ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 նոյեմբերի 2026 թվականի N 1660-Լ
2026 ԹՎԱԿԱՆԻ ԱՐԵՆԻ ՏԵՍԱԿԻ ԽԱՂՈՂԻ ՄԹԵՐՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) 2026 թվականի Արենի տեսակի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) 2026 թվականի Արենի տեսակի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառման շրջանակներում տնտեսավարող սուբյեկտներին սուբսիդավորման տրամադրման ընթացակարգը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) 2026 թվականի Արենի տեսակի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառման շրջանակներում Վայոց ձորի մարզից մթերվող խաղողի քանակների փաստաթղթավորման և տեղեկատվության տրամադրման կարգը՝ համաձայն N 3 հավելվածի։
2. Սահմանել, որ 2026 թվականի Արենի տեսակի խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտների մթերման կետերում մթերումների գործընթացի մշտադիտարկումը կատարվում է Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմերի կողմից։
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ մինչև 2026 թվականի նոյեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հոկտեմբերի 15-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
16.11.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2026 թվականի նոյեմբերի 12-ի N 1660-Լ որոշման |
2026 ԹՎԱԿԱՆԻ ԱՐԵՆԻ ՏԵՍԱԿԻ ԽԱՂՈՂԻ ՄԹԵՐՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
1. ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ
1. 2026 թվականի Արենի տեսակի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառման (այսուհետ՝ միջոցառում) նպատակն է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզում 2026 թվականին տնտեսությունների կողմից արտադրված Արենի տեսակի խաղողի իրացման գործընթացին աջակցելու նպատակով սուբսիդավորել առնվազն 800 տոննա և ավելի քանակությամբ Արենի տեսակի խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին։
2. ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
2. Միջոցառման մասնակիցներն են՝
1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն).
2) Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմերը.
3) առնվազն 800 տոննա և ավելի քանակությամբ Արենի տեսակի խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտները:
3. Միջոցառման իմաստով շահառու են համարվում խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին խաղող մատակարարող տնտեսությունները (այսուհետ՝ շահառու), որոնք Վայոց ձորի մարզում զբաղվում են Արենի տեսակի խաղողի արտադրությամբ։
4. Միջոցառման իմաստով տնտեսավարող սուբյեկտներ են համարվում Հայաստանի Հանրապետության մարզերում խաղողի մթերման գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք (այսուհետ՝ տնտեսավարող սուբյեկտներ), որոնց նկատմամբ միջոցառման 6-րդ կետում նշված դիմումը ներկայացնելու օրվան նախորդող 365 օրերի ընթացքում հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով մեկ միլիոն դրամ և ավելի չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ հարուցված չէ վարչական վարույթ կամ որոնք միջոցառման 6-րդ կետում նշված դիմումի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ չունեն հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց պարտավորություններ։
5. 2026 թվականին խաղող մթերող տնտեսավարող սուբյեկտներին Արենի տեսակի խաղողի մթերման համար սուբսիդավորման տրամադրման պայմանները հետևյալն են՝
1) Վայոց ձորի մարզից առնվազն 800 տոննա և ավելի քանակությունը նվազագույնը 210 դրամով մթերված Արենի տեսակի խաղողի ամբողջ ծավալի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար տրամադրվում է 70 դրամի չափով սուբսիդավորում.
2) սուբսիդավորում չի տրամադրվում՝
ա. տնտեսավարող սուբյեկտին սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող կամ հիմնադիր կամ բաժնետեր հանդիսացող անձանց կամ նրանց ընտանիքի անդամների (ծնող, ամուսին, զավակ) կողմից մշակվող հողատարածքներից մթերվող (գնվող) խաղողի համար,
բ. այլ տնտեսավարող սուբյեկտին սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող կամ հիմնադիր կամ բաժնետեր հանդիսացող անձանց կամ նրանց ընտանիքի անդամների (ծնող, ամուսին, զավակ) կողմից մշակվող հողատարածքներից մթերվող (գնվող) խաղողի համար.
3) առնվազն 800 տոննա և ավելի քանակությամբ մթերումը հաշվարկվում է առանց սույն կետի 2-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերություններում նշված մթերվող խաղողի քանակության։
6. Միջոցառման շրջանակներում սուբսիդավորում ստանալու համար տնտեսավարող սուբյեկտն էլեկտրոնային կամ թղթային տարբերակով (գրությամբ) դիմում է նախարարություն՝ համագործակցության համաձայնագիր կնքելու նպատակով։
7. Նախարարության և տնտեսավարող սուբյեկտի միջև կնքվող համագործակցության համաձայնագրում նշվում է նաև, որ մթերվող խաղողի 1 կգ-ի նվազագույն գինը կազմում է 210 դրամ։
8․ Համագործակցության համաձայնագիրը ստորագրելուց հետո նախարարությունը համաձայնագրի պատճենը 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է տվյալ տնտեսավարող սուբյեկտի մթերման կետի տեղակայման վայրի մարզպետի աշխատակազմին, որին կցվում է ընթացակարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված տնտեսավարողի կողմից տրամադրված տեղեկատվությունը։
9. Մշտադիտարկումն իրականացվում է տնտեսավարող սուբյեկտի մթերման կետի տեղակայման վայրի մարզպետի աշխատակազմի աշխատակիցների կողմից՝ մթերման ամբողջ գործընթացի ընթացքում ֆիզիկապես ներկա լինելու, գործընթացը դիտարկելու և 2026 թվականի Արենի տեսակի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառման շրջանակներում տնտեսավարող սուբյեկտներին սուբսիդավորման տրամադրման ընթացակարգով սահմանված մթերվող խաղողի փաստացի ծավալներն արձանագրելու եղանակով։
10. Միջոցառման շրջանակներում 2026 թվականին խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներն ապահովում են մթերման գործընթացի թափանցիկությունը, Վայոց ձորի մարզից մթերվող Արենի տեսակի խաղողի քանակների փաստաթղթավորումը և տեղեկատվության տրամադրումը, ինչպես նաև ապահովում են մշտադիտարկում իրականացնող անձանց ազատ մուտքը մթերման կետեր, դրանցում տեղակայված կշռման տարածքներ և վերջիններիս պահանջով մթերման հետ կապված անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկատվության տրամադրումը։
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Խաչատրյան |
|
16.11.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2026 թվականի նոյեմբերի 12-ի N 1660-Լ որոշման |
Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ
2026 ԹՎԱԿԱՆԻ ԱՐԵՆԻ ՏԵՍԱԿԻ ԽԱՂՈՂԻ ՄԹԵՐՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻՆ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. 2026 թվականի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառման շրջանակներում տնտեսավարող սուբյեկտներին սուբսիդավորման տրամադրման ընթացակարգով (այսուհետ՝ ընթացակարգ) կարգավորվում են՝ 2026 թվականի Արենի տեսակի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառման շրջանակներում 1 կիլոգրամը նվազագույնը 210 դրամով առնվազն 800 տոննա և ավելի քանակությամբ մթերված խաղողի յուրաքանչյուր 1 կգ-ի դիմաց 70 դրամի չափով սուբսիդավորում տրամադրելու հետ կապված հարաբերությունները։
2. Սուբսիդավորման տրամադրման գործընթացը նախաձեռնում են տնտեսավարող սուբյեկտները, որոնք սուբսիդավորման գումարների ստացման համար ընթացակարգի N 1 ձևին համապատասխան դիմում են ներկայացնում նախարարություն՝ համագործակցության համաձայնագիր կնքելու նպատակով: Դիմումին կցվում է՝
1) հարկային մարմնի կողմից տրամադրված տեղեկանք՝ դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով մեկ միլիոն դրամ և ավելի չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ հարուցված վարչական վարույթների և դիմումի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց պարտավորությունների մասին.
2) տեղեկատվություն տնտեսավարողի հիմնադիր կամ ավելի քան 10 տոկոս բաժնետոմս ունեցող բաժնետեր հանդիսացող անձանց անվանումների և նրանց ընտանիքի անդամների (ծնող, ամուսին, զավակ) անունների և ազգանունների մասին։
3. Այն դեպքում, երբ տնտեսավարող սուբյեկտը Արենի տեսակի խաղողի մթերումները սկսել է մինչև սույն որոշումն ընդունվելը, ապա տնտեսավարող սուբյեկտը ընթացակարգի 2-րդ կետում նշված դիմումին կից լրացուցիչ ներկայացնում է նաև 2026 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև նշված դիմումի ներկայացման օրը գնված խաղողի փաստացի քանակների վերաբերյալ տեղեկատվություն՝ համաձայն ընթացակարգի N 5 ձևի։
4. Դիմումի հիման վրա տնտեսավարող սուբյեկտի և նախարարության միջև կնքվում է համագործակցության համաձայնագիր՝ ընթացակարգի N 2 ձևին համապատասխան։
5. Համագործակցության համաձայնագրի կնքումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, տնտեսավարող սուբյեկտը Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ է ներկայացնում այն տնտեսությունների ցանկը, որոնց հետ մինչև համագործակցության համաձայնագրի կնքումն ունի կնքած Արենի տեսակի խաղողի գնման պայմանագրեր։
6. Արենի տեսակի խաղողի մթերումների գործընթացը կազմակերպելու նպատակով Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի կողմից կազմվում և 7 աշխատանքային օրվա ընթացքում մթերող տնտեսավարող սուբյեկտներին են ներկայացվում մթերման ենթակա Արենի տեսակի խաղող ունեցող տնտեսությունների (շահառուների) անվանական ցանկերը՝ ներառելով հեռախոսահամարը, մշակվող տնկարկի չափը, տեղակայման վայրը և մթերման ենթակա խաղողի քանակը։
7. Տնտեսավարող սուբյեկտը ընթացակարգի 6-րդ կետում նշված ցանկում ընդգրկված, ինչպես նաև այլ շահառուների հետ կնքում է Արենի տեսակի խաղողի գնման պայմանագրեր, որոնց կցվում են հողատարածքի սեփականության վկայականը կամ հողատարածքի վարձակալության պայմանագիրը, իսկ անհրաժեշտության դեպքում տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տրամադրված հողատարածքի գործառնական նշանակության վերաբերյալ կամ այլ պարզաբանում պարունակող տեղեկանքները։
8. Տնտեսավարող սուբյեկտը խաղողի մթերման ժամանակաշրջանում ամենօրյա պարբերականությամբ նախարարությանն ու մթերման կետի տեղակայման վայրի մարզպետների աշխատակազմերին է ներկայացնում Արենի տեսակի խաղողի քանակների վերաբերյալ Էքսել (Excel) ծրագրով լրացված տեղեկատվությունը` համաձայն ընթացակարգի N 5 ձևի։
9. Սուբսիդավորումը ստանալու նպատակով տնտեսավարող սուբյեկտը առնվազն 800 տոննա և ավելի քանակությամբ մթերված Արենի տեսակի խաղողի ամբողջ ծավալի համար կազմում և էլեկտրոնային կամ թղթային տարբերակով (գրությամբ) դիմում է մթերման կետի տեղակայման վայրի մարզպետի աշխատակազմ, ներկայացնելով մթերված խաղողի փաստացի քանակների վերաբերյալ տեղեկատվությունը, համաձայն ընթացակարգի N 5 ձևի՝ լրացված Էքսել (Excel) ծրագրով և տնտեսավարող սուբյեկտի կողմից ստորագրված կամ կնքված տարբերակով՝ կցելով 1 կիլոգրամը նվազագույնը 210 դրամով խաղողի գնումը հավաստող փաստաթղթերի պատճենները (խաղողի մթերումը հավաստող հանձնման-ընդունման ակտերի պատճենները, ինչպես նաև դրանց դիմաց կատարված վճարումները հիմնավորող փաստաթղթերի պատճենները՝ առկայության դեպքում)։
10. Մթերման կետի տեղակայման վայրի մարզպետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումը ընթացակարգի 9-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է փաստաթղթերի ուսումնասիրություն և անհամապատասխանությունների բացակայության դեպքում կազմում և նախարարություն է ներկայացնում ընթացակարգի N 4 ձևին համապատասխան եզրակացությունը, որի հիման վրա նախարարությունը եզրակացությունը ստանալու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում տնտեսավարողի հետ կնքում է ընթացակարգի N 3 ձևին համապատասխան պայմանագիր և սուբսիդավորման գումարը փոխանցում է տնտեսավարող սուբյեկտին:
11. Եթե ընթացակարգի 8-րդ կետում նշված տեղեկատվությունում և 9-րդ կետում նշված փաստաթղթերում առկա են անհամապատասխանություններ, ապա մարզպետի աշխատակազմի կողմից անհամապատասխանությունների առկայությունը հայտնաբերելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր տեղեկացվում է տնտեսավարող սուբյեկտին։ Տնտեսավարող սուբյեկտը անհամապատաս-խանությունների վերաբերյալ տեղեկացումը ստանալու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնում է անհամապատասխանությունները և կրկին ներկայացնում է ճշգրտված փաստաթղթերը, որոնց հետագա ընթացքն ապահովվում է ընթացակարգի 9-րդ կետով սահմանված պայմաններով և 10-րդ կետով սահմանված ժամկետներում։
12. Մարզպետի աշխատակազմի կողմից սուբսիդավորման տրամադրումը մերժվում է, եթե տնտեսավարող սուբյեկտը ընթացակարգի 11-րդ կետում նշված ժամկետում չի ապահովում ճշգրտված փաստաթղթերի ներկայացումը։
13. Ընթացակարգի 1-ին կետում նշված սուբսիդավորման գումարները տրամադրվում են առնվազն 800 տոննա և ավելի քանակությամբ Արենի տեսակի խաղողի ամբողջ քանակը մթերելուց հետո։
14. Եթե պարզվում է, որ տնտեսավարող սուբյեկտի կողմից ներկայացված փաստաթղթերում տեղ են գտել ընթացակարգով սահմանված պահանջների խախտումներ, ապա խախտումների մասով տրամադրված սուբսիդավորման գումարը խախտումները հայտնաբերելու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում տնտեսավարող սուբյեկտը պարտավոր է վերադարձնել նախարարության համապատասխան հաշվեհամարին՝ կիրառելով Կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի նոյեմբերի 9-ի N 283-Ն որոշումը։ Գումարը սույն կետով սահմանված ժամկետում չվերադարձնելու դեպքում այն կվերադարձվի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
15. 2026 թվականի հոկտեմբերի 1-ից հետո մարզպետների աշխատակազմերի կողմից փաստացի մթերվող Արենի տեսակի խաղողի ծավալների մշտադիտարկման արդյունքներն արձանագրվում են՝ համաձայն ընթացակարգի N 5 ձևի, որը ստորագրում են մշտադիտարկում իրականացնող անձը և տնտեսավարող սուբյեկտի կողմից լիազորված անձը։
16. Անհրաժեշտության դեպքում նախարարության պահանջով մարզպետների աշխատակազմերը ներկայացնում են ընթացակարգի N 4 ձևին համապատասխան եզրակացության կազմման համար հիմք հանդիսացած փաստաթղթերի պատճենները։
Ձև N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
………………………………………………………...............…………………………..․....-ԻՑ
(նշել իրավաբանական անձի անվանումը, ՀՎՀՀ-ն, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն)
Դ Ի Մ Ո Ւ Մ
2026 ԹՎԱԿԱՆԻ ԱՐԵՆԻ ՏԵՍԱԿԻ ԽԱՂՈՂԻ ՄԹԵՐՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
................................………………………… ....-ի կողմից նախատեսվում է ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
(նշել իրավաբանական անձի անվանումը)
Վայոց ձորի մարզից մթերել (գնել) շուրջ .............. տոննա Արենի տեսակի խաղող, որից .......... տոննան՝ նվազագույնը 210 դրամով։
Խնդրում եմ թույլատրել համագործակցելու Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի նոյեմբերի 12-ի N 1660-Լ որոշմամբ հաստատված 2026 թվականի Արենի տեսակի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառման շրջանակներում։
|
Ստորագրող |
||
|
............................ (պաշտոնը) |
……......................... (անունը, ազգանունը) | |
|
....................................... (ստորագրությունը) |
||
|
..... ..................... 2026 թ. |
||
|
Կ.Տ. |
Ձև N 2
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ N
2026 ԹՎԱԿԱՆԻ ԱՐԵՆԻ ՏԵՍԱԿԻ ԽԱՂՈՂԻ ՄԹԵՐՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
| ք. Երևան |
__ ______________ 2026 թ. |
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ի դեմս նախարարության գլխավոր քարտուղար Հ. Նասիբյանի, որը գործում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կանոնադրության հիման վրա, այսուհետ՝ «Պետական մարմին»,
|
մի կողմից և ...................................................... -ն այսուհետ՝ «Տնտեսավարող» մյուս կողմից, (նշել իրավաբանական անձի անվանումը) |
|
ի դեմս ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․, (նշել պաշտոնը, անունը, ազգանունը) |
որը գործում է Տնտեսավարողի կանոնադրության հիման վրա, մյուս կողմից «այսուհետ միասին՝ Կողմեր», հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի նոյեմբերի 12-ի N 1660-Լ որոշմամբ հաստատված 2026 թվականի Արենի տեսակի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումը (այսուհետ՝ Միջոցառում), կնքեցին սույն համագործակցության համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) հետևյալի մասին.
1. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
1.1. Համաձայնագրի առարկան Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի նոյեմբերի 12-ի N 1660-Լ որոշմամբ հաստատված 2026 թվականի Արենի տեսակի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառման շրջանակներում համագործակցելն է։
2. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
2.1. Տնտեսավարողը պարտավորվում է Արենի տեսակի խաղողի մթերումներն իրականացնել Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի կողմից կազմված ցանկով ներկայացված, ինչպես նաև Վայոց ձորի մարզի այլ տնտեսություններից՝ 1 կգ-ը նվազագույնը 210 դրամով:
2.2. Համաձայնագրի կնքումից հետո 5-օրյա ժամկետում Տնտեսավարողը Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ է ներկայացնում այն տնտեսությունների ցանկը, որոնց հետ մինչև համաձայնագրի կնքումն ունի կնքած Արենի տեսակի խաղողի գնման պայմանագրեր, ինչպես նաև այն տնտեսությունների ցանկը, որոնց հետ նախընտրում է կնքել նոր պայմանագրեր։
2.3. Տնտեսավարողը պարտավորվում է ապահովել Արենի տեսակի խաղողի մթերման գործընթացի թափանցիկությունը, Վայոց ձորի մարզից մթերվող խաղողի քանակների փաստաթղթավորումը և տեղեկատվության տրամադրումը, ինչպես նաև ապահովում է մշտադիտարկում իրականացնող անձանց ազատ մուտքը մթերման կետեր, դրանցում տեղակայված կշռման տարածքներ և վերջիններիս պահանջով մթերման հետ կապված անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկատվության տրամադրումը։
2.4. Պետական մարմինը պարտավորվում է Տնտեսավարողի կողմից միջոցառմամբ սահմանված պահանջներն ապահովելու դեպքում սահմանված ընթացակարգով տրամադրել համապատասխան սուբսիդավորումը։
2.5. Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի ստորագրման պահից և գործում է մինչև Կողմերի ստանձնած պարտավորությունների ողջ ծավալով կատարումը։
2.6. Համաձայնագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով։
2.7. Համաձայնագիրը կնքված է հայերեն լեզվով, երկու օրինակից և ․․․ էջից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:
3. ԿՈՂՄԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
|
ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ |
ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ |
|
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Գտնվելու վայրը` 0010, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5 ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչություն Հ/Հ ................................ ՀՎՀՀ 02698604 ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար ՀԱՅԿԱԶ ՆԱՍԻԲՅԱՆ |
..................................................... (Տնտեսավարողի անվանումը) Գտնվելու վայրը................................... .................................................... ՀՎՀՀ....................................... Հեռ.................................... Հ/Հ.................................. ......................................................... (Տնտեսավարողի ներկայացուցչի պաշտոնը, անունը, ազգանունը) |
|
____________________ (ստորագրություն) Կ. Տ. |
_________________ (ստորագրություն) Կ. Տ. |
Ձև N 3
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N
2026 ԹՎԱԿԱՆԻ ԱՐԵՆԻ ՏԵՍԱԿԻ ԽԱՂՈՂԻ ՄԹԵՐՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍՈՒԲՍԻԴԻԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
| ք. Երևան |
__ ______________ 2026 թ. |
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն), ի դեմս նախարարության գլխավոր քարտուղար Հայկազ Նասիբյանի, ով գործում է նախարարության կանոնադրության հիման
|
վրա, մի կողմից, և ...................................-ի (նշել կիրավաբանական անձի անվանումը) |
(ՀՎՀՀ` .................) ............................................................... (նշել պաշտոնը, անունը, ազգանունը) |
մյուս կողմից (այսուհետ՝ Տնտեսավարող), (այսուհետ միասին՝ Կողմեր) հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքը և բյուջեի կատարումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի նոյեմբերի 12-ի N 1660-Լ որոշմամբ հաստատված 2026 թվականի Արենի տեսակի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումը (այսուհետ՝ Միջոցառում) և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2010 թվականի մայիսի 18-ի N 346-Ն հրամանը, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր) հետևյալի մասին.
1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
1.1. Պայմանագրի առարկա է հանդիսանում Միջոցառումը, որի շրջանակներում մասնակիորեն սուբսիդավորվում է Տնտեսավարողի կողմից 2026 թվականին Վայոց ձորի մարզից մթերված Արենի տեսակի խաղողի արժեքը։
1.2. Միջոցառման շրջանակներում նախատեսվում է սուբսիդավորել Տնտեսավարողի կողմից 2026 թվականին Վայոց ձորի մարզից առնվազն 800 տոննա և ավելի քանակությամբ և նվազագույնը 210 դրամով մթերված Արենի տեսակի խաղողի ամբողջ ծավալի յուրաքանչյուր 1 կգ-ի դիմաց 70 դրամի չափով։
1.3. Տնտեսավարողին սուբսիդիայի տրամադրման առավելագույն չափ չի սահմանվում։ Սուբսիդիան տրամադրվելու է Տնտեսավարողի կողմից Արենի տեսակի խաղող արտադրող տնտեսություններից (շահառուներից) մթերված առնվազն 800 տոննա և ավելի քանակությանը համարժեք չափով, ընդ որում սուբսիդավորման պայմանները կարող են փոխվել միայն այդ մասով Միջոցառման մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու դեպքում։
1.4. Միջոցառման շրջանակներում նախատեսվում է սուբսիդավորման գումարները տրամադրել առնվազն 800 տոննա և ավելի քանակությամբ մթերված ամբողջ ծավալի համար։ Վճարման ենթակա գումարի հաշվարկման համար հիմք է հանդիսանում սույն պայմանագրի 2.1.2-րդ կետում նշված եզրակացությունը, որով էլ ձևավորվում է Պայմանագրի գումարը։
2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2.1. Նախարարությունն իրավունք ունի`
2.1.1. պահանջել իրեն ներկայացնելու յուրաքանչյուր օրվա ընթացքում գնված Արենի տեսակի խաղողի քանակների վերաբերյալ տեղեկատվություն՝ համաձայն Միջոցառմամբ հաստատված N 2 հավելվածի (այսուհետ՝ ընթացակարգ) N 5 ձևի։
2.1.2. Ընթացակարգի 10-րդ կետի համաձայն Տնտեսավարողի մթերման կետի տեղակայման վայրի մարզպետի աշխատակազմից ստացված ընթացակարգի N 4 ձևին համապատասխան եզրակացության հիման վրա սուբսիդավորման ենթակա գումարը փոխանցելու համար Տնտեսավարողից պահանջել կնքելու Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2010 թվականի մայիսի 18-ի N 346-Ն հրամանով հաստատված հանձնման-ընդունման ակտը՝ համաձայն Պայմանագրի հավելվածի։
2.2. Նախարարությունը պարտավոր է`
2.2.1. Ընթացակարգի 10-րդ կետի համաձայն Տնտեսավարողի մթերման կետի տեղակայման վայրի մարզպետի աշխատակազմից ընթացակարգի N 4 ձևին համապատասխան եզրակացությունը ստանալու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում սուբսիդավորման ենթակա գումարը փոխանցել Տնտեսավարողի հաշվեհամարին:
2.3. Տնտեսավարողն իրավունք ունի`
2.3.1. ստանալ Միջոցառումով սահմանված չափով սուբսիդավորում:
2.4. Տնտեսավարողը պարտավոր է`
2.4.1. Միջոցառման շրջանակներում 2026 թվականին Վայոց ձորի մարզից մթերել 1 կիլոգրամը նվազագույնը 210 դրամով առնվազն 800 տոննա և ավելի քանակությամբ Արենի տեսակի խաղող։
2․4․2․ Միջոցառման շրջանակներում համագործակցության համաձայնագրի կնքումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, մթերման ենթակա Արենի տեսակի խաղող ունեցող տնտեսությունների անվանական ցանկերը կազմելու նպատակով, Վայոց ձորի մարզպետի աշխատակազմին ներկայացնել այն տնտեսությունների ցանկը, որոնց հետ մինչև համագործակցության համաձայնագրի կնքումն ունի կնքած Արենի տեսակի խաղողի գնման պայմանագրեր, ինչպես նաև այն տնտեսությունների ցանկը, որոնց հետ նախընտրում է նոր պայմանագրեր կնքել։
2․4․3․ Միջոցառման շրջանակներում Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի կողմից կազմված մթերման ենթակա Արենի տեսակի խաղող ունեցող տնտեսությունների ցանկում ներառված, ինչպես նաև այլ տնտեսությունների հետ կնքել խաղողի գնման պայմանագրեր՝ համաձայն ընթացակարգի 7-րդ կետի։
2.4.4. Առնվազն 800 տոննա և ավելի քանակության Արենի տեսակի խաղողի մթերումներն ավարտելու օրվան հաջորդող 10-օրյա ժամկետում կազմել և իր տեղակայման վայրի մարզպետի աշխատակազմ ներկայացնել Վայոց ձորի մարզից գնված Արենի տեսակի խաղողի փաստացի քանակների վերաբերյալ տեղեկատվությունը, համաձայն ընթացակարգի N 5 ձևի՝ լրացված Էքսել (Excel) ծրագրով և տնտեսավարող սուբյեկտի կողմից ստորագրված կամ կնքված տարբերակով՝ կցելով 1 կիլոգրամը նվազագույնը 210 դրամով խաղողի գնումը հավաստող փաստաթղթերի պատճենները (խաղողի մթերումը հավաստող հանձնման-ընդունման ակտերի պատճենները, ինչպես նաև դրանց դիմաց կատարված վճարումները հիմնավորող փաստաթղթերի պատճենները՝ առկայության դեպքում)։
2.4.5. Մարզպետի աշխատակազմի կողմից ընթացակարգի 9-րդ կետում նշված փաստաթղթերում և 8-րդ կետում նշված տեղեկատվությունում առկա անհամապատասխանությունների վերաբերյալ 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել անհամապատասխանությունները և կրկին ներկայացնել ճշգրտված փաստաթղթերը։
2․4․6. Ընթացակարգի N 4 ձևին համապատասխան եզրակացության հիման վրա Նախարարության հետ կնքելու Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2010 թվականի մայիսի 18-ի N 346-Ն հրամանով հաստատված հանձնման-ընդունման ակտը։
2․4․7․ Ներկայացված փաստաթղթերում ընթացակարգով սահմանված պահանջների խախտումներ հայտնաբերվելու դեպքում խախտումները հայտնաբերելու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում խախտումների մասով տրամադրված սուբսիդավորման գումարը վերադարձնել Նախարարություն՝ համապատասխան հաշվեհամարին՝ կիրառելով Կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի նոյեմբերի 9-ի N 283-Ն որոշումը։
2.4.8. Խստորեն պահպանել Միջոցառման պահանջները։
3. ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
3.1. Տնտեսավարողին վճարումներն իրականացվում են մթերված խաղողի առնվազն 800 տոննա և ավելի ամբողջ քանակի համար՝ Տնտեսավարողի մթերման կետի տեղակայման վայրի մարզպետի աշխատակազմից ստացված ընթացակարգի N 4 ձևին համապատասխան եզրակացության հիման վրա՝ եզրակացությունը ստանալու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում։
3․2. Սուբսիդավորման գումարը հաստատուն է, և Տնտեսավարողն իրավունք չունի պահանջելու ավելացնել, իսկ Նախարարությունը նվազեցնել այդ գումարը։
3.3. Նախարարությունը 3.1-ին կետում նշված սուբսիդավորման գումարները փոխանցում է Տնտեսավարողի հաշվարկային հաշվին՝ անկանխիկ եղանակով։
3.4. Նախարարության կողմից Միջոցառման գծով գումարների բացակայության դեպքում գումարները կվճարվեն դրանց առկայության դեպքում՝ փոփոխված ժամկետներով։
3.5. Այն դեպքում, երբ ակնկալվող սուբսիդավորման գումարի չափը գերազանցում է տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով աջակցության տրամադրման համար հատկացված գումարի մնացորդը, ապա տվյալ սուբսիդավորման գումարը տրամադրվում է մասնակի՝ տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով աջակցության տրամադրման համար հատկացված գումարի մնացորդի չափով։
4. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
4.1. Պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման և ոչ պատշաճ կատարման դեպքում Կողմերը պատասխանատվություն են կրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։
5. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ
5.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից, տարածվում է 2026 թվականի հոկտեմբերի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմերի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքում արձանագրված Վայոց ձորի մարզից փաստացի մթերված Արենի տեսակի խաղողի ծավալների վրա և գործում է մինչև Միջոցառման շրջանակներում առաջացած պարտավորությունների ամբողջական կատարման ժամկետի ավարտը։
6. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ԵՎ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ
6.1. Պայմանագիրը կարող է փոփոխվել և լուծվել կողմերի համաձայնությամբ՝ Միջոցառման դրույթների պահպանմամբ։ Պայմանագրի փոփոխման կամ լուծման վերաբերյալ համաձայնագիրը կնքվում է գրավոր։
7. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ
7.1. Պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։ Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով։
8. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)
8.1. Պայմանագրով նախատեսված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է պայմանագիրը կնքելուց հետո և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել։ Այդպիսի իրավիճակներն են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրության հայտարարումը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարումը։ Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է 3 ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը՝ դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին։
9. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
9.1. Պայմանագիրը կնքված է հայերեն լեզվով, երկու օրինակից և ..... էջից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:
9.2. Պայմանագրով չնախատեսված դրույթները կարգավորվում են Միջոցառումով սահմանված պահանջներով։
11. ԿՈՂՄԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
|
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ |
ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ |
|
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Գտնվելու վայրը` 0010, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5 ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչություն Հ/Հ ................................ ՀՎՀՀ 02698604 ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար ՀԱՅԿԱԶ ՆԱՍԻԲՅԱՆ
____________________ (ստորագրություն) Կ. Տ. |
..................................................... (Տնտեսավարողի անվանումը) Գտնվելու վայրը...................................... .................................................... ՀՎՀՀ....................................... Հեռ.................................... Հ/Հ.................................. ......................................................... (Տնտեսավարողի ներկայացուցչի պաշտոնը, անունը, ազգանունը)
____________________ (ստորագրություն) Կ. Տ. |
|
Հավելված 20..... թ․ ..................... .............-ին կնքված N ……………………………. պայմանագրի
Հաստատում եմ ............................................................. (պաշտոնը) ............................................................. (անունը, ազգանունը) ............................................................. (ստորագրությունը) ............................................................. (ամսաթիվը) |
|
Նախարարություն՝ |
Տնտեսավարող՝ |
|
___________________________ ___________________________ Գտնվելու վայրը _____________ ՀՀ _______________________ __________________________ ՀՎՀՀ _____________________
|
___________________________ ___________________________ Գտնվելու վայրը _____________ ՀՀ _______________________ __________________________ ՀՎՀՀ _____________________ |
Ա Կ Տ N
ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ
___ ______________ 20.…. թ.
Պայմանագրի անվանումը`
…………………………………………………………………………………..…………………………………………
…………………………………………………………………………..․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
Պայմանագրի կնքման ամսաթիվը` …… ………………. 20…. թ.
Պայմանագրի համարը` ……………..
…………………………………......………….(այսուհետ` Նախարարություն)` ի դեմս ……………....……-ի
(սուբսիդիա տրամադրող ՀՀ պետական կառավարման մարմինը)
և …………………………...........….. (այսուհետ` Տնտեսավարող)` ի դեմս …………………………… -ի(սուբսիդիա ստացող իրավաբանական անձը)
կազմեցին սույն ակտը հետևյալի մասին.
Պայմանագրի շրջանակներում Տնտեսավարողը …… ………………………. 20…. թ.-ից մինչև
…… ………………… 20…..թ.-ն ընկած ժամանակահատվածում համաձայն … …………. 20…. թ.
N …… եզրակացության1) իրականացրել է հետևյալ աշխատանքները.
|
Համառոտ նկարագիրը |
Քանակը |
Նվազագույն շահավետ գինը` մեկ միավորի հաշվարկով (դրամ) |
Մեկ միավորի գինը (դրամ) |
Մեկ միավորի համար տրամադրվող սուբսիդիայի չափը (դրամ) |
Վճարման ենթակա գումարը (դրամ) |
Վճարման վերջնաժամկետը` ամիսը, ամսաթիվը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 ≤ 3-4 |
6=2x5 |
7 |
|
Ընդամենը |
1) հանձնման-ընդունման ակտի համար հիմք հանդիսացող … …………. 20…. թ. N …… եզրակացությունը հանդիսանում է սույն ակտի անբաժանելի մաս
|
ՀՀ էկոնոմիկայի նախարարության |
||
|
.................................................. (նշել ստորաբաժանման անունը) |
................................................. (Տնտեսավարողի ներկայացուցչի պաշտոնը) | |
|
…………………………………… (ստորագրությունը) |
…………………………………… (ստորագրությունը) | |
|
…………………………………… (ազգանունը, անունը) |
…………………………………… (ազգանունը, անունը) | |
|
Կ.Տ. |
Կ.Տ. |
Ձև N 4
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն N ____
................................................…………………………....-ԻՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ
(նշել տնտեսավարողի անվանումը)
ՄԱՐԶԻՑ 1 ԿԻԼՈԳՐԱՄԸ ՆՎԱԶԱԳՈՒՅՆԸ 210 ԴՐԱՄՈՎ ԱՌՆՎԱԶՆ 800 ՏՈՆՆԱ ԵՎ ԱՎԵԼԻ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՄԲ ՄԹԵՐՎԱԾ (ԳՆՎԱԾ) ԱՐԵՆԻ ՏԵՍԱԿԻ ԽԱՂՈՂԻ ԴԻՄԱՑ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության .................... մարզպետի աշխատակազմ
|
ներկայացված .................................-ի (ՀՎՀՀ` ....................) (նշել Տնտեսավարողի անվանումը) |
2026 թվականի ...........................-ի (նշել ամիսը և օրը) |
Փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներով տնտեսավարողը 2026 թվականի
|
.........................-ից մինչև 2026 թվականի ..........................-ն ընկած ժամանակահատվածում (նշել ամիսը և օրը) (նշել ամիսը և օրը) |
|
Վայոց ձորի մարզից 1 կիլոգրամը նվազագույնը 210 դրամով մթերել (գնել) է ................ տոննա Արենի տեսակի
|
խաղող, որի համար նախատեսված սուբսիդավորման գումարը կազմում է ...................................... (նշել գումարի չափը թվերով) |
|
(..............…........) դրամ և այդ չափով սուբսիդավորումը ենթակա է վճարման։
(նշել գումարի չափը տառերով)
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ------------------ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ --------------------------------------------- ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
||
|
------------------------------------------------------- (անունը, ազգանունը) |
................................. (ստորագրությունը) |
|
| ___ __________ 2026 թ. | ||
|
Կ.Տ.1) |
1) Եզրակացությունը ստորագրող անձի ստորագրությունը վավերացվում է մթերման կետի տեղակայման վայրի մարզպետի աշխատակազմի կնիքով։
Ձև N 5
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
-----------------------------------------------------------------------------------------------------
(Տնտեսավարող սուբյեկտի անվանումը և մթերման կետը)
կողմից Վայոց ձորի մարզից մթերված (գնված) Արենի տեսակի խաղողի քանակների մասին
|
Ամսաթիվը (օր, ամիս, տարի) |
Շահառուի անվանումը կամ անունը, ազգանունը |
Շահառուի ՀՎՀՀ-ն կամ անձնագրի սերիան կամ ն/ք համարը |
Շահառուի հեռախոսա-համարը |
Խաղողի գնման պայմա-նագրի համարը |
Խաղողի տնկարկի տեղա-կայման համայնքը |
Խաղողի տնկարկի տեղա-կայման բնակա-վայրը |
Խաղողի տնկարկի չափը՝ ըստ պայմա-նագրի (հա) |
Հանձնած խաղողի քանակը (կգ) |
Մթերման (գնման) 1 կգ-ի գինը (դրամ) |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
|
Ստորագրող1) ............................ (պաշտոնը) |
.................................. (անունը, ազգանունը) |
Ստորագրող2) ............................ (պաշտոնը) |
.................................. (անունը, ազգանունը) |
|
....................................... (ստորագրությունը) |
|||
|
..... ..................... 2026 թ. Կ.Տ. |
Ստորագրող** ............................ (պաշտոնը) |
.................................. (անունը, ազգանունը) |
1) Ստորագրվում է տնտեսավարող սուբյեկտի կողմից լիազորված անձի կողմից ընթացակարգի 3-րդ, 8-րդ և 9-րդ կետերով նախատեսված դեպքերում։
2) Ստորագրվում է ընթացակարգի 15-րդ կետի շրջանակներում իրականացվող մշտադիտարկում իրականացնող անձի և տնտեսավարող սուբյեկտի կողմից լիազորված անձի կողմից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Խաչատրյան |
|
16.11.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2026 թվականի նոյեմբերի 12-ի N 1660-Լ որոշման |
Կ Ա Ր Գ
2026 ԹՎԱԿԱՆԻ ԱՐԵՆԻ ՏԵՍԱԿԻ ԽԱՂՈՂԻ ՄԹԵՐՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻՑ ՄԹԵՐՎՈՂ ԽԱՂՈՂԻ ՔԱՆԱԿՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
1. 2026 թվականի Արենի տեսակի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառման շրջանակներում Վայոց ձորի մարզից մթերվող խաղողի քանակների փաստաթղթավորման և տեղեկատվության տրամադրման կարգի (այսուհետ` կարգ) գործողությունը տարածվում է միջոցառման շրջանակներում առնվազն 800 տոննա և ավելի քանակությունը նվազագույնը 210 դրամով Արենի տեսակի խաղողի մթերումներ իրականացնող իրավաբանական անձանց (այսուհետ՝ տնտեսավարող սուբյեկտ) վրա:
2. Կարգով հաստատվում են տնտեսավարող սուբյեկտների կողմից Վայոց ձորի մարզից գնված Արենի տեսակի խաղողի քանակների փաստաթղթավորման և նախարարությանն ու մարզպետների աշխատակազմերին (այսուհետ՝ լիազոր մարմիններ) ներկայացվող տեղեկատվության ձևը, ներկայացման ժամկետները և լրացման կարգը:
2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
3. Լիազոր մարմիններին տեղեկատվության տրամադրման նպատակով տնտեսավարող սուբյեկտների կողմից Վայոց ձորի մարզից մթերվող խաղողի քանակների փաստաթղթավորումն իրականացվում է կարգի ձևին համապատասխան։
4. Տնտեսավարող սուբյեկտների Արենի տեսակի խաղողի գնման ժամանակաշրջանում ամենօրյա պարբերականությամբ լիազոր մարմինների էլեկտրոնային փոստերի հասցեներին են ներկայացնում իրենց կողմից Վայոց ձորի մարզից գնված Արենի տեսակի խաղողի քանակների վերաբերյալ Էքսել (Excel) ծրագրով լրացված և տնտեսավարող սուբյեկտի կողմից լիազորված անձի կողմից ստորագրված կամ կնքված տարբերակով տեղեկատվությունը` կարգի ձևին համապատասխան։
5. Կարգի ձևի տեղեկատվությունը ներկայացվում է խաղողի գնում կատարած յուրաքանչյուր օրվա համար՝ մինչև հաջորդող օրվա ժամը 1800-ն։
6. Լիազոր մարմիններն ապահովում են կարգի ձևի տեղեկատվությունում ներառված` առևտրային գաղտնիք համարվող տեղեկատվության գաղտնիությունը:
3. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
7. Կարգի ձևի տեղեկատվությունում ներառվող շահառուի, խաղողի տնկարկի տեղակայման վայրի և գնված խաղողի վերաբերյալ տվյալները պետք է համապատասխանեն շահառուի և տնտեսավարող սուբյեկտների միջև կնքված պայմանագրերում ներառված տվյալներին։
8. Կարգի ձևի տեղեկատվությունը լրացվում և ներկայացվում է հայերենով՝ Սիլֆաեն (Sylfaen) տառատեսակով։
9. Թվային ցուցանիշները լրացվում են թվի տասներորդական մասի ճշտությամբ:
10. Խաղողի տնկարկի տեղակայման վայրի, շահառուի և խաղողի վերաբերյալ տվյալները լրացվում են ճշգրիտ և ամբողջական, որ ապահովվի դրանց նույնականացումը:
Ձև
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
_____________________________________________________________
(Տնտեսավարող սուբյեկտի անվանումը և մթերման կետը)
կողմից Վայոց ձորի մարզից մթերված (գնված) Արենի տեսակի խաղողի քանակների մասին
|
Ամսաթիվը (օր, ամիս, տարի, XX.XX.2026) |
Շահառուի անվանումը կամ անունը, ազգանունը |
Շահառուի ՀՎՀՀ-ն կամ անձնագրի սերիան կամ ն/ք համարը |
Շահառուի հեռախոսա-համարը XXXXXXXX) |
Խաղողի գնման պայմա-նագրի համարը |
Խաղողի տնկարկի տեղա-կայման համայնքը |
Խաղողի տնկարկի տեղա-կայման բնակա-վայրը |
Խաղողի տնկարկի չափը՝ ըստ պայմա-նագրի (հա) |
Հանձնած խաղողի քանակը (կգ) |
Մթերման (գնման) 1 կգ-ի գինը (դրամ) |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
|
Ստորագրող |
|
| ............................
(պաշտոնը) |
…….........................
(անունը, ազգանունը) |
| .......................................
(ստորագրությունը) |
|
| ..... ..................... 2026 թ. | |
|
Կ.Տ. |
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Խաչատրյան |
|
16.11.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |