորոշման կոդը, ըստ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 871-Ն հրամանով հաստատված հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ դասակարգչի և ախտորոշման տեսակը` հիմնական, ուղեկցող: Դաշտը լրացվում է կանչը սպասարկող բուժաշխատողի կողմից, դաշտը լրացման/մուտքագրման համար պարտադիր դաշտ է:
112. «Կանչի արդյունք» դաշտը ընտրովի դաշտ է: Համապատասխան շտեմարանը բնութագրում է ընտրության ենթակա դաշտերը: Սույն դաշտը տրամադրում է մեկից ավելի ընտրության հնարավորություն (բազմակի լրացման դաշտ): Լրացվում է կանչը սպասարկող բուժաշխատողի կողմից։
113. «Անհետաձգելի միջամտություններ» դաշտը լրացվում է կանչը սպասարկող բուժաշխատողի կողմից։ Համապատասխան շտեմարանը բնութագրում է ընտրության ենթակա դաշտերը: Սույն դաշտը ապահովում է մեկից ավելի ընտրության հնարավորություն (բազմակի լրացման դաշտ):
114. «Ցուցաբերված բժշկական օգնությունը» դաշտը լրացվում է կանչը սպասարկող բուժաշխատողի կողմից: Համապատասխան շտեմարանը բնութագրում է ընտրության ենթակա դաշտերը: Սույն դաշտը ապահովում է մեկից ավելի ընտրության հնարավորություն (բազմակի լրացման դաշտ):
115. «Բարդություններ» դաշտը ընտրովի դաշտ է և լրացվում է կանչը սպասարկող բուժաշխատողի կողմից։ Համապատասխան շտեմարանը բնութագրում է ընտրության ենթակա դաշտերը: Սույն դաշտը ապահովում է մեկից ավելի ընտրության հնարավորություն (բազմակի լրացման դաշտ):
116. «Պացիենտը ալկոհոլ օգտագործել է» դաշտը ընտրովի դաշտ է: Դաշտը լրացվում է կանչը սպասարկող բուժաշխատողի կողմից:
117. «Դեղորայքային ալերգիա» դաշտը լրացվում է կանչը սպասարկող բուժաշխատողի կողմից:
118. «Օգտագործված դեղեր» դաշտը լրացվում է օգտագործված դեղերի անվանումը, ներառյալ օգտագործված դեղաձևը, դեղաչափը, չափման միավոր և օգտագործման եղանակը, ինչպես նաև քանակը: Դաշտը լրացվում է կանչը սպասարկող բուժաշխատողի կողմից։ Համապատասխան շտեմարանը բնութագրում է ընտրության ենթակա դաշտերը: Սույն դաշտը ապահովում է մեկից ավելի ընտրության հնարավորություն (բազմակի լրացման դաշտ):
119. «ԲՆԱ» դաշտը լրացվում է բժշկական նշանակության ապրանքների տեսակները ներառյալ քանակները։ Դաշտը լրացվում է կանչը սպասարկող բուժաշխատողի կողմից:
120. «Պացիենտը հրաժարվում է հոսպիտալացումից (ստորագրություն)» դաշտը ստորագրվում է պացիենտի կողմից:
121. «Հրաժարվում է ստորագրել» դաշտը ընտրվում է կանչը սպասարկող բուժաշխատողի կողմից պացիենտի հոսպիտալացումից հրաժարվելու և «Պացիենտը հրաժարվում է հոսպիտալացումից (ստորագրություն)»՝ դաշտում չստորագրելու դեպքում:
122. «Պացիենտը տեղափոխվել է» նշված լինելու դեպքում լրացվում է համապատասխան բժշկական կազմակերպության անունը: Դաշտը լրացվում է կանչը սպասարկող բուժաշխատողի կողմից:
123. «ԲԿ հրաժարվում է ընդունել» լրացվում է կանչը սպասարկող բուժաշխատողի կողմից բջջային հավելվածում, «ԲԿ անվանումը», «ԲԿ ժամանման օր ամիս տարեթիվ» «Չընդունման պատճառը» «Չընդունող բժշկի անուն ազգանունը, ստորագրությունը» դաշտերը լրացվում են «Ուղեկցող թերթիկ»-ում: Բազմակի օգտագործման դաշտ է, հնարավոր է մեկ կանչի ընթացում լրացնել մի քանի անգամ։ Էլեկտրոնային համակարգի անհասանելության պարագայում չընդունման տվյալները լրացվում է Ձև-2 ում` թղթային տարբերակում:
124. «Ստացիոնար/տեղափոխման վայր ընդունման ժամը» «Պացիենտը տեղափոխվել է ստացիոնար» դաշտը նշված լինելու դեպքում լրացվում է կանչը սպասարկող ավագ բուժաշխատողի կողմից:
125. «Ուղեկցող թերթիկի համարը» «Պացիենտը տեղափոխվել է» դաշտը նշված լինելու դեպքում լրացնում է ավագ բուժաշխատողը, հիմք ընդունելով կանչի թերթիկի համարը և ուղեկցող թերթիկի հերթական համարը։
126. «Ընդունող ավագ բուժաշխատող (ստորագրություն)» «Պացիենտը տեղափոխվել է» դաշտը նշված լինելու դեպքում լրացվում է ընդունող ավագ բուժաշխատողի անուն, ազգանունը և ստորագրվում է ընդունող ավագ բուժաշխատողի կողմից:
127. «Պացիենտը հրաժարվում է հոսպիտալացումից (ստորագրություն)»՝ ստորագրվում է պացիենտի կողմից:
128. «Բուժաշխատողներ» դաշտը գեներացվում է ինքնաշխատ «Ավագ», «Միջին», «Կրտսեր»` անուն, ազգանուն: Անձնակազմի հերթապահությունը նշանակվում է համապատասխան կայանի/ենթակայանի կարգավարի կողմից։ Հերթապահության չնշանակված բրիգադի բուժանձնակազմը չի կարող մուտք գործել համակարգ։ Թղթային տարբերակում լրացվում է կանչը սպասարկած բուժաշխատողի կողմից:
129. «Կանչի ավարտի ժամը» դաշտը գեներացվում է ինքնաշխատ հավելվածում կանչի ավարտ սեղմելու պահին: Դաշտը լրացման/մուտքագրման համար պարտադիր դաշտ է:
130. «Կանչ տվող» հանդիսանում է ՝ պացիենտը ինքը, կանչի վայրում ներկա անձը,
131. «Կանչ տվողի ստորագրությունը» դաշտը ստորագրվում է կանչ տվողի կողմից, բացառությամբ` այն դեպքերի, երբ կանչի վայրում պացիենտից բացի այլ անձ չկա և կանչ տվողը հանդես է գալիս բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողը,
132. Բջջային հավելվածով կանչի վարման անհնարինության պարագայում կանչի թերթիկը լրացվում է կանչը սպասարկած բուժաշխատողի կողմից, ապահովելով տվյալների ճշգրիտ լրացումը։
133. Թղթային կանչի թերթիկը պետք է պարունակի սույն չափորոշիչի 6-րդ գլխով սահմանված բոլոր պարտադիր հանդիսացող տվյալները, ստուգվի կայանի/ենթակայանի ղեկավարի կողմից և մուտքագրող կարգավարի կողմից մուտքագրվի կանչերի կառավարման համակարգ։
Ձև 1
|
Շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկի համար No. ___________________ | |||||||||||
|
ԱՀԱ □ |
ԲԱՊԲ □ |
Վճարովի □ | |||||||||
|
Կանչի կարգը(դասը) □ | |||||||||||
|
Կանչի ընդունման ժամը |
Կանչը ենթակայան փոխանցելու ժամը |
Կանչը բրիգադին փոխանցելու ժամը |
Բրիգադի մեկնելու ժամը |
Բրիգադը տեղ հասնելու ժամը |
Կանչի ավարտի ժամը | ||||||
|
Կանչի պատճառը` դաշտում տպվում/արտացոլվում է նշված կանչի պատճառ | |||||||||||
|
Դժբախտ պատահար՝ | |||||||||||
|
□ Վթար |
□ Հրազենային |
□ Սննդային թունավորում | |||||||||
|
□ Վրաերթ |
□Դանակահարություն |
□ Քիմ.թունավորում | |||||||||
|
□ Ջրահեղձ |
□ Հրդեհ |
□ Հրդեհ | |||||||||
|
□ Կախված |
□ Վնասվածքներ |
□ Դեղ.թունավորում | |||||||||
|
□ Երակների կտրվածք |
□ Էլեկտրահարված |
□ Շմոլ գազից թունավորում | |||||||||
|
□ Բարձրությունից ընկած |
□ Շան կծած |
□ Օձի և միջատի կծածներ | |||||||||
|
□ Փլուզում |
□ Պայթուն |
□ Ալկոհոլային թունավորում | |||||||||
|
□ Փակ դուռ |
□ Պայթուցիչ սարք |
□ Այլ ____________ | |||||||||
|
Հանկարծակի առաջացած իրավիճակներ՝ | |||||||||||
|
□ Ցավ կրծքավանդակում |
□ Ցավ որովայնի շրջանում |
□ Արյունահոսություն | |||||||||
|
□ Ուշագնացություն |
□ Շնչահեղձություն |
□ Ցնցումներ | |||||||||
|
□ Գերճնշում |
□ Շնչարգելություն |
□ Բարձր ջերմություն | |||||||||
|
□ Թերճնշում |
□ Գլխապտույտ |
□ Ինքնազգացողության վատացում | |||||||||
|
□ Այլ ____________ |
|||||||||||
|
Քրոնիկ հիվանդության սրացում՝ | |||||||||||
|
□ Սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ |
□ Շնչառական համակարգի հիվանդություններ |
□ Գլխուղեղի անոթային հիվանդություններ | |||||||||
|
□ Չարորակ նորագոյացությունների պատճառով առաջացրած բարդություններ |
□ Հիպոգլիկեմիա |
□ Հիպերգլիկեմիա | |||||||||
|
□ Այլ ____________ | |||||||||||
|
□ Ծննդաբերություն |
□ Հղիություն պաթոլոգիա | ||||||||||
|
□ Հոգեկան առողջության խանգարումներ |
□Մահվան Արձանագրություն |
□Դիակի տեղափոխում | |||||||||
|
□ Բժշկական զննություն |
□ Հերթապահություն |
□ Տեղափոխում | |||||||||
|
□ Այլ ____________ |
|||||||||||
|
Նախնական տվյալներ՝ | |||||||||||
|
Պացիենտի անուն _______________ ազգանուն ______________տարիք___________________տարի/ամիս/օր Նույնականացման քարտի (անձնագրի) համարը_______________ ծննդյան տարին/ամիս/օր_____________ Հասցե` ______________ մարզ/քաղաք/համայնք _______________, փողոց, տուն/շենք, բնակարան ______ Կանչի վայրը`_______________________________________________________________________ Կանչ տվողի տվյալները ____________________________ Կանչ տվողի հեռախոսահամարը _______________ | |||||||||||
|
Կարգավար 1-03 ____________________ Կանչի կարգավար_____________________ Կայան`____________________ Բրիգադ____________ Մեքենայի հաշվառման համարանիշը________ □ Ճանապարհային կանչ □ Կրկնակի կանչ □ Զուգակցված կանչ □ Կցված կանչ Մեկնման ուշացում` □ Տրանսպորտի բացակայություն □ Համապատասխան ուղղվածությամբ բրիգադի բացակայություն □ Այլ _______ | |||||||||||
|
Ճշտված տվյալներ՝ | |||||||||||
|
Պացիենտի անուն _______________ ազգանուն ______________ տարիք___________________ տարի/ամիս/օր Նույնականացման քարտի (անձնագրի) համարը_______________ ծննդյան տարին/ամիս/օր_____________ Հասցե` ______________ մարզ/քաղաք/համայնք _______________, փողոց, տուն/շենք, բնակարան ______ Կանչի վայրը`_______________________________________________________________________ Կանչ տվողի տվյալները _____________________________Կանչ տվողի հեռախոսահամարը ____________ Կանչ տվորի ստորագրությունը___________________________________ | |||||||||||
|
Կանչի արդյունք՝ | |||||||||||
|
□ Ցուցաբերվել է բժշկական օգնություն բրիգադի կողմից |
□ Կեղծ կանչ | ||||||||||
|
□ Պրակտիկորեն առողջ է |
□ Հասցեն չի գտնվել | ||||||||||
|
□ Մահ մինչև բրիգադի տեղ հասնելը |
□ Պացիենտը տեղում չէ (ներառյալ տեղափոխվել է մինչև ՇՕ ժամանումը) | ||||||||||
|
□ Մահ ՇՕ մեքենայում |
□ Կանչը ուղղորդվել է առողջության առաջնային պահպանման կազմակերպություն | ||||||||||
|
□ Մահ բրիգադի ներկայությամբ |
□ Պացիենտը հրաժարվում է բուժզննությունից և բժշկական օգնությունից | ||||||||||
|
□ Պացիենտի տեղափոխում |
□ Անարդյունք կանչ | ||||||||||
|
□ Չեղարկված կանչ |
□ Տրվել է հաղորդում ոստիկանություն | ||||||||||
|
□ Այլ |
□ Տրվել է պացիենտի առողջական վիճակի մասին տեղեկանք | ||||||||||
|
Հոսպիտալացում/Տեղափոխում |
□ Դիահերձարան □ Խնամքի կենտրոն □ Տուն | ||||||||||
|
Պացիենտը տեղափոխվել է ՝ |
Ընդունող ավագ բուժաշխատող (ստորագրություն) | ||||||||||
|
Ուղեկցող թերթիկի համարը՝ |
Ստացիոնար/տեղափոխման վայր ընդունման ժամը՝ | ||||||||||
|
Հիվանդանոցային կազմակերպությունը հրաժարվում է հոսպիտալացնելուց | |||||||||||
|
Կանչը սպասարկող բուժանձնակազմի կողմից ինձ հանգամանորեն և մատչելի ձևով բացատրվել են հոսպիտալացումից հրաժարվելու հնարավոր հետևանքները, այդ թվում` առողջական վիճակի/ հիվանդության հնարավոր բարդությունները՝ մինչև մահ, որի վերաբերյալ տալիս եմ գրավոր իրազեկված համաձայնությունս և ինձ վրա վերցնում հետագա հնարավոր հետևանքների ամբողջ պատասխանատվությունը: Տեղեկացված եմ նաև, որ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի համաձայն` իրավունք ունեմ հրաժարվելու բժշկական միջամտությունից (բացառությամբ օրենքով սահմանված այլ դեպքերի), որի համար էլ տրված է սույն համաձայնությունը: | |||||||||||
|
Պացիենտը հրաժարվում է հոսպիտալացումից (ստորագրություն) |
□ Հրաժարվում է ստորագրել | ||||||||||
|
Պացիենտը հրաժարվում է բուժզննությունից/ բուժօգնությունից (ստորագրություն) |
□ Հրաժարվում է ստորագրել | ||||||||||
|
Բուժաշխատողներ` | |||||||||||
|
Ավագ |
Միջին |
Կրտսեր | |||||||||
|
Գանգատներ, Անամնեզ | |||||||||||
|
Օբյեկտիվ տվյալներ՝ | |||||||||||
|
Ախտորոշում` | |||||||||||
|
Զարկերակային ճնշում նորմալ` |
|||||||||||
|
Նախնական |
Վերջնական | ||||||||||
|
|
Զարկերակային ճնշում՝ |
|
| ||||||||
|
|
Պուլս (անոթազարկ) PS զարկ/րոպե |
|
| ||||||||
|
|
Մարմնի ջերմաստիճան ℃ |
|
| ||||||||
|
|
ԷՍԳ |
□ |
□ | ||||||||
|
|
Պուլսօքսիմետրիա |
|
| ||||||||
|
|
Գլյուկոմետրիա |
|
|||||||||
|
ՀՄԴ 10 |
|||||||||||
|
Անհետաձգելի միջամտություններ՝ |
Ցուցաբերված բժշկական օգնությունը՝ |
Բարդություններ՝ | |||||||||
|
□ Ինտուբացիա |
□ Վիրակապում |
□ Կլինիկական մահ | |||||||||
|
□ Կարդիովերսիա |
□ Անշարժացում |
□ Շոկ | |||||||||
|
□ Սիրտ թոքային վերակենդանացում |
□ Արյունահոսության դադարեցում |
□ Կոմա | |||||||||
|
□ Դեֆիբրիլյացիա |
□ Ինֆուզիոն թերապիա |
□ Սրտային ասթմա | |||||||||
|
□ Թոքերի արհեստական օդափոխում |
□ Թմրամիջոցների օգտագործում |
□ Թոքերի այտուց | |||||||||
|
□ Ծննդօգնություն |
□ Թթվածնի ինհալացիա |
□ Շնչահեղձություն (ասֆիքսիա) | |||||||||
|
□ Անհետաձգելի նորածնային խնամք |
□ Կարդիոմոնիտորինգ |
□ Ասպիրացիա | |||||||||
|
□ Արտածծիչ պոմպի կիրառում |
□ Հակաագրեգատների կիրառում |
□ Կոլապս | |||||||||
|
□ Ինֆուզիոն պոմպի կիրառում |
□ Ստամոքսի լվացում զոնդի միջոցով |
□ Սրտի ռիթմի խանգարում | |||||||||
|
□ Երակների կատետերիզացիա |
□ Ներարկում |
□ Սուր շնչառական անբավարարություն | |||||||||
|
□ Այլ |
□ Պուլսօքսիմետրիա |
□ Սրտի կանգ | |||||||||
|
□ Գլյուկոմետրիա |
□ Շնչառական կանգ | ||||||||||
|
□ ԷՍԳ |
□ Ցնցումներ | ||||||||||
|
□ Այլ |
□ Այլ | ||||||||||
|
Պացիենտը ալկոհոլ օգտագործել է՝ |
□ Ոչ □ Այո |
Դեղորայքային ալերգիա |
□ Ոչ |
□ Այո | |||||||
|
Օգտագործված դեղեր ՝ | |||||||||||
|
Անվանումը |
Դեղաձև |
Դեղաչափ |
Չափման միավորը (քանակը) |
Օգտագործման եղանակ |
ԲՆԱ | ||||||
Ձև 2
|
ՈՒՂԵԿՑՈՂ ԹԵՐԹԻԿ N ____ |
ՈՒՂԵԿՑՈՂ ԹԵՐԹԻԿ N ____ | ||||
|
ԿԱՆՉԻ ԹԵՐԹԻԿ N ____ |
ԿԱՆՉԻ ԹԵՐԹԻԿ N ____ | ||||
|
Անուն ________________________ Ազգանուն ____________________ Հայրանունը___________________ Ծննդյան տարեթիվը __________/օր, ամիս, տարի/ |
Անուն __________________________ Ազգանուն ______________________ Հայրանուն _____________________ Ծննդյան տարեթիվը ____________/օր, ամիս, տարի | ||||
|
Վերցված է փողոցից, բնակավայրից, աշխատավայրից, բժշկական կազմակերպությունից, հասարակական վայրից (ընդգծել) և այլն: |
Բնակության վայրը ________________________ Փողոցը, բնակավայրը, աշխատավայրը, բժշկական կազմակերպություն, հասարակական վայրը (ընդգծել) և այլն: | ||||
|
Նկարագրել |
Նկարագրել | ||||
|
Շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող ավագ բուժաշխատողի ախտորոշումը, արտահիվանդանոցային բժշկական կազմակերպության ախտորոշումը (ընդգծել և գրել նախնական ախտորոշումը) |
Ցուցաբերված բժշկական օգնություն և սպասարկումը | ||||
|
Ժամը _____ |
րոպե _____ |
« » ________ 20 թ. |
Ժամը _____ |
րոպե _____ |
« » ________ 20 թ |
|
Կանչը ընդունվել է_____________________ |
Կանչը ընդունվել է_____________________ | ||||
|
Ժամը _____ |
րոպե _____ |
Ժամը _____ |
րոպե _____ |
||
|
Ավագ բուժաշխատող_____________________ / ազգանունն ընթեռնելի |
Ավագ բուժաշխատող_____________________ / ազգանունն ընթեռնելի | ||||
|
Միջին բուժաշխատող___________________ |
Միջին բուժաշխատող___________________ | ||||
|
Ախտորոշումը շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող ավագ բուժաշխատողի ուղեգրով | |||||
|
Հիվանդանոցային կազմակերպության ընդունարանի ավագ բուժաշխատողի ախտորոշումը | |||||
|
Հիվանդանոցային կազմակերպության ընդունարանի ավագ բուժաշխատողի վերջնական ախտորոշումը | |||||
|
Հիվանդանոցային կազմակերպությունը հրաժարվում է հոսպիտալացնել | |||||
|
Վիրահատումը « » ժամը | |||||
|
Օրը ___________________ Ժամը ______________ | |||||
|
Դուրս է գրվել առողջ, լավացումով, առանց լավացման ____________________________ | |||||
|
Մահացել է____________________________ | |||||
|
« » __________________20 թ. | |||||
|
Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների դիտողությունները (թերությունները) շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու ժամանակ | |||||
|
Ավագ բուժաշխատող__________ԱԱՀ Բաժին | |||||
Ձև 3
|
Պլանային □ |
Անհետաձգելի □ |
|
Ավագ բուժաշխատողի անուն, ազգանուն, հայրանուն |
_________________________ |
|
Հիմնական աշխատավայրը |
_________________________ |
|
Գործուղման վայր |
_________________________ |
ՍԱՆԱՎԻԱՅԻ ԹԵՐԹԻԿ
|
Հ/Հ |
Պացիենտի անուն, ազգանուն, հայրանուն |
Տարիքը |
Բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ձևը (հիվանդանոցային, արտահիվանդանոցային) |
Բժշկական կազմակերպության ավագ բուժաշխատողի կողմից նախնական ախտորոշումը |
Ավագ բուժաշխատողի ախտորոշումը |
Ցուցաբերված բժշկական օգնությունը և սպասարկումը |
1. Բժշկական օգնության և սպասարկման տրամադրման ձևը
|
Շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն |
Բժշկական կազմակերպության տնօրեն |
|
ք. ___________________ |
ք. ___________________ |
|
«___» ______________20__ թ. |
«___» ______________20__ թ. |
Ձև 4
ՏԵՂԵԿԱՆՔ N
ՇՏԱՊ ԵՎ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՆՉԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՇՏԱՊ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԲՐԻԳԱԴԻ ԱՎԱԳ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎՈՂ ՊԱՑԻԵՆՏԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
1. Պացիենտ __________________________________________________________________________
(անուն, ազգանուն, հայրանուն)
______________________________________________________________________________________
(ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)
2. Բնակության վայրի հասցեն ___________________________________________________________
3. Հեռախոսահամարը __________________________________________________________________
4. Կանչի օրը/ամիսը/տարեթիվը/ժամը * ___________________________________________________
______________________________________________________________________________________
5. Ախտորոշվել է`_______________________________________________________________________
______________________________________________________________________________________
______________________________________________________________________________________
______________________________________________________________________________________
6. Սպասարկող շտապ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն
______________________________________________________________________________________
7. Բրիգադի ավագ բուժաշխատող
______________________________________________________________________________________
(անուն, ազգանուն, ստորագրություն)
* Ծանուցում` կանչի օրվանից ժամանակավոր անաշխատունակության թերթիկ բացելու համար անհրաժեշտ է տեղեկանքի տալու օրվան հաջորդող աշխատանքային օրը այն ներկայացնել այն առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություն, որտեղ Դուք գրանցված եք:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 մայիսի 2022 թվական: