ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2001 թվականի հունիսի 29-ին
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ` ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ 0 ՏՈԿՈՍ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑԻՑ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՉԻ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՎ ԳԱՆՁՎՈՒՄ
|
ՀՈԴՎԱԾ 1. |
ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ |
Սույն օրենքով հաստատվում է կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող և ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա ներքոհիշյալ այն ապրանքների ցանկը, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում:
Սույն հոդվածում նշված` 070110000 և 8702 ծածկագրերին դասվող ապրանքների ներմուծման ժամանակ մաքսային մարմինների կողմից ավելացված արժեքի հարկը չի հաշվարկվում և գանձվում, եթե նշված ապրանքները ներմուծվել են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Սույն հոդվածով սահմանված ցանկում ներառված «Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի» 2710 19 210, 2710 19 990, 8471 և 8702 ապրանքային դիրքերի մասով սույն հոդվածի դրույթները տարածվում են միայն այն ապրանքների վրա, որոնք նկարագրված են «Ապրանքի համառոտ անվանումը» սյունակում:
|
Ծածկագիրն ըստ ԱՏԳԱԱ-ի |
Ապրանքի համառոտ անվանումը |
| 0105 | Ընտանի թռչուն` կենդանի, այսինքն` ընտանի հավեր, բադեր, սագեր, հնդկահավեր, ցեսարկաներ |
| 0408 11 800 | ձվի դեղնուց չորացրած` այլ |
| 0701 10 000 | կարտոֆիլի սերմացու` թարմ կամ պաղեցրած |
| 1005 | Եգիպտացորեն |
| 1107 | Ածիկ, բոված կամ չբոված |
| 12 | Յուղատու սերմեր և պտուղներ, այլ սերմեր, պտուղներ և հատիկներ, դեղաբույսեր և բույսեր` տեխնիկական նպատակների համար, ծղոտ և անասնակեր, բացառությամբ` |
| 1201 00 | Սոյայի պտուղներ, կոտորակված կամ չկոտորակված |
| 1208 | Ալյուր մանր և խոշոր աղացվածքի յուղատու մշակաբույսերի սերմերից կամ պտուղներից, բացի մանանեխի սերմերից ստացվածը |
| 1210 | Գայլուկի կոներ, թարմ կամ չորացրած, մանրատած կամ չմանրատած, փոշենման կամ հատիկացված տեսքով. լուպուլին |
| 1211 | Բույսեր և դրանց մասերը (ներառյալ` սերմերն ու պտուղները), օծանելիքային, դեղագործական կամ միջատասպան, ֆունգիցիդային կամ համանման նպատակներով օգտագործվող, թարմ կամ չորացրած, ամբողջական կամ մանրացրած, կոտորակված կամ աղացած |
| 1212 | Եղջերածառի պտուղներ, ծովային և այլ ջրիմուռներ, շաքարի ճակնդեղ և շաքարեղեգ, թարմ, պաղեցրած, սառեցրած կամ չորացրած, մանրատած կամ չմանրատած. պտուղների կորիզներ և միջուկներ, բուսական ծագման այլ մթերքներ (ներառյալ Cichorium intzbus sativum տեսակի եղերդի չբոված արմատները), գլխավորապես սննդային նպատակների համար օգտագործվող, այլ տեղում չնշված |
| 1703 | Մաթ` ստացված շաքարից առանձնացման կամ զտման արդյունքում |
| 23 | Սննդային արդյունաբերության մնացորդներ և թափոններ, պատրաստի կերեր կենդանիների համար, բացառությամբ` |
| 2302 | Հացահատիկային բույսերի կամ լոբազգիների հատիկների մաղելուց, աղալուց կամ այլ ձևով վերամշակելուց ստացված թեփ, մաղուցք, դարման և այլ մնացորդներ, չհատիկացված կամ հատիկացված |
| 2303 | Օսլայի արտադրության թափոններ և համանման թափոններ. ճակնդեղային մզուք, բագասսա (շաքարեղեգի քուսպ) և շաքարի արտադրության այլ մնացորդներ, տակուցք և գարեջրագործության կամ գինեծխեցման այլ մնացորդներ, չհատիկացված կամ հատիկացված |
| 2304 00 000 | Քուսպ և այլ կոշտ թափոններ` ստացված սոյայի յուղազտումից, չաղացած կամ աղացած, չհատիկացված կամ հատիկացված |
| 2306 | Քուսպ և այլ կոշտ թափոններ` ստացված բուսաճարպերի կամ յուղերի զտումից, բացի 2304 կամ 2305 ապրանքային դիրքի թափոններից, չաղացած կամ աղացած, չհատիկացված կամ հատիկացված |
| 2308 00 | Բուսական ծագում ունեցող մթերքներ և բուսական թափոններ, բուսական մնացորդներ և կողմնակի մթերքներ, չհատիկացված կամ հատիկացված` օգտագործվող կենդանիների կերակրման համար, այլ տեղում չնշված կամ չներառված |
| 2401 | Ծխախոտի հումք, ծխախոտի թափոններ |
| 2503 00 | ծծումբ բոլոր տեսակների, բացի սուբլիմացված ծծմբից, նստվածքային կամ կոլոիդային |
| 2519 10 000 | մագնեզիումի կարբոնատ` բնական (մագնեզիտ) |
| 2519 90 100 | մագնեզիումի օքսիդ, բացի կալցինացված բնական մագնեզիումի կարբոնատից |
| 26 | Հանքաքարեր, խարամ և մոխիր, բացառությամբ` |
| 2608 00 000 | ցինկի հանքաքարեր և խտահանքեր |
| 2616 | Թանկարժեք մետաղների հանքաքարեր և խտահանքեր |
| 2619 00 | Խարամ, դրոս (բացի հատիկացված խարամից), հրաթեփ և սև մետաղների արտադրության այլ թափոններ |
| 2707 20 900 | տոլուոլ, այլ նպատակների համար (որպես վառելանյութ չօգտագործվող) |
| 2710 11 310 | ավիացիոն բենզին |
| 2710 19 210 | ավիավառելիք ՏՍ-1 |
| 2710 19 990 | ավիայուղ ՄՍ-8Պ |
| 2711 21 000 | բնական գազ` գազային վիճակում |
| 2712 20 900 | պարաֆին 0,75 զանգ.%-ից պակաս յուղերի պարունակությամբ |
| 2716 00 000 | էլեկտրաէներգիա |
| 2807 00 | Ծծմբական թթու. օլեում (ծխացող ծծմբական թթու) |
| 2820 | Մանգանի օքսիդներ |
| 2822 00 000 | Կոբալտի օքսիդներ և հիդրոքսիդներ. կոբալտի տեխնիկական օքսիդներ |
| 2824 | Կապարի օքսիդներ. կապարային սուսր (կարմիր և նարնջագույն) |
| 2825 | Հիդրոզին և հիդրոքսիլամին և դրանց անօրգանական աղեր. անօրգանական այլ հիմքեր. այլ մետաղների օքսիդներ, հիդրոքսիդներ և պերօքսիդներ |
| 2829 | Քլորատներ և պերքլորատներ. բրոմատներ և պերբրոմատներ. յոդատներ և պերյոդատներ |
| 2831 | Երկթիոնիտներ և սուլֆաթթուներ |
| 2832 | Սուլֆիտներ. թիոսուլֆատներ |
| 2836 | Կարբոնատներ. պերօքսոկարբոնատներ (պերկարբոնատներ). ամոնիումի տեխնիկական կարբոնատ` ամոնիումի կարբոնատ պարունակող |
| 2837 | Ցիանիդներ, ցիանիդօքսիդներ, կոմպլեքսային ցիանիդներ |
| 2844 | Քիմիական ռադիոակտիվ էլեմենտներ և ռադիոակտիվ իզոտոպներ (ներառյալ` տրոհվող կամ վերաարտադրվող քիմիական էլեմենտներն ու իզոտոպները) և դրանց միացություններ. խառնուրդներ և մնացորդներ |
| 2848 00 000 | Ֆոսֆիդներ` որոշակի կամ անորոշ քիմիական բաղադրության, բացի ֆեռոֆոսֆորից |
| 2902 30 900 | կոլուոլ` այլ նպատակների համար |
| 29 11 000 | Ացետալներ և կիսաացետալներ, թթվածին պարունակող ֆունկցիոնալ այլ խումբ պարունակող կամ չպարունակող և դրանց հալոգենացված սուլֆինացված նիտրացված կամ նիտրոզիրացված ածանցյալներ |
| 2922 | Ամինոմիացություններ` թթվածին պարունակող ֆունկցիոնալ խումբ ընդգրկող |
| 2930 | Ծծմբաօրգանական միացություններ |
| 3002 | Մարդկային արյուն. կենդանական արյուն` պատրաստված բուժական, կանխարգելային և ախտորոշման նպատակներով օգտագործելու համար. վարակամերժ շիճուկներ (հակաշիճուկներ), արյան այլ թորամասեր և բարեփոխված վարակամերժ նյութեր, այդ թվում` ստացված բիոտեխնոլոգիական ճանապարհով, պատվաստանյութեր, թույներ, աճեցրած մանրէներ (բացի խմորասունկերից) և համանման նյութեր |
| 31 | Պարարտանյութեր, բացառությամբ` |
| 3101 00 000 | Կենդանական կամ բուսական ծագում ունեցող պարարտանյութեր` խառնուրդված կամ չխառնուրդված, քիմիապես վերամշակված կամ չվերամշակված. պարարտանյութեր` ստացված բուսական և կենդանական ծագում ունեցող մթերքները խառնուրդելու կամ քիմիական մշակման ենթարկելու միջոցով |
| 3302 10 | սննդի արդյունաբերության կամ ըմպելիքների արտադրության համար օգտագործվող հոտավետ նյութեր և խառնուրդներ և մեկ կամ ավելի այդպիսի նյութերի հիմքով խառնուրդներ (ներառյալ` սպիրտային լուծույթները), օգտագործվող որպես արդյունաբերական հումք, հոտավետ նյութերի հիմքով այլ պատրաստուկներ, օգտագործվող ըմպելիքների արտադրության համար |
| 3302 90 900 | 3302 դիրքին դասվող այլ ծածկագրերում չնշված հոտավետ նյութեր և խառնուրդներ |
| 3603 00 | Բիկֆորդյան քուղեր, ճայթեցնող քուղեր, հարվածող կամ ճայթեցնող հրապատիճներ, բռնկիչներ, էլեկտրաճայթիչներ |
| 3807 00 | Փայտաձյութ. փայտաձյութից ստացված յուղեր, փայտի տոգորանյութ, նավթափայտային, բուսական կուպր, կուպր գարեջուր եփելու համար և բևեկնախեժի, խեժաթթուների կամ բուսական կուպրի հիմքով համանման արտադրանք |
| 3817 00 | Ալկիլբենզոլներ խառնած և ալկիլնավթալին խառնած, բացի 2707 կամ 2902 ապրանքային դիրքի ապրանքներից |
| 3818 | Քիմիական էլեմենտներ` լեգիրացված, նախատեսված էլեկտրոնիկայում օգտագործելու համար` սկավառակաձև, թիթեղաձև կամ նմանատիպ ձևերով. քիմիական լեգիրացված միացություններ` նախատեսված էլեկտրոնիկայում օգտագործելու համար |
| 3824 | Պատրաստի կապակցանյութ` ձուլակաղապարների և ձուլակաղապարաձողերի արտադրության համար. քիմիական ապրանքներ և պատրաստուկներ` քիմիական կամ հարակից արդյունաբերության ճյուղերի (ներառյալ` բնական մթերքների խառնուրդներից բաղկացած պատրաստուկները), այլ տեղում չհիշատակված կամ չներառված, բացառությամբ` |
| 3824 90 400 | լաքերի և համանման ապրանքների բարդ, անօրգանական լուծիչներ և նոսրացուցիչներ |
| 3825 | Քիմիական արդյունաբերության կամ արդյունաբերության հարակից ճյուղերի մնացորդային արտադրանք այլ տեղում չհիշատակված կամ չներառված. քաղաքային տնտեսության թափոններ, խողովակաջրերի շլամ (խողովակախյուս). այլ թափոններ` նշված ԱՏԳ ԱԱ-ի 38-րդ ապրանքային խմբի համար արված 6-րդ ծանոթագրությունում |
| 3901 | Էթիլենի պոլիմերներ սկզբնական ձևերով |
| 3902 | Պրոպիլենի կամ այլ օլեֆինների պոլիմերներ սկզբնական ձևերով |
| 3903 | Ստիրոլի պոլիմերներ սկզբնական ձևերով |
| 3904 | Վինիլքլորիդի կամ այլ հալոգենացված օլեֆինների պոլիմերներ սկզբնական ձևերով |
| 3905 | Վինիլացետատի կամ այլ բարդ վինիլային եթերների պոլիմերներ սկզբնական ձևերով, այլ վինիլային պոլիմերներ սկզբնական ձևերով |
| 3906 | Ակրիլային պոլիմերներ սկզբնական ձևերով |
| 3909 | Ամինաալդեհիդային խեժեր, ֆենոլաալդեհիդային խեժեր և պոլիուրեթաններ սկզբնական ձևերով |
| 3910 | Սիլիկոններ սկզբնական ձևերով |
| 3916 20 100 | Միաթել` լայնական հատվածքով 1 մմ-ից ավելի, ձողիկներ, կաղապարաձողեր և ձևավոր պրոֆիլներ` մշակած կամ չմշակած մակերևույթով, բայց այլ մշակման չենթարկված, պոլիվինիլքլորիդից |
| 4001 | Բնական կաուչուկ, բալատա, գուտապերչ, գվայուլա, չիկլ և համանման բնական խեժեր` սկզբնական ձևերով կամ թիթեղների, թերթերի կամ շերտերի կամ ժապավենների տեսքով |
| 4003 00 000 | Վերականգնված կաուչուկ` սկզբնական ձևերով կամ թիթեղների, թերթերի կամ շերտերի, կամ ժապավենների տեսքով |
| 4005 | Չվուլկանացված ռետինային խառնուրդ` սկզբնական ձևերով կամ թիթեղների, թերթերի կամ շերտերի կամ ժապավենների տեսքով |
| 4010 | Փոխարկիչ ժապավեններ կամ շարժափոկեր կամ բելթինգ (ռետինացված գործվածք փոկերի համար) վուլկանացված ռետինից |
| 41 | Անմշակ կաշվե հումք (բացի բնական մորթուց) և կաշի, բացառությամբ` |
| 4104 | Խոշոր եղջերավոր անասունների (ներառյալ` գոմեշները) կամ ձիազգի կենդանիների դաբաղած կաշի կամ կաշվե կրաստ` առանց մազածածկույթի, երկտակված կամ չերկտակված, բայց առանց հետագա մշակման |
| 4105 | Դաբաղած կաշի կամ կաշվե կրաստ` ոչխարի կամ գառան մորթուց, առանց բրդե ծածկույթի, երկտակված կամ չերկտակված, բայց առանց հետագա մշակման |
| 4106 | Կաշի` այծերի կամ ուլիկների մորթուց, առանց մազածածկույթի, բացի 4108 կամ 4109 ապրանքային դիրքերի կաշիներից |
| 4107 | Կաշի` դաբաղումից հետո լրացուցիչ մշակված կամ կաշվե կրաստի տեսքով, ներառյալ` մշակվածը մագաղաթի տեսքով` խոշոր եղջերավոր անասունների (ներառյալ` գոմեշները) կամ ձիազգի կենդանիների կաշվից, առանց մազածածկույթի, երկտակված կամ չերկտակված, բացի 4114 դիրքում դասակարգվող կաշվից |
| 4113 | Կաշի |
| 4114 | Թավշակաշի (ներառյալ` համակցված թավշակաշին), լաքապատ կաշի և մակաշերտված լաքապատ կաշի, մետաղացված կաշի |
| 4115 | Համակցված կաշի, բնական կաշվի կամ կաշվային մանրաթելերի նրբաթելերի հիմքով, թիթեղներով, թերթերով կամ շերտերով կամ ժապավեններով, գլանափաթեթներով կամ ոչ գլանափաթեթներով, բնական կամ համակցված կաշվի կտորտանք և այլ թափոններ` կաշվե ապրանքների արտադրության համար ոչ պիտանի, կաշվի փոշի և ալյուր |
| 4403 | Անտառանյութեր` չմշակված, կեղևահանված կամ կեղևը չհանված կամ մատղաշ կեղևով, կոպիտ քառատաշված կամ չքառատաշված |
| 4404 | Փայտանյութ տակառագործական. ճեղքված գերաններ, ցցագերաններ, ցցեր և սյուներ փայտից` սրված, բայց երկայնքով չսղոցված. անտառանյութեր` կոպիտ շրջատաշված, բայց չսրված, չկորացված կամ այլ եղանակով չմշակված, օգտագործվող ձեռնափայտերի, մտրակների, հովանոցների, գործիքների բռնակների և համանման պատրաստվածքների արտադրության համար, փայտանյութ` կեղևահանված և համանման |
| 4406 | Փայտակոճղեր` երկաթուղային և տրամվայի գծերի համար |
| 4801 00 000 | Լրագրային թուղթ` գլանափաթեթներով կամ թերթերով |
| 4805 12 000 | Ոչ կավճապատ թուղթ ծղոտե զանգվածից ծալքավորման համար, գլանափաթեթներով կամ թերթերով` առանց հետագա մշակման կամ մշակված, ինչպես դա նշված է 48 ապրանքային խմբի 3-րդ ծանոթությունում |
| 4805 19 100 | Այլ, ոչ կավճապատ թուղթ ծալքավորման համար` Wellenstoff, գլանափաթեթներով կամ թերթերով, առանց հետագա մշակման կամ մշակված, ինչպես դա նշված է 48 ապրանքային խմբի 3-րդ ծանոթությունում |
| 4805 19 900 | Այլ, ոչ կավճապատ թուղթ ծալքավորման համար` գլանափաթեթներով կամ թերթերով` առանց հետագա մշակման կամ մշակված, ինչպես դա նշված է 48 ապրանքային խմբի 3-րդ ծանոթությունում |
| 4805 40 000 | Ոչ կավճապատ քամիչ թուղթ և քամիչ ստվարաթուղթ` գլանափաթեթներով կամ թերթերով առանց հետագա մշակման կամ մշակված ինչպես դա նշված է 48 ապրանքային խմբի 3-րդ ծանոթությունում |
| 4805 92 910 | Այլ ոչ կավճապատ թուղթ ծալքավորված թղթի և ստվարաթղթի համար 1մ2 համար 150գ ավելի, բայց 225գ պակաս զանգվածով, գլանափաթեթներով կամ թերթերով` առանց հետագա մշակման կամ մշակված, ինչպես դա նշված է 48 ապրանքային խմբի 3-րդ ծանոթությունում |
| 4813 | Ծխախոտաթուղթ` կտրված կամ չկտրված` ըստ չափի կամ գրքույկների կամ խողովակների ձևով |
| 4823 90 500 | Այլ թուղթ, ստվարաթուղթ, թաղանթանյութի բամբակ և թաղանթանյութի մանրաթելից պաստառներ` չափով կտրած, թղթանյութի զանգվածից, թղթից, ստվարաթղթից, թաղանթանյութի բամբակից և թաղանթանյութի այլ մանրաթելերի պաստառներից արտադրանք, ըստ չափի կամ ձևի պատրաստած |
| 4901 | Տպագիր գրքեր, բրոշյուրներ, թերթիկներ համանման տպագիր նյութեր` բրոշյուրացված կամ առանձին թերթերի տեսքով |
| 4904 00 000 | Նոտաներ` տպագիր կամ ձեռագիր, կազմված կամ չկազմված, ձևավորված կամ չձևավորված |
| 5002 00 000 | Հումք-մետաքս (չոլորած) |
| 5005 00 | Մանվածք մետաքսե մնացորդներից` մանրածախ վաճառքի համար, չբաժնեծրարված |
| 51 | Բուրդ, կենդանիների բարակ կամ կոշտ մազ, ձիու մազից մանվածք և գործվածք, բացառությամբ` |
| 5101 | Բուրդ` խոզանակային կամ սանդերքային գզման չենթարկված |
| 5102 | Կենդանիների մազ` բարակ կամ կոշտ, սանդերքագզման կամ սանրագզման չենթարկված |
| 5106 | Բրդյա մանվածք մեքենայական մանման, մանրածախ վաճառքի համար, չբաժնեծրարված |
| 5107 | Սանրված բրդյա մանվածք, մանրածախ առևտրի համար չբաժնեծրարված |
| 5109 | Մանվածք բրդից կամ կենդանիների նուրբ մազերից, բաժնեծրարված մանրածախ վաճառքի համար |
| 5111 | Գործվածքներ բրդյա մեքենայական մանվածքից կամ կենդանիների նուրբ բրդի մեքենայական մանվածքից |
| 5112 | Գործվածքներ սանրագզած բրդի մանվածքից կամ կենդանիների սանրագզած նուրբ բրդի մանվածքից |
| 5203 | Բամբակի մանրաթել, գզած կամ սանդերքագզած |
| 5305 | Կոկոսյան ընկույզի թելիկներ, աբակայի, ռամայի և այլ բուսական տեքստիլ թելեր, այլ տեղերում չհիշատակված և չներառված, հումքի տեսքով կամ մշակված, բայց չմանված, թափոններ և քոլք, ներառյալ` մանվածքի թափոնները և մանրացված հումքը |
| 5306 | Վուշի մանվածք |
| 5311 | Գործվածք այլ բուսական տեքստիլ թելերից. գործվածք թղթյա մանվածքից |
| 5405 00 000 | Միաթելեր արհեստական` 67 դեցիտեքս կամ ավելի գծային խտության և 1մմ ոչ ավելի լայնական հատվածքով, հարթ և համանման թելեր (օրինակ` արհեստական ծղոտիկ) արհեստական մանածագործական նյութերից` 5մմ ոչ ավելի լայնության |
| 5505 | Քիմիական մանրաթելերի թափոններ (ներառյալ` սանրային քոլքը, մանվածքային թափոնները և մանրացված հումքը) |
| 5506 | Սինթետիկ մանրաթելեր, ենթարկված սանդերքագզման, սանրագզվածքի կամ մանվածքի համար այլ կերպ նախապատրաստված |
| 5507 00 000 | Արհեստական մանրաթելեր, ենթարկված սանդերքագզման, սանրագզվածքի կամ մանվածքի համար այլ կերպ նախապատրաստված |
| 5510 | Մանվածք արհեստական մանրաթելերից (բացի կարի թելերից), մանրածախ առևտրի համար չկշռաբաշխված |
| 5511 | Մանվածք քիմիական մանրաթելերից (բացի կարի թելերից), մանրածախ առևտրի համար կշռաբաշխված |
| 5605 00 000 | Թել մետաղացված, տրեզավոր կամ ոչ տրեզավոր, մանածագործական թել կամ հարթ թել կամ 5404 կամ 5405 ապրանքային դիրքի նմանատիպ թել հանդիսացող, համակցված մետաղի հետ` թելի, շերտի կամ ժապավենի կամ փոշու տեսքով, կամ մետաղով պատված |
| 6006 | Տրիկոտաժե պաստառներ մեքենայագործ կամ ձեռագործ,այլ |
| 6812 90 100 | քաղաքացիական ավիացիայի համար նախատեսված և 6812 դիրքին դասվող այլ ծածկագրերում չնշված մշակված ասբեստային մանրաթել, խառնուրդներ` ասբեստի կամ ասբեստի և մագնեզիումի կարբոնատի հիմքով, ապրանքներ այդ խառնուրդներից կամ ասբեստից, ամրանավորված կամ չամրանավորված, բացի 6811 կամ 6813 ապրանքային դիրքի ապրանքներից |
| 7001 00 | Ապակու ջարդոն, ապակու մնացուկ և ապակու այլ մնացորդներ, ապակե բլոկ |
| 7003 | Ապակի` ձուլածո կամ գլոցված, թերթավոր կամ պրոֆիլացված` կլանող, անդրադարձնող կամ չանդրադարձնող շերտեր ունեցող կամ չունեցող, բայց որևէ այլ եղանակով չմշակված |
| 7010 90 100 | Ապակե բանկաներ պահածոյացման համար (բանկաներ ստերիլիզացման համար) |
| 7012 | Ապակյա անոթներ թերմոսների կամ այլ վակուումային տարաների համար |
| 7015 | Ապակիներ ժամացույցների համար և համանման ապակիներ, տեսողությունը ուղղող կամ չուղղող ակնոցների ապակիներ, կորացված, գոգավոր փոսիկացված կամ նմանատիպ ապակիներ, օպտիկական չմշակված, դատարկ ապակեգնդեր և դրանց սեգմենտներ նշված ապակիների պատրաստման համար |
| 71 | Մարգարիտ` բնական կամ աճեցված, թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ, մետաղներ` երեսապատված թանկարժեք մետաղներով և իրեր դրանցից, զարդեղեն (բիժուտերիա), մետաղադրամներ, բացառությամբ` |
| 7112 | Թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով երեսպատված մետաղների թափոններ և ջարդոն, այլ թափոններ և ջարդոն թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղների միացություններ պարունակող, հիմնականում օգտագործվող թանկարժեք մետաղների կորզման համար |
| 7116 | Ապրանքներ բնական կամ աճեցրած մարգարիտից, թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարերից (բնական, արհեստական կամ վերականգնված) |
| 7201 | Չուգուն վերափոխված և հայելային ձուլակոճղերով, մետաղակոճղերով կամ այլ նախնական ձևերով |
| 7202 | Ֆեռոհամահալվածքներ |
| 7203 | Երկաթի հանքաքարից ուղղակի վերականգնմամբ ստացված արտադրանք և այլ սպունգային երկաթ` կտորներով, բովագնդիկներով կամ նմանատիպ ձևերով, երկաթ հիմնական տարրերի 99.94 ծավալային % նվազագույն պարունակությամբ` կտորներով, բովագնդիկներով կամ նմանատիպ ձևերով |
| 7210 12 110 | սպիտակ թիթեղ |
| 7210 49 100 | առանց հետագա մշակման, բացի մակերեսի մշակումը կամ պարզապես կտրատումը նախապատրաստուկների համար, բացի ուղղանկյունիները (ներառյալ` քառակուսիները) |
| 7212 | Գլանվածք` հարթ, երկաթից կամ չլեգիրացված պողպատից 600 մմ-ից պակաս լայնությամբ երեսպատված գալվանական կամ այլ ծածկույթով |
| 7218 | Պողպատ` կոռոզիադիմացկուն, ձուլակտորներով կամ այլ նախնական ձևերով. կիսաֆաբրիկատներ կոռոզիադիմացկուն պողպատից |
| 7221 00 | Ձողեր` տաք գլոցման, ազատ փաթաթվածքի փաթույթներով, կոռոզիադիմացկուն պողպատից |
| 7225 | Գլանվածք` հարթ, այլ լեգիրացված պողպատներից` 600 մմ կամ ավելի լայնությամբ |
| 7226 | Գլանվածք` հարթ, այլ լեգիրացված պողպատներից` 600 մմ-ից պակաս լայնությամբ |
| 7227 | Ձողեր` տաք գլոցման, ազատ փաթաթվածքի փաթույթներով, այլ լեգիրացված պողպատներից |
| 7302 | Արտադրատեսակներ սև մետաղներից, տրամվայի կամ երկաթուղային գծերի համար օգտագործվող, ռելսեր, զուգառելսեր և ատամնավոր ռելսեր, ուղեփոխման ռելսեր, փակ փոխհատման ուղեփոխիչներ, ուղեփոխման մետաղաձողեր և այլ ընդլայնական միացումներ, մետաղակոճեր, կցվանքային մակադիրներ և տակդիրներ, սեպեր հենասալեր, կեռիկային ռելսային հեղյուսներ, բարձեր և առձգիչներ, հենոցներ, լայնադրակներ և այլ դետալներ, նախատեսված ռելսերի միացման կամ ամրացման համար |
| 7408 | Պղնձե լար |
| 7416 00 000 | Պղնձե զսպանակներ |
| 7419 | Պղնձից առարկաներ, այլ |
| 75 | Նիկել և նիկելից ապրանքներ, բացառությամբ` |
| 7504 | Նիկելի փոշի և թեփուկներ |
| 7505 | Ձողեր, պրոֆիլներ, լար նիկելից |
| 7506 | Նիկելից սալեր, թերթեր, շերտեր (կամ ժապավեններ) և նրբաթիթեղ |
| 7507 | Նիկելից խողովակներ, փողրակներ և կցամասեր դրանց համար (օրինակ` օղագոտիներ, ծունկեր, կցաշուրթեր) |
| 7508 | Նիկելից այլ արտադրատեսակներ |
| 76 | Ալյումին և ալյումինից ապրանքներ, բացառությամբ` |
| 7607 20 | Ալյումինի նրբաթիթեղ (առանց հիմքի կամ թղթի, ստվարաթղթի, պլաստմասսայի կամ համանման նյութերի հիմքով) հաստությամբ (չհաշված հիմքը) 0,2 մմ-ից ոչ պակաս հիմքով |
| 7608 | Խողովակներ և փողակներ ալյումինից |
| 7609 00 000 | Կցամասեր` ալյումինից խողովակների և փողրակների համար (օրինակ` օղագոտիներ, ծունկեր, կցաշուրթեր) |
| 7610 | Ալյումինե մետաղակառուցվածքներ (բացի 9406 ապրանքային դիրքի հավաքովի շինարարական մետաղակառուցվածքներից) և դրանց մասեր (օրինակ` կամուրջներ և դրանց սեկցիաներ, աշտարակներ, վանդակավոր կայմեր, ծածկեր տանիքների համար, շինարարական ֆերմաներ, դռներ, պատուհաններ և դրանց շրջանակներ, դռան շեմեր, շերտափեղկեր, հենարաններ և հենասյուներ), թիթեղներ, ձողեր, պրոֆիլներ, խողովակներ և նմանատիպ արտադրանք ալյումինից` նախատեսված մետաղակառուցվածքներում օգտագործելու համար |
| 7611 00 000 | Ալյումինե գլանատակառներ, ցիստեռններ, բաքեր և համանման տարողություններ ցանկացած նյութերի համար (բացի սեղմված և հեղուկացված գազից) 300լ-ից ավելի տարողությամբ, երեսպատումով կամ ջերմամեկուսացումով կամ առանց դրանց, առանց մեխանիկական կամ ջերմատեխնիկական սարքավորումների |
| 7612 | Ալյումինե ցիստեռններ, տակառներ, թմբուկներ, տուփեր, արկղեր և համանման տարողություններ (ներառյալ` ոչ հավաքովի կամ հավաքովի գլանաձև տարողությունները) ցանկացած նյութի համար (բացի սեղմված կամ հեղուկացված գազից), 300լ-ից ոչ ավելի տարողությամբ, երեսպատումով կամ ջերմամեկուսացումով կամ առանց դրանց, առանց մեխանիկական կամ ջերմատեխնիկական սարքավորումների |
| 7614 | Ալյումինե ոլորված լարեր, ճոպաններ, հյուսածո քուղեր և համանման ապրանքներ, առանց էլեկտրական մեկուսացման. |
| 78 | Կապար և ապրանքներ` կապարից, բացառությամբ` |
| 7801 | Կապար չմշակված |
| 7804 | Կապարե սալեր, թերթեր, շերտեր, պրոֆիլներ (կամ ժապավեններ) և նրբաթիթեղ. կապարի փոշի և թեփուկներ |
| 7806 00 | Կապարից այլ ապրանքներ |
| 79 | Ցինկ և ապրանքներ` ցինկից, բացառությամբ` |
| 7901 | Ցինկ չմշակված |
| 7903 | Ցինկի փոշի և թեփուկներ |
| 7904 00 000 | Ցինկի ձողեր, պրոֆիլներ և լար |
| 7907 00 000 | Ցինկից այլ ապրանքներ |
| 80 | Անագ և ապրանքներ` անագից, բացառությամբ` |
| 8001 | Անագ չմշակված |
| 8003 00 000 | Անագե ձողեր, պրոֆիլներ և լար |
| 8005 00 000 | Անագե նրբաթիթեղ (առանց հիմքի կամ թղթի, ստվարաթղթի, պլաստմասսայի կամ համանման նյութերի հիմքով) հաստությամբ (չհաշված հիմքը) 0,2 մմ-ից ոչ ավելի. անագի փոշիներ և թեփուկներ |
| 8103 | Տանտալ և արտադրանք դրանից, ներառյալ` թափոնները և ջարդոնը |
| 8104 | Մագնեզիում և արտադրանք դրանից, ներառյալ` թափոնները և ջարդոնը |
| 8107 | Կադմիում և արտադրանք դրանից, ներառյալ` թափոնները և ջարդոնը |
| 8109 | Ցերկոնիում և արտադրանք դրանից, ներառյալ` թափոնները և ջարդոնը |
| 8113 00 | Մետաղակերամիկա և արտադրանք դրանից, ներառյալ թափոնները և ջարդոնը |
| 84 | Միջուկային ռեակտորներ, կաթսաներ, սարքավորումներ և մեխանիկական հարմարանքներ, դրանց մասեր, բացառությամբ` |
| 8402 | Շոգեկաթսաներ կամ այլ շոգեարտադրող կաթսաներ (բացի կենտրոնական ջեռուցման ջրակաթսաներից, որոնք կարող են արտադրել ցածր ճնշման գոլորշի), ջրային կաթսաներ շոգեգերտաքացուցիչներով |
| 8403 | Կաթսաներ` կենտրոնական ջեռուցման, բացի 8402 ապրանքային դիրքում նշված կաթսաներից |
| 8404 | Օժանդակ սարքավորումներ, որոնք օգտագործվում են 8402 կամ 8403 ապրանքային դիրքերում նշված կաթսաների հետ (օրինակ` ջերմօգտագործիչներ, գերտաքացուցիչներ, մրի հեռացիչներ, վերաօգտագործիչներ), կոնդենսատորներ շոգեջրային կամ այլ շոգեուժային կայանքների համար |
| 8405 | Գազագեներատորներ կամ շոգեգեներատորներ մաքրիչ կայանքներով կամ առանց դրանց. ացետիլենային գեներատորներ և համանման գազագեներատորներ մաքրիչ կայանքներով կամ առանց դրանց |
| 8407 | Ներքին այրման շարժիչներ կայծային բռնկումով, մխոցի պտտվող կամ հետադարձ-առաջընթաց շարժումով |
| 8408 | Ներքին այրման մխոցային շարժիչներ, սեղմումային բոցավառումով (դիզելներ և կիսադիզելներ) |
| 8409 | Մասեր` նախատեսված հատկապես կամ գլխավորապես 8407 կամ 8408 ապրանքային դիրքերում նշված շարժիչների համար |
| 8411 | Շարժիչներ տուրբոռեակտիվ և տուրբոպտուտակային, այլ գազային տուրբիններ |
| 8412 | Այլ շարժիչներ և ուժային կայանքներ |
| 8413 | Պոմպեր հեղուկային, ծախսաչափերով կամ առանց դրա, հեղուկների վերհաններ |
| 8414 | Պոմպեր օդային կամ վակուումային, օդային կամ գազային կոմպրեսորներ և օդափոխիչներ, օդափոխիչ կամ օդաքաշ գլխադիր թասակներ կամ պահարաններ` օդափոխիչներով, քամիչներով կամ առանց քամիչների |
| 8416 | Բոցամուղներ հեղուկ վառելիքի համար, փոշենման կարծր վառելիքի համար կամ գազային հրածորաններ. մեխանիկական հնոցներ, ներառյալ` դրանց մեխանիկական կրակակալ ճաղացանցերը, մոխրահեռացուցիչները և համանման այլ հարմարանքներ |
| 8417 | Հնոցներ և վառարաններ` արդյունաբերական կամ լաբորատոր, ներառյալ աղբայրիչ վառարանները, ոչ էլեկտրական |
| 8422 | Ամանեղեն լվացող մեքենաներ. սարքավորումներ շշեր կամ այլ տարողություններ լվանալու կամ չորացնելու համար. սարքավորումներ շշեր, բանկաներ լցնելու, խցանելու համար, արկղեր, պարկեր և այլ տարողություններ փակելու համար, դրանք պիտակավորելու համար. այլ սարքավորումներ փաթեթավորման և ծրարման համար (ներառյալ` ջերմանստեցմամբ ապրանք փաթեթավորող սարքավորումներ ծրարման նյութերով), սարքավորումներ ըմպելիքներ գազավորելու համար |
| 8423 | Սարքավորումներ ապրանքները կշռելու համար (բացի 0,05 գ կամ ավելի զգայնության կշեռքները), ներառյալ` կշեռքները, որոնք սարքավորված են ապրանքի զանգվածը հաշվարկելու և վերահսկելու հարմարանքով. մանրակշռաքարեր բոլոր տեսակի կշեռքների համար |
| 8424 | Մեխանիկական սարքեր (ձեռքի ղեկավարումով կամ առանց դրա) հեղուկ և փոշենման նյութերը ցողելու և փոշեցրելու համար. կրակմարիչներ լիցքավորված կամ չլիցքավորված. հեղուկացրող կամ համանման սարքեր. շոգեշիթային կամ ավազաշիթային և համանման նետիչ սարքեր |
| 8425 | Բազմաճախարակ ամբարձիչներ և վերհաններ, բացի արկղավոր ամբարձիչներից. կարապիկներ և կաբեստաններ. դոմկրատներ |
| 8427 | Ավտոբեռնիչներ եղանիկային բռնիչով. այլ ավտոբեռնիչներ` համալրված վերհան կամ բեռնիչ-բեռնաթափիչ սարքերով |
| 8428 | Այլ մեքենաներ և հարմարանքներ` բարձրացնելու, տեղափոխելու, բեռնելու կամ բեռնաթափելու համար (օրինակ` վերելակներ, շարժասանդուղքներ, փոխարկիչներ, ճոպանուղիներ) |
| 8430 | Այլ մեքենաներ և մեխանիզմներ` տեղափոխելու, համահարթման, պրոֆիլավորման, մշակելու, տոփանելու, խտացնելու, բնահողի, օգտակար հանածոների կամ հանքաքարի հորատման կամ հանման համար, սարքավորում ցցեր խփելու և հանելու համար, գութանային և ռոտորային ձյունամաքրիչներ |
| 8432 | Գյուղատնտեսության, այգեգործության կամ անտառտնտեսության մեջ օգտագործվող մեքենաներ հողի նախապատրաստման և մշակման համար. գլդոններ սիզամարգերի և մարզահրապարակների համար |
| 8433 | Մեքենաներ և մեխանիզմներ գյուղատնտեսական կուլտուրաների բերքահավաքի և կալսելու համար, մամլիչ-հասկահավաքներ, մամլիչներ ծղոտի կամ խոտի համար. խոտհնձիչներ կամ սիզամարգերի հնձիչներ. մեքենաներ մաքրելու, տեսակավորելու կամ խոտանելու ձվերի, մրգերի կամ գյուղատնտեսական այլ մթերքների համար, բացի 8437 ապրանքային դիրքում նշվածներից |
| 8436 | Սարքավորումներ այլ` գյուղատնտեսության, այգեգործության, անտառային տնտեսության, թռչնաբուծության, մեղվաբուծության համար, ներառյալ սերմեր աճեցնելու համար սարքավորումները` մեխանիկական կամ տաքացնող հարմարանքներով, այլ. ինկուբատորներ թռչնաբուծության համար և բրուդերներ |
| 8437 | Մեքենաներ սերմեր, հացահատիկներ և չոր լոբազգի կուլտուրաներ մաքրելու, տեսակավորելու կամ մաղելու համար. սարքավորումներ ալրաղաց արդյունաբերության համար կամ այլ սարքավորումներ հացահատիկների կամ չոր լոբազգիների մշակման համար, բացի գյուղատնտեսական ֆերմաներում օգտագործվող մեքենաներից |
| 8440 | Կազմարարական սարքավորումներ, ներառյալ` բրոշյուրավորման մեքենաները |
| 8441 | Այլ սարքավորումներ թղթային զանգվածից, թղթից կամ ստվարաթղթից արտադրանք արտադրելու համար, ներառյալ` ամեն տեսակի կտրող մեքենաները |
| 8442 | Մեքենաներ, ապարատներ և արտադրական հանդերձանք (բացի 8456-8465 ապրանքային դիրքերում նշված հաստոցներից)` տպատառերի ձուլման կամ տպատառերի շարվածքի համար, տպագրական բլոկների, թիթեղների, գլանների կամ տպագրական այլ տարրերի նախապատրաստման կամ պատրաստման համար. տպագրական տառեր, բլոկներ, թիթեղներ և այլ տպագրական տարրեր. բլոկներ, թիթեղներ, գլաններ և վիմագրության քարեր` նախապատրաստած տպագրական նպատակների համար (օրինակ` տաշած, հղկած կամ ողորկած) |
| 8444 00 | Մեքենաներ արհեստական մանածագործական նյութերի արտամղման, արտաձգման, տեքստուրավորման կամ կտրատման համար |
| 8445 | Մեքենաներ մանածագործական մանրաթելերի մշակման համար. մանող, միահյուսող կամ ոլորող և այլ սարքավորումներ մանածագործական մանվածք պատրաստելու համար. կծկիչ կամ փաթաթիչ մեքենաներ (ներառյալ` միջնաթել-կծկիչ) և 8446 կամ 8447 ապրանքային դիրքերում նշված մեքենաների վրա օգտագործելու համար մանվածք նախապատրաստող մեքենաներ |
| 8448 | Օժանդակ սարքավորումներ 8444-8447 ապրանքային դիրքերում դասակարգված մեքենաների համար (օրինակ` ազբիկները բարձրացնող կարետկաներ, ժակարդային մեխանիզմներ, ավտոմատ սևեռակման մեխանիզմներ, մաքոքը փոխող մեխանիզմներ). մասեր և պարագաներ` նախատեսված միայն կամ հիմնականում 8444-8447 ապրանքային դիրքերում դասակարգված մեքենաների համար (օրինակ` իլիկներ և եղանապտուտակներ, ասեղնավոր գարնիտուրա, սանրեր, թելակորզաններ, մաքոքներ, ազբիկներ և ազբիկային շրջանակներ, տրիկոտաժային ասեղներ) |
| 8450 | Լվացքի մեքենաներ` կենցաղային կամ լվացքատների համար, ներառյալ` քամիչ հարմարանք ունեցող մեքենաները |
| 8451 | Սարքավորումներ (բացի 8450 ապրանքային դիրքում դասակարգված մեքենաներից)` լվանալու, մաքրելու, քամելու, չորացնելու, արդուկելու, մամլելու (ներառյալ` նյութերի ջերմաֆիկսացման մամլիչները), սպիտակեցնելու, ներկելու, ապրետուրավորելու, մշակելու, ծածկապատելու և տոգորելու համար մանվածքը, մանածագործական նյութերը, մանածագործական պատրաստի արտադրանքը. մեքենաներ մանածագործական կամ այլ հիմքի վրա մածուկ քսելու համար, որոնք օգտագործվում են հատակի ծածկապատման նյութերի արտադրության մեջ, ինչպիսին է լինոլեումը. մեքենաներ մանածագործական նյութերը կծկելու, հետ կծկելու, ծալելու, կտրելու կամ ծակելու համար |
| 8452 | Կարի մեքենաներ, բացի 8440 ապրանքային դիրքում դասակարգված կազմարարական, բրոշյուրավորման մեքենաներից. կահույք` նախատեսված կարի մեքենաների համար. ասեղներ կարի մեքենաների համար |
| 8453 | Սարքավորումներ մորթի կամ կաշի նախապատրաստելու, դաբաղելու կամ մշակելու համար, կաշվե կոշիկներ կամ մորթուց կամ կաշվից այլ իրեր պատրաստելու կամ նորոգելու համար, բացի կարի մեքենաներից |
| 8467 | Ձեռքի գործիքներ` օդաճնշման, հիդրավլիկ կամ ներկառուցված էլեկտրական կամ ոչ էլեկտրական շարժիչով |
| 8468 | Սարքավորումներ և ապարատներ փափուկ և պինդ զոդանյութով զոդելու կամ եռակցելու համար (պիտանի կամ ոչ պիտանի կտրելու համար), որոնք չեն պատկանում 8515 ապրանքային դիրքին. մեքենաներ և ապարատներ մակերեսային ջերմամշակման համար, գազով աշխատող |
| 8469 | Գրամեքենաներ. այդ թվում` ավտոմատացված գրամեքենաներ, բացի 8471 ապրանքային դիրքի տպիչ սարքերից. հարմարանքներ տեքստերի մշակման համար |
| 8470 | Հաշվարկիչներ և գրանցման, վերարտադրության և տվյալների տեսողական ներկայացման գրպանի մեքենաներ` հաշվարկչի ֆունկցիաներով. հաշվապահական մեքենաներ, փոստային դրոշմանշիչ մեքենաներ, տոմսային ապարատներ և այլ համանման մեքենաներ` հաշվիչ սարքերով. դրամարկղային ապարատներ |
| 8471 30 000 | դյուրակիր համակարգիչներ, ներառյալ` նոութբուքեր |
| 8471 41 900 | թվային հաշվիչ մեքենաներ, որոնք պարունակում են մեկ պատյանի մեջ հավաքված առնվազն կենտրոնական պրոցեսոր |
| 8471 49 900 | ֆայլերի ցանցային սերվեր, որոնք համալրված են և' ստեղնաշարով, և' մոնիտորով, դասակարգվում են որպես համակարգիչներ |
| 8471 50 900 | ֆայլերի ցանցային սերվեր, որոնք առանց ստեղնաշարի կամ մոնիտորի են, համակարգչի կենտրոնական պրոցեսոր և հիմնական հիշողություն, մայր բորդեր |
| 8471 60 400 | բոլոր տեսակի տպիչներ` լազերային, ներկաշիթային, ժապավենային և այլն |
| 8471 60 500 | ստեղնաշար |
| 8471 60 900 | մոնիտոր (դիսփլեյ), համակարգչային պրոյեկտոր, մկնիկ գնդիկային կամ գրչաձև մոնիպուլյատորներ, հարթ հենահարթակով կամ ժապավենից (միկրոժապավենից) տվյալների ընթերցման սկաներներ, համակցված տպիչ/սկաներներ |
| 8471 70 400 | արտաքին կուտակիչներ |
| 8471 70 510 | օպտիկական կուտակիչներ |
| 8471 70 530 | կոշտ սկավառակակիրներ (ներառյալ` շարժականները) |
| 8471 70 590 | ճկուն սկավառակակիրներ (ներառյալ` սուպեր ճկունները) |
| 8471 70 600 | երիզային կուտակիչներ |
| 8471 70 900 | RAID կոնտրոլյորներ` առանց կուտակիչների |
| 8471 80 000 | արտաքին ՀՀՄ (համապիտանի հաջորդական մալուխափունջ կոնցետրատոր), ներածման/արտածման քարտեր (կոնտրոլյորային քարտեր) |
| 8471 90 000 | գծիկավոր ծածկագիր ընթերցիչ սարք, մագնիսական քարտերի ընթերցիչ սարք |
| 8472 | Այլ գրասենյակային սարքավորումներ (օրինակ` հեկտոգրաֆիական կամ բազմացնող տրաֆարետային ապարատներ, հասցեների մեքենաներ, ավտոմատ սարքեր` թղթադրամներ տալու համար, մեքենաներ` մետաղադրամները տեսակավորելու, հաշվելու և փաթեթավորելու համար, մատիտներ սրելու մեքենաներ, սորատային մեքենաներ կամ մեքենաներ` բրոշյուրները, գրքերը, փաստաթղթերը երկաթակապերով ամրացնելու համար) |
| 8473 | Մասեր և պարագաներ (բացի տուփերից, ծածկոցներից և համանման ապրանքներից տեղափոխման համար)` նախատեսված բացառապես կամ հիմնականում 8469-8472 ապրանքային դիրքերում դասակարգված մեքենաների համար |
| 8475 | Մեքենաներ էլեկտրական կամ էլեկտրոնային լամպերի, խողովակների կամ էլեկտրոնաճառագայթային խողովակների կամ ապակյա անոթներում գազապարպման լամպերի հավաքման համար. մեքենաներ ապակի կամ ապակյա արտադրանքների պատրաստման կամ ջերմամշակման համար |
| 8476 | Առևտրի ավտոմատներ (օրինակ` փոստային նամականիշերի, սիգարետների, պարենային ապրանքների կամ ըմպելիքների վաճառքի համար), ներառյալ` դրամը մանրելու ավտոմատներ |
| 8481 | Ծորակներ, կափույրներ, վենտիլներ և համանման ամրաներ` խողովակատարների, կաթսաների, ջրամբարների, գլանատակառների, բաքերի և համանման տարողությունների համար, ներառյալ` ռեդուկցային և ջերմակարգավորիչ կափույրներ |
| 8507 10 100 | կապարային էլեկտրական կուտակիչներ մխոցային շարժիչների գործարկման համար` քաղաքացիական ավիացիայի համար |
| 8507 20 100 | կապարային էլեկտրական կուտակիչներ (ակումլյատորներ), ներառյալ` դրանց համար նախատեսված զտիչները, ուղղանկյուն (այդ թվում` քառակուսի) կամ այլ ձևի, այլ` քաղաքացիական ավիացիայի համար |
| 8507 30 100 | էլեկտրական կադմիում-նիկելային կուտակիչներ (ակումլյատորներ), ներառյալ` դրանց համար նախատեսված զտիչները, ուղղանկյուն (այդ թվում` քառակուսի) կամ այլ ձևի, այլ` քաղաքացիական ավիացիայի համար |
| 8507 40 100 | էլեկտրական երկաթ-նիկելային կուտակիչներ (ակումլյատորներ), ներառյալ` դրանց համար նախատեսված զտիչները, ուղղանկյուն (այդ թվում` քառակուսի) կամ այլ ձևի, այլ` քաղաքացիական ավիացիայի համար |
| 8507 80 100 | այլ էլեկտրական կուտակիչներ (ակումլյատորներ), ներառյալ` դրանց համար նախատեսված զտիչները, ուղղանկյուն (այդ թվում` քառակուսի) կամ այլ ձևի, այլ` քաղաքացիական ավիացիայի համար |
| 8507 90 100 | էլեկտրական կուտակիչների (ակումլյատորների) մասեր, ներառյալ` դրանց համար նախատեսված զտիչները, ուղղանկյուն (այդ թվում` քառակուսի) կամ այլ ձևի` քաղաքացիական ավիացիայի համար |
| 8516 80 100 | տաքացնող էլեկտրական դիմադրություններ հավաքված բլոկներով և բաղկացած միայն պարզ մեկուսացված հիմնակմախքից ու էլեկտրական միացումներից, օգտագործվող քաղաքացիական ավիացիայի հակասառեցնող և հալեցնող համակարգերում |
| 8518 10 100 | խոսափողեր և դրանց տակդիրներ` քաղաքացիական ավիացիայի համար |
| 8518 21 100 | միայնակ բարձրախոսներ` մոնտաժված կորպուսի մեջ` քաղաքացիական ավիացիայի համար |
| 8518 22 100 | բարձրախոսների լրակազմեր` մոնտաժված մեկ կորպուսի մեջ` քաղաքացիական ավիացիայի համար |
| 8518 29 100 | բարձրախոսների մոնտաժված կամ չմոնտաժված մեկ կորպուսի մեջ, այլ` քաղաքացիական ավիացիայի համար |
| 8518 30 100 | ականջակալներ և գլխամասային հարմարեցվող հեռախոսներ, զուգակցված կամ չզուգակցված խոսափողի հետ, և լրակազմեր, կազմված խոսափողից և մեկ կամ երկու բարձրախոսներից` քաղաքացիական ավիացիայի համար |
| 8518 40 100 | ձայնային հաճախականության էլեկտրական ուժեղարարներ` քաղաքացիական ավիացիայի համար |
| 8518 50 100 | ձայնաուժեղարարային էլեկտրական լրակազմեր` քաղաքացիական ավիացիայի համար |
| 8520 90 100 | մագնիտոֆոններ և այլ ձայնագրող ապարատներ, ներառող և չներառող ձայնի վերարտադրման սարքեր` քաղաքացիական ավիացիայի համար |
| 8521 10 100 | տեսագրության և տեսավերարտադրության ապարատներ մագնիսական ժապավենով` զուգակցված կամ չզուգակցված տեսագրությունների հետ, քաղաքացիական ավիացիայի համար |
| 8522 90 100 | մոդուլներ և հանգույցներ` բաղկացած երկու կամ ավելի իրար միացված մասերից կամ բաղադրամասերից, 852090 ենթադիրքի սարքավորումների համար, քաղաքացիական ավիացիայի համար |
| 8525 10 | հաղորդող ապարատներ |
| 8525 20 100 | ռադիոհեռագրային կամ ռադիոհեռախոսային ապարատներ` քաղաքացիական ավիացիայի համար |
| 8526 | Ռադիոլոկացիոն, ռադիոնավագնացային ապարատներ և հեռակառավարման ռադիոապարատներ |
| 8527 90 100 | ռադիոհեռախոսային կամ ռադիոհեռագրային կապի այլ ընդունիչ ապարատներ քաղաքացիական ավիացիայի համար |
| 8529 10 100 | ալեհավաքներ և ալեհավաքների անդրադարձիչներ ամեն տեսակի, մասեր, օգտագործվող այդ արտադրանքների հետ միայն, քաղաքացիական ավիացիայի համար |
| 8529 90 100 | մոդուլներ և հանգույցներ` բաղկացած երկու կամ ավելի իրար միացված մասերից կամ բաղադրամասերից, 852610100, 852691110, 852691190 և 852692100 ենթաենթադիրքերի սարքերի համար, քաղաքացիական ավիացիայի համար |
| 8531 10 100 | Ազդանշանային պահպանման սարքեր կամ սարքեր` հրդեհային ազդանշան տալու համար, և նմանատիպ սարքեր քաղաքացիական ավիացիայի համար |
| 8531 20 100 | Ինդիկատորային վահանակներ` հեղուկ բյուրեղներով կամ լուսադիոդներով սարքեր իրենց մեջ ներառող, քաղաքացիական ավիացիայի համար |
| 8531 80 100 | Այլ ձայնային կամ դիտողական ազդանշանային էլեկտրասարքեր, քաղաքացիական ավիացիայի համար |
| 8532 | Հաստատուն, փոփոխական կամ սարքաբերող էլեկտրական կոնդենսատորներ |
| 8533 | Էլեկտրական դիմադրություններ (ներառյալ` ռեոստատներ և պոտենցիոմետրեր), բացի ջերմային էլեմենտներից |
| 8534 00 | Տպասխեմաներ |
| 8537 | Պուլտեր, վահանակներ, բարձակներ, սեղաններ, բաշխիչ վահանակներ և այլ հիմքեր էլեկտրական ապարատների համար` սարքավորված երկու կամ ավելի 8535 կամ 8536 ապրանքային դիրքում դասակարգված սարքերով, էլեկտրական հոսանքի ղեկավարման կամ բաշխման համար, այդ թվում` իրենց մեջ ընդգրկող 90 խմբի սարքեր կամ հարմարանքներ և թվային ղեկավարման ապարատներ, բացի 8517 ապրանքային դիրքի կոմուտացիոն սարքերից |
| 8538 | Մասեր` նախատեսված բացառապես կամ հիմնականում 8535, 8536 կամ 8537 ապրանքային դիրքի ապարատների համար |
| 8539 10 100 | լույսի ուղղորդումով հերմետիկ լամպեր` քաղաքացիական ավիացիայի համար |
| 8541 | Դիոդներ, տրանզիստորներ և համանման կիսահաղորդչային սարքեր. լուսազգայուն կիսահաղորդչային սարքեր, ներառյալ` լուսագալվանական տարրերը` հավաքված կամ չհավաքված որպես մոդուլ, ներկառուցված կամ չներկառուցված վահանի վրա, լուսարձակող դիոդներ. պյեզոէլեկտրական բյուրեղներ հավաքված |
| 8542 | Էլեկտրոնային ինտեգրալ և միկրոհավաքված սխեմաներ |
| 8543 89 100 | թռիչքը բնութագրող պարամետրերի գրանցիչներ, էլեկտրական սինխրոնիզատորներ և կերպափոխիչներ, էլեկտրական ռեզիստորներով հակասառցակալներ և ապակիների հակաքրտնացուցիչներ` քաղաքացիական ավիացիայի համար |
| 8545 | Ածխային էլեկտրոդներ, ածխային խոզանակներ, ածուխներ` լամպերի կամ մարտկոցների համար, և այլ իրեր` գրաֆիտից կամ ածխածնի այլ տեսակներից` մետաղի հետ կամ առանց մետաղի` էլեկտրատեխնիկայում կիրառվող |
| 86 | Երկաթգծի լոկոմոտիվներ կամ տրամվայի շարժիչավոր վագոններ, շարժակազմ և դրանց մասեր, երկաթգծի կամ տրամվայի ուղեգծային սարքավորումներ և սարքեր և դրանց մասեր, բոլոր տեսակի մեխանիկական (ներառյալ` էլեկտրամեխանիկական) ազդանշանային սարքավորումներ, բացառությամբ` |
| 8605 00 000 | Ուղևորատար վագոններ երկաթուղային կամ տրամվայի ոչ ինքնագնաց (կցովի). վագոններ ուղեբեռային, փոստային և այլ հատուկ վագոններ երկաթուղային կամ տրամվայի, ոչ ինքնագնաց (բացի 8604 ապրանքային դիրքում նշվածներից) |
| 8606 | Վագոններ երկաթուղային կամ տրամվայի, բեռնատար ոչ ինքնագնաց |
| 8609 00 | Բեռնարկղեր (ներառյալ` հեղուկ բեռների տեղափոխման համար տարողությունները)` հատուկ նախատեսված և սարքավորված տրանսպորտի մեկ կամ մի քանի տեսակներով փոխադրումների համար |
| 8701 | Տրակտորներ, բացի 8709 ապրանքային դիրքի տրակտորներից |
| 8702 | Ավտոմեքենաներ նախատեսված 18 և ավելի մարդ (ներառյալ` վարորդը) տեղափոխելու համար |
| 8703 90 100 | Էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցներ (տրոլեյբուսներ) |
| 8704 | Շարժիչային տրանսպորտային միջոցներ բեռներ տեղափոխելու համար, բացառությամբ` |
| 8704 21 910 | ավտոմեքենայի լրիվ զանգվածը 5 տ-ից ոչ ավելի, նոր |
| 8704 31 910 | ավտոմեքենայի լրիվ զանգվածը 5 տ-ից ոչ ավելի, նոր |
| 8705 | Շարժիչային տրանսպորտային միջոցներ, հատուկ նշանակության, բացի ուղևորների կամ բեռների տեղափոխման համար օգտագործվողներից (օրինակ` բեռնատար ավտոմեքենաներ` վթարային նորոգման համար, ավտոամբարձիչներ, հրշեջ տրանսպորտային միջոցներ, բետոնախառնիչներ, ճանապարհները մաքրող, ջրող ավտոմեքենաներ, ավտոարհեստանոցներ, ռենտգենյան կայանքներով ավտոմեքենաներ) |
| 8713 | Շարժվելու անընդունակ մարդկանց համար սայլակներ, սարքավորված կամ չսարքավորված շարժիչով կամ տեղափոխման համար այլ մեխանիկական սարքերով |
| 88 | Թռչող ապարատներ, տիեզերական ապարատներ և դրանց մասեր, բացառությամբ` |
| 8803 | Մասեր` 8801 կամ 8802 ապրանքային դիրքերում նշված թռչող ապարատների |
| 89 | Նավեր, նավակներ և լողարկող կառուցվածքներ, բացառությամբ` |
| 8903 | Զբոսանավեր և այլ լողուն միջոցներ հանգստի կամ սպորտի համար. թիանավեր և կանոէ |
| 8907 | Լողուն այլ միջոցներ (օրինակ` լաստանավեր, լողուն բակեր, նավակառաններ, սուզարկղեր, բուեր և բակեններ) |
| 8908 00 000 | Նավեր և այլ լողուն միջոցներ` նախատեսված ջարդման |
| 9001 | Օպտիկական մանրաթելեր և մանրաթելաօպտիկական լարաններ. մանրաթելաօպտիկական մալուխներ, բացի 8544 ապրանքային դիրքում նշվածներից. թերթեր և թիթեղներ` բևեռացնող նյութից. ոսպնյակներ (ներառյալ` կոնտակտայինները). պրիզմաներ, հայելիներ և այլ օպտիկական տարրեր` ցանկացած նյութից, առանց շրջանակի, բացի չմշակված օպտիկական ապակուց պատրաստված տարրերից |
| 9012 | Մանրադիտակներ, բացի օպտիկականից. դիֆրակցիոն ապարատներ |
| 9018 | Սարքեր և հարմարանքներ` կիրառվող բժշկության, վիրաբուժության, ատամնաբուժության կամ անասնաբուժության մեջ (ներառյալ` սցինտիգրաֆիկական ապարատներ), էլեկտրաբժշկական այլ ապարատուրաներ և սարքեր` տեսողությունը հետազոտելու համար |
| 9020 00 | Շնչառական սարքավորում այլ և գազային դիմակներ, բացի պաշտպանական դիմակներից, առանց մեխանիկական դետալների և փոխովի զտիչների |
| 9021 | Օրթոպեդիկ հարմարանքներ, ներառյալ` հենակներ, վիրաբուժական գոտիներ և կալանտներ, բեկակալներ և այլ հարմարանքներ` կոտրվածքները բուժելու համար. մարմնի արհեստական մասեր. լսողական ապարատներ և այլ հարմարանքներ, որոնք կրում են մարմնի վրա, իրենց հետ կամ պատվաստվում են մարմնի մեջ` փոխհատուցելու համար օրգանի արատը կամ կորցրած աշխատունակությունը |
| 9022 | Ապարատներ` հիմնված ռենտգենյան, ալֆա, բետա կամ գամմա ճառագայթների օգտագործման վրա` նախատեսված կամ չնախատեսված բժշկական, վիրաբուժական, ատամնաբուժական և անասնաբուժական օգտագործման համար, ներառյալ` ռենտգենաչափիչ կամ ռադիոթերապևտիկ ապարատները, ռենտգենյան խողովակներ և ռենտգենյան ճառագայթման այլ գեներատորներ, բարձր լարման գեներատորներ, վահաններ, ղեկավարման պուլտեր, էկրաններ, սեղաններ, բազկաթոռներ և համանման այլ արտադրատեսակներ` հետազոտության կամ բուժման համար |
| 9023 00 | Սարքեր, ապարատներ և մոդելներ` նախատեսված ցուցադրական նպատակների համար (օրինակ` ուսուցման կամ ցուցադրման համար), ոչ պիտանի այլ օգտագործման համար |
| 9026 | Սարքեր և ապարատներ` հեղուկների կամ գազերի ծախսի, մակարդակի, ճնշման կամ այլ փոփոխական բնութագրերի չափման կամ հսկողության համար (օրինակ` ծախսաչափեր, մակարդակի ցուցիչներ, մանոմետրեր, ջերմաչափեր), բացի 9014, 9015, 9028 կամ 9032 ապրանքային դիրքի սարքերից և ապարատներից |
| 9030 | Օսցիլոսկոպներ, սպեկտրաանալիզատորներ, այլ սարքեր և ապարատներ էլեկտրական մեծությունները չափելու կամ հսկելու համար, բացի 9028 ապրանքային դիրքի չափիչ սարքերից, սարքեր և ապարատներ` ալֆա, բետա, գամմա, ռենտգենյան, տիեզերական կամ այլ իոնացնող ճառագայթումները հայտնաբերելու կամ չափելու համար |
| 9033 00 000 | Մասեր և պարագաներ (տվյալ խմբի այլ տեղում չնշված կամ չներառված)` մեքենաների, սարքերի, գործիքների կամ 90 խմբի ապարատների համար |
| 9104 00 100 | ժամացույցներ սարքավորումների հարթակների վրա տեղակայվող և համանման ժամացույցներ` ցամաքային տրանսպորտային միջոցների, թռչող ապարատների, տիեզերական ապարատների կամ նավերի համար` քաղաքացիական ավիացիայի համար |
| 9108-9112, 9114 | Ժամացույցների մասեր և մեխանիզմներ |
| 9301 | Զենք ռազմական նմուշի, բացառությամբ ռևոլվերներից, ատրճանակներից և 9307 ապրանքային դիրքի զենքերից |
| 9401 10 100 | օդային տրանսպորտի միջոցներում օգտագործվող նստարաններ առանց կաշվե պատվածքի` քաղաքացիական ավիացիայում օգտագործվող |
| 9403 20 100 | մետաղական կահույք` այլ, քաղաքացիական ավիացիայի համար |
| 9405 10 100 | Ջահեր և էլեկտրական այլ լուսավորող սարքավորումներ` ոչ թանկարժեք մետաղից կամ պլաստմասսայից` քաղաքացիական ավիացիայի համար |
| 9405 60 100 | Լուսային ցուցանակներ, լուսատախտակներ անունով կամ անվանումով կամ հասցեով և համանման արտադրանք` ոչ թանկարժեք մետաղներից կամ պլաստմասսայից` քաղաքացիական ավիացիայի համար |
| 9405 92 100 | 940510 կամ 940560 ենթադիրքերի ապրանքների մասեր պլաստմասսայից` քաղաքացիական ավիացիայի համար |
| 9405 99 100 | 940510 կամ 940560 ենթադիրքերի ապրանքների մասեր` ոչ թանկարժեք մետաղներից` քաղաքացիական ավիացիայի համար |
(1-ին հոդվածը փոփ., լրաց. 12.06.02 ՀՕ-377-Ն, փոփ., խմբ. 31.03.03 ՀՕ-538-Ն, խմբ., լրաց. 25.12.03 ՀՕ-62-Ն, փոփ., լրաց. 11.05.04 ՀՕ-74-Ն)
|
ՀՈԴՎԱԾ 2. |
ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 1-ից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
|