«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
31 մայիսի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 60012229
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
| 11 մայիսի 2012 թ. | N 166-Ն | 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 79.1-րդ հոդվածի 9-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել «Կարգավորվող անձանց կողմից կատարված ներդրումների մասին հաշվետվության ներկայացման կարգը» (հավելված):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի փետրվարի 9-ի «Կատարված ներդրումների մասին կարգավորվող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվող հաշվետվության ձևերը հաստատելու մասին» N 35-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
| ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` | Ռ. Նազարյան | 
| Հավելված Հաստատված է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2012 թվականի մայիսի 11-ի N 166-Ն որոշմամբ | 
ԿԱՐԳ
ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ
1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) հետ համաձայնեցված ներդրումային ծրագրեր իրականացնող կարգավորվող անձանց կողմից կատարված ներդրումների մասին հանձնաժողով ներկայացվող հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) ներկայացման ընթացակարգը:
2. Հաշվետվությունը ներկայացվում է եռամսյակային կարգով` մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 10-ը, իսկ տարեկան հաշվետվությունը մինչև հաջորդ տարվա մայիսի 10-ը:
3. Հաշվետվությունը ներկայացվում է աճողական կարգով՝ տարեսկզբից:
4. Հաշվետվությունը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով՝ կարգավորվող անձի ղեկավարի (եթե կարգավորվող անձը հանդիսանում է անհատ ձեռնարկատեր, ապա անհատ ձեռնարկատիրոջ) կամ նրա կողմից լիազորված անձի էլեկտրոնային ստորագրությամբ` հանձնաժողովի invest.report@psrc.am էլեկտրոնային հասցեին:
5. Փոքր հիդրոէլեկտրակայաններում կատարված ներդրումների վերաբերյալ հաշվետվությունները կարող են ներկայացվել թղթային եղանակով:
6. Հաշվետվությունը ներկայացվում է սույն կարգի հավելված 1-ով և 2-ով հաստատված Ն-1 և Ն-2 ձևերով:
7. Հաշվետվությունը ներկայացվում է XLS կամ XLSX ֆորմատների ֆայլերի տեսքով, հայկական unicode տառատեսակով:
8. Հաշվետվության ներկայացման վերաբերյալ կարգավորվող անձը գրավոր ծանուցում է հանձնաժողովին:
9. Հաշվետվությունում ներկայացվում են հանձնաժողովի հետ համաձայնեցված ներդրումային ծրագրերի կանխատեսվող և փաստացի իրականացված ծավալները, ինչպես նաև անհետաձգելի աշխատանքների իրականացման նպատակով կատարված ներդրումների ծավալները և դրանց իրականացման անհրաժեշտության վերաբերյալ հիմնավորումները:
10. Անհետաձգելի աշխատանքների իրականացման նպատակով կատարված ներդրումների հիմնավորումները կարող են ներկայացվել DOC, DOCX, XLS, XLSX, PDF կամ JPEG ֆորմատների ֆայլերի տեսքով:
| Հավելված 1 | 
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Փաստացի կատարված կապիտալացվող ներդրումների մասին
առ _____________20...թ.
| հազար դրամ` առանց ԱԱՀ | 
| N | Ներդրումների ուղղությունը | Չափ- | Հանձնաժողովի հետ համաձայնեցված | Ընդամենը | Ավարտված աշխատանքներ | Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսեր և տեղակայման ենթակա սարքավորում-ների ձեռք բերում | Կատարված ծախսերի բնույթը | Հաշվետու տարվա սկզբի դրությամբ ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ուղղությամբ կատարված ծախսեր | |||||||||
| այդ թվում` | հումք և նյութեր | աշխատավարձ | մաշ- | կողմնակի | այլ | տեղա- | |||||||||||
| ՔԱՆԱԿ | ԳՈՒՄԱՐ | ՔԱՆԱԿ | ԳՈՒՄԱՐ | անավարտ | մատակա-րարներից | այլ | |||||||||||
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 
| 1 | Ներդրումային ծրագրի | ||||||||||||||||
| 1.1 | (Ներդրումային ծրագրի ուղղության, ենթաուղղության անվանումը) | ||||||||||||||||
| 2 | Անհետաձգելի աշխատանքների |  |  | ||||||||||||||
| 2.1 | (Անհետաձգելի աշխատանքի անվանումը) |  |  | ||||||||||||||
| ԸՆԴԱՄԵՆԸ |  | ||||||||||||||||
| _____________________ | _________________________ | 
| (էլեկտրոնային ստորագրություն) | (անունը, ազգանունը) | 
| Հավելված 2  | 
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Փաստացի կատարված ընթացիկ ծախսերով ձևակերպված ներդրումների մասին
առ _____________20...թ.
| հազար դրամ` առանց ԱԱՀ | 
| N | Ներդրումների | Չափ- | Հանձնաժողովի հետ համաձայնեցված | Ընդամենը | Կատարված ծախսերի բնույթը | ||||||
| հումք և նյութեր | աշխատավարձ | մաշ- | կողմնակի | այլ | |||||||
| ՔԱՆԱԿ | ԳՈՒՄԱՐ | ՔԱՆԱԿ | ԳՈՒՄԱՐ | ||||||||
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 
| 1 | Ներդրումային ծրագրի | ||||||||||
| 1.1 | (Ներդրումային ծրագրի ուղղության, ենթաուղղության անվանումը) | ||||||||||
| 2 | Անհետաձգելի աշխատանքների |  |  | ||||||||
| 2.1 | (Անհետաձգելի աշխատանքի անվանումը) |  |  | ||||||||
| ԸՆԴԱՄԵՆԸ |  | ||||||||||
| _____________________ | _________________________ | 
| (էլեկտրոնային ստորագրություն) | (անունը, ազգանունը) | 
 
                