«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 դեկտեմբերի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 10011523
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ 18 հոկտեմբերի 2011 թ. N 11-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ 16 նոյեմբերի 2011 թ. N 934-Ն |
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ
ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ՍՏԱՆԴԱՐՏ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի և շահագրգիռ մարմինների համագործակցության մեխանիզմները և համակարգման ընթացակարգերը հաստատելու մասին» N 1138-Ն որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջները,
Հրամայում ենք՝
1. Հաստատել`
«Ազգային համակարգող մարմնի և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության համագործակցության մեխանիզմներն ապահովող գործընթացները սահմանող» ստանդարտ ընթացակարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության իրավաբանական վարչության պետ Ի. Աբգարյանին`
սույն հրամանը օրենքով սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ |
ՀՀ էկոնոմիկայի |
Հավելված ՀՀ էկոնոմիկայի նախարարի |
Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ
ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ՍՏԱՆԴԱՐՏ
1. Սցենար |
1) Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետությունից դուրս զբոսաշրջային խմբում վարակիչ հիվանդության, քիմիական, ճառագայթային ախտահարման կասկածելի կամ հաստատված դեպքի (այսուհետ` Դեպք) մասին փոխտեղեկատվության և փոխհամագործակցության ապահովում: |
2. Ձեռնարկվող |
1) Զբոսաշրջային օպերատորի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետությունից դուրս զբոսաշրջային խմբում Դեպք արձանագրելիս Դեպքի մասին հաղորդում Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի թիվ 588-Ա որոշմամբ սահմանված զբոսաշրջության ոլորտի պետական կարգավորումն իրականացնող լիազոր մարմնին (այսուհետ` Լիազոր մարմին) և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 16-ի «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմին ճանաչելու և միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի լիազորությունները սահմանելու մասին» N 809-Ն որոշմամբ սահմանված Միջազգային առողջապահական կանոնների հարցերով (այսուհետ` Կանոններ) Ազգային համակարգող մարմնին: |
3. Անհրաժեշտ պարագաներ |
1) Սանիտարական կարանտինային կետերի անհրաժեշտ պարագաներ |
4. Մասնակիցներ |
1) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակիցներ |
5. Անհրաժեշտ |
1) Սանիտարական կարանտինային կետերը պատրաստում են անհրաժեշտ պարագաները` կապի միջոցներ /հեռախոս, ֆաքս, համացանց, ռեգիստր, հաղորդման ձևեր, անհրաժեշտ սարքավորումներ, անհատական պաշտպանիչ միջոցներ, անհատական ախտահանող, միջատասպան, կրծողասպան նյութեր: |
6. Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս զբոսաշրջային խմբում վարակիչ հիվանդության կասկածով, քիմիական, ճառագայթային ախտահարման կասկածով ուղևորի հայտնաբերման ժամանակ Ազգային համակարգող մարմնի և զբոսաշրջային ոլորտի պետական լիազոր մարմնի փոխգործակցության քայլ առ քայլ նկարագրություն |
1) Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս զբոսաշրջային խմբի ղեկավարը զբոսաշրջային խմբում կասկածելի կամ հաստատված Դեպքի մասին տեղեկանալուց հետո Դեպքի մասին զբոսաշրջային օպերատորին է հաղորդում հետևյալ տվյալները՝ |
7. Առանցքային գաղափարներ |
1) Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս զբոսաշրջային խմբում վարակիչ հիվանդության, քիմիական, ճառագայթային ախտահարումով հիվանդների վաղ հայտնաբերման, կոնտակտավորների հսկողության և հակահամաճարակային միջոցառումների ժամանակին և արագ ձեռնարկման արդյունքում կանխվում է վարակիչ հիվանդությունների ներբերումը Հայաստանի Հանրապետություն, ինչպես նաև ապահովվում է զբոսաշրջային խմբի առողջ ուղևորների առողջության պահպանումը և անվտանգությունը: |
