ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2008 թվականի մայիսի 26-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 44.1-րդ հոդվածով.
| «Հոդված 44.1. | Մանր չափերով թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի |
1. Առանց իրացնելու նպատակի մանր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:
2. Նույն արարքները մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով:
3. Սահմանել սույն գլխում թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մանր չափերը՝ համաձայն սույն օրենսգրքին կցված հավելվածի:
4. Այն անձը, որ կամովին հանձնել է իր մոտ եղած մանր չափերի թմրամիջոցները կամ հոգեմետ նյութերը, ազատվում է սույն հոդվածով նախատեսված իրավախախտման համար վարչական պատասխանատվությունից:»:
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 44.2-րդ հոդվածով.
| «Հոդված 44.2. | Առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածելը |
1. Առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:
2. Նույն արարքը մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:
3. Այն անձը, որ առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածելու կապակցությամբ բժշկական օգնություն ստանալու համար կամովին դիմել է համապատասխան բժշկական կազմակերպություն, ազատվում է սույն հոդվածով նախատեսված իրավախախտման համար վարչական պատասխանատվությունից:»:
|
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
2008 թ. հունիսի 18 Երևան ՀՕ-77-Ն |
|
Հավելված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի |
ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՆՐ ՉԱՓԵՐԸ
| Հ/հ | Անվանումը | Չափերը` գրամներով |
| Մանր 0-ից մինչև… ներառյալ | ||
|
Թ Մ Ր Ա Մ Ի Ջ Ո Ց Ն Ե Ր | ||
| 1 | Ամֆետամին (ֆենամին) (հիմքն ու աղերը) | 0.01 |
| 2 | Ափիոն (այդ թվում` բժշկական) անկախ չեզոք լցանյութերի առկայությունից |
0,1 |
| 3 | Ափիոն ացետիլացված, այդ թվում` ուղեկցող նյութերի առկայությամբ, անկախ դրանց դեղագործական բնութագրերից |
0,02 |
| 4 | Ափիոն մզվածքային, այդ թվում` ուղեկցող նյութերի առկայությամբ, անկախ դրանց դեղագործական բնութագրերից (ներառյալ` մորֆին, կոդեին, թեբաին, օրիպավին պարունակող ցանկացած տեսակի կակաչի ծղոտի հեղուկ պատրաստուկների` հանուկների, եփուկների, ջրաթուրմերի գոլորշացման չոր մնացորդները) | 0,1 |
| 5 | Ացետիլկոդեին | 0,01 |
| 6 | Բուպրենորֆին (սուբուտեքս, նորֆին, սանգեզիկ, տեմգեզիկ, բուպրանալ) | 0,002 |
| 7 | Բրոլամֆետամին (ԴՈԲ) (հիմքն ու աղերը) | 0,0001 |
| 8 | 4-բրոմո-2,5-դիմեթօքսիֆենէթիլամին (2C-B) | 0,001 |
| 9 | N,N-դիէթիլտրիպտամին (ԴԷՏ) | 0,01 |
| 10 | N,N-դիմեթիլտրիպտամին (ԴՄՏ) (հիմքն ու աղերը) | 0,01 |
| 11 | ԴՄՀՊ` 3-(1,2-դիմեթիլ-հեպտիլ)-1-հիդրօքսի-7,8,9,10-տետրահիդրո-6,6,9-տրիմեթիլ-6-H-դիբենզո-[b,d] պիրան | 0,01 |
| 12 | ԴՄԱ`(dl-2,5-դիմեթօքսի-ալֆա-մեթիլ-ֆենիլ-էթիլամին) (հիմքն ու աղերը) | 0,01 |
| 13 | ԴՕԷՏ`(dl-2,5-դիմեթօքսի-4-էթիլ-ալֆա-մեթիլֆենիլէթիլամին) (հիմքն ու աղերը) | 0,0001 |
| 14 | Էտոնիտազեն | 0,001 |
| 15 | Էթիլմորֆին | 0,01 |
| 16 | Էթիցիկլիդին (ՖՑԳ) (հիմքն ու աղերը) | 0,001 |
| 17 | N-էթիլ-ՄԴԱ ((+)-N-էթիլ-ալֆա-մեթիլ-3,4-(մեթիլենդիօքսի) ֆենէթիլամին) (N-էթիլ տենամֆետամին) (հիմքն ու աղերը) | 0,1 |
| 18 | Էֆեդրոն, մեթկատինոն (անկախ ուղեկցող նյութերի առկայությունից) | 0,01 |
| 19 | (+) - Լիզերգիդ (ԼՍԴ, ԼՍԴ-25) | 0,0001 |
| 20 | ԽՏՊ` 2-ամինո-1-(2,5-դիմեթօքսի-4-մեթիլ) ֆենիլպրոպան | 0,001 |
| 21 | Կատա էդուլիս (բուսանյութի քանակը որոշվում է 110 աստիճանում մինչև հաստատուն զանգված չորացումից հետո) |
10,0 |
| 22 | Կակաչի ծղոտ | 100,0 |
| 23 | Կակաչի ծղոտի խտանյութ | 0,05 |
| 24 | Կատինոն | 0,01 |
| 25 | Կանեփի թուփ | 500,0 |
| 26 | Կոդեին (հիմքն ու աղերը) | 0,02 |
| 27 | Կոկաին (հիմքն ու աղերը, անկախ ուղեկցող նյութերի առկայությունից) |
0,001 |
| 28 | Հերոին (անկախ ուղեկցող նյութերի առկայությունից) | 0,005 |
| 29 | Հաշիշ (անաշա, կանաբիսի խեժ) | 0,2 |
| 30 | Հաշիշի յուղ | 0,1 |
| 31 | N-հիդրօքսի մեթինենդիօքսի-ամֆետամին (ՄԴԱ) (+)-N [ալֆա-մեթիլ-3,4-(մեթիլենդիօքսի)ֆենէթիլ] հիդրօքսիլամին) (N-հիդրօքսի տենամֆետամին) (հիմքն ու աղերը) | 0,1 |
| 32 |
Մարիխուանա չչորացված չորացված |
2,0 0,5 |
| 33 | ՄԴՄԱ` (dl-3,4-մեթիլենդիօքսի-N-ալֆա-դիմեթիլֆենիլ- էթիլամին) (էքստազի, մեթիլենդիօքսիմետամֆետամին) (հիմքն ու աղերը) |
0,05 |
| 34 | Մեթադոն (հիմքն ու աղերը) | 0,1 |
| 35 | Մեսկալին (հիմքն ու աղերը) | 0,015 |
| 36 | Մետամֆետամին (հիմքն ու աղերը) | 0,01 |
| 37 | Մորֆին (հիմքն ու աղերը) | 0,01 |
| 38 | ՄՄԴԱ` (dl-5-մեթօքսի-3,4-մեթիլեն-դիօքսի-ալֆա-մեթիլֆենիլ-էթիլամին) (հիմքը և աղերը) | 0,1 |
| 39 | Նօքսիրոն (գլյուտէթիմիդ) (հիմքն ու աղերը) | 1,5 |
| 40 | Պենտազոցին (ֆորտրալ) | 0,05 |
| 41 | Պարահեքսիլ (սինհեքսիլ) | 0,025 |
| 42 | Պիրիտրամիդ (դիպիդոլոր) | 0,007 |
| 43 | Պսիլոցիբին | 0,001 |
| 44 | Պսիլոցին (պսիլոտսին) | 0,001 |
| 45 | Սոմբրևին (պրոպանիդիդ, էպոնտոլ) | 0,5 |
| 46 | Պրոզիդոլ | 0,01 |
| 47 | ՊՄԱ (4-մեթօքսի-ալֆա-մեթիլֆենիլ-էթիլամին) (հիմքն ու աղերը) | 0,01 |
| 48 | Ռոլիցիկլիդին (ՖՑՊԻ, ՖՊ) (հիմքն ու աղերը) | 0,001 |
| 49 | Տետրահիդրոկաննաբինոլներ (բոլոր իզոմերներով) | 0,005 |
| 50 | Տենամֆետամին (ՄԴԱ) (մեթիլենդիօքսիամֆետամին) (հիմքն ու աղերը) | 0,02 |
| 51 | Տենոցիկլիդին (ՏՑՊ, ՏՍՊ) (հիմքն ու աղերը) | 0,001 |
| 52 | Տրիմեպերիդին (պրոմեդոլ) | 0,02 |
| 53 | Օմնոպոն | 0,02 |
| 54 | Ֆենտանիլ և դրա բոլոր ածանցյալները | 0,0001 |
| 55 | Ֆենցիկլիդին (սերնիլ) (ՖՑՊ) (հիմքն ու աղերը) | 0,0001 |
|
Հ Ո Գ Ե Մ Ե Տ Ն Յ ՈՒ Թ Ե Ր | ||
| 1 | Ամինորեքս | 0,05 |
| 2 | Ամֆեպրամոն (ֆեպրանոն) | 0,125 |
| 3 | Ապրոֆեն | 6,0 |
| 4 | Ալպրազոլամ | 0,03 |
| 5 | Բրոմազեպամ | 0,04 |
| 6 | Գամմա-հիդրօքսիկարագաթթու (նատրիումի օքսիբուտիրատ) | 25,0 |
| 7 | Դիազեպամ | 0,01 |
| 8 | Դիֆենօքսիլատ | 0,05 |
| 9 | Զիպեպրոլ | 0,5 |
| 10 | Էֆեդրին և դրա աղերը | 0,1 |
| 11 | Լորազեպամ | 0,002 |
| 12 | Կաթին (ֆենիլպրոպանոլամին) | 0,1 |
| 13 | Կետամին | 0,05 |
| 14 | Կլոզապին | 0,05 |
| 15 | Կլոքսազոլամ | 0,1 |
| 16 | Կլոնազեպամ | 0,02 |
| 17 | Կլոնիդին (կլոֆելին) | 0,00015 |
| 18 | Հալազեպամ | 0,05 |
| 19 | Հալօքսազոլամ | 0,05 |
| 20 | Հալոպերիդոլ | 0,005 |
| 21 | Մեդազեպամ | 0,005 |
| 22 | Մետաքվալոն (հիմքն ու աղերը) | 0,05 |
| 23 | 4-մեթիլամինորեքս | 0,05 |
| 24 | Սիդնոկարբ (մեզոկարբ) | 0,05 |
| 25 | Նիտրազեպամ (դորմիկում) | 0,01 |
| 26 | Պենտոբարբիտալ (էթամինալ նատրիում, նեմբուտալ) | 0,6 |
| 27 | Պրոպիլհեքսեդրին | 0.05 |
| 28 | Սեկբուտաբարբիտալ | 15,0 |
| 29 | Տարեն | 10,0 |
| 30 | Տետրազեպամ | 0,5 |
| 31 | Տեմազեպամ | 0,05 |
| 32 | Տրամադոլ (տրամալ) | 0,05 |
| 33 | Տրիազոլամ (հալցիոն, սոմնետոն) | 0,0005 |
| 34 | Տրիհեքսիֆենիդիլ (ցիկլոդոլ) | 0.01 |
| 35 | Տրիֆլուոպերազին (տրիֆտազին, ստելազին) | 0,1 |
| 36 | Ցիկլոբարբիտալ (ֆանոդորմ) | 0,2 |
| 37 | Քլորդիազեպօքսիդ (էլենիում, խլոզեպիդ) | 0,01 |
| 38 | Քլորպրոմազին (ամինազին, ալիմեմազին) | 0,3 |
| 39 | Օքսազեպամ | 0,1 |
| 40 | Ֆենդիմետրազին | 0,05 |
| 41 | Ֆենազեպամ | 0,01 |
| 42 | Ֆենտերմին | 0,1 |
| 43 | Ֆենոբարբիտալ (լյումինալ) | 0,1 |
| 44 | Ֆենպրոպորեքս | 0,05 |
| 45 | Ֆենկամֆամին | 0,05 |
| 46 | Ֆենմետրազին | 0,1 |
| 47 | Ֆլուդիազեպամ | 0,05 |
| 48 | Ֆլուրազեպամ | 0,05 |
| 49 | Ֆլունիտրազեպամ (ռոհիպնոլ) | 0,1 |
| 50 | Տազեպամ (նոզեպամ) | 0,01 |