«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
17 մայիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 ապրիլի 2004 թվականի N 656-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄՆ ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1930-Ն որոշման N 1 հավելվածի 54-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում ստեղծել կոլեգիալ կառավարման մարմին` հաստատության խորհուրդ (այսուհետ` խորհուրդ):
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության մարզպետներին` ապահովել`
ա) «Հայաստանի Հանրապետության պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների անցումը կառավարման նոր համակարգի` համաձայն հավելվածի.
բ) խորհուրդներով կառավարման անցած «Հայաստանի Հանրապետության պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների, խորհուրդների անդամների և հաշվապահների վերապատրաստումը:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` մինչև 2005 թվականի հուլիսի 30-ը մշակել ու, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցնելով, Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել «Հայաստանի Հանրապետության պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսավորման կարգը:
(3-րդ կետը փոփ. 30.12.04 N 1930-Ն)
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` 2004 թվականի սեպտեմբերի 1-ից կառավարման նոր համակարգի անցնող 10 պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորումը 2005 թվականի հունվարի 1-ից կատարել մեկ տողով` ըստ աշակերտների թվի ֆինանսավորման կարգով, իսկ 2005 թվականի սեպտեմբերի 1-ից կառավարման նոր համակարգի անցնող պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորումը` 2006 թվականի հունվարի 1-ից:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Ա. Մարգարյան | 
| 
 
  | 
| 
 Հավելված  | 
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆՑՄԱՆ
| 
 NN ը/կ  | 
 Հաստատության անվանումը  | 
| 
 1  | 
 2  | 
| 
 2004 թվականի սեպտեմբերի 1-ից  | |
| 
 1.  | 
 Երևանի պետական համալսարանին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց  | 
| 
 2.  | 
 Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 1 հատուկ (օժանդակ) դպրոց  | 
| 
 3.  | 
 Վաղարշապատի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 2 հատուկ (օժանդակ) դպրոց  | 
| 
 4.  | 
 Թալինի բնագիտամաթեմատիկական հատուկ դպրոց  | 
| 
 5.  | 
 Գավառի N 1 հատուկ դպրոց  | 
| 
 6.  | 
 Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոց  | 
| 
 7.  | 
 Բյուրեղավանի որբ, ծնողական խնամքից զրկված երեխաների N 1 հատուկ դպրոց  | 
| 
 8.  | 
 Գյումրու տեսողության խանգարումներ ունեցող երեխաների N 1 հատուկ դպրոց  | 
| 
 9.  | 
 Կապանի N 1 հատուկ դպրոց  | 
| 
 10.  | 
 Դիլիջանի որբ, ծնողական խնամքից զրկված երեխաների N 1 հատուկ դպրոց  | 
| 
 2005 թվականի սեպտեմբերի 1-ից  | |
| 
 1.  | 
 Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 2 հատուկ (օժանդակ) դպրոց  | 
| 
 2.  | 
 Երևանի որբ, ծնողական խնամքից զրկված երեխաների N 3 հատուկ դպրոց  | 
| 
 3.  | 
 Երևանի Ներսես Մեծի անվան N 4 հատուկ դպրոց  | 
| 
 4.  | 
 Երևանի N 5 հատուկ դպրոց  | 
| 
 5.  | 
 Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 6 հատուկ (օժանդակ) դպրոց  | 
| 
 6.  | 
 Երևանի N 7 հատուկ դպրոց  | 
| 
 7.  | 
 Երևանի խոսքի ծանր խանգարումներ ունեցող երեխաների N 8 հատուկ դպրոց  | 
| 
 8.  | 
 Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների N 9 հատուկ դպրոց  | 
| 
 9.  | 
 Երևանի Պետրոս Դուրյանի անվան N 10 հատուկ դպրոց  | 
| 
 10.  | 
 Արմավիրի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 1 հատուկ (օժանդակ) դպրոց  | 
| 
 11.  | 
 Վաղարշապատի N 1 հատուկ դպրոց  | 
| 
 12.  | 
 Ապարանի ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց  | 
| 
 13.  | 
 Աշտարակի N 1 հատուկ դպրոց  | 
| 
 14.  | 
 Վանաձորի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 1 հատուկ (օժանդակ) դպրոց  | 
| 
 15.  | 
 Վանաձորի N 2 հատուկ դպրոց  | 
| 
 16.  | 
 Վանաձորի N 3 հատուկ դպրոց (որբ, ծնողական խնամքից զրկված և տեսողության խանգարումներով երեխաների)  | 
| 
 17.  | 
 Աբովյանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 1 հատուկ (օժանդակ) դպրոց  | 
| 
 18.  | 
 Հրազդանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 1 հատուկ (օժանդակ) դպրոց  | 
| 
 19.  | 
 Գյումրու որբ, ծնողական խնամքից զրկված երեխաների N 4 հատուկ (օժանդակ) դպրոց  | 
| 
 20.  | 
 Գյումրու մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 3 հատուկ (օժանդակ) դպրոց  | 
| 
 21.  | 
 Գյումրու N 2 հատուկ դպրոց  | 
| 
 22.  | 
 Արթիկի N 1 հատուկ դպրոց  | 
| 
 23.  | 
 Կապանի N 2 հատուկ դպրոց  | 
| 
 24.  | 
 Սիսիանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 1 հատուկ (օժանդակ) դպրոց  | 
| 
 25.  | 
 Գորիսի N 1 հատուկ դպրոց  | 
| 
 26.  | 
 Երևանի «Օլիմպոս» հատուկ կրթահամալիր (որբ, ծնողական խնամքից զրկված և թաղամասի երեխաների)  | 
| 
 27.  | 
 Երևանի N 12 հատուկ դպրոց  | 
| 
 28.  | 
 Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 11 հատուկ (օժանդակ) դպրոց  | 
| 
 29.  | 
 Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների N 15 հատուկ դպրոց  | 
| 
 30.  | 
 Երևանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների N 14 հատուկ դպրոց  | 
| 
 31.  | 
 Երևանի N 16 հատուկ դպրոց  | 
| 
 32.  | 
 Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների N 17 հատուկ դպրոց  | 
| 
 33.  | 
 Ստեփանավանի N 1 հատուկ դպրոց  | 
| 
 34.  | 
 Սպիտակի որբ, ծնողական խնամքից զրկված երեխաների N 1 հատուկ դպրոց  | 
| 
 35.  | 
 Երևանի N 18 հատուկ դպրոց  | 
| 
 36.  | 
 Հանրապետական N 1 հատուկ կրթահամալիր  | 
| 
 37.  | 
 Արմավիրի Տիգրան Մեծի անվան ռազմամարզական հատուկ վարժարան  | 
| 
 38.  | 
 Երևանի երաժշտական N 13 հատուկ դպրոց  | 
| 
 39.  | 
 Հանրապետական N 2 հատուկ կրթահամալիր  | 
| 
 40.  | 
 Կապանի N 3 հատուկ կրթահամալիր  | 
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Մ. Թոփուզյան |