ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.
Հարցի անվանումը
|
Ներկայացնողը |
Գլխադասային |
1. «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին
|
Կառավարություն |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
|
2. «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին
|
Կառավարություն |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
|
3. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
|
Կառավարություն |
Պետական-իրավական հարցերի, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովներ
|
4. «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
|
ԱԺ պատգամավորներ |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
|
5. Հոգեկան առողջության մասին
|
Կառավարություն |
Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողով |
6. «Խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման և ոռոգման ջրի մատակարարման ծառայությունների դիմաց առաջացած պարտավորությունների գծով վճարման արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
|
ԱԺ պատգամավորներ |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
|
7. «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
|
ԱԺ պատգամավորներ |
Գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովներ
|
8. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
|
Կառավարություն |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
|
9. «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
|
Կառավարություն |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
|
10. «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
|
ԱԺ պատգամավորներ |
Գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի, Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովներ
|
11. ա) «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին բ) «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
|
ԱԺ պատգամավորներ |
Գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողով |
12. ա) «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին բ) «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
|
Կառավարություն |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի, Գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի, մշտական հանձնաժողովներ
|
13. «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
|
ԱԺ պատգամավոր |
Գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի, Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովներ
|
14. «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
ԱԺ պատգամավորներ |
Գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի, և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովներ
|
2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «բ» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.
| ||
Հարցի անվանումը |
Ներկայացնողը |
Գլխադասային |
--- |
--- |
--- |
3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «գ» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը
| ||
Հարցի անվանումը |
Ներկայացնողը |
Գլխադասային հանձնաժողովը |
1. ա) «Հայաստանի ազգային հերոս» ՀՀ բարձրագույն կոչման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին բ) «ՀՀ պետական պարգևների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
|
Կառավարություն |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Բաղդասարյան |
|
