«Գրանցված է»
ՀՀ արդարադատությաննախարարության կողմից
24 հունվարի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 30402011
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
20 նոյեմբերի 2001 թ. |
N 79 |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ՀԱՄԱՐԺԵՔՆԵՐԻ ՃՇԳՐՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Լեզվագործածության ասպարեզում ճշգրտություն, միօրինակություն և անաղարտություն ապահովելու նպատակով և հիմք ընդունելով լեզվի պետական տեսչության կանոնադրության 7-րդ կետի «գ» և «զ» ենթակետերի պահանջները՝
Հրամայում եմ՝
հաստատել մարզական մի շարք անվանումների հայերեն համարժեք տերմինների ճշգրտված ցանկը։
Լ. Գալստյան |
Հաստատված է ՀՀ լեզվի պետական տեսչության N 79 հրամանով |
ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ՀԱՄԱՐԺԵՔՆԵՐԻ ՃՇԳՐՏՎԱԾ ՑԱՆԿ
Գործածվել են |
Ռուսերեն համարժեքները |
Պետք է գործածել |
1. Ելման դրություն |
исxодное положение |
ելադիրք |
2. Հիմնական կանգ |
основная стойка |
հիմնականգ |
3. Կանգ ձեռքերի վրա |
стойка на рукаx |
ձեռնականգ |
4. Կանգ թիակների վրա |
стойка на лопаткаx |
թիկնականգ |
5. Հենում ձեռքերի վրա |
упор на рукаx |
բազկահենում |
6. Բռնվածք բազուկներով |
плечевой заxват |
բազկաբռնում |
7. Բազկամարտ |
армреслинг |
բազկամարտ |
8. Քառատրոփ քայլ |
шаги галопа |
տրոփաքայլ |
9. Պոլկայի քայլ |
шаги польки |
ոստնաքայլ |
10. Զսպանակաձև քայլ |
пружинный шаг |
զսպաքայլ |
11. Զսպանակաձև թեքում |
пружинящий наклон |
զսպաթեքում |
12. Գլորումով քայլ |
перекатный шаг |
գլորաքայլ |
13. Գլորում |
перекат |
գլոր |
14. Գլորում ծալված |
перекат согнувшись |
ծալագլոր |
15. Գլորում՝ շրջվելով մեջքով |
круговой перекат |
շրջագլոր |
16. Գլորում՝ շրջվելով կողմ |
перекат в сторону |
կողագլոր |
17. Խմբավորում |
группировка |
կուչ |
18. Ցատկ (վարցատկ) խմբավորված |
прыжок в группироке |
կուչացատկ |
19. Ցատկ (վարցատկ) շրջվելով |
прыжок переворотом |
շրջացատկ |
20. Պարանով կապված կախ |
завязывание |
կապկախ |
21. Համարժեքը չի եղել |
взмаx |
սրընթափ (<սուր-ընդ-թափ) |
22. Շրջում՝ առաջ դարձումով |
переворот вперед с поворотом ("Рондат") |
շրջընդարձ |
23. Ոստյուն՝ ծունկը ծալելով |
присядка |
ծնկածալուկ |
24. Շրջում դեպի կողմ |
переворот колесом |
շրջանիվ |
25. Դանդաղ շրջում |
медленный переворот (перекидка) |
շուռանց |
26. Վարանցում |
опускание |
վարանց |
27. Ճախրանցում |
перелет |
ճախրանց |
28. Սողանցում |
переползание |
սողանց |
29. Սողանցում փորի վրա |
переползание по-пластунски |
փորսողանց |
30. Թափի արագացում |
разгон |
թափառք |
31. Ցատկ՝ ոտքը դնելով |
прыжок наступая |
ոտնդիր ցատկ |
32. Ցատկ՝ ոտքի կրկնակի փոխումով |
прыжок с двойной сменой |
կրկնափոխ ցատկ |
