ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հուլիսի 2009 թվականի N 885-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 23-ի N 454-Ն որոշման 7-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների, Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» N 1573-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 23-ի «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և նրա կանոնադրությունը հաստատելու մասին» N 454-Ն որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան` «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը 2009 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 58680.9 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջև համապատասխան պայմանագրի կնքումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Տ. Սարգսյան | 
| 
 
  | 
| 
 Հավելված  | 
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
| (հազ. դրամ) | 
| 
 Բյուջետային ծախսերի գործառական դասակարգ-  | 
 Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները  | 
 Ցուցանիշների փոփոխությունները (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները՝ փակագծերում)  | ||||
| 
 բաժինը  | 
 խումբը  | 
 դասը  | 
 առաջին կիսամյակ  | 
 ինն ամիս  | 
 տարի  | |
| 
 1  | 
 2  | 
 3  | 
 4  | 
 5  | 
 6  | 
 7  | 
| ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ  այդ թվում`  | 
||||||
| 
 08  | 
ՀԱՆԳԻՍՏ, ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԿՐՈՆ  այդ թվում`  | 
 
  | 
 
  | 
 
  | ||
| 
 02  | 
 Մշակութային ծառայություններ  | 
 
  | 
 
  | 
 
  | ||
| 
 01  | 
 Գրադարաններ  02. Գրադարանային ծառայություններ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ ՍՈՒԲՍԻԴԻԱՆԵՐ ՍՈՒԲՍԻԴԻԱՆԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին  | 
 
 0.0 
 
  | 
 
 (14400.4) 
 
 
 
  | 
 
 (58680.9) (58680.9) 
 
 
 
  | ||
| 
 11  | 
ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ  այդ թվում`  | 
 0.0  | 
 14400.4  | 
 58680.9  | ||
| 
 01  | 
Հայաստանի Հանրապետության կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ   այդ թվում`  | 
 0.0  | 
 14400.4  | 
 58680.9  | ||
| 
 01  | 
 Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդ 01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ ՀՀ կառավարություն  | 
 0.0 0.0 0.0  | 
 14400.4 14400.4 14400.4  | 
 58680.9 58680.9 58680.9  | ||
| 
 Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար  | 
Դ. Սարգսյան |