ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հունիսի 1995 թվականի N 352
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՊԱՐՏՔԵՐԸ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿ ՄՈՒՐՀԱԿՆԵՐՈՎ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության հանրապետական բյուջեի պարտքերը գանձապետական հասարակ մուրհակներով ձևակերպելու և այդ մուրհակների շրջանառությունը կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հանրապետական բյուջեի պարտքերի` գանձապետական հասարակ մուրհակներով ձևակերպման կարգը (կցվում է):
2. Գանձապետական հասարակ մուրհակների թողարկման, տրման, հաշվառման և մարման աշխատանքների իրականացումը դնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության վրա:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ հանրապետական բյուջեի պարտքերի` գանձապետական հասարակ մուրհակներով ձԵՎակերպման
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների հանդեպ Հայաստանի Հանրապետության հանրապետական բյուջեի պարտքերի` գանձապետական հասարակ մուրհակներով (այսուհետև` մուրհակներ) ձևակերպման, ինչպես նաև մուրհակների թողարկման, տրման, շրջանառության, հաշվառման և մարման կարգը:
II. ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿ ՄՈՒՐՀԱԿՆԵՐԻ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ
2. Մուրհակների թողարկման, տրման, հաշվառման և մուրհակներով հանրապետական բյուջեի պարտքերի մարման աշխատանքները Հայաստանի Հանրապետության կառավարության անունից իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը:
3. Թողարկված մուրհակների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի հանրապետական բյուջեի պարտքերի գումարը:
Մուրհակները թողարկվում են 1000000 դրամից ոչ պակաս անվանական արժեքով` մուրհակում նշված ժամկետով:
4. Մուրհակները (նմուշը կցվում է) թողարկողի կողմից տրվում են առաջին մուրհակատերերին` Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին և գերատեսչություններին` վերջիններիս հանդեպ բյուջեի պարտքերի դիմաց:
5. Մուրհակը թողարկողի` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից մուրհակի տրման փաստն ամրագրվում է հատուկ գրանցամատյանում, որում նշվում է յուրաքանչյուր մուրհակատիրոջ (պարտատիրոջ) անվանումը, գտնվելու վայրը (հասցեն), նրան տրված մուրհակների քանակը, արժեքը, տրման ամսաթիվը և մարման ժամկետը:
III. ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿ ՄՈՒՐՀԱԿՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ
6. Առաջին մուրհակատերերը մուրհակները փոխանցում են բյուջեից վճարվելիք պարտքերի գծով պարտատեր ձեռնարկություններին, հիմնարկներին և կազմակերպություններին:
7. Մուրհակատերը (բացառությամբ առաջին մուրհակատիրոջ) մուրհակները կարող է`
ա) վաճառել (համապատասխան լիցենզիա ունեցող ֆոնդային բորսաներում, ինչպես նաև ֆոնդային ստորաբաժանում ունեցող այլ բորսաներում) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ցանկացած ֆիզիկական անձի, ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության և բանկի.
բ) փոխանցել պարտատերերին` պարտքերը մարելու նպատակով.
գ) օգտագործել որպես գրավի առարկա:
8. Մուրհակների փոխանցումը վավերացվում է մուրհակի շրջերեսի փոխանցագրին (ինդոսամենտին) համապատասխան:
9. Մուրհակը ձեռնարկություններին, հիմնարկներին և կազմակերպություններին փոխանցելու դեպքում փոխանցագիրը վավերացվում է նրանց կողմից, իսկ ֆիզիկական անձանց փոխանցելու դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նրանց ստորագրությունները վավերացվում են նոտարական կարգով:
10. Մուրհակի շրջերեսին փոխանցագրի լրացման համար տեղ չլինելու դեպքում գրառումը կատարվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից կնքված լրացուցիչ թերթիկի (ալլոնժի) վրա, որը համարվում է մուրհակի բաղկացուցիչ մասը:
11. Մուրհակի յուրաքանչյուր սեփականատեր օգտվում է մուրհակի սեփականատիրոջ բոլոր իրավունքներից:
12. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը երաշխավորում է վճարումների կատարումը մուրհակով սահմանված ժամկետում և դրա խախտման համար պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Նշված ժամկետում մուրհակը չմարելու դեպքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը պարտավոր է մուրհակատիրոջը վճարել տուգանք` յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար մուրհակի անվանական արժեքի 0,55 տոկոսի չափով, եթե մուրհակատերերը մարման ժամկետում մուրհակը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:
IV. ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՀԱՐԿԵՐԻ և ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՐՈՒՄԸ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿ ՄՈՒՐՀԱԿՆԵՐՈՎ
13. Մուրհակներով հանրապետական բյուջե հարկերի և այլ պարտադիր վճարումների մարումն իրականացվում է մուրհակում նշված ժամկետի ընթացքում` փոխադարձ պարտքերի հաշվանցման կարգով հետգնման միջոցով, ընդ որում, չպետք է խախտվեն առանձին հարկատեսակների համար սահմանված վճարումների ժամկետները:
14. Մուրհակներով հանրապետական բյուջե հարկերի և այլ պարտադիր վճարումների մարումն իրականացնելու նպատակով մուրհակատերը դիմում է Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության տարածքային մարմիններին` վճարումների մասին տեղեկանք ստանալու համար: Հարկային մարմինը դիմումի ստացման պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում տալիս է տեղեկանք, որում նշվում է հարկերի և այլ պարտադիր վճարումների գծով ապառքի և առաջիկա մուծումների գումարի չափը:
15. Մուրհակատերը տեղեկանքը` կից գրությամբ, ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն, որով պատրաստակամություն է հայտնում իր տրամադրության տակ գտնվող մուրհակներով կատարել հանրապետական բյուջե հարկերի և այլ պարտադիր վճարումների մարումը:
16. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությունից տեղեկանքն ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում, ստուգելով մուրհակների իսկությունը, ինչպես նաև համեմատելով մուրհակում նշված գումարը վճարման ենթակա հարկերի գումարի հետ, մուրհակատիրոջ հետ կազմում է մուրհակը մարելու մասին փոխադարձ ակտ և վերջինիս հիման վրա նույն ժամկետում մուրհակատիրոջը տալիս հանրապետական բյուջեի պարտքերի մարման գումարի վերաբերյալ սահմանված ձևի տեղեկանք` Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության համապատասխան մարմին ներկայացնելու համար: Հարկերի գծով հաշվանցումը կատարվում է միայն մուրհակում նշված գումարի սահմաններում:
17. Եթե մուրհակատիրոջ ներկայացրած տեղեկանքում նշված գումարը գերազանցում է մուրհակում նշված գումարը, ապա ակտը կազմվում է վերջինիս չափով, և մուրհակը համարվում է մարված:
18. Եթե մուրհակում նշված գումարը գերազանցում է տեղեկանքում նշված գումարը, ապա հանրապետական բյուջե հարկերի և այլ պարտադիր վճարումների մարման գծով հաշվանցումը կարող է կատարվել մուրհակատիրոջ ցանկությամբ` նշված գերազանցումը ձևակերպելով որպես հարկերի վճարման գծով կանխավճար:
V. ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿ ՄՈՒՐՀԱԿՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ՄՈՒՐՀԱԿԱՏԻՐՈՋ ԿՈՂՄԻՑ
19. Մուրհակների հաշվապահական հաշվառումը կատարվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հաստատած հրահանգներով:
VI. ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿ ՄՈՒՐՀԱԿՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԸ
20. Մուրհակները, թողարկողի` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից վճարվում են մուրհակում սահմանված ժամկետում և գումարով:
Մուրհակատերը մուրհակում նշված ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում գրություն (կցելով մուրհակը), որում նշվում են այն բանկի անվանումը և հաշվարկային հաշվի համարը, որին պետք է կատարվի փոխանցումը:
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը վճարման ժամկետից ոչ ուշ, քան 5 բանկային օրվա ընթացքում փոխանցագրում նշված վերջին մուրհակատիրոջ ներկայացրած գրության մեջ նշված հաշվարկային հաշվին է փոխանցում մուրհակում նշված գումարը:
21. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից վճարման հանձնարարագիրը բանկ ներկայացվելու օրը համարվում է մուրհակի մարման օր:
22. Մուրհակով տոկոսներ ու այլ եկամուտներ չեն վճարվում, և դրա մարումը կատարվում է անվանական արժեքով:
ՓՈԽԱՆՑԱԳՐԵՐ
Ես, մուրհակատեր _________________________________________________________________________ ԱԱՀ կամ կազմակերպություն հանձինս* __________________________________________________________________________________________ փոխանցում եմ սույն մուրհակով իմ իրավունքները ______________________________________________ __________________________________________________________________________________________ ԱԱՀ կամ կազմակերպության անունը, կամ ներկայացնողին __________________________________________________________________________________________ ստորագրություն, ամսաթիվ Ես, մուրհակատեր _________________________________________________________________________ ԱԱՀ կամ կազմակերպություն հանձինս __________________________________________________________________________________________ փոխանցում եմ սույն մուրհակով իմ իրավունքները ______________________________________________ __________________________________________________________________________________________ ԱԱՀ կամ կազմակերպության անունը, կամ ներկայացնողին __________________________________________________________________________________________ ստորագրություն, ամսաթիվ Ես, մուրհակատեր _________________________________________________________________________ ԱԱՀ կամ կազմակերպություն հանձինս __________________________________________________________________________________________ փոխանցում եմ սույն մուրհակով իմ իրավունքները ______________________________________________ __________________________________________________________________________________________ ԱԱՀ կամ կազմակերպության անունը, կամ ներկայացնողին __________________________________________________________________________________________ ստորագրություն, ամսաթիվ Ես, մուրհակատեր _________________________________________________________________________ ԱԱՀ կամ կազմակերպություն հանձինս __________________________________________________________________________________________ փոխանցում եմ սույն մուրհակով իմ իրավունքները ______________________________________________ __________________________________________________________________________________________ ԱԱՀ կամ կազմակերպության անունը, կամ ներկայացնողին __________________________________________________________________________________________ ստորագրություն, ամսաթիվ Ես, մուրհակատեր _________________________________________________________________________ ԱԱՀ կամ կազմակերպություն հանձինս __________________________________________________________________________________________ փոխանցում եմ սույն մուրհակով իմ իրավունքները ______________________________________________ __________________________________________________________________________________________ ԱԱՀ կամ կազմակերպության անունը, կամ ներկայացնողին __________________________________________________________________________________________ ստորագրություն, ամսաթիվ |
ՄՈՒՐՀԱԿԻ ՎՃԱՐՈՒՄԸ
Հաստատում եմ սույն մուրհակով նախատեսված բոլոր պարտավորությունների կատարումը`
Վերջին մուրհակատեր |
_________________________________________________________________ ստորագրություն, (կնիք) և ամսաթիվ |
Մուրհակատու |
___________________________________________________________________________ ստորագրություն, ամսաթիվ |
___________________
* իրավաբանական անձանց համար կնքվում է իրավաբանական անձի կնիքով, ֆիզիկական անձանց համար ստորագրությունը վավերացվում է նոտարական կարգով:
