030.0335.06.09
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի ՆՀ-20 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի ապրիլի 23-ի «Հիվանդ զինծառայողների և ազատամարտիկների բժշկական օգնության և սպասարկման հարցերը համակարգող հանրապետական հանձնաժողովի նոր կազմի մասին» ՆՀ-20 հրամանագրում կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) հրամանագրի 1-ին կետի`
- «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ» բառերով.
- «Երևանի քաղաքապետարանի առողջապահության բաժնի պետ» բառերը փոխարինել «Երևանի քաղաքապետարանի առողջապահության և սոցիալական պաշտպանության վարչության պետ» բառերով.
բ) հանձնաժողովի կազմից հանել`
- Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստանի երկրապահ կամավորների միության փոխնախագահին.
- Արտավազդ Սահակյանին.
գ) հանձնաժողովի կազմում ընդգրկել հետևյալ անձանց`
| 
 Ղուկաս Ուլիխանյան  | 
- Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) | 
| 
 Արա Կետիկյան  | 
 - Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ):  | 
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
| 
 Հայաստանի Հանրապետության   | 
 Ռ. Քոչարյան  | 
Երևան 12 հուլիսի 1999 թ. ՆՀ-335  |