ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հոկտեմբերի 2009 թվականի N 1131-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների, Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 218-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» N 1573-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը 2009 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 45500.0 հազ. դրամ, որից`
1) 44000.0 հազ. դրամ` Ա/Ճ Մ-4-Ոսկեպար-Բաղանիս-Նոյեմբերյան-Մ6 31-րդ կիլոմետրի սողանքային հատվածի հիմնանորոգման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով).
2) 1500.0 հազ. դրամ` Ա/Ճ Մ-4-Ոսկեպար-Բաղանիս-Նոյեմբերյան-Մ6 31-րդ կիլոմետրի սողանքային հատվածի նախագծային աշխատանքների համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով):
3. Վանաձորի քաղաքային համայնքի Երևանյան խճուղու կամրջին և սելավատարին հասցված վնասի հետևանքները վերացնելու նպատակով Վանաձորի քաղաքային համայնքին սուբվենցիա տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին 2009 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 54500.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով):
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված հիմնանորոգման աշխատանքները ֆինանսավորել նշված աշխատանքների գծով սահմանված կարգով ներկայացվող փորձագիտական դրական եզրակացություն ունեցող նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության դեպքում:
5. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` սույն որոշման 3-րդ կետում նշված գումարի ֆինանսավորումն իրականացնել նշված աշխատանքների գծով սահմանված կարգով փորձագիտական դրական եզրակացություն ունեցող նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության դեպքում:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 Հայաստանի Հանրապետության
 
 
վարչապետՏ. Սարգսյան 
 
 
2009 թ. հոկտեմբերի 7
Երևան  
| 
 Հավելված N 1  | 
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
| 
 Բաժինը  | 
 Խումբը  | 
 Դասը  | 
 Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները  | 
 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)  | 
| 
 տարի  | ||||
| 
 ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ  | 
||||
| 
 այդ թվում`  | 
||||
| 
 04  | 
 ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ  | 
 (100000.0)  | ||
| 
 այդ թվում`  | 
||||
| 
 05  | 
 Տրանսպորտ  | 
 (100000.0)  | ||
| 
 այդ թվում`  | 
||||
| 
 01  | 
 Ճանապարհային տրանսպորտ  | 
 (100000.0)  | ||
| 
 այդ թվում`  | 
||||
| 
 02. Պետական նշանակության ավտո-ճանապարհների հիմնանորոգում  | 
 (100000.0)  | |||
| 
 այդ թվում`  | 
||||
| 
 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն  | 
 (100000.0)  | |||
| 
 Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում  | 
 (100000.0)  | |||
| 
 11  | 
 ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ  | 
 100000.0  | ||
| 
 այդ թվում`  | 
||||
| 
 01  | 
 ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ  | 
 100000.0  | ||
| 
 այդ թվում`  | 
||||
| 
 01  | 
 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ  | 
 100000.0  | ||
| 
 01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ  | 
 100000.0  | |||
| 
 ՀՀ կառավարություն  | 
 100000.0  | 
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար  | 
Դ. Սարգսյան | 
| 
 Հավելված N 2  | 
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 13 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ
(հազ. դրամ)
| 
 Բյուջետային ծախսերի գործառական  | 
 Ծրագրերի և կատարողների անվանումները  | 
 Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)  | ||||||
| 
 ընդա-  | 
 այդ թվում` ըստ ծախսատեսակների  | |||||||
| 
 շենքերի և շինու-թյունների  | 
 շենքերի և շինություն-ների  | 
 նախագծահե-տազոտական,  | 
 այլ կապի-  | |||||
| 
 բաժինը  | 
 խումբը  | 
 դասը  | ||||||
| 
 ԸՆԴԱՄԵՆԸ  | 
 (100000.0)  | 
 (100000.0)  | 
||||||
| 
 ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ  | 
 (100000.0)  | 
 (100000.0)  | 
||||||
| 
 այդ թվում`  | 
||||||||
| 
 04  | 
 05  | 
 01  | 
 02. Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում  | 
 (100000.0)  | 
 (100000.0)  | 
|||
| 
 այդ թվում`  | 
||||||||
| 
 1. Ճանապարհների հիմնանորոգում  | 
 (100000.0)  | 
 (100000.0)  | 
||||||
| 
 այդ թվում`  | 
||||||||
| 
 1.1. Միջպետական նշանակության ա/ճանապարհներ  | 
 (100000.0)  | 
 (100000.0)  | 
||||||
| 
 այդ թվում`  | 
||||||||
| 
 1.1.9. Ա/ճ Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ  | 
 (100000.0)  | 
 (100000.0)  | 
||||||
| 
 այդ թվում`  | 
||||||||
| 
 3-րդից 5-րդ կմ-երի ջրածածկ հատվածներ  | 
 (100000.0)  | 
 (100000.0)  | 
||||||
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար  | 
Դ. Սարգսյան | 
| 
 Հավելված N 3  | 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
| 
 Բյուջետային  | 
 Ծրագրերի և կատարողների անվանումները  | 
 Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)  | ||
| 
 բաժինը  | 
 խումբը  | 
 դասը  | ||
| 
 տարի  | ||||
| 
 ԸՆԴԱՄԵՆԸ  | 
 (100000.0)  | |||
| 
 ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ  | 
 (100000.0)  | |||
| 
 այդ թվում`  | 
||||
| 
 04  | 
 05  | 
 01  | 
 02. Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում  | 
 (100000.0)  | 
| 
 այդ թվում`  | 
||||
| 
 1. Ճանապարհների հիմնանորոգում  | 
 (100000.0)  | |||
| 
 այդ թվում`  | 
||||
| 
 1.1. Միջպետական նշանակության ա/ճանապարհներ  | 
 (100000.0)  | |||
| 
 այդ թվում`  | 
||||
| 
 1.1.9. Ա/ճ Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ  | 
 (100000.0)  | |||
| 
 այդ թվում`  | 
||||
| 
 3-րդից 5-րդ կմ-երի ջրածածկ հատվածներ  | 
 (100000.0)  | |||
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար  | 
Դ. Սարգսյան |