ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
1 մարտի 2010 թ. |
N 282-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՌԱՖԱԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, անհատ ձեռնարկատեր Ռաֆաել Խաչատրյանի 18.02.2010թ. N 1979 դիմումը,
Հրամայում եմ՝
1. Ուժը կորցրած ճանաչել 2009 թվականի փետրվարի 13-ին անհատ ձեռնարկատեր Ռաֆաել Խաչատրյանին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Ա-XX-000517 լիցենզիան:
2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Ա. Հովակիմյանին`
1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2) ընդունել ի գիտություն, որ 2009 թվականի փետրվարի 13-ին տրված Ա-XX-000517 լիցենզիայի բնօրինակը կորստյան պատճառով, դիմումատուի կողմից չի ներկայացվել ՀՀ առողջապահության նախարարություն` ընկերության անհատական գործին կցելու համար (հիմք` Հայաստանի Հանրապետության օրաթերթի թիվ 55/4646 26.03.2009 թվական).
3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար |
Հ. Քուշկյան |
