ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 նոյեմբերի 2009 թվականի N 1360-Ն
ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏԱՎԱՅՐՈՒՄ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՃՇԳՐՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԻԴՐՈԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Արարատյան դաշտավայրում ստորերկրյա ջրային ռեսուրսների ծավալների ճշգրտման համար անհրաժեշտ հիդրոերկրաբանական ուսումնասիրությունների իրականացման միջոցառումների ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի:
2. «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների, Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 218-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» N 1573-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 2 հավելվածի:
4. Արարատյան դաշտավայրում ստորերկրյա ջրային ռեսուրսների ծավալների ճշգրտման համար անհրաժեշտ հիդրոերկրաբանական ուսումնասիրությունների իրականացման ծրագրի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման նպատակով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը 2009 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 5717.1 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով):
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Տ. Սարգսյան | 
| 
 
 2009 թ. դեկտեմբերի 1 Երևան  | 
 
  | 
| 
 ՀՀ կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի N 1360-Ն որոշման  | 
| 
 NN  | 
 Միջոցառման անվանումը  | 
 Իրականացման ժամկետը  | 
 Իրականացման պատասխանատուն  | 
 Ֆինանսավորման աղբյուրը և ծավալը  | 
| 
 1.  | 
 Արարատյան դաշտավայրում ստորերկրյա ջրային ռեսուրսների ծավալների ճշգրտման համար անհրաժեշտ հիդրոերկրաբանական ուսումնասիրությունների իրականացման միջոցառումների ծրագրի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում  | 
 2009 թ.  | 
 ՀՀ բնապահպանության նախարարություն  | 
 ՀՀ 2009 թվականի պետական բյուջե, 5717.1 հազ. դրամ  | 
| 
 2.  | 
 Արարատյան դաշտավայրում ստորերկրյա ջրային ռեսուրսների ծավալների ճշգրտման համար անհրաժեշտ հիդրոերկրաբանական ուսումնասիրությունների իրականացման միջոցառումների ծրագրի իրականացում  | 
 2010-2011 թթ.  | 
 ՀՀ բնապահպանության նախարարություն  | 
 ՀՀ 2010 և 2011 թվականների պետական բյուջե, 253676.1 հազ. դրամ  | 
| 
 Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար  | 
Դ. Սարգսյան | 
| 
 ՀՀ կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի N 1360-Ն որոշման  | 
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
| 
 (հազ. դրամ)  | 
| 
 Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման  | 
 Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները  | 
 Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են բացասական, իսկ ավելացումները դրական նշանով)  | ||
| 
 բաժինը  | 
 խումբը  | 
 դասը  | 
 տարի  | |
| 
 ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ  | 
 0.0  | |||
| 
 այդ թվում`  | 
||||
| 
 05  | 
 Շրջակա միջավայրի պաշտպանություն  | 
 -5776.2  | ||
| 
 այդ թվում`  | 
||||
| 
 06  | 
 Շրջակա միջավայրի պաշտպանություն (այլ դասերին չպատկանող)  | 
 -5776.2  | ||
| 
 այդ թվում`  | 
||||
| 
 01  | 
 Շրջակա միջավայրի պաշտպանություն (այլ դասերին չպատկանող)  | 
 -5776.2  | ||
| 
 այդ թվում`  | 
||||
| 
 05. Ջրաղբյուրների գույքագրման ծառայություններ  | 
 -5776.2  | |||
| 
 ՀՀ բնապահպանության նախարարություն  | 
 -5776.2  | |||
| 
 այդ թվում`  | 
||||
| 
 -Այլ ծախսեր  | 
 -5776.2  | |||
| 
 11  | 
 ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ  | 
 5776.2  | ||
| 
 այդ թվում`  | 
||||
| 
 01  | 
 ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴ  | 
 5776.2  | ||
| 
 այդ թվում`  | 
||||
| 
 01  | 
 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ  | 
 5776.2  | ||
| 
 այդ թվում`  | 
||||
| 
 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ  | 
 5776.2  | |||
| 
 ՀՀ կառավարություն  | 
 5776.2  | |||
| 
 Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար  | 
Դ. Սարգսյան |