ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 փետրվարի 2012 թվականի N 75-Ա
ՄԱԿ-Ի ԿԱՆԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՑՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼԻՔ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 5-ՐԴ ԵՎ 6-ՐԴ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԶԵԿՈՒՅՑԸ ՄՇԱԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին համապատասխան Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցների պատրաստման և հաստատման կարգը սահմանելու մասին» N 1483-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 6-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով`
ՄԱԿ-ի կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեին ներկայացվելիք՝ Հայաստանի Հանրապետության 5-րդ և 6-րդ պարբերական զեկույցը մշակելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
| Հայաստանի Հանրապետության | Տ. Սարգսյան | 
| 
 2012 թ. փետրվարի 8 Երևան | 
| Հավելված ՀՀ վարչապետի 2012 թ. փետրվարի 8-ի N 75-Ա որոշման | 
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԱԿ-Ի ԿԱՆԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՑՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼԻՔ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 5-ՐԴ ԵՎ 6-ՐԴ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԶԵԿՈՒՅՑԸ ՄՇԱԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂԻ
| Կ. Սուջյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի պետ (աշխատանքային խմբի ղեկավար) | |
| Լ. Ալավերդյան | - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) | |
| Հ. Գալստյան | - ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման և զարգացման վարչության պետ | |
| Ն. Հովհաննիսյան | - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության պետ | |
| Գ. Ավագյան | - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի մոր և մանկան առողջության պահպանման վարչության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ | |
| Ա. Բաբայան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տնտեսական զարգացման քաղաքականության վարչության տնտեսական քաղաքականության և ծրագրերի բաժնի պետ | |
| Ն. Դուրյան | - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ-ի 3-րդ վարչության պետի տեղակալ, երկրորդ բաժնի պետ | |
| Լ. Գազազյան | - Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի աշխատակազմի մեթոդական բաժնի պետ (համաձայնությամբ) | |
| Է. Վիրապյան | - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության կանանց հիմնահարցերի բաժնի գլխավոր մասնագետ | |
| Մ. Համբարձումյան | - ՀՀ դատական դեպարտամենտի կազմակերպաիրավական վարչության ավագ մասնագետ (համաձայնությամբ) | |
| Ն. Գասպարյան | - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական հարաբերությունների վարչության եվրաինտեգրման և զարգացման բաժնի առաջատար մասնագետ | |
| Թ. Հովնանյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի ռեֆերենտ (աշխատանքային խմբի քարտուղար) | 
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար | Դ. Սարգսյան | 
 
                