ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 նոյեմբերի 2026 թվականի N 1701-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1973-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի «Բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի և այն հիվանդությունների ցանկերը, որոնց դեպքում դեղերը շահառուներին հատկացվում են դրանց արժեքի լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ, այդ խմբերի ցանկում ընդգրկված շահառուներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին այդ դեղերի փոխհատուցման և հատկացման կարգը, ինչպես նաև առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում ապահովագրական փաթեթում ներառված դեղերի ծախսերի հատուցման կարգը, ապահովագրական փաթեթում ներառված դեղերի ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N 642-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1973-Ն որոշման 1-ին կետի՝
1) 4-րդ ենթակետով հաստատված N 4 հավելվածի 22-րդ կետի երկրորդ նախադասությունում «հաշվարկման համար» բառերը փոխարինել «և հատուցման գնի ու հատուցման առավելագույն չափի հաշվարկներում» բառերով.
2) 5-րդ ենթակետով հաստատված N 5 հավելվածի 22-րդ կետի երկրորդ նախադասությունում «հաշվարկման համար» բառերը փոխարինել «և հատուցման գնի ու հատուցման առավելագույն չափի հաշվարկներում» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
26.11.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 նոյեմբերի 2026 թվական: