ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունիսի 2008 թվականի N 775-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 5-ը ծրագրում ընդգրկված միջոցառումների կատարման մասին տեղեկատվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ամփոփել ներկայացված տեղեկատվությունը և մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը կատարված աշխատանքների ընթացքի մասին տեղեկատվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| Հայաստանի Հանրապետության վարչապետ | Տ. Սարգսյան | 
| 
 2008 թ. հուլիսի 28 Երևան | 
| Հավելված ՀՀ կառավարության 2008 թվականի հունիսի 26-ի N 775-Ն որոշման | 
«ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀՈՒՇԱԳՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԿԱԶՄՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ
| NN | Բարեփոխումների հուշագրով ներկայացված առաջարկը | Առաջարկվող միջոցառումը | Նպատակը/արդյունքը | Պատասխանատու մարմինը | Կատարման ժամկետը | 
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 
| 1. | Հարկերի վճարում | - հարկային մարմիններին ներկայացվող հաշվետվությունների կազմի և բովանդակության վերանայում և կրճատման վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների առաջարկությունների ներկայացում` հաշվի առնելով «Գործարարությամբ զբաղվելը» ծրագրի (Doing Business) «հարկերի վճարումը» բաղադրիչով արձանագրված ժամկետների կրճատման անհրաժեշտությունը  | հարկային վարչարարության պարզեցում, ընթացակարգերի իրականացման ժամանակի և ծախսերի կրճատում, մասնավորապես, արձանագրված 1120 մարդ/ժամ ցուցանիշի կրճատում մինչև 400 մարդ/ժամ  | ՀՀ ֆինանսների նախարարություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 
 ՀՀ կենտրոնական բանկ ՀՀ ֆինանսների նախարարություն ՀՀ կառավարությանն | 01.01.2009 թ. 
 01.07.2009 թ 
 
 շարունակական 
 
 
 01.09.2008 թ. 2009 թ. | 
| 2. | Միջազգային / արտաքին առևտուր | արտահանման և ներմուծման գործարքների ժամանակ մաքսային հսկողության համար պահանջվող փաստաթղթերի ցանկի կրճատում (ՀՀ կառավարության 2003 թ.-ի N 1779-Ն որոշման փոփոխություն)  | մաքսային վարչարարության պարզեցում` պահանջվող փաստաթղթերի թվի, ընթացակարգերի իրականացման ժամանակի և ծախսերի կրճատում | ՀՀ ֆինանսների նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե ՀՀ էկոնոմիկայի նախարարություն | 01.09.2008 թ. 
 01.01.2009 թ. 01.01.2009 թ. (շարունակական) 01.11.2008 թ. 01.12.2008 թ. | 
| 3. | Ընկերության հիմնադրում | - գրանցման ժամանակ իրավաբանական անձի (առևտրային կազմակերպությունների) կանոնադրություն ներկայացնելու պահանջի վերացում | ընկերության   հիմնադրման ընթացակարգերի պարզեցում, ժամանակի և ծախսերի կրճատում` հաշվի առնելով FATF-ի և այս ոլորտում գործող այլ միջազգային կազմակերպությունների պահանջները  | ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ կենտրոնական բանկ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն | 01.07.2009 թ. | 
| - լիցենզավորման և թույլտվությունների ընթացակարգերի և պահանջների պարզեցում և հստակեցում | ընկերության գործունեության մեկնարկի ընթացակարգերի պարզեցում, ժամանակի և ծախսերի կրճատում | ՀՀ ֆինանսների նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ կենտրոնական բանկ | 01.01.2009 թ. | ||
| 4. | Շինարարական թույլտվություններ | - տես նաև 3-րդ կետի միջոցառումները | ընթացակարգերի պարզեցում և թափանցիկության բարձրացում | Երևանի քաղաքապետ ՀՀ քաղաքաշինության նախարարություն ՀՀ արդարադատության նախարարություն  | 01.01.2009 թ. 
 
 
 
 
 01.09.2008 թ. | 
| 5. | Պայմանագրերի կիրարկում | - դատավարական ժամկետների վերանայում և հստակեցում` դատաքննության ընդհանուր ժամկետների կրճատման նպատակով | գույքի վաճառքի գործընթացի ժամկետների կրճատում`  | ՀՀ արդարադատության նախարարություն 
 ՀՀ կենտրոնական բանկ ՀՀ ֆինանսների նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն | 01.07.2009 թ.01.09.2009 թ. 2009 թ. 01.01.2009 թ. | 
| 6. | Վարկերի ստացում | վարկային տեղեկատվության շրջանառության և դրա հավաքագրման հետ կապված հարաբերությունների կարգավորման համար «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի և դրա ընդունմամբ պայմանավորված այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին մի շարք օրենքների նախագծերի ընդունում | բանկային փոխառություն կամ վարկային քարտ չունեցող անձանց համար վարկային պատմության ստեղծման և ձեռնարկատերերի կողմից բիզնես հիմնելու և զարգացնելու համար անհրաժեշտ միջոցների ներգրավման հնարավորության ընձեռում | ՀՀ կենտրոնական բանկ | 01.01.2009 թ. | 
| 7. | Ներդրողների/ փոքր բաժնետերերի պաշտպանություն | - կորպորատիվ կառավարման զարգացման հայեցակարգի մշակում և ընդունում | Հայաստանյան ընկերություններում կորպորատիվ կառավարման և փոքր բաժնետերերի շահերի պաշտպանության սկզբունքների միջազգային լավագույն փորձին համապատասխանեցում | ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ կենտրոնական բանկ ՀՀ արդարադատության նախարարություն | 2009 թ. | 
| 8. | Աշխատանքային հարաբերությունների կանոնակարգում |  ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների նախաձեռնում` | աշխատուժի շուկայի ճկունության բարձրացում | ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 
 ՀՀ էկոնոմիկայի նախարարություն | 01.07.2009 թ. | 
| 9. | Սեփականության գրանցում | անշարժ գույքի կադաստրում գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ընթացակարգերի էլեկտրոնային եղանակով իրականացման նպատակով եռամսյա ժամկետում ներկայացնել հստակ գործողությունների ծրագիր | գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ընթացակարգերի պարզեցում, ժամանակի և ծախսերի կրճատում | ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե ՀՀ ֆինանսների նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն | 01.07.2009 թ. | 
| 10. | Ձեռնարկության փակում (լուծարում) | - «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների կատարում | իրավաբանական անձանց լուծարման գործընթացների փաստացի ժամկետների կրճատում | ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ արդարադատության նախարարություն | 01.01.2009 թ. | 
(հավելվածը փոփ. 16.10.08 N 1172-Ն, 23.04.09 N 443-Ն)
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար | Դ. Սարգսյան | 
 
                