ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 դեկտեմբերի 2010 թվականի N 1613-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման N 13 հավելվածում կատարել լրացում` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետությունում թվային տախոգրաֆի համակարգի ստեղծման և ներդրման աշխատանքների ձեռքբերման նպատակով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացնել 133600.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների շինարարություն» հոդվածով):
(2-րդ կետը փոփ. 23.12.10 N 1777-Ն)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 Հայաստանի Հանրապետության
 
 
վարչապետՏ. Սարգսյան 
 
 
2010 թ. դեկտեմբերի 13
Երևան
| 
 Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 9-ի N 1613-Ն որոշման  | 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 13 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
| 
 Անվանումը  | 
 Չափի միավորը  | 
 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)  | 
 Գնման ձևը  | 
 Պայմանագրի  | |||||
| 
 քանակը  | 
 գումարը  | 
 կնքման ժամկետը  | 
 կատարման վերջնաժամ-կետը  | ||||||
| 
 
 
  | 
 133,600.0  | 
 x  | 
 x  | 
 x  | |||||
| 
 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն  | 
 133,600.0  | 
 x  | 
 x  | 
 x  | |||||
| 
 Աշխատանքներ  | 
 133,600.0  | 
 x  | 
 x  | 
 x  | |||||
| 
 Հայաստանի Հանրապետությունում թվային տախոգրաֆի համակարգի ստեղծման և ներդրման աշխատանքներ  | 
 դրամ  | 
 1.0  | 
 133,600.0  | 
 ՆՄ  | 
 դեկտեմբեր  | 
 դեկտեմբեր  | |||
| 
 Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար  | 
Դ. Սարգսյան |